«Վարդապետություն և Ուխտերի մասին», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)
«Վարդապետություն և Ուխտերի մասին», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ
Նախաբան
Վարդապետություն և Ուխտերի մասին
Տերը խոսում է կրկին
Մեր Երկնային Հայրը սիրում է մեզ: Նա ցանկանում է, որ մենք ուխտեր կապենք կամ խոստումներ տանք Իրեն, որպեսզի Նա կարողանա օրհնել մեզ: Նա ուղարկեց Իր Որդի Հիսուս Քրիստոսին, որ Նա լինի մեր Փրկիչը և օգնի մեզ վերադառնալ Իր մոտ։
Աստված նաև մարգարեներ է ուղարկում, որպեսզի մեզ ուսուցանեն Հիսուս Քրիստոսի և Նրա պատվիրանների մասին։ Մարգարեները ծառայում են Հիսուս Քրիստոսին և օգնում ղեկավարել Նրա Եկեղեցին:
Հիսուսն ասում է մարգարեներին, թե ինչ սովորեցնեն մեզ։ Հին ժամանակների մարգարեների խոսքերը գրված են սուրբ գրություններում, ինչպիսիք են Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը:
Հիսուսի երկրային կյանքից շատ տարիներ անց երկրի վրա չկային մարգարեներ։ Մարդիկ չէին կապում և պահում ուխտեր Աստծո հետ։ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին գոյություն չուներ երկրի վրա:
Բայց հետո Աստված կանչեց Ջոզեֆ Սմիթին որպես մարգարե։ Ջոզեֆը պարզապես մի երիտասարդ տղա էր, բայց Աստված մեծ աշխատանք ուներ նրա համար։
Ջոզեֆ Սմիթն ուսուցանեց Հիսուսի մասին։ Նա օգնեց կազմավորել Հիսուսի Եկեղեցին։ Հիսուսն ուսուցանեց Ջոզեֆ Սմիթին Իր ավետարանը և ինչպես ղեկավարել Իր Եկեղեցին։
Շատ բաներ, որոնք Հիսուսն ասաց Ջոզեֆ Սմիթին, գրված են Վարդապետություն և Ուխտերում։ Վարդապետություն և Ուխտերը Աստվածաշնչի և Մորմոնի Գրքի նման սուրբ գիրք է։
Վարդապետություն և Ուխտերի պատմությունները պատմում է, թե ինչպես է Հիսուսը վերադարձրել կամ վերականգնել Իր Եկեղեցին՝ Մարգարե Ջոզեֆ Սմիթի և ուրիշների օգնությամբ։ Եկեղեցու անդամները կոչվում են Սրբեր։ Այս պատմությունները ցույց են տալիս, որ Աստված սիրում է Իր զավակերին ամբողջ աշխարհում։ Նա ցանկանում է օրհնել մեզ, երբ մենք ուխտեր ենք կապում Իր հետ։