«Ջոզեֆ Սմիթի Առաջին տեսիլքը», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)
«Ջոզեֆ Սմիթի Առաջին տեսիլքը», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ
1817 - 1820
Ջոզեֆ Սմիթի առաջին տեսիլքը
Խոնարհ աղոթքի պատասխան
Այն վայրում, որտեղ ապրում էր Ջոզեֆ Սմիթի ընտանիքը, կային բազմաթիվ եկեղեցիներ, որոնք ուսուցանում էին Հիսուս Քրիստոսի մասին։ Նրանք բոլորը տարբեր բաներ էին սովորեցնում Նրա մասին։ Ջոզեֆը վստահ չէր, թե ով է ճիշտ։ Նա գիտեր, որ Փրկչի կարիքն ունի, բայց չգիտեր, թե որ եկեղեցուն պետք է միանար:
Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.5-6, Սրբեր, 1․9
Ջոզեֆը երկար մտածեց այդ մասին։ Նա ցանկանում էր ներում ստանալ իր մեղքերից։ Նա այցելում էր բազմաթիվ եկեղեցիներ, բայց դեռ շփոթված էր։
Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.8-10, Սրբեր, 1․ 9–12
Մի օր Ջոզեֆը կարդաց Հակոբոս 1.5 հատվածը Աստվածաշնչում։ Այնտեղ ասվում էր, որ եթե իմաստության կարիք ունենք, կարող ենք խնդրել Աստծուն։ Ջոզեֆը խորապես և անկեղծորեն գիտեր, որ հենց դա պետք է աներ։
Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.11-13
1820 թ․-ի գարնանային մի գեղեցիկ առավոտ Ջոզեֆը գնաց իր տան մոտ գտնվող անտառը։ Նա ցանկանում էր լինել մի վայրում, որտեղ կարող էր միայնակ աղոթել Երկնային Հորը։
Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․14-15
Նա ծնկի իջավ և սկսեց աղոթել: Աղոթելիս նա զգաց մի չար ուժ, որը սկսեց ներգործել իր վրա։ Նա իր շուրջը խավար զգաց։ Թվում էր՝ ինչ-որ մեկը փորձում էր խանգարել իրեն խոսել Աստծո հետ։ Ջոզեֆն իր ողջ ուժով խնդրեց Աստծուն, որ փրկի իրեն։
Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.15-16
Հանկարծ Ջոզեֆը երկնքից իջնող գեղեցիկ վառ լույս տեսավ։ Խավարը հեռացավ, և նա խաղաղություն զգաց։ Լույսի մեջ Ջոզեֆը տեսավ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, որոնք կանգնած էին օդում։ Երկնային Հայրն ասաց Ջոզեֆի անունը: Հետո, մատնացույց անելով Հիսուսին, Նա ասաց․ «Սա է Իմ Սիրելի Որդին։ Լսիր Նրան»:
Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.16–17
Հիսուսն ասաց Ջոզեֆին, որ նրա մեղքերը ներված են: Ջոզեֆը հարցրեց Հիսուսին, թե որ եկեղեցուն պետք է միանար։ Հիսուսն ասաց նրան, որ դրանցից ոչ մեկին չպետք է միանա:
Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.18-19, Սրբեր, 1․16
Հիսուսն ասաց, որ Իր ավետարանի մասին կարևոր ճշմարտությունները կորսվել են։ Նա ասաց, որ հրեշտակներ կուղարկի, որպեսզի այդ ճշմարտությունները ուսուցանեն Ջոզեֆին, որպեսզի կիսվի աշխարհի հետ։
Սրբեր, 1․16-17
Տեսիլքի ավարտից հետո Ջոզեֆը լցվեց սիրով ու ուրախությամբ։ Նա այլևս շփոթված չէր: Նա գիտեր, որ Աստված սիրում է իրեն։ Թեև որոշ մարդիկ ատում էին նրան այն բանի համար, որ նա ասում էր, թե տեսել էր Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, Ջոզեֆը գիտեր, որ դա ճշմարիտ էր։
Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.20-26, Սրբեր, 1․16