Ինստիտուտ
Դաս 1․ Դասարանի նախապատրաստական նյութ․ Վերականգնմանը նախորդող իրադարձությունները


«Դաս 1․ Դասարանի նախապատրաստական նյութ. Վերականգնմանը նախորդող իրադարձությունները», Վերականգնման հիմունքները. Դասարանի նախապատրաստական նյութ (2019)

«Դաս 1․ Դասարանի նախապատրաստական նյութ», Վերականգնման հիմունքները. Դասարանի նախապատրաստական նյութ

Դաս 1․ Դասարանի նախապատրաստական նյութ

Վերականգնմանը նախորդող իրադարձությունները

Նկար
արևի ճառագայթները լեռների վրա

Բարի գալուստ Վերականգնման հիմունքները դասընթացին։ Այս դասընթացի ընթացքում դուք կուսումնասիրեք Հիսուս Քրիստոսի եկեղեցու վերջին օրերի վերականգնմանն առնչվող հիմնարար հայտնությունները, վարդապետությունը, մարդկանց և պատմական իրադարձությունները։ Աղոթքով ուսումնասիրելով այդ ամենը, դուք կկարողանաք գտնել այդ սկզբունքների և մարդկանց կապը ձեր կյանքի և հանգամանքների հետ։ Դուք նաև կկարողանաք ավելի լավ ձեռք բերել հոգևոր գիտելիքներ և տարբերել ճիշտը սխալից։

Այս նախապատրաստական նյութը կդնի ձեր դասարանի փորձառության հիմքը։ Ուսումնասիրելով նախապատրաստական նյութը յուրաքանչյուր դասից առաջ, դուք ավելի խորը, ավելի իմաստալից ուսման փորձառություն կունենաք:

Երբ աղոթքով ուսումնասիրեք այս դասընթացը, դուք կտեսնեք Տիրոջ ձեռքը Վերականգնման պատմության մեջ և կլսեք Նրա ձայնը՝ Վերականգնման հայտնությունների մեջ (տես Վարդապետություն և Ուխտեր 18․34–36)։ Այս առաջին դասի ավարտին դուք պետք է կարողանաք բացատրել, թե ինչու էր անհրաժեշտ վերականգնել Եկեղեցին: Դուք նաև պետք է գիտակցեք, թե ինչպես Տերը պատրաստեց նոր տնտեսության ուղին մեր օրերում։

Բաժին 1

Ի՞նչը հանգեցրեց Մեծ Ուրացությանը։

Հիսուս Քրիստոսի մահից և Հարությունից հետո, նրա առաքյալները շարունակեցին ղեկավարել Եկեղեցին, երբ այն ընդլայնվեց: Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Մ. Ռասսել Բալարդը բացատրել է, թե ինչպես, ի վերջո, Հիսուս Քրիստոսի եկեղեցին ընկավ ուրացության մեջ.

Նոր Կտակարանում նշվում է, որ վաղ շրջանի Առաքյալները շատ ջանք թափեցին, որ պահպանեն այն եկեղեցին, որը Հիսուս Քրիստոսը թողել էր իրենց խնամքի և պահպանման ներքո, բայց նրանք գիտեին, որ իրենց ջանքերն, ի վերջո, ապարդյուն կլինեն: Պողոսը գրել է Թեսաղոնիկեի սրբերին, ովքեր անհամբեր սպասում էին Քրիստոսի երկրորդ գալուստին, որ «այդ օրը չի գա, եթէ առաջ չգայ ապստամբությունը» (2 Թեսաղոնիկեցիս 2.3): …

Ի վերջո, բացի սիրելի առաքյալ Հովհաննեսից, Պետրոսը և նրա ընկերակից առաքյալները նահատակվեցին: Հովհաննես առաքյալը և Եկեղեցու անդամները պայքարում էին գոյատևման համար՝ ի դեմս սարսափելի ճնշման: Նրանց հավերժական երախտիքի շնորհիվ քրիստոնեությունը գոյատևեց և իսկապես մեծ ուժ էր ներկայացնում մեր թվարկության երկրորդ դարի վերջին։ Բազմաթիվ քաջարի սրբեր գործիք էին հանդիսանում քրիստոնեությունը փրկելու գործում։

Չնայած այդ հրաշալի ծառայությանը, նրանք չունեին նույն առաքելական իշխանությունը, որոնք ստացել էին Պետրոսն ու մյուս առաքյալները՝ Տեր Հիսուս Քրիստոսի ձեռնադրման կարգման ներքո։ Երբ այդ իշխանությունը կորավ, մարդիկ սկսեցին վարդապետական հասկացողության այլ աղբյուրներ որոնել։ Արդյունքում՝ շատ պարզ ու արժեքավոր ճշմարտություններ կորսվեցին։ (M. Russell Ballard, “Restored Truth,” Ensign, Nov. 1994, 65–66)։

Նեփի մարգարեն տեսիլքում տեսավ Մեծ Ուրացությունը։ Նա տեսավ, որ ուրացության ժամանակ ամբարիշտ մարդիկ «Գառի ավետարանից հանել են շատ մասեր, որոնք շատ պարզ ու արժեքավոր են. և նրանք հանել են նաև Տիրոջ բազմաթիվ ուխտեր» (1 Նեփի 13․26)։ Նա նաև տեսավ, որ «շատ պարզ ու արժեքավոր բաներ [կհանվեն]» Աստվածաշնչից Մեծ Ուրացության ժամանակ (1 Նեփի 13․28)։ Հրեշտակն ասաց Նեփիին․ «Այդ բաների պատճառով, որոնք հանվել են Գառի ավետարանից, շատ-շատերը սայթաքում են, այո, այնպես որ Սատանան մեծ զորություն ունի նրանց վրա» (1 Նեփի 13․29

Նկար
պատկերակ, խորհել

Մտածեք դասին նախապատրաստվելիս

Ինչո՞ւ էր անհրաժեշտ վերականգնել Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը:

Բաժին 2

Տերն ինչպե՞ս ուղի նախապատրաստեց Վերականգնման համար։

Ուրացության հարյուրամյակների ընթացքում, որի ժամանակ շատ քչերն էին սուրբ գրություններ կարդում, ոգեշնչված տղամարդիկ և կանայք հաճախ իրենց վտանգելով անում էին ամեն բան, որպեսզի օգնեին ուրիշներին գտնել ճշմարտությունը: 1300-ականների վերջին Ջոն Ուիքլիֆը սկսեց Աստվածաշունչն անգլերեն թարգմանել և, հետևաբար, դատապարտվեց որպես հերետիկոս իր ժամանակի կրոնական իշխանությունների կողմից: 1400-ականների կեսերին տպարանի գյուտն Աստվածաշնչի օրինակները մատչելի դարձրեց ավելի շատ մարդկանց համար: 1500-ականներին Տիրոջ Հոգին իջավ Մարտին Լյութերի, Հուլդրիխ Ցվինգլիի, Ջոն Քալվինի, Ջոն Նոքսի, Էն Էքվյուի և շատ ուրիշների վրա, ովքեր սկսեցին բարձրաձայնել իրենց օրերի գերիշխող եկեղեցիների սխալների դեմ: Ուիլյամ Թինդեյլը և մյուսները նույնպես Աստվածաշնչի նոր թարգմանություններ կատարեցին: Այդ բարեփոխիչներից շատերն իրենց կյանքի գնով վճարեցին իրենց արարքների համար: Նրանց ջանքերը հանգեցրին բողոքական նոր եկեղեցիների կազմավորմանը: Քանի որ Եվրոպայում բացակայում էր կրոնական ազատությունը, այդ նոր եկեղեցիների ստեղծումն առաջ բերեց մեծ ընդհարումներ։

Կրոնական հետապնդումներն այդ և շատ այլ անհատների դրդեցին գտնել նոր տուն, որտեղ նրանք կարող էին ազատորեն երկրպագել, ներառյալ՝ գաղութաբնակներին, որոնք 1600-ականների սկզբին Անգլիայից ուղևորվեցին Ամերիկա: Նեփի մարգարեն տեսիլքում տեսավ նման կրոնական բարեփոխիչների, որոնք, ի վերջո, բնակություն հաստատեցին Ամերիկայում:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք 1 Նեփի 13․13–16, 19։

Գաղութաբնակների և այլ ներգաղթյալների հետնորդները, որոնք լրացուցիչ ազատություն էին փնտրում, առանձնացան Մեծ Բրիտանիայից՝ հանգեցնելով Ամերիկյան հեղափոխական պատերազմի: Զինվորներից մեկը, ով կռվում էր Ամերիկայի անվան տակ, Ասաել Սմիթն էր։ Ասաելը, ով մարգարե Ջոզեֆ Սմիթի հայրական պապն էր, մի առիթով ասել է. «Հոգուս մեջ ծնունդ է առել, որ իմ ժառանգներից մեկը կհրապարակի մի աշխատանք՝ կրոնական հավատքի աշխարհը հեղափոխելու համար» (Joseph Fielding Smith, Church History and Modern Revelation, 2 vols. [1953], 1:4)։ Ասաելն ականատես եղավ նոր ազգի հիմնադրմանը, որն իր հիմքում ուներ կրոնական ազատություն:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսն ուսուցանել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հիմնադրումը մի քայլ էր, որն աշխարհը պատրաստում էր ավետարանի վերականգնմանը։

Կրոնի նկատմամբ հավատարմությունն առաջնորդեց այդ նոր ազգին Ամերիկյան մայրցամաքի վրա։ Աստծո ձեռքի ներքո նրանք ձեռք բերեցին կրոնական ազատություն յուրաքանչյուր քաղաքացու համար՝ ոգեշնչված Իրավունքի օրինագծի շնորհիվ։ Տասնչորս տարի անց, 1805 թվականի դեկտեմբերի 23-ին, ծնվեց Մարգարե Ջոզեֆ Սմիթը։ Վերականգնման նախապատրաստությունը մոտ էր ավարտին։

… Ես վկայում եմ, որ [Հիսուս Քրիստոսի] ձեռքը վերահսկել է Վերականգնման աշխատանքն այս աշխարհի հիմնադրումից առաջ: (Robert D. Hales, “Preparations for the Restoration and the Second Coming: ‘My Hand Shall Be over Thee,’” Ensign or Liahona, Nov. 2005, 90, 92)։

Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդն ուսուցանել է հետևյալը․

Մարգարեի հայրը՝ Ջոզեֆ Սմիթ Ավագը, ֆինանսական դժվարություններ է ունեցել։ … [Նա] գործ է հիմնադրել գործընկերոջ հետ։ Գործընկերը վերցրել է փողը և կորցրել այն։ Նրանք գնեցին մի ագարակ, որն անհաջողության մատնվեց: Նրանք գնեցին ևս մեկը, և դա անհաջողության մատնվեց. գնեցին ևս մեկը, և դա նույնպես անհաջողության մատնվեց: Ի վերջո, Ջոզեֆ Սմիթ Ավագը տեղափոխվեց Պալմիրա։ Տիրոջ ձեռքը վերահսկում էր աշխատանքը՝ տեղափոխելով Սմիթի ընտանիքին մի վայր, որտեղ Նա ցանկանում էր, որ նրանք գտնվեին։ (M. Russell Ballard, “The Tapestry of God’s Hand” [Joseph Smith Memorial Fireside, Feb. 13, 2011, Logan Institute of Religion, Utah State University])։

Աստվածային ծրագրի համաձայն, Ջոզեֆ Սմիթը ծնվել է ճիշտ ժամանակին, ճիշտ վայրում և ճիշտ պայմաններում՝ Վերականգնման հիմնարար իրադարձությունները նախաձեռնելու համար: Նախագահ Բրիգամ Յանգը վկայել է.

[Ջոզեֆ Սմիթը] նախակարգվել է հավերժության մեջ, որպեսզի նախագահի վերջին տնտեսության վրա։ (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 96):

Նկար
պատկերակ, խորհել

Մտածեք դասին նախապատրաստվելիս

Ի՞նչ կարող ենք սովորել Տիրոջ մասին, թե Նա ինչպես ուղի նախապատրաստեց Ջոզեֆ Սմիթի և Վերականգնման համար:

Տպել