Սուրբ գրությունների պատմություններ
Հրեշտակները վերականգնում են քահանայությունը


«Հրեշտակները վերականգնում են քահանայությունը», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)

«Հրեշտակները վերականգնում են քահանայությունը», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ

1829

Հրեշտակները վերականգնում են քահանայությունը

Աստծո աշխատանքը կատարելու զորություն

Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին զրուցում են, հնադարյան Ամերիկայում Հիսուսի և մարդկանց լրացուցիչ պատկերով:

Երբ Ջոզեֆն ու Օլիվերը թարգմանեցին ոսկե թիթեղները, նրանք իմացան, որ Հիսուսը ցանկանում էր, որ բոլորը մկրտվեին։ Նա նաև իշխանություն տվեց մարդկանց՝ մկրտելու ուրիշներին: Ջոզեֆը չէր մկրտվել։ Նա ցանկանում էի ավելին իմանալ մկրտության մասին:

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․68, Սրբեր, 1․65–66

Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին անտառում ծնկի իջած աղոթում են:

Ջոզեֆն ու Օլիվերը մտածում էին, թե այժմ ով ունի մարդկանց մկրտելու զորություն: Նրանք որոշեցին հարցնել Աստծուն։ Նրանք մտան անտառ և ծնկի իջան աղոթելու։

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.68, Սրբեր, 1․66

Հրեշտակը՝ Հովհաննես Մկրտիչը, Ջոզեֆ Սմիթին տալիս է Ահարոնյան քահանայությունը։

Մինչ նրանք աղոթում էին, մի հրեշտակ հայտնվեց։ Նա ասաց, որ ինքը Հովհաննես Մկրտիչն է, ով շատ վաղուց մկրտել է Հիսուս Քրիստոսին։ Նա Ջոզեֆին և Օլիվերին տվեց Ահարոնյան քահանայությունը: Քահանայության զորությունը Աստծո զորությունն է: Այն օգտագործվում է Աստծո զավակներին օրհնելու համար:

Վարդապետություն և Ուխտեր 13, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.69, 72, Սրբեր, 1.66-67

Ջոզեֆ Սմիթը մկրտում է Օլիվեր Քաուդերիին գետում:

Հովհաննես Մկրտիչն ասաց, որ Ահարոնյան քահանայություն կրող մարդը կարող է մարդկանց սովորեցնել ապաշխարել և մկրտել նրանց։ Հովհաննեսը Ջոզեֆին և Օլիվերին պատվիրեց մկրտվել։ Նրանք մտան մի գետ ու մկրտեցին միմյանց։ Երբ նրանք դուրս եկան ջրից, լցվեցին Սուրբ Հոգով: Նրանք շատ երջանիկ էին:

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․70-73

Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը Ջոզեֆ Սմիթին տալիս են Մելքիսեդեկյան քահանայությունը։

Հետագայում այլ հրեշտակներ եկան։ Հիսուսի առաքյալներից երեքը՝ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը, Ջոզեֆին և Օլիվերին տվեցին Մելքիսեդեկյան քահանայությունը։ Այժմ Ջոզեֆն ու Օլիվերը կարող էին տալ Սուրբ Հոգու պարգևը։ Ջոզեֆն ու Օլիվերը նույնպես առաքյալներ դարձան։ Նրանք կարող էին առաջնորդել եկեղեցին և լինել Հիսուս Քրիստոսի հատուկ վկաները։

Վարդապետություն և Ուխտեր 27․12, Սրբեր, 1․84