Ինստիտուտ
Դաս 15․ Դասարանի նախապատրաստական նյութ. Երկնային Հոր ծրագիրը և մեր աստվածային ներուժը


Դաս 15. Դասարանի նախապատրաստական նյութ. Երկնային Հոր ծրագիրը և մեր աստվածային ներուժը, Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

Դաս 15․ Դասարանի նախապատրաստական նյութ, Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

տղամարդը նայում է սարերին

Դաս 15․ Դասարանի նախապատրաստական նյութ

Երկնային Հոր ծրագիրը և մեր աստվածային ներուժը

Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտարարել է. «Փրկության մեծ ծրագիրը մի թեմա է, որը պետք է խստորեն գրավի մեր ուշադրությունը և համարվի երկնքի մեծագույն պարգևը մարդուն» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 208): Հայտնությունների և տեսիլքների միջոցով Ջոզեֆ Սմիթը սկսեց հասկանալ Աստծո ծրագիրը Իր զավակների համար այնպիսի եղանակներով, որոնք կփոխեին միլիոնավոր մարդկանց կյանքը ամբողջ աշխարհում: Այս դասը կարող է հետագայում օգնել ձեզ հասկանալ, թե ով եք դուք և ինչ աստվածային ներուժ ունեք:

Բաժին 1

Աստծո փրկության ծրագրի մասին վերականգնված ճշմարտություններն ինչպե՞ս են ազդել իմ կյանքի վրա:

Պատկերացրեք, որ Ջոզեֆ Սմիթի ժամանակներում դուք նորադարձ էիք Տիրոջ վերականգնված Եկեղեցում: Ձեր հասկացողությունը Երկնային Հոր ծրագրի մասին թերի կլիներ: Եթե դուք դաստիարակվել եք որպես քրիստոնյա, դուք հավանաբար ունեցել եք նմանատիպ համոզմունքներ. (1) Աստված, Հիսուսը և Սուրբ Հոգին մեկ Աստված են՝ առանց ֆիզիկական մարմնի և զգացմունքների, (2) մարդիկ գոյություն չունեին նախորդ կյանքում և նրանք ոչնչից ստեղծվել են Աստծո կողմից, և (3) Աստված անիմանալի և առեղծվածային է. գաղափարը, որ մարդիկ Նրա զավակներն են, ընդամենը փոխաբերություն է:

Հայտնության միջոցով Ջոզեֆ Սմիթը և վաղ շրջանի Սրբերը հասկացան Մեր Երկնային Հոր բնույթն ու Նրա աստվածային փրկության ծրագիրը: Պատկերացրեք, թե նրանք ինչ զգացին, երբ իմացան որոշ վերականգնված ճշմարտություններ, որոնք մենք ներկայումս բարձր ենք գնահատում Երկնային Հոր ծրագրում:

Փրկության ծրագրի մասին հասկացողությունը Ջոզեֆը հիմնականում ձեռք բերեց Մորմոնի Գրքի վրա աշխատելիս և Հին ու Նոր Կտակարանների ոգեշնչված թարգմանության ժամանակ: 1830թ. Ծննդոց գիրքը թարգմանելիս Մարգարե Ջոզեֆը իմացավ, որ Մովսեսը բարձրացվեց բարձր լեռան վրա, և նա տեսավ Աստծո արարչագործությունների ընդարձակությունը: Այս հայտնությունը հիմա մեզ հայտնի է որպես Մովսեսի առաջին գիրք Թանկագին Մարգարիտում: Տերն ասաց Մովսեսին, որ նա Աստծո որդին է: Մովսես 1-ում Աստված նաև ուսուցանեց մի կարևոր ճշմարտություն Իր աշխատանքի նպատակների մասին:

Պղպջակի միգամածություն
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Մովսես 1.37-39-ը:

Անմահության և հավերժական կյանքի մասին խոսելիս Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը ուսուցանել է.

Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

Հավերժական կյանքի պարգևը ստանալու համար արժե ամեն ջանք գործադրել փրկության ծրագիրն ուսումնասիրելու, սովորելու և կիրառելու համար: Ողջ մարդկությունը հարություն կառնի և կստանա անմահության օրհնությունը: Սակայն հավերժական կյանք, այսինքն՝ Աստվածանման կյանք ձեռք բերելու համար պետք է ապրենք փրկության ծրագրով՝ մեր ողջ սրտով, մտքով, զորությամբ և ուժով: (Robert D. Hales, «Փրկության ծրագիրը՝ մեզ առաջնորդող գիտելիքի սուրբ գանձ», Ensign կամ Լիահոնա, հոկտեմբեր 2015, 25)

Նկատեք, որ Երեց Հեյլսը բնորոշում է հավերժական կյանքը որպես «Աստվածանման կյանք»: Դիտարկեք, թե ձեզ համար ինչ է նշանակում, որ Երկնային Հոր աշխատանքն է՝ ձեզ հետ վերադարձնել Իր ներկայություն, որպեսզի դուք կարողանաք վայելել անմահությունն ու հավերժական կյանքը:

1833թ. մայիսի 6-ին ստացված հայտնության մեջ Ջոզեֆ Սմիթը գրանցել է. «Մարդը նույնպես սկզբում Աստծո մոտ էր»(Վարդապետություն և Ուխտեր 93.29): Աբրահամի գրքի Ջոզեֆի թարգմանությունը, որը հրատարակվեց 1842թ., ավելի խորը հասկացողություն էր տալիս մեր նախաերկրային կյանքի և մեր հետմահկանացու հնարավորությունների մասին:

պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Աբրահամ 3.22–26-ը:

Հիսուսը ուսուցանում է հրեշտակներին
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ձեր կարծիքով, մահկանացու կյանքում մեր նախաերկրային կյանքի և մեր նպատակի մասին գիտելիքներն ինչպե՞ս էին ազդում վաղ շրջանի Սրբերի վրա: Այս գիտելիքներն ինչպե՞ս են ազդում ձեր մտածողության, որոշումների և գործողությունների վրա այսօր:

Բաժին 2

Աստծո հատկանիշների մասին ի՞նչ ուսմունքներ վերականգնվեցին Ջոզեֆ Սմիթին:

Ջոզեֆը պուրակում, Արչի Դ. Շո

1844թ. իր մահից մի քանի ամիս առաջ Ջոզեֆ Սմիթը ելույթ ունեցավ իր վերջին համաժողովին: Նրա ընկերը՝ Քինգ Ֆոլլետը, վերջերս էր մահացել դժբախտ պատահարից, և ընտանիքը խնդրել էր Ջոզեֆին ելույթ ունենալ թաղման ժամանակ: Ջոզեֆը համարձակորեն ուսուցանեց Աստծո բնույթի և Նրան նմանվելու մեր ներուժի մասին: Այդ ելույթում, որը հայտնի է որպես Քինգ Ֆոլլետի ճառ, Ջոզեֆը հայտարարեց.

Մարգարե Ջոզեֆ Սմիթը

Աշխարհում բացառապես շատ քիչ մարդիկ կան, ովքեր ճիշտ են հասկանում Աստծո բնույթը: … Եթե մարդիկ չեն ըմբռնում Աստծո բնույթը, նրանք չեն հասկանա, թե ովքեր են իրենք: …

Աստված ժամանակին եղել է այնպիսին, ինչպիսին հիմա մենք ենք և վեհացում ձեռք բերած մարդ է, ու նստած է գահին այնտեղ՝ երկնքում: … Եթե տեսնեիք Նրան այսօր, դուք կտեսնեիք Նրան մարդու տեսքով, ինչպես որ դուք եք: …

Երբ մենք հասկանում ենք Աստծո բնույթը և գիտենք՝ ինչպես գալ Նրա մոտ, Նա սկսում է բացել երկինքները մեզ համար և պատմել մեզ ամեն ինչ այդ մասին: …

… Աստված ինքը, գտնվելով ոգիների և փառքի մեջ, քանի որ նա ավելի խելացի էր, պատշաճ համարեց օրենքներ սահմանել, որով մնացածները կկարողանային արտոնություն ունենալ իր նման զարգանալու համար: Աստծո հետ ունեցած փոխհարաբերությունը մեզ հնարավորություն է տալիս զարգանալ գիտելիքով:…

Սրանում է, ուրեմն, հավերժական կյանքը՝ ճանաչել միակ իմաստուն և ճշմարիտ Աստծուն, և դուք պետք է սովորեք, թե ինչպես ինքներդ աստվածներ դառնաք, և թագավորներ ու քահանաներ [և թագուհիներ ու քահանայուհիներ] Աստծո համար, … գնալով մի փոքր աստիճանից մյուսը և մի փոքր կարողությունից դեպի ավելի բարձրը, շնորհից շնորհ, վեհացումից վեհացում: (Ուսմունքներ. Ջոզեֆ Սմիթ, 39–40, 210221)

Հղում․ Քինգ Ֆոլլետի ճառը ամբողջությամբ կարող եք կարդալ «Classics in Mormon Thought: The King Follett Sermon», Ensign, Apr. 1971, 12–17:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է.

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

Աստծո նպատակն այն է, որ մենք՝ Նրա զավակները, կարողանանք ունենալ առավելագույն ուրախություն, լինենք Իր հետ հավերժ և նմանվենք Իրեն: (Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Ես որոնց որ սիրում եմ, հանդիմանում և խրատում եմ», Ensign կամ Լիահոնա, մայիս, 2011,97):

պատկերակ, գրանցել

Գրառումներ կատարեք դասին նախապատրաստվելիս

Ձեր օրագրում կամ ստորև տրված տեղում պատասխանեք հետևյալ հարցերին. Ի՞նչ ճշմարտություններ հայտնաբերեցիք Ջոզեֆ Սմիթի կողմից տրված Քինգ Ֆոլլետի ճառում: Այս ճշմարտություններն ինչպե՞ս են ազդում այն եղանակի վրա, որով դուք դիտարկում եք ինքներդ ձեզ, ձեզ շրջապատող մարդկանց և հարաբերություններն Աստծո հետ:

Բաժին 3

Ինչպե՞ս կարող եմ հավերժական կյանք ստանալ սելեստիալ արքայությունում։

Կրկին պատկերացրեք, որ նորադարձ եք վաղ շրջանի վերականգնված Եկեղեցում: Այդ ժամանակվա քրիստոնյաների մեծ մասի նման դուք հավանաբար կհավատայիք, որ երբ մարդը մեռնում է, գնում է կա՛մ երկինք, կա՛մ դժոխք: Ջոզեֆ Սմիթի ժամանակներում մարդկանց մեծ մասը միաբաններ կամ ունիվերսալիստներ էին: Եթե դուք «միաբանական» տեսակետի կողմնակից էիք, ապա հավատում էիք, որ միայն փոքր քանակությամբ մարդիկ կգնային երկինք: Եթե դուք «ունիվերսալիստական» տեսակետի կողմնակից էիք, դուք հավանաբար հավատում էիք, որ Աստված պատիժ կպահանջի որոշ մեղավորների համար, բայց, ի վերջո, բոլոր մարդիկ կգնան երկինք:

Ջոն Ջոնսոնի տունը

1832թ. փետրվարին Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը մի տեսիլք տեսան, որն օգնեց մեզ ավելի լավ հասկանալ կյանքը մահից հետո։ Երկու տղամարդիկ աշխատում էին Նոր Կտակարանի Ջոզեֆ Սմիթի Թարգմանության վրա Ջոն Ջոնսոնի տանը և դադար առան, որպեսզի խորհեն Հովհաննես 5.29-ի մասին, որը արդարների հարության և անարդարների հարության մասին է: Մի քանի տղամարդ սենյակում էին Ջոզեֆի և Սիդնիի հետ, երբ այս երկու տղամարդիկ տեսիլք տեսան և նկարագրեցին իրենց տեսածը: Այս տեսիլքը, որը գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 76-ում, օգնում է մեզ ավելի լավ հասկանալ Երկնային Հոր ծրագիրը: Այս բաժնում նշեք ճշմարտություններ, որոնք ընդլայնում են մեր հասկացողությունը մահից հետո եկող կյանքի մասին և հայտնում են Իր բոլոր զավակներին օրհնելու Երկնային Հոր ցանկությունը:

պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք հայտնության հատվածներ, որոնք գրանցված են Վարդապետություն և Ուխտեր 76.12, 20, 40–42, 50–54, 58, 62, 65, 69–71, 74–76, 79, 81–82, 86, 89–92, 111:

պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ըստ ձեր պատկերացման, բաժին 76-ում հայտնված ճշմարտությունն ինչպե՞ս կազդեր ձեր վրա, եթե դուք նորադարձ լինեիք վաղ օրերի Եկեղեցում: Այս տեսիլքից ի՞նչ ենք սովորում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին: