«Ջոզեֆը և Էմման», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)
«Ջոզեֆը և Էմման», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ
1825 - 1828
Ջոզեֆը և Էմման
Միասին աշխատել՝ Մորմոնի Գիրքը աշխարհին ի հայտ բերելու համար
Էմմա Հեյլը մեծացել է մեծ ընտանիքում, Պենսիլվանիայում՝ Նյու Յորքից ոչ հեռու գտնվող վայրում, որտեղ ապրում էր Ջոզեֆ Սմիթը: Էմման և նրա ընտանիքը հավատում էին Աստծուն։ Էմման սիրում էր կարդալ, երգել, ձիավարել և նավակ թիավարել իր տան մոտ գտնվող գետում։
Սրբեր, 1․31-32
Երբ Էմման 21 տարեկան էր, Ջոզեֆ Սմիթը և նրա հայրը եկան աշխատելու Էմմայի հարևաններից մեկի համար։ Էմմայի հայրը նրանց առաջարկեց մնալ իր տանը:
Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.56-57, Սրբեր, 1.31-32
Ջոզեֆն ու Էմման սկսեցին ճանաչել միմյանց։ Նրանց դուր էր գալիս միասին լինել։ Բայց Ջոզեֆը դուր չեկավ Էմմայի ծնողներին։ Նրանք չէին հավատում, որ նա հրեշտակ էր տեսել:
Սրբեր, 1․32-33
Մոտ մեկ տարի անց Ջոզեֆը խնդրեց Էմմային ամուսնանալ իր հետ։ Էմման և Ջոզեֆը սիրում էին միմյանց։ Նրանք ամուսնացան և գնացին Նյու Յորք՝ ապրելու Ջոզեֆի ծնողների հետ։
Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.57-58, Սրբեր, 1.34-35
Չորս տարի էր անցել այն ժամանակից, երբ Մորոնին պատմեց Ջոզեֆին ոսկե թիթեղների մասին։ Երբ արդեն ժամանակն էր, Էմման և Ջոզեֆը գնացին այն բլուրը, որտեղ պահված էին թիթեղները։
Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.59, Սրբեր, 1.36-37
Մորոնի հրեշտակը բլրի վրա հանդիպեց Ջոզեֆին և տվեց նրան թիթեղները: Նա ասաց Ջոզեֆին, որ եթե նա անի ամեն ինչ թիթեղների մասին հոգ տանելու համար, դրանք ապահով կլինեն։
Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.59, Սրբեր, 1.37-38
Մարդիկ լսել էին, որ Ջոզեֆը ոսկե թիթեղներ ունի, և նրանցից ոմանք փորձեցին նրանից գողանալ թիթեղները։ Ջոզեֆը պետք է թաքցներ դրանք։ Մինչ Ջոզեֆը տանում էր թիթեղները անտառում գտնվող թաքստոցից, որոշ մարդիկ հարձակվեցին նրա վրա։ Նա գետին տապալեց նրանց և վազեց դեպի իր ծնողների տունը:
Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.60, Սրբեր, 1․38, 40-41
Երբ Ջոզեֆը թիթեղները տուն բերեց, նրա քույրն օգնեց նրան դրանք դնել սեղանի վրա։ Մորոնին ասել էր Ջոզեֆին, որ թույլ չտա, որ որևէ մեկը տեսնի թիթեղները, սակայն նրա ընտանիքի անդամները կարող էին շոշափել թիթեղները, երբ դրանք փաթաթված էին կտորով։
Սրբեր, 1․41
Աստված ցանկանում էր, որ Ջոզեֆը թարգմաներ ոսկե թիթեղները, որպեսզի մարդիկ կարողանային կարդալ դրանք։ Բայց Նյու Յորքում մարդիկ շարունակ փորձում էին գողանալ թիթեղները։ Ջոզեֆը պետք է շարունակեր թաքցնել թիթեղները, որպեսզի դրանք անվտանգ լինեին։ Այսպիսով, Ջոզեֆն ու Էմման տեղափոխվեցին Էմմայի ծնողների տան մոտ գտնվող մի տուն: Նրանք հուսով էին որ կկարողանան խաղաղությամբ թարգմանել թիթեղները։
Ջոզեֆ Սիթ-Պատմություն 1.61-62, Սրբեր, 1․43, 45-46
Ջոզեֆը սկսեց թարգմանել թիթեղները։ Նա հատուկ գործիքներ էր օգտագործում, որոնք Աստված պատրաստել էր նրան օգնելու համար։ Մինչ Ջոզեֆը թարգմանում էր, Էմման գրի էր առնում նրա ասածները։ Ժամեր շարունակ նրանք աշխատում էին միասին։ Էմման ապշած էր։ Նա գիտեր, որ իր ամուսինը թարգմանում է Աստծո զորությամբ։
Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.35, Սրբեր, 1․49