Գնահատեք ձեր գիտելիքները 11
Ա Տիմոթեոս-Ա Հովհաննես
Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր նպատակները, ինչպես նաև ձեր անձնական աճը, որն ունեցել եք Նոր Կտակարանի այս տարվա ուսումնասիրության ընթացքում:
Ավելի շատ նմանվեք Հիսուս Քրիստոսին
Նախորդ դասի ընթացքում Հիսուս Քրիստոսին նմանվելը համեմատվեց բարձր սար բարձրանալու հետ:
-
Ւ՞նչ գիտեք սար բարձրանալու մասին, որը սա լավ համեմատություն է դարձնում:
-
Ձեր կարծիքով, ի՞նչն է դժվար Հիսուս Քրիստոսին նմանվելու մեջ: Ինչո՞ւ արժե հաղթահարել այդ դժվարությունը:
Եթե դուք երբևէ սար եք բարձրացել, մտածեք, թե ինչ եք զգացել, երբ հասել եք գագաթին: Եթե դուք սար չեք բարձրացել, պատկերացրեք, թե ինչ կզգայիք:
-
Մտքում պահելով վերջնական նպատակը, ինչպե՞ս կարող եք ոգեշնչվել հոգևոր վերելքի ժամանակ:
Եթե դուք անցել եք Բ Պետրոս 1 հատվածին նվիրված նախորդ դասը, նայեք սարի նկարին, որը նկարել եք ձեր օրագրում: Եթե սար չեք նկարել, նայեք հետևյալ նկարին.
Մի պահ մտածեք ձեր նկարում նշված աստվածային հատկանիշների մասին:
-
Այս հատկանիշներից որո՞նք եք փորձում զարգացնել: Ինչպե՞ս:
Մտածեք Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր սիրո մասին, նաև թե դուք ինչպես եք ավելի լավ ճանաչում Նրան:
-
Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ավելի նմանվեք Նրան:
Ուսուցանեք Հիսուս Քրիստոսի նման
-
Որո՞նք են այն մի քանի իրավիճակները, որտեղ Փրկիչը ուսուցանել է:
Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում նշվում է.
Փրկչի ուսմունքներից շատերը տեղի չեն ունեցել ժողովարանում, այլ տեղի են ունեցել ոչ պաշտոնական, առօրյա միջավայրում՝ Իր աշակերտների հետ ճաշելիս, ջրհորից ջուր հանելիս կամ թզենու կողքով անցնելիս:
(«Օգտվեք ուսուցանելու ինքնաբուխ պահերից», Ուսուցանել Փրկչի ձևով [2016], 16)
Մտածեք այլ հնարավորությունների մասին, որոնք դուք կարող եք ունենալ ավետարանական սկզբունքն ուսուցանելու կամ համոզմունքը որևէ մեկին բացատրելու համար:
-
Ձեր կարծիքով, որտե՞ղ և ե՞րբ եք կարողանալու կիսվել Փրկչի մասին ձեր սովորածով կամ զգացածով:
Պետրոս առաքյալն ուսուցանել է, թե մենք ինչպես կարող ենք նմանվել Հիսուս Քրիստոսին. «Միշտ պատրաստ եղէք պատասխան տալու ամենին, … որ ձեր մէջ եղած յոյսի համար պատճառ հարցնէ» ( Ա Պետրոս 3.15): Զարգացնելով մեր համոզմունքները բացատրելու ունակությունները՝ մենք պատրաստվում ենք ուսուցանել ցանկացած պահի:
1. Կատարեք հետևյալ վարժությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.
Ընտրեք հետևյալ թեմաներից այն մեկը, որը ուսումնասիրել եք վերջին մի քանի շաբաթների ընթացքում և կատարեք հետևյալ քայլերը:
Հիսուս Քրիստոսի Քավությունը (տես Եբրայեցիս 9.11-15, 24, 28 , 10.10–17)
Հավատք Հիսուս Քրիստոսի հանդեպ (տես Եբրայեցիս 11 , Հակոբոս 2.17–18)
Աստված մեր հոգիների Հայրն է (տես Եբրայեցիս 12.9 , տես նաև Հովհաննես 20.17 , Գործք Առաքելոց 17.29 , Հռովմայեցիս 8.16–17)
ա. Գրեք իրական իրավիճակ, որտեղ դուք կարող եք Փրկչի նման հնարավորություն ունենալ ուսուցանել որևէ մեկին կամ պատասխանել այս թեմային վերաբերող հարցին:
բ. Գրեք մի հարց, որը որևէ մեկը կարող է տալ այս թեմայի վերաբերյալ:
գ. Ծրագրեք, թե դուք ինչպես կբացարտեիք այս թեման և կպատասխանեիք այս հարցին: Օգտվեք առնվազն մեկ սուրբ գրությունից: (Չակերտներում դրված սուրբ գրությունների նպատակն է հիշեցնել ձեզ ձեր սովորածի մասին):
Սուրբ գրություններն ուսումնասիրելու և աղոթելու իմ ջանքերը
-
Ի՞նչ եք սովորել սուրբ գրությունների ուսումնասիրության և աղոթքի մասին Նոր Կտակարանը և Ջոզեֆ Սմիթի փորձառությունները ուսումնասիրելիս:
2. Կատարեք հետևյալ վարժությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.
Գրեք, թե ինչ եք այս պահին անում, փորձում անել կամ ցանկանում անել, որպեսզի բարելավեք աղոթելու և սուրբ գրություները ուսումնասիրելու ձեր ջանքերը: Դա կարող է ներառել Երեխաների և երիտասարդների ծրագրի նպատակը կամ սեմինարիայի շրջանակներում դրված նպատակը:
Որպեսզի կարողանաք պատկերացնել ձեր առաջընթացը, ձեր օրագրում նկարեք հետևյալ գծապատկերը: Ավելացրեք հետևյալ վերնագրերից մեկը ձեր գծապատկերի չորս մասերից յուրաքանչյուրի վերևում. Դասեր, Օրհնություններ, Խոչընդոտներ, Ապագա աճ: Համապատասխան վերնագրերի տակ գրեք ձեր պատասխանները հետևյալ հարցերից յուրաքանչյուրին, որպեսզի կարողանաք գնահատել ձեր առաջընթացը և շարունակել զարգանալ:
-
Ի՞նչ դասեր եմ սովորել աղոթքի և սուրբ գրությունների ուսումնասիրության միջոցով:
-
Ի՞նչ օրհնություններ կամ պատասխաններ եմ բացահայտել:
-
Արդյո՞ք խոչընդոտների եմ հանդիպում սուրբ գրությունների ուսումնասիրության իմ նպատակին հասնելու գործում: Եթե այո, ինչպե՞ս կարող եմ դիմել Տիրոջը՝ դրանք հաղթահարելու համար:
-
Ի՞նչ ապագա աճ կցանկանայի տեսնել իմ աղոթքներում և սուրբ գրությունների ուսումնասիրության մեջ:
Եթե դուք դեռևս չունեք նպատակ այս բնագավառում, կարող եք ցանկանալ դնել մեկը և գնահատել այն մոտակա մի քանի շաբաթների և ամիսների ընթացքում: Փնտրեք Սուրբ Հոգու ուղղորդությունը, որպեսզի իմանաք, թե աղոթելու և սուրբ գրություններն ուսումնասիրելու ձեր ջանքերը որքանով են գոհացնում Տիրոջը: Փորձեք նաև իմանալ, թե ինչ փոփոխություններ պետք է կատարեք, որպեսզի ստանաք այն օրհնությունները և պատասխանները, որոնք Տերը ցանականում է ձեզ տալ: