Սեմինարիա
Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 1


Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 1

Գործել հավատքով

երիտասարդ տղամարդը խորհում է սուրբ գրությունների շուրջ

Վարդապետության սերտման նպատակներից մեկն է՝ օգնել ձեզ սովորել և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ Հիսուս Քրիստոսին ավելի նմանվելու համար։ Այս դասը կօգնի ձեզ հասկանալ և կիրառել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով գործելու հատուկ սկզբունքը, երբ դժվարություններ ու հարցեր են առաջանում:

Երբ դժվարություններ ու հարցեր են առաջանում

Մահկանացու կյանքի ընթացքում մենք բոլորս բախվում ենք դժվարին մարտահրավերների և հարցերի, որոնք, գուցե, հեշտ չլուծվեն: Կարդացեք հետևյալ սցենարները՝ մտածելով նմանատիպ փորձառությունների մասին, որոնք ունեցել եք դուք կամ ձեր ծանոթներից մեկը:

Երիտասարդը շատ հարցեր ունի Եկեղեցու քաղաքականության վերաբերյալ և սկսում է երկմտել՝ արդյոք Եկեղեցին իսկապես ճշմարիտ է:

Մի երիտասարդ կին սոցիալական ցանցերում տեսնում է մի գրառում, որը կասկածի տակ է դնում Եկեղեցու վարդապետությունը: Այժմ նա ինքն է սկսում երկմտում այդ վարդապետության շուրջ:

Մի երիտասարդ կին մտածում է՝ արդյոք աղոթքների պատասխանը իսկապես գալիս է այն բանից հետո, երբ իր եղբայրը տառապում և մահանում է մահացու հիվանդությունից, չնայած նրա համար ասվող աղոթքներին և օրհնություններին:

  • Մարդիկ ի՞նչ եղանակներով կարող են արձագանքել, երբ բախվում են դժվար մարտահրավերների կամ նման հարցերի:

Մի պահ մտածեք ձեր փորձառությունների մասին, երբ ունենում եք դժվար մարտահրավերներ և հարցեր: Կարող եք մտածել հետևյալ հարցերի մասին. Երբևէ գտե՞լ եք ձեր հարցերի պատասխանները։ Ի՞նչն է ձեզ օգնել խաղաղություն գտնել: Ի՞նչը չի օգնել։

  • Որո՞նք են ձեր (կամ այլ մարդկանց, որոնց դուք ճանաչում եք) ունեցած հարցերը կամ մարտահրավերները, որոնք հեշտ չէ լուծել:

  • Ինչո՞ւ եք կարծում, որ Երկնային Հայրը թույլ է տալիս, որ մենք չլուծված հարցեր ունենանք, քան միշտ մեզ պատասխաններ տալ:

Երբ հարցեր են ծագում, կարևոր է հիշել, որ Տերը հորդորում է մեզ հարցեր տալ և փնտրել պատասխաններ (տես Մատթեոս 7.7–8, Հակոբոս 1.5–6, Վարդապետություն և Ուխտեր 42.61): Հարցեր տալն ու պատասխաններ փնտրելը ճշմարտությունը սովորելու մեր ջանքերի կարևոր մասն է, որից հետո պետք է կիրառել և ապրել նրանով, ինչ սովորել ենք՝ Փրկչին և մեր Երկնային Հորը ավելի նմանվելու մեր որոնումներում:

Այս երեք սկզբունքները կարող են առաջնորդել մեզ, երբ ձգտում ենք սովորել և հասկանալ հավերժական ճշմարտությունը և պարզաբանել հարցերն ու խնդիրները։

  • Գործեք հավատքով

  • Քննեք հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարով

  • Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով:

Կարևոր է օգտագործել այս երեք սկզբունքները, երբ դուք բախվում եք հարցերի և մտահոգությունների, որոնք հեշտությամբ չեն լուծվում, կամ երբ փորձություններ եք ունենում:

Գործեք հավատքով

Այս դասի նպատակն է օգնել ձեզ հասկանալ հետևյալ սկզբունքը. երբ մենք գործում ենք հավատքով, Տերը մեզ խաղաղություն և ուժ է տալիս, մինչ մենք փնտրում ենք մեր հարցերի և մտահոգությունների պատասխանները:

օրագրի պատկերակ1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին.

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում գործել հավատքով:

Մեծացրեք ձեր հասկացողությունը, թե ինչ է նշանակում գործել հավատքով՝ ավարտելով ստորև բերված ուսումնական վարժությունը: Օգտակար կլինի ուսումնասիրել ուրիշի հետ, որպեսզի կարողանաք վարժվել և ձեր հասկացածը բացատրել նաև սովորել ուրիշներից:

Ի՞նչ է նշանակում գործել հավատքով

Կարդացեք Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի (2022) «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 1-2 և 5-7 և Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենի հետևյալ հայտարարությունը: Ուսումնասիրելիս փնտրեք, թե ինչ է նշանակում գործել հավատքով, և ինչը կարող է օգնել ձեզ կիրառել այս սկզբունքը հարցեր ունենալու դեպքում:

Երեց Նիլ Լ. Անդերսեն

Հավատքը պատահաբար չի իջնում մեզ վրա, ոչ էլ մեր անդրանիկության պարգևն է: ․․․ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը երկնային պարգև է, որը գալիս է, երբ ընտրում ենք հավատալ և երբ փնտրում ու ամուր բռնում ենք այն: Ձեր հավատքի ապագան կերտում է ոչ թե պատահականությունը, այլ ընտրությունը:

Հավատքը երբեք բոլոր հարցերին պատասխան չի պահանջում, այլ հաստատում ու քաջություն է փնտրում՝ առաջ շարժվելու համար երբեմն ընդունելով. «Ես չգիտեմ ամեն բան, սակայն գիտեմ բավականաչափ, որպեսզի առաջ գնամ աշակերտության ճանապարհով»:

Համառ կասկածների մեջ խորասուզվելը, որը լիցքավորվում է անհավատների ու անհավատարիմների պատասխաններով, թուլացնում է մարդու հավատը Հիսուս Քրիստոսի և Վերականգնման հանդեպ: «Շնչավոր մարդն Աստուծոյ Հոգու բաները չէ ընդունում, որովհետեւ նորանք յիմարութիւն են նորա համար» [Ա Կորնթացիս 2.14 ]: ․․․

Թեև ձեր հավատքի կրակը սկզբում կարող է փոքր լինել, սակայն արդար ընտրությունները ավելի մեծ վստահություն են բերում Աստծո հանդեպ, և ձեր հավատքն աճում է:

(Նիլ Լ Անդերսեն, «Հավատքը պատահականության արդյունք չէ, այլ՝ ընտրության», Լիահոնա, նոյեմբեր 2015, 65-67)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր գործել հավատքով, երբ ունենք հարցեր կամ մտահոգություններ:

  • Ի՞նչ եք սովորել այս ընթերցումներից այն մասին, թե ինչ է նշանակում գործել հավատքով:

Հիշեք ձեր առջև ծառացած դժվար հարցերն ու մարտահրավերները կամ վերանայեք դասի սկզբում տրված սցենարները: Սրանցից մեկը նկատի ունենալով՝ փորձեք կիրառել այն, ինչ սովորել եք հավատքով գործելու մասին՝ հնարավոր մանրամասնությամբ պատասխանելով հետևյալ հարցերին:

օրագրի պատկերակ2. Պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ո՞րն է այն մարտահրավերը կամ հարցը, որը դուք ընտրել եք հավատքով գործելու համար:

  • Որո՞նք են այն երկու կամ երեք ուղիները, որոնց միջոցով ինչ-որ մեկը կարող է հավատքով գործել այս իրավիճակում:

  • Ի՞նչ կասեք այս իրավիճակի մասին, որը կարող է դժվարացնել առ Հիսուս Քրիստոս հավատքով գործելը: Ինչպե՞ս կարող եք հաղթահարել այդ դժվարությունները:

  • Ի՞նչ կցանկանայիք հատկապես հիշել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, մինչ այս իրավիճակում եք: Այդ ամենի մասին հիշողությունն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Արդյոք նորմա՞լ է ավետարանի մասին հարցեր ունենալը

Առաջին Նախագահությունից նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆն ուսուցանել է անկեղծ հարցերի արժեքի մասին.

Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Հարցեր ունենալը բնական է. ազնիվ հարցման կաղինը հաճախ է բողբոջել և հասունացել՝ վերածվելով հասկացողության մեծ կաղնու: Կան Եկեղեցու անդամներ, որոնք ոչ մի անգամ ջանք չեն գործադրել լուրջ կամ զգայուն հարցերի պատասխաններ գտնելու համար: Եկեղեցու նպատակներից մեկը հավատքի սերմը սնուցելն ու մշակելն է՝ երբեմն նույնիսկ կասկածի և անորոշության ավազոտ հողում։ Հավատքը հույս է բաների մասին, որոնք տեսանելի չեն, բայց ճշմարիտ են։

Ուստի, իմ սիրելի եղբայրներ և քույրեր, իմ սիրելի ընկերներ, խնդրում եմ, նախ կասկածի տակ դրեք ձեր կասկածները, հետո՝ ձեր հավատքը: Մենք երբեք չպիտի է թույլ տանք, որ կասկածը մեզ գերի դարձնի և հետ պահի մեզ աստվածային սիրուց, խաղաղությունից և պարգևներից, որոնք ստանում ենք Տեր Հիսուս Քրիստոսի հավատքով:

(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Եկեք, միացեք մեզ», Լիահոնա, նոյ. 2013, 23)

Ինչպե՞ս կարող եմ մեծացնել հավատքով գործելու իմ ունակությունը

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է մի գործընթացի մասին, որը մենք կարող ենք սկսել՝ մեր հավատքը մեծացնելու համար.

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Մեր հավատքը մեծանում է ամեն անգամ, երբ մենք գործադրում ենք մեր հավատքը Նրա հանդեպ: Դա է հավատով սովորելը:

Օրինակ՝ ամեն անգամ, երբ մենք հավատ ունենք հնազանդվելու Աստծո օրենքներին, նույնիսկ, երբ տարածված կարծիքները նսեմացնում են մեզ, կամ ամեն անգամ, երբ դիմադրում ենք ուխտի խախտումը ողջունող զվարճանքներին ու գաղափարախոսություններին, մենք գործադրում ենք մեր հավատը, որն իր հերթին մեծացնում է մեր հավատքը:

(Ռասսել Մ․ Նելսոն, «Հավատքով ընդունել ապագան», Լիահոնա, նոյ․ 2020, 75)

Հավատքով գործող մարդկանց իրական կյանքի իրավիճակներ

Դիտեք հետևյալ տեսանյութերից մեկը կամ երկուսը, փնտրելով, թե ինչ կարող եք սովորել այս մարդկանցից, որոնք կարող են օգնել ձեզ հավատքով գործել, երբ դժվարին հարցեր կամ մարտահրավերներ եք ունենում:

10:11

Վերադարձ հավատքին

Ռոզմարի Մ. Վիքսոմը պատմում է մի կնոջ մասին, ով վերադարձել էր կասկածից դեպի հավատք, և ընտանիքի անդամների և ընկներների մասին, ովքեր սիրով աջակցել էին նրան:

3:12

Principles of Peace: Faith #PrinceofPeace

Many people, if they were given only 15 months to live, would sink into despair. But through her faith in Jesus Christ, Kristin found the strength to carry on. Learn how her faith helped her to trust in God’s plan for her family.

Ինչո՞ւ չպետք է վախենամ չլուծված հարցերից

1:9

Live by Faith, Not by Fear

God doesn’t want us to fail. In the end, it will all work out.