Ա Հովհաննես 2-4, Բ Հովհաննես
Սեր ցույց տվեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ
Երբ մարդն իրեն սիրված է զգում կամ ինքն է սիրում որևէ մեկին, նրա գործողությունները հաճախ փոխվում են: Հովհաննեսն ուսուցանել է, որ մեր սերը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ կարող է ոգեշնչել մեզ պահելու Նրանց պատվիրանները: Այս դասի նպատակն է օգնել ձեզ հասկանալ, թե ինչպես կարող եք դրսևորել ձեր սերը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ պահելով պատվիրանները:
Աստծո սիրառատ պաշտպանությունը
Ավստրալիայի լողափերից մեկում Յոթանասունից երեց Ֆոն Գ. Քիթչը (1960–2018) հանդիպեց մի քանի սերֆերների, որոնք եկել էին այնտեղ՝ իրենց կյանքի բացառիկ ճամփորդությունը կատարելու համար: Նրանք բողոքում էին ջրի մեջ տեղադրված ծանր ցանցապատնեշից, որը նրանց թույլ չէր տալիս մեծ ալիքների վրա բարձրանալ:
Որպեսզի իմանաք, թե ինչ եղավ հետո, դիտեք «Օրհնված ու երջանիկ են նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները» տեսանյութը (5:41) 0:00-2:34։ Տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում: Կամ կարդացեք հետևյալ պատմությունը․
Պահեք Աստծո պատվիրանները
Մենք բոլորս ունենք մեր սեփական պատճառները, որոնք ազդում են այն բանի վրա, թե արդյոք մենք ընտրում ենք պահել Աստծո պատվիրանները: Կարդացեք հետևյալ հատվածները՝ փնտրելով, թե ինչ է ուսուցանել Հովհաննես առաքյալը, որը կարող է ոգեշնչել մեզ պահել պատվիրանները: Օգտակար կլինի հիշել, որ Հովհաննեսը իր նամակներն ուղղել է այն հավատացյալներին, որոնք առերեսվում էին կեղծ ուսմունքների հետ:
(Օգտակար կլինի նաև կարդալ Փրկչի ուսմունքները Հովհաննես 14.15, 23–24 հատվածներում։)
-
Ի՞նչ ճշմարտություններ գտաք։
-
Այս ճշմարտությունների իմացությունը ինչպե՞ս կարող է մեծացնել պատվիրանները պահելու ցանկությունը:
Այս հատվածներում Հովհաննեսն ուսուցանել է տարբեր ճշմարտություններ: Դրանցից մեկը, որ դուք գուցե բացահայտել եք, հետևյալն է. Որքան շատ ճանաչենք և սիրենք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, այնքան ավելի պատրաստակամ կլինենք պահել Նրանց պատվիրանները (տես Ա Հովհաննես 1․5–7 , 2․3–6 , Բ Հովհաննես 1․6–9)։
1. Կատարեք հետևյալ վարժությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.
Պատկերացրեք, որ ձեր Կիրակնօրյա դպրոցի ուսուցիչը ցանկանում է ոգևորել ձեր դասարանի անդամներին պահել պատվիրանները։ Նա խնդրում է ուսանողներին խորհել հետևյալ հարցերի շուրջ և պատրաստվել իրենց մտքերով կիսվել դասարանում:
-
Ինչո՞ւ է պատվիրաններ պահելը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ սիրո դրսևորման միջոց հանդիսանում:
-
Ի՞նչ գիտեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որը ոգեշնչում է ձեզ պահել Նրանց պատվիրանները: Ինչո՞ւ է այդ իմացությունը ոգեշնչում ձեզ:
-
Ի՞նչ եք իմացել Նրանց մասին՝ Նրանց պատվիրանները պահելով:
Ինչպե՞ս կարող եք ցույց տալ ձեր սերը Երկնային Հոր հանդեպ
Նայեք այս նկարին և մտածեք, թե ինչ գիտեք Հիսուս Քրիստոսի և Երկնային Հոր մասին, և ինչ են նրանք զգում մեր հանդեպ: Մտածեք նաև այն մասին, թե դուք ինչ եք զգում նրանց հանդեպ:
Թեև կարող է թվալ, որ դժվար է ցույց տալ մեր սերը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ, քանի որ Նրանք ֆիզիկապես ներկա չեն մեզ հետ, մենք կարող ենք ցույց տալ մեր սերը նրանց հանդեպ՝ պահելով Նրանց պատվիրանները: Մի քանի րոպե խորհեք այն մասին, թե ինչ կցանկանայիք հիշել կամ անել այս դասի շնորհիվ: Ստորև ներկայացված է մի քանի եղանակ, որոնց միջոցով կարող եք անել դա․
-
Գրեք մի եղանակ, որի միջոցով կցանկանայիք ավելի լավ ճանաչել և սիրել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
-
Մտածեք այ պատվիրանների մասին, որոնք դուք ներկայումս պահում եք, և այն մասին, թե ինչու եք դրանք պահում: Մտածեք՝ արդյոք ձեզ ուղղորդում է սերը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ, թե դուք կարող եք ավելի լավը դառվնալ այդ ոլորտում:
-
Նշեք մեկ կամ մի քանի պատվիրաններ, որոնք կարող եք լիարժեք պահել՝ ցույց տալով ձեր սերը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ: Կազմեք ծրագիր, թե դուք ինչպես կարող եք լիարժեք պահել այդ պատվիրանները:
Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Ինչպե՞ս են պատվիրաններն արտահայտում Աստծո սերը մեր հանդեպ
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը (1927–2018) հայտարարել է.
Աստծո պատվիրանները մեզ չեն տրվել զայրացնելու կամ մեր երջանկությանը խանգարելու համար։ Ճիշտ է հակառակը: Նա, ով ստեղծել է մեզ, և Նա, ով սիրում է մեզ, կատարյալ կերպով գիտի, թե մենք ինչպես պիտի ապրենք մեր կյանքը, որպեսզի ձեռք բերենք հնարավոր ամենամեծ երջանկությունը: Նա մեզ տրամադրել է ուղեցույցներ, որոնք մեզ ապահով կուղեկցեն այս, հաճախ խաբուսիկ, մահկանացու ճամփորդության ընթացքում:
… Նա հասկանում է, որ երբ մենք պահենք պատվիրանները, մեր կյանքն ավելի երջանիկ կդառնա, ավելի լիարժեք և քիչ խճճված։ Մեր դժվարություններն ու խնդիրներն ավելի հեշտ կլինի տանել և մենք կստանանք Նրա խոստացած օրհնությունները։
(Թոմաս Ս. Մոնսոն, «Պահեք պատվիրանները», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 83)
Պահելով պատվիրանները, ինչպե՞ս կարող եմ Աստծուն ցույց տալ իմ սերը
Յոթանասունից երեց Ֆոն Գ. Քիթչը (1960–2018) հայտարարել է.
Մենք ցույց ենք տալիս Աստծուն մեր սերը և Նրա հանդեպ մեր հավատքը, երբ ամեն օր լավագույնս ջանում ենք հետևել այն ուղուն, որը Նա սահմանել է մեզ համար, և պահել այն պատվիրանները, որոնք Նա է տվել։ Հատկապես՝ մենք այդ հավատքն ու սերը ի ցույց ենք դնում այն իրավիճակներում, երբ լիովին չենք հասկանում Աստծո պատվիրանների պատճառը կամ այն հատուկ ուղին, որը Նա մեզ թելադրում է։
(Ֆոն Գ. Քիթչ, «Օրհնված ու երջանիկ են նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 116)
Ինչպե՞ս կարող եմ ավելի շատ սիրել Աստծուն
Այն ժամանակ Առաջին Նախագահությունից նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆը բացատրել է.
Մենք մեծացնում ենք մեր սերը մեր Երկնային Հոր հանդեպ և ցույց ենք տալիս այդ սերը՝ մեր մտքերն ու գործողությունները համապատասխանեցնելով Աստծո խոսքին: Նրա մաքուր սերը ուղղորդում և քաջալերում է մեզ դառնալ ավելի մաքուր և սուրբ: Այն ոգեշնչում է մեզ քայլել արդարությամբ, ոչ թե վախի կամ պարտավորության, այլ Նրան ավելի նմանվելու ջերմեռանդ ցանկության պատճառով, քանի որ մենք սիրում ենք Նրան:
(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Աստծո սերը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2009, 23)