Ձեռնարկներ և կոչումներ
8․ Երեցների քվորում


«8. Երեցների քվորում», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։

«8. Երեցների քվորում» Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից

Նկար
մարդիկ զրուցում են

8.

Երեցների քվորում

8.1

Նպատակը և կազմավորումը

8.1.1

Նպատակը

18 տարեկան և ավելի մեծ արժանավոր տղամարդիկ կարող են ստանալ Մելքիսեդեկյան քահանայություն և կարգվել երեցի պաշտոնում: Այդ պաշտոնում կարգված մարդը սուրբ ուխտի մեջ է մտնում՝ օգնելու Աստծուն իրականացնել Իր աշխատանքը (տես Վարդապետություն և Ուխտեր 84.33–44):

8.1.2

Երեցների քվորումի անդամները

Յուրաքանչյուր ծուխ ունի երեցների քվորում: Այն ներառում է հետևյալ եղբայրներին․

  • Ծխի բոլոր երեցներին:

  • Ծխի բոլոր ապագա երեցներին (տես 8.4):

  • Ծխի բոլոր քահանայապետներին, բացառությամբ նրանց, ովքեր ներկայումս ծառայում են ցցի նախագահությունում, եպիսկոպոսությունում, բարձրագույն խորհրդում կամ հայրապետի կոչումներում:

Երիտասարդ տղամարդը կարող է հաճախել երեցների քվորումի ժողովներին, երբ լրանա նրա 18 տարին, նույնիսկ, եթե նա դեռ երեց չի կարգվել: 19 տարեկանում կամ տնից տեղափոխվելիս, օրինակ՝ համալսարան հաճախելու կամ միսիայում ծառայելու ժամանակ, նա պետք է կարգվի երեց, եթե արժանի է:

18 տարեկանից փոքր ամուսնացած տղամարդիկ ապագա երեցներ են և նույնպես երեցների քվորումի անդամներ են:

8.2

Մասնակցել փրկության և վեհացման աշխատանքին

8.2.1

Ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով

8.2.1.2

Ավետարանի ուսուցում Քվորումի ժողովներում

Ժողովները տեղի են ունենում ամսվա երկրորդ և չորրորդ կիրակի օրերին։ Դրանք տևում են 50 րոպե։ Երեցների քվորումի նախագահությունը ծրագրում է այս ժողովները: Վարում է նախագահության անդամը։

Քվորումի ժողովները կենտրոնանում են ամենավերջին գերագույն համաժողովի մեկ կամ մի քանի ելույթների թեմաների վրա:

8.2.1.3

Միջոցառումներ

Երեցների քվորումի նախագահությունները կարող են միջոցառումներ ծրագրել։ Միջոցառումների մեծ մասը չպետք է անցկացվի կիրակի կամ երկուշաբթի երեկոյան:

8.2.2

Հոգ տանել կարիքավորների մասին

8.2.2.1

Սպասավորություն

Երեցների քվորումի անդամները քվորումի նախագահությունից ստանում են սպասավորության հանձնարարություններ: Լրացուցիչ տեղեկությունների համար, տես գլուխ 21։

8.2.2.2

Կարճաժամկետ կարիքներ

Սպասավորող եղբայրները ձգտում են հասկանալ և արձագանքել նրանց կարիքներին, ում ծառայում են։ Անդամները կարող են կարճաժամկետ օգնության կարիք ունենալ հիվանդության, երեխայի ծննդյան, մահվան, աշխատանքի կորստի և այլ հանգամանքների ժամանակ:

Երբ անհրաժեշտ է, սպասավորող եղբայրները օգնություն են խնդրում երեցների քվորումի նախագահությունից:

8.2.2.3

Երկարաժամկետ կարիքներ և ինքնապահովում

Եպիսկոպոսի համակարգմամբ՝ Երեցների քվորումի և Սփոփող միության նախագահությունները օգնում են երկարաժամկետ կարիքներ և ինքնապահովման խնդիրներ ունեցող անդամներին:

Երեցների քվորումի նախագահը, Սփոփող միության նախագահը կամ մեկ այլ ղեկավար օգնում են անձին կամ ընտանիքին մշակել Ինքնապահովման ծրագիր: Սպասավորող եղբայրները կամ քույրերը նույնպես կարող են աջակցել այդ ծրագրին:

8.2.2.4

Երբ ծխի անդամը մահանում է

Երբ ծխի անդամը մահանում է, Երեցների քվորումի և Սփոփող միության նախագահությունները մխիթարություն և օգնություն են առաջարկում: Եպիսկոպոսի առաջնորդությամբ նրանք կարող են օգնել հուղարկավորության ժամանակ:

Լրացուցիչ տեղեկությունների համար, տես 38.5․8։

8.2.3

Հրավիրել բոլորին ընդունել ավետարանը

Երեցների քվորումի նախագահը նախագահության որևէ անդամի հանձնարարում է ղեկավարել անդամների միսիոներական աշխատանքը ծխում: Նա աշխատում է Սփոփող միության նախագահության որևէ նշանակված անդամի հետ՝ համակարգելու այդ ջանքերը:

Տես 23.5.1 և 23.5.3:

8.2.4

Միավորել ընտանիքները հավերժության համար

Երեցների քվորումի նախագահը նախագահության որևէ անդամի հանձնարարում է ղեկավարել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը ծխում: Նա աշխատում է Սփոփող միության նախագահության որևէ նշանակված անդամի հետ՝ համակարգելու այդ ջանքերը:

Sես 25.2.2։

8.3

Երեցների քվորումի ղեկավարներ

8.3.1

Ցցի նախագահություն և եպիսկոպոս

Երեցների քվորումի նախագահը անմիջապես հաշվետու է ցցի նախագահությանը: Նա պարբերաբար հանդիպում է նախագահության անդամի հետ՝ հրահանգներ ստանալու և իր պարտականությունների մասին զեկուցելու համար:

Երեցների քվորումի նախագահը նաև առաջնորդություն է ստանում եպիսկոպոսից, որը ծխի նախագահող պաշտոնյան է: Նրանք պարբերաբար հանդիպում են:

8.3.2

Բարձրագույն խորհրդական

Ցցի նախագահությունը հանձնարարում է բարձրագույն խորհրդականին, որ իրենց ներկայացնի յուրաքանչյուր երեցների քվորումում: Նրա պարտականությունները շարադրված են 6.5-ում:

8.3.3

Երեցների քվորումի նախագահություն

8.3.3.1

Ինչպես է կանչվում Երեցների քվորումի նախագահությունը

Եպիսկոպոսի հետ խորհրդակցելուց հետո ցցի նախագահը կանչում է որևէ երեցի կամ քահանայապետի՝ ծառայելու որպես երեցների քվորումի նախագահ:

Եթե միավորը բավականաչափ մեծ է, երեցների քվորումի նախագահը ցցի նախագահին առաջադրում է մեկ կամ երկու երեցների կամ քահանայապետների թեկնածություն, որպեսզի ծառայեն որպես իր խորհրդականներ:

8.3.3.2

Պարտականությունները

Երեցների քվորումի նախագահն ունի հետևյալ պարտականությունները։ Նրա խորհրդականներն օգնում են նրան։

  • Ծառայում է ծխի խորհրդում:

  • Առաջնորդում է քվորումի ջանքերը՝ մասնակցելու փրկության և վեհացման աշխատանքին (տես գլուխ 1):

  • Կազմակերպում և վերահսկում է սպասավորող եղբայրների ծառայությունը:

  • Եպիսկոպոսի առաջնորդության ներքո խորհրդակցում է ծխի չափահաս անդամների հետ:

  • Համակարգում է Երեցների քվորումի ջանքերը՝ ամրապնդելով չափահաս երիտասարդ եղբայրներին (ամուրի և ամուսնացած):

  • Անհատապես հանդիպում է քվորումի յուրաքանչյուր անդամի հետ առնվազն տարին մեկ անգամ:

  • Սովորեցնում է քվորումի անդամներին իրենց քահանայության պարտականությունները (տես Վարդապետություն և Ուխտեր 107․89)։ Նաև ուսուցանում է, թե ինչպես գործադրել իրենց քահանայությունը՝ արարողությունները կատարելիս և օրհնությունները տալիս:

  • Վերահսկում է քվորումի գրառումները, հաշվետվությունները և ֆինանսները (տես LCR.ChurchofJesusChrist.orgկայքը)։

8.3.3.3

Նախագահության ժողով

Երեցների քվորումի նախագահությունը և քարտուղարը պարբերաբար հանդիպում են: Նախագահը վարում է այդ հանդիպումները։ Քվորումին կցված բարձրագույն խորհրդականը պարբերաբար մասնակցում է այդ ժողովներին։

Օրակարգում կարող են ներառվել հետևյալ հարցերը.

  • Ծրագրել, թե ինչպես ամրացնել քվորումի անդամներին (այդ թվում՝ ապագա երեցներին) և նրանց ընտանիքներին:

  • Համակարգել միսիոներական աշխատանքը և տաճարային ու ընտանեկան պատմության աշխատանքը:

  • Պատասխանել ծխի խորհրդի ժողովների հանձնարարականներին:

  • Վերանայել սպասավորման հարցազրույցներից ստացված տեղեկությունները:

  • Քննարկել այն եղբայրներին, որոնք պետք է ծառայեն կոչումներում և հանձնարարություններում:

  • Ծրագրել քվորումի ժողովները և միջոցառումները։

8.3.4

Քարտուղար

Եպիսկոպոսի թույլտվությամբ երեցների քվորումի նախագահության անդամը կարող է քվորումի որևէ անդամի կանչել որպես քվորումի քարտուղար:

8.4

Օգնել ապագա երեցներին պատրաստվել ստանալու Մելքիսեդեկյան քահանայություն

Ապագա երեցը Եկեղեցու արական սեռի այն անդամն է, որը չի ստացել Մելքիսեդեկյան քահանայություն և 1) 19 տարեկան կամ ավելի մեծ է կամ 2) 19 տարեկանից փոքր է և ամուսնացած է:

Քվորումի նախագահության մեծագույն առաջնահերթություններից մեկն է օգնել, որ ապագա երեցները պատրաստվեն ստանալու Մելքիսեդեկյան քահանայությունը:

Տպել