Սեմինարիա
Ղուկաս 1.39-79


Ղուկաս 1.39-79

Ուրախացեք և գովաբանեք Աստծուն

Mary visiting her cousin Elisabeth, who is also expecting a child.

Երբ Մարիամը հղի էր Հիսուսով, նա այցելեց իր զարմուհուն՝ Եղիսաբեթին, և նրա հետ ուրախացավ Աստծո բարությամբ: Այս դասը ձեզ հնարավորություն կտա ճանաչել Աստծո բարությունը և առաջարկել ձեր գովեստները դրա համար:

  • Ձեր կարծիքով, մենք ինչո՞ւ ենք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին օրհներգեր երգում Նրանց երկրպագելիս:

  • Ո՞ր օրհներգը կամ օրհներգի ո՞ր տողն է ընդգծում Նրանց բարությունը:

Մի պահ մտածեք, թե ինչ եք զգում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ: Մտածեք, թե ինչ պատճառներ ունեք Նրանց գովաբանելու, և որքան հաճախ եք արտահայտում ձեր զգացմունքները Նրանց մասին:

Այս դասի ժամանակ դուք հնարավորություն ունեք ավելի շատ մտածել այն մասին, թե ինչու և ինչպես կարող եք գովաբանել Աստծուն և ուրախանալ Հիսուս Քրիստոսի կյանքով և առաքելությամբ:

Մարիամն ու Եղիսաբեթն ուրախացան Աստծո բարությամբ

Երբ Մարիամը հղի էր Հիսուսով, նա այցելեց Եղիսաբեթին՝ իր մեծահասակ զարմուհուն, ում հղիությունը նույնպես հրաշք էր: Երբ Մարիամը ժամանեց, Եղիսաբեթի մանուկը, որը պետք է լիներ Հովհաննես Մկրտիչը, «ուրախությունից խաղաց [Եղիսաբեթի] արգանդում» ( Ղուկաս 1.44): Դա առիթ հանդիսացավ Մարիամի և Եղիսաբեթի միջև մի զրույցի, որի ընթացքում Մարիամն ուրախացավ և գովաբանեց Աստծուն:

Կարդացեք Ղուկաս 1.46-55-ը : Մարիամի խոսքերը ուսումնասիրելիս դադար տվեք և մտածեք հատուկ բառերի կամ արտահայտությունների նշանակության մասին: Դադար տալով ու խորհելով՝ կարող եք ոգեշնչում ստանալ Սուրբ Հոգուց և օգնել ձեզ ավելի լավ հասկանալ սուրբ գրությունները: Օրինակ՝ կարող եք դադար տալ «աղախնի» կամ «խոնարհութեանը» բառերի վրա հատված 48 -ում: Այս բառերը կարող են բացատրել Մարիամի խոնարհությունն ու ակնածանքը Աստծո հանդեպ: Այս հատվածի բառերը կարող են օգնել ձեզ հասկանալ, որ Աստված գիտի և սիրում է Իր զավակներին բոլոր հանգամանքներում: Կարող եք նայել ձեզ անծանոթ բառերի նշանակությունը՝ օգտվելով բառարանից կամ Սուրբ գրքերի ուղեցույցից, որոնք առկա են ChurchofJesusChrist.org կայքում:

  • Ո՞ր բառերի վրա կանգ առաք մտածելու համար: Ի՞նչ սովորեցիք։

  • Աստծո մասին ի՞նչ ճշմարտություններ եք սովորում Մարիամի վկայությունից:

Մենք կարող ենք ուրախանալ Աստծո բարությամբ

Մարիամի փորձառությունը մեզ ուսուցանում է մեկ ճշմարտություն՝ Երբ գիտակցում ենք Աստծո ազդեցությունը մեր կյանքում, մենք կարող ենք ուրախանալ:

  • Ինչո՞ւ եք կարծում, որ ճանաչելով Աստծո օրհնությունները մեր կյանքում՝ կօգնենք մեզ ուրախություն զգալ:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդը պատմել է, թե Աստծո բարության մասին հիշելն ինչպես օրհնեց իրեն:

Official portrait of Elder Dale G. Renlund of the Quorum of the Twelve Apostles, January 2016.

Մտածելով մեր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի պարգևների մասին, ես հասկացել եմ, թե Նրանք ինչպիսի անսահման սեր և անբացատրելի կարեկցանք ունեն Երկնային Հոր բոլոր զավակների հանդեպ [տես 2 Նեփի 26.33 ]: Այս գիտելիքը փոխել է ինձ և կփոխի նաև ձեզ։

(Դեյլ Գ. Ռենլանդ, «Մտածեք Աստծո բարության և մեծության մասին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2020, 44)

Կատարեք հետևյալ քայլերը, որպեսզի օգնեք ձեզ ճանաչել Երկնային Հոր օրհնությունները և գովաբանել Նրան Իր բարության համար:

Քայլ 1․

Խորհեք հետևյալ հարցերի ձեր պատասխանների շուրջ.

  • Ի՞նչ օրհնություններ եք ստացել Երկնային Հորից, որոնց համար դուք հատկապես շնորհակալ եք:

  • Ի՞նչ են ձեզ օգնում հասկանալ այս օրհնությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։

  • Ե՞րբ եք դուք ուրախություն զգացել՝ ձեր կամ ձեր ծանոթի համար նախատեսված Աստծո օրհնությունները ճանաչելիս:

  • Սուրբ գրությունների ո՞ր պատմությունը կամ հատվածն է օգնում ձեզ գովաբանել Աստծուն:

Քայլ 2․Ընտրեք, թե ինչպես եք գովաբանելու Աստծուն: Ահա մի քանի գաղափարներ.

  • Գրեք բանաստեղծություն կամ երգ:

  • Նկարեք մի նկար:

  • Առաջարկեք երախտագիտության աղոթք:

  • Որևէ մեկին բերեք ձեր վկայությունը:

  • Գրանցեք անձնական օրագրում:

  • Աստծո հանդեպ ձեր զգացմունքներով կիսվեք սոցիալական ցանցերում:

Կարող եք նաև սեփական գաղափարներ առաջարկել: Ընտրությունը կատարելուց հետո սկսեք գործել: Եթե հնարավոր չէ սկսել հենց հիմա, գրեք մանրամասն ծրագիր, թե ինչ եք անելու: Օրինակ՝ եթե դուք ցանկանում եք երախտագիտության աղոթք առաջարկել, կարող եք գրել, թե երբ և որտեղ եք աղոթելու, և ինչի համար եք երախտագիտություն հայտնելու: Ձեր գաղափարներով կարող եք կիսվել ծնողի կամ Եկեղեցու ղեկավարի հետ, ով կարող է հիշեցնել ձեզ, որ դուք պետք է իրագործեք ձեր ծրագիրը:

Writing on a piece of paper with a pen or pencil. 1. Ձեր օրագրում նկարագրեք, թե ինչ եք արել Աստծուն գովաբանելու համար և ինչու եք ընտրել այս եղանակը:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ղուկաս 1.46-55

: Ինչո՞ւ է Մարիամը գովաբանում Աստծուն

Ղուկասի 1-ի 46-55-րդ հատվածները ավանդաբար հայտնի են որպես Մարիամի Երգ: Այս գովեստները Հիսուս Քրիստոսի ծնունդը կապում են Իսրայելի նվիրական անցյալի հետ: Այդ խոսքերը նշում են Տիրոջ ողորմությունը և ցանկությունը՝ մի անգամ ևս օրհնել և պատվել Իր ժողովրդին, հատկապես՝ «ցածրերին» ( Ղուկաս 1.52):

Ղուկաս 1.53

: Ինչպե՞ս է Տերը «սովածներին բարիքներով լց[նում]»

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը՝ Տասներկու Առաքյաների Քվորումից, ուսուցանել է Իր մոտ գալու և լցվելու Փրկիչի հրավերի մասին.

Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Այս առավոտ ես աղոթում եմ, որ բոլոր նրանք, ովքեր քաղցած են ու ծարավ են, իսկ երբեմն անտուն են, լսեն այս հրավերը Նրանից, ով Կյանքի Հացն է, Կենդանի Ջրի Աղբյուրն է, մեր բոլորի Բարի Հովիվն է, Աստծո Որդին է. «Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կ’տամ ձեզ» [ Մատթեոս 11.28-29 ]: Իսկապես, Նա «սովածներին բարիքներով է լց[նում]», ինչպես Նրա հարազատ մայրը՝ Մարիամն է վկայում [ Ղուկաս 1.53 ]: Եկեք և հյուրասիրվեք Տիրոջ սեղանից Իր իսկական և կենդանի Եկեղեցում, որն առաջնորդվում է իսկական և ապրող մարգարեի կողմից:

(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Նա սովածներին լցրեց բարիքներով», Ensign, նոյեմբեր 1997, 66)

Ի՞նչ կարող է տեղի ունենալ, երբ հիշում ենք Տիրոջ բարության մասին

Յոթանասունից երեց Դին Մ. Դեյվիսն ուսուցանել է, թե ինչ է կատարվում, երբ հասկանում ենք, թե Աստված ինչպես է օրհնում մեզ.

Official Portrait of Bishop Dean M. Davies. Photographed in March 2017.

Ամեն օր, բայց հատկապես Հանգստության օրը, մենք բացառիկ հնարավորություն ունենք զգալու երկնքի զարմանահրաշությունը և պատկառելիությունը, և արտահայտելու մեր գոհաբանությունն առ Աստված` Իր օրհնյալ բարեհոգության և անսահման ողորմածության համար: …

Երկրպագելիս մենք սրտանց փառաբանում ենք մեր օրհնյալ Աստծուն առավոտյան, կեսօրին և երեկոյան:

Մենք մշտապես սրբացնում և պատվում ենք Նրան մեր հավաքատներում, տներում, տաճարներում և մեր բոլոր գործերում:

Երկրպագելիս մենք բացում ենք մեր սիրտը Հիսուս Քրիստոսի Քավության բուժիչ զորության հանդեպ:

Մեր կյանքը դառնում է մեր երկրպագության խորհրդանիշն ու մարմնավորումը:

(Դին Մ. Դեյվիս, «Երկրպագության օրհնությունները», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 94-95)