Մատթեոս 1․1-17
Հիսուսը խոստացված Մեսիան է
Մատթեոսը, ով հայտնի է նաև որպես Ղևի` Նոր Կտակարանի առաջին Ավետարանի հեղինակն է: Նրա նպատակներից մեկն էր ցույց տալ, որ Հիսուսը կատարեց Մեսիայի վերաբերյալ Հին Կտակարանի մարգարեությունները: Այս դասի ժամանակ դուք հնարավորություն կունենաք սովորել Հիսուս Քրիստոսի՝ որպես խոստացված Մեսիայի մասին, և ավելի բարձր գնահատել Նրան:
Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսը կարևոր ձեզ համար
Մեր օրերում «շատերը երկրի վրա շատ քիչ գիտեն Հիսուս Քրիստոսի մասին» (Նիլ Լ. Անդերսեն, Մենք խոսում ենք Քրիստոսից, Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 88)
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ շատերը երկրի վրա շատ քիչ գիտելիք ունեն Հիսուս Քրիստոսի մասին:
Ձեր օրագրերում կատարեք հետևյալ վարժությունները.
1.
Պատկերացրեք, որ ունեք միայն մեկ րոպե, որպեսզի պատմեք Հիսուս Քրիստոսին չճանաչող որևէ մեկին, թե ով է Փրկիչը, և ինչու է Նա կարևոր քեզ համար: Թերթիկի կենտրոնում կամ ձեր օրագրում գրեք «Հիսուս Քրիստոս»: Նրա անվան շուրջը գրեք կարևոր մանրամասներ, որոնցով կցանկանայիք կիսվել այդ 60 վայրկյանում: Դասի ընթացքում մտածեք և այլ մանրամասներ ավելացրեք ձեր թերթիկում:
Դասի վերջում դուք հնարավորություն կունենաք էլի ինչ-որ բան ավելացնել:
Կարող եք դիտել «Ո՞վ է Հիսուս Քրիստոսը». 60 վայրկյան տևողությամբ ակնարկ» տեսանյութը (1:22), որը մատչելի է ChurchofJesusChrist.org կայքում: Տեսանյութը դիտելիս մտածեք, թե ինչու է Հիսուս Քրիստոսը դեռևս կարևոր աշխարհի համար, նույնիսկ նրանց համար, ովքեր տեղյակ չեն Նրա մասին:
Մատթեոսը վկայել է, որ Հիսուս Քրիստոսը Մեսիան է
Ինչպես շատ մարդիկ այսօր դեռ չեն հասկացել Հիսուս Քրիստոսի նշանակությունը, Փրկիչի ժամանակներում ևս, շատերը չէին ճանաչում Նրա կարևորությունը:
Մատթեոսը Հիսուս Քրիստոսի Տասներկու Առաքյալներից էր (տես Մատթեոս 10․2-4) և ականատես է եղել իր գրառումներում նկարագրած Փրկիչի կյանքի իրադարձություններից շատերին։ Նա գրել է Մատթեոսի Ավետարանը, որպեսզի օգնի մարդկանց՝ հատկապես Փրկիչին չհավատացող հրեաներին, հասկանալ, թե ով էր Հիսուս Քրիստոսը: Մատթեոսը հատուկ ընդգծել է այն ճշմարտությունը, որ Հիսուս Քրիստոսը խոստացված Մեսիան է՝ հաճախակի վկայակոչելով Մեսիայի մասին հին մարգարեությունները, որոնք կատարեց Հիսուս Քրիստոսը:
Սկզբում Մատթեոսը գրի առավ Հիսուսի ընտանիքի պատմությունը: Նա ընդգրկեց կարևոր մարդկանց և մանրամասնություններ (տես Մատթեոս 1․1-17): Կարդացեք Մատթեոս 1.16-ը ՝ փնտրելով «Հիսուսին, որ Քրիստոս է կոչվում» արտահայտությունը: Կարող եք ընդգծել այդ արտահայտությունը ձեր սուրբ գրություններում:
-
Դուք ի՞նչ գիտեք «Քրիստոս» տիտղոսի նշանակության մասին:
«Քրիստոս» բառը եբրայերենում հնչում է որպես «Մեսիա»: Կարդացեք Սուրբ գրքերի ուղեցույցի « Մեսիա » հոդվածը, որպեսզի ավելին իմանաք այս տիտղոսի նշանակության մասին, և թե ինչու հրեաներից շատերը չընդունեցին Հիսուսին՝ որպես Քրիստոս:
-
Ի՞նչ եք սովորում Փրկիչի առաքելության մասին, երբ հասկանում եք Նրա «Քրիստոս» և «Մեսիա» տիտղոսների նշանակությունը:
Հնում մարդիկ օծվում և պատրաստվում էին հատուկ պարտականություններ կատարելու համար: Մատթեոսի Ավետարանը ներկայացնում է բազում օրինակներ, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը կատարել հին մարգարեությունները, որոնց համար Ինքն օծված էր: Փնտրեք երկու կամ երեք օրինակներ ձեր սուրբ գրություններում (տես հետևյալ աղյուսակը): Մտածեք, թե ինչու Երկնային Հայրը մանրամասներ հայտնեց Քրիստոսի անելիքի մասին Նրա գալուստից շատ տարիներ առաջ:
Հին Կտակարանի մարգարեությունները Մեսիայի մասին |
Դրանց կատարումը Հիսուս Քրիստոսի միջոցով |
Մեսիան պետք է լիներ Աբրահամի և Դավիթի հետնորդը (տես Երեմիա 23.5-6 , Ծննդոց 22.18): | |
Մեսիան պետք է ծնված լիներ կույսից (տես Եսայիա 7.14 , Ալմա 7.10): | |
Մեսիան պետք է ծնվեր Բեթլեհեմում (տես Միքիա 5.2): | |
Մեսիան պետք է գար Նազարեթից (տես 1 Նեփի 11․13): | |
Մեսիան պետք է բուժեր հիվանդներին (տես Եսայիա 53․4 , Մոսիա 3․5): | |
Մեսիան պետք է ուսուցաներ, թե ինչպես խոսել առակներով (տես Սաղմոս 78․2): | |
Մեսիան պետք է մտներ Երուսաղեմ՝ ավանակին հեծած (տես Զաքարիա 9.9): |
Հիսուսը Քրիստոսը վկայեց, որ Ինքը Մեսիան է
Հին Կտակարանի մարգարեության ևս մի կատարում գրանցված է Ղուկաս 4.16-21 հատվածներում . Երբ Հիսուսը եկավ Նազարեթ, որտեղ մեծացել էր, Նա մտավ ժողովարան (եկեղեցի) և Եսայիայի գրքից կարդաց Մեսիայի աստվածային առաքելության վերաբերյալ մի մարգարեություն: Կարդալուց հետո Հիսուսը հայտարարեց, որ Ինքը Մեսիան է՝ ասելով, թե Եսայիայի մարգարեությունը կատարվեց:
Կարդացեք Եսայիա 61.1-2-ը ՝ փնտրելով թե ըստ Եսայիայի մարգարեության, Մեսիան ինչ նպատակի համար էր օծված: Նշեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք, ձեր կարծիքով, ցույց են տալիս, որ Հիսուս Քրիստոսը համապատասխանում է Եսայիայի կողմից գրված նկարագրություններին:
Կարող եք նաև դիտել «Հիսուսը հայտարարեց, որ Ինքը Մեսիան է» տեսանյութի 0:00-ից մինչև 2:05 հատվածը: Այս տեսանյութը մատչելի է ChurchofJesusChrist.org կայքում:
-
Ո՞ր բառերն ու արտահայտություններն են Եսայիա 61.1-2-ը ապացուցում, որ Հիսուս Քրիստոսը մարգարեությամբ հայտնված Մեսիան է:
-
Փրկիչը ինչպե՞ս է կատարել այդ մարգարեություններից որևէ մեկը ձեր կամ մեկ ուրիշի կյանքում, ում դուք ճանաչում եք:
Ավելացրեք մանրամասներ Հիսուս Քրիստոսի մասին այն թերթիկի վրա, որը դուք սկսեցիք օգտագործել դասի սկզբում: Պատասխանեք հետևյալ հարցերին, որպեսզի կարողանաք մտածել, թե ինչ մանրամասներ կարելի է ավելացնել:
-
Ի՞նչ եք սովորում Հիսուս Քրիստոսի մասին Մեսիայի վերաբերյալ այս մարգարեություններից և դրանց կատարումից:
-
Ի՞նչի համար էր Հիսուս Քրիստոսը երկիր եկել: Ինչո՞ւ է կարևոր հասկանալ Նրա առաքելությունը:
-
Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսը կարևոր ձեզ համար:
Ընտրովի. Ուզո՞ւմ եք ավելին իմանալ
Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսը դեռևս կարևոր այսօր
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենը կիսվել է Հիսուս Քրիստոսի մասին հետևյալ վկայությամբ.
Ինչպես պարզ ու խավար երկնքում առաջնորդող աստղ՝ Հիսուս Քրիստոսը լուսավորում է մեր ճանապարհը: Նա աշխարհ եկավ մի համեստ ախոռում: Նա ապրեց կատարյալ կյանքով: Նա բժշկեց հիվանդներին, տեսողություն տվեց կույրերին և բարձրացրեց մեռյալներին։ Նա մոռացվածների ընկերն էր: Նա մեզ սովորեցրեց բարիք գործել, հնազանդվել և սիրել միմյանց: Նա խաչվեց խաչի վրա՝ վեհաշուքորեն բարձրանալով երեք օր անց, թույլ տալով, որ մենք և նրանք, ում սիրում ենք, ապրեն մահից հետո: Իր անզուգական ողորմությամբ և շնորհով Նա Իր վրա վերցրեց մեր մեղքերն ու տառապանքները՝ ներում բերելով, երբ մենք ապաշխարում ենք, և խաղաղություն՝ կյանքի փոթորիկներում: Մենք սիրում ենք նրան: Մենք երկրպագում ենք Նրան։ Մենք հետևում ենք Նրան: Նա մեր հոգիների խարիսխն է:
(Նիլ Լ. Անդերսեն, «Մենք խոսում ենք Քրիստոսի մասին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 88)
Ինչո՞ւ է կարևոր, որ Հիսուս Քրիստոսը Դավիթի հետնորդն է
Երեց Բրյուս Ռ. Մակքոնքին (1915–85) Տասներկու Առաքյալների Քվորումից բացատրել է.
Ոչ մի այլ գաղափար այնքան խորը չէր արմատավորված հրեաների մտքում Հիսուսի ժամանակներում, որքան համատարած հավատքը, որ Մեսիան պետք է լիներ Դավիթի Որդին: … Նրանք փնտրում էին ժամանակավոր փրկիչին, ով դեն կնետեր հռոմեական գերության լուծը և ևս մեկ անգամ կազատեր Իսրայելը: Նրանք փնտրում էին մի ղեկավարի, ով կվերականգներ այդ փառքը և համաշխարհային ազդեցությունն ու հեղինակությունը, որ նրանք վայելում էին, երբ Իսրայելի գահին նստած էր Հեսսեի Որդին:
[Բրյուս Ռ Մակքոնկի, Խոստացված Մեսիան (1978), 188։]
Ովքե՞ր են այն կանայք, որոնց Մատթեոսը ընդգրկել է Քրիստոսի ծագումնաբանության մեջ
«Թամարը Ադուլամից էր՝ Քանաանում (տես Ծննդոց 38), Ռախաբը Երիքովից էր՝ նույնպես Քանաանում (տես Հեսու 2․1-7), Հռութը Հուդայի երկիր գնալուց առաջ ապրում էր Մովաբիում (տես Հռութ 1.4), և Բերսաբեն Ուրիայի կինն էր և խեթ էր (տես Բ Թագավորաց 11.3): Այսպես, բոլոր չորսն էլ կամ ոչ իսրայելացի էին կամ էլ որևէ կապ ունեին ոչ-իսրայելացիների հետ» (Նոր Կտակարանի ձերնարկ ուսանողների համար [2018], 13): Այս կանանց ընգրկումը Հիսուս Քրիստոսի ծագումնաբանության մեջ ուսուցանում է մեզ, որ Աստված աշխատում է բոլոր մարդկանց հետ և շատ անսպասելի եղանակներով:
Դա նաև ապացուցում է, որ անձնական բարեպաշտությունը կախված չէ «կատարյալ» տոհմ ունենալուց, քանզի Հիսուս Քրիստոսի տոհմը կատարյալ չէր: [Եվ] կանանց ընդգրկումը Փրկիչի [ընտանեկան պատմության մեջ] արտացոլում է մի կարևոր ճշմարտություն, որ տղամարդիկ և կանայք հավասար են Աստծո աչքում» (Նոր Կտակարանի ձերնարկ ուսանողների համար, 13):