Ղուկաս 1․1-38
«Աստուծոյ առաջին ոչ մի բան անկարելի չէ»
Գաբրիել Հրեշտակը եկավ Մարիամի մոտ՝ հայտարարելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Նա վկայեց, որ «Աստուծոյ առաջին ոչ մի բան անկարելի չէ» (Ղուկաս 1.37): Մարիամի հավատքով լի պատասխանները կարող են օգնել ձեզ սովորել, թե ինչպես պատասխանել Տիրոջ կամքին՝ Նրա հանդեպ ավելի մեծ վստահությամբ:
-
Ովքե՞ր են ամենաազդեցիկ կանայք ձեր կյանքում։
Այս դասի ընթացքում դուք ավելի շատ բան կսովորեք Հիսուս Քրիստոսի մոր՝ Մարիամի մասին:
-
Ձեր կարծիքով, Մարիամը ինչո՞ւ պետք է համարվի աշխարհի պատմության ամենաազդեցիկ կանանցից մեկը:
Մարիամի կյանքի և առաքելության մասին մարգարեները հայտնել են նրա ծնունդից տարիներ առաջ: Ուսումնասիրեք Մարիամի մասին հետևյալ մարգարեությունները՝ փնտրելով, թե դրանք ինչ են ուսուցանում նրա մասին:
-
Այս հատվածներից ի՞նչ սովորեցիք Մարիամի մասին:
Ղուկասի ավետարանի նախաբանը
Ղուկասի ավետարանում գրանցված է պատմությունն այն մասին, թե Մարիամն ինչպես իմացավ, որ ինքը լինելու է Հիսուս Քրիստոսի մայրը:
Ղուկասը բժիշկ էր (տես Կողոսացիս 4․14) և Հիսուս Քրիստոսի «սուրհանդակը» ( Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Ծննդոց 1.1 [Ղուկաս 1.1, ծանոթագրություն ա]): Փրկիչի կյանքից բազում իրադարձություններ կարող եք գտնել միայն Ղուկասի Ավետարանում, այդ թվում, թե ինչպես հրեշտակը հայտարարեց Մարիամին, որ նա լինելու է Աստծո Որդու մայրը: Այս իրադարձությունը հայտնի է որպես Ավետիս:
Այս պատմությունն ու Մարիամի հավատքով լի օրինակը ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք, թե ինչ եք սովորում և ինչ հոգևոր հուշումներ եք ստանում:
Գաբրիել հրեշտակը հայտնվում է Մարիամին
Կարդացեք Ղուկաս. 1.26-37-ը ՝ փնտրելով հրեշտակի հայտարարությանն ուղեկցող մանրամասները:
Կարող եք դիտել նաև «Հրեշտակը ավետեց Մարիամին Քրիստոսի ծնունդի մասին» (4:07) տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում և զուգահեռ հետևել ձեր սուրբ գրություններին:
-
Այդ հայտարարության ո՞ր մանրամասներն առանձնացան ձեզ համար։
-
Ի՞նչ հարցեր ունեք կարդացածի մասին:
Այս պատմությունից քաղած ճշմարտություններից մեկն այն է, որ Աստուծոյ առաջին ոչ մի բան անկարելի չէ:Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կիսվել է, թե դա ինչ առնչություն ունի ձեզ հետ.
Ձեզ կխնդրեն ընդունել դժվարին հանձնարարություններ և դառնալ գործիք Տիրոջ ձեռքում: Եվ Նա հնարավորություն կընձեռի ձեզ իրականացնել անհնարինը:
(Ռասսել Մ․ Նելսոն, «Դառնալ իսկական հազարամյակցիներ» [համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, հունվարի 10, 2016], broadcasts.ChurchofJesusChrist.org)
-
Տերն ի՞նչ կարող է խնդրել ձեզ անել, որը կարող է անհնարին թվալ։
-
Ինչո՞ւ երբեմն դրանք կարող են անիրագործելի թվալ:
Երբեմն, երբ հանդիպում ենք թվացյալ անիրագործելի առաջադրանքների, օգտակար կլինի անդրադառնալ ուրիշների օրինակներին, ովքեր հավատքով են արձագանքել իրենց սեփական դժվարին հանգամանքներին:
Կարդացեք Ղուկաս 1.38-ը և փնտրեք, թե Մարիամն ինչպես արձագանքեց, երբ իմացավ, որ ինքը լինելու է Հիսուսի մայրը:
-
Մարիամն ինչպե՞ս է օգնում ձեզ հասկանալ, թե ով է ինքը:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ ճշմարտություններ կարող են օգնել մարդուն Մարիամի նման վստահել Տիրոջը, նույնիսկ, երբ Նրա խնդրանքն անիրագործելի է թվում:
Մտածեք, թե Տերը ինչ է խնդրել ձեզ անել, որն անիրագործելի էր թվում: Նախագահ Նելսոնի հայտարարությունը կարդալիս փնտրեք այն հատուկ բաները, որոնք դուք կարող եք անել, որպեսզի ինքներդ ձեզ օգնեք կատարել անկարելին.
Ինչպե՞ս կարող եք իրագործել անկարելին: Անելով այն ամենը, ինչ կպահանջվի ձեր հավատքը առ Հիսուս Քրիստոս զորացնելու համար, մեծացնելով Նրա վերականգնված Եկեղեցու վարդապետության ձեր ըմբռնումը և անխոնջ որոնելով ճշմարտությունը: … Երբ ձեզ խնդրեն կատարել անկարելին, դուք կկարողանաք հավատքով ու համառ հաստատակամությամբ քայլ անել առաջ և ոգևորությամբ կատարել այն ամենը, ինչ դրված է ձեր ներուժի սահմաններում՝ Տիրոջ նպատակներն իրագործելու համար:
Կլինեն օրեր, երբ դուք խորապես կհուսալքվեք: Ուստի աղոթեք քաջություն ձեռք բերելու համար, որպեսզի չհանձնվեք:
(Ռասսել Մ․ Նելսոն, «Դառնալ իսկական հազարամյակցիներ» [համաշխարհային հոգևոր հավաք երիտասարդ չափահասների համար, հունվարի 10, 2016], broadcasts.ChurchofJesusChrist.org)
1.
-
Նախագահ Նելսոնի հայտարարությունում նշված ո՞ր գործողության մեջ կցանկանայիք առաջընթաց ունենալ:
-
Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է բարելավումը այդ ոլորտում օգնել ձեզ կատարել այն, ինչն անհնարին է թվում ձեր կյանքում:
Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Ինչո՞ւ ուսումնասիրել Ղուկասի Ավետարանը
Քրիստոնեության ամենահայտնի պատմություններից մի քանիսը կարելի է գտնել միայն Ղուկասի Ավետարանում. Հովհաննես Մկրտիչի ծնունդի հանգամանքները (տես Ղուկաս 1.5-25, 57-80), ավանդական պատմությունը Քիստոսի ծնունդի մասին (տես Ղուկաս 2.1-20), պատմությունն այն մասին, թե 12-ամյա Հիսուսը ինչպես մտավ տաճար (տես Ղուկաս 2.41-52), առակներ, օրինակ՝ բարի սամարացու մասին (տես Ղուկաս 10.30–37), անառակ որդու մասին (տես Ղուկաս 15.11-32), հարուստ մարդու և Ղազարոսի մասին (տես Ղուկաս 16.19-31), տասը բորոտների մասին (տես Ղուկաս 17.11–19), պատմությունն այն մասին, թե ինչպես էր հարություն առած Տերը քայլում Իր աշակերտների կողքով Էմմաուս տանող ճանապարհին (տես Ղուկաս 24.13-32):
Մեկ այլ բացառիկ առանձնահատկությունն այն է, որ Ղուկասը ընգրկել է Հովհաննես Մկրտիչի այն ուսմունքները, որոնք չկան այլ Ավետարաններում (տես Ղուկաս 3.10–14), նա ընդգծում է Հիսուս Քրիստոսի աղոթասիրությունը (տես Ղուկաս 3.21 , 5.16 , 9.18, 28-29 , 11.1), նա պատմում է 70 հոգու կանչելու, ուսուցանելու և միսիոներական աշխատանքներ կատարելու մասին (տես Ղուկաս 10.1-22): Ավելին, Ղուկասը միակ ավետարանիչն է, ով գրել է, որ Գեթսեմանիում Փրկիչը թափել է Իր արյունը, և մի հրեշտակ զորացրել է Նրան (տես Ղուկաս 22․43–44):
Ղուկաս 1.26
Ո՞վ էր Գաբրիել Հրեշտակը:
Մարգարե Ջոզեֆ Սմիթն (1805–44) ուսուցանել է Գաբրիել հրեշտակի ինքնության մասին:
Նոյը … Գաբրիելն է: Քահանայության մեջ նա իր զորությամբ հաջորդում է Ադամին: Նա կանչվել է Աստծո կողմից և այսօր ապրող բոլոր մարդկանց հայրն է, և նրան է տրվել իշխանությունը:
(Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 104)
Ղուկաս 1.27
Ի՞նչ է նշանակում, որ Մարիամը «նշանվեց»… Հովսեփի հետ
Հին Իսրայելում, երբ ամուսնությունը համաձայնեցվում էր, հարսանիքը տեղի էր ունենում երկու փուլով՝ նշանդրեք (որը նաև կոչվում է նշանադրություն, տես Մատթեոս 1.18) և ամուսնության արարողություն։ Թեև նշանված զույգերն օրինական կերպով համարվում էին ամուսին և կին (տես Երկրորդ Օրինաց 22․23–24), նշանդրեքի և հարսանեկան արարողության միջև ընկած ժամանակահատվածում մաքրաբարոյության խիստ օրենք էր սահմանված (տես Մատթեոսի 1․18-25 հատվածները , տես նաև Նոր Կտակարանի ձերնարկ ուսանողների համար[2014], 13):
Ղուկաս 1.30–35
Մենք ի՞նչ գիտենք Մարիամի հղիության հրաշքի մասին
Երբ Մարիամը հարցրեց, թե ինքն ինչպես կարող է Հիսուսի մայրը դառնալ` «երբեք հարաբերություն չ[ունենալով] տղամարդու հետ» ( Ղուկաս 1.34), Գաբրիելն ուղղակի հայտնեց նրան, որ Սուրբ Հոգին կգա նրա վրա և նրա երեխան կլինի Աստծո Որդին (տես Ղուկաս 1.35): Հիսուս Քրիտոսով հղիանալու մասին պատմող այլ սուրբ գրությունները նույնպես ընդգծում են, որ նա Աստծո Որդին է, բայց չեն հայտնում, թե այդ հրաշքն ինչպես տեղի ունեցավ (տես Մատթեոս 1․18–20 , 1 Նեփի 11.14–15, 18–21 , Ալմա 7.10):