Սեմինարիա
Գնահատեք ձեր գիտելիքները 9


Գնահատեք ձեր գիտելիքները 9

Ա Կորնթացիս 8-16 և Բ Կորնթացիս

պատանին ուսումնասիրում է սուրբ գրությունները

Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր նպատակները, ինչպես նաև ձեր աճը, որ ունեցել եք Նոր Կտակարանի այս տարվա ուսումնասիրության ընթացքում:

Այս դասի ժամանակ դուք հնարավորություն կունենաք գնահատել ձեր գիտելիքները և դուք ինչպես կարող եք կիրառել Ա Կորնթացիս 816 և Բ Կորնթացիս գրքից սովորած սկզբունքները: Ձեր գիտելիքների գնահատումը կարող է ձեզ օգնել վերլուծել, թե սուրբ գրությունների ուսումնասիրությունն ինչպես է ձեզ օգնում ավելի նմանվել Փրկչին:

Գնահատեք ձեր նպատակները

Գուշակեք Աստվածաշնչի, Մորմոնի Գրքի, Վարդապետություն և Ուխտերի և Թանկագին Մարգարիտի տպագիր էջերի ընդհանուր քանակը:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերը մեզ տվել սուրբ գրությունների այսքան շատ էջեր:

  • Ինչպե՞ս կարող եք ցուցադրել ձեր երախտագիտությունը Նրա խոսքի համար:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը բացատրել է, թե Տերն ինչու է այսքան շատ խոսքեր տվել սուրբ գրություններում: Կարդացեք հետևյալ հայտարարությունը կամ դիտեք «Սուրբ գրությունների օրհնությունները» տեսանյութը (3:03) ChurchofJesusChrist.org կայքում:

3:3

The Blessings of Scripture

As part of the 400th anniversary of the King James Bible, consider our blessings and responsibilities in having God's word so readily available.

Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի դիմանկարը Լուսանկարված է 2020 թ․ մարտին։

Պատկերացրեք, թե որքան մեծ է օրհնությունը, … որ մենք ունենք այսքան շատ գրություններ: Եվ բացի այդ, ամեն տղամարդ, կին և երեխա կարող է ունենալ և ուսումնասիրել այս սրբազան տեքստերի իր սեփական օրինակը, մեծ մասը իրենց իսկ լեզվով: … Անշուշտ այս օրհնությամբ Տերն ասում է մեզ, որ սուրբ գրությունների օգնությանը դիմելու մեր անհրաժեշտությունն ավելի մեծ է, քան երբևէ նախկինում: Թող որ մենք անընդհատ սնվենք Քրիստոսի խոսքերով, որոնք կասեն մեզ բոլոր բաները, որոնք մենք պետք է անենք (տես 2 Նեփի 32.3):

(Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Սուրբ գրության օրհնությունը», Լիահոնա, մայիս 2010, 35)

Գրառումը կատարեք թերթիկի վրա՝ գրիչով կամ մատիտով: 1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք այս հարցերից մեկին կամ երկուսին.

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ սուրբ գրությունների ուսումնասիրության մեր կարիքն [այժմ] ավելի մեծ է, քան ցանկացած անցյալ ժամանակում։

  • Ի՞նչ անձնական կարիքների են սուրբ գրությունները համապատասխանում ձեր կյանքում, կամ ինչ կարիքներ դրանք կարող են հոգալ:

Մի պահ մտածեք սուրբ գրությունների ձեր անձնական ուսումնասիրության մասին: Խորհրդակցեք Երկնային Հոր հետ այն մասին, թե սուրբ գրությունների ձեր ուսումնասիրությունն ինչպես է բավարարում ձեր կարիքները, և արդյոք դուք շտկումների կարիք ունեք: Գուցե դուք պետք է ավելի հետևողական լինեք ձեր ուսումնասիրության մեջ կամ փորձեք ավելի խորը հասկանալ սուրբ գրությունները: Գրեք այն շտկումները, որոնց կարիքը դուք ունեք: Կարող եք խնդրել ձեր ընտանիքին, սեմինարիայի ուսուցչին կամ Եկեղեցու ղեկավարին օգնել ձեզ սուրբ գրությունների ուսումնասիրության գործում:

Ապավինեք Փրկչին և փնտրեք Նրա օգնությունը

Հիսուսը ներում և բժշկում է մարդուն։

Երբ Պողոսը գրում էր Կորնթացի Սրբերին, նա կենտրոնացած էր այն բանի վրա, թե Հիսուս Քրիստոսն ինչպես է օրհնում և օգնում մեզ: Որոշ օրինակներ մեզ ուսուցանում են, թե ինչպես խուսափել գայթակղությունից (տես Ա Կորնթացիս 10.13), թե ինչպես զարգացնել բարեգործությունը (տես Ա Կորնթացիս 13), թե ինչպես վերակենդանանալ Հարության միջոցով (տես Ա Կորնթացիս 15), թե ինչպես հաշտվել Նրա հետ (տես Բ Կորնթացիս 5.16–21, 7.1–10) և թե ինչպես ամրապնդվել, որպեսզի մենք դիմակայենք մարտահրավերներին (տես Բ Կորնթացիս 1112):

Կրկնեք այն հատվածները, որոնք դուք նշել եք Ա Կորնթացիս 8-16 գլուխները և Բ Կորնթացիս գիրքն ուսումնասիրելիս, և որոնք ձեզ օգնել են իմանալ Փրկչի մասին կամ ապավինել Նրան:

Պատրաստեք 3-5 րոպեանոց ուղերձ այն մասին, թե Հիսուս Քրիստոսն ինչպես է օգնում մեզ: Ներառեք հետևյալը.

  • Ա Կորնթացիս 8-16 գլուխներից կամ Բ Կորնթացիս գրքից մեկ կամ ավելի կարևոր հատված ձեզ համար

  • բացատրություն, թե այդ հատվածներն ինչ են ուսուցանում այն մասին, թե Փրկիչն ինչպես է օգնում և ուժ տալիս ձեզ

  • ձեր կյանքից մի փորձառություն կամ օրինակ սուրբ գրություններից այն մասին, թե Հիսուս Քրիստոսն ինչպես է օգնում այս հատվածներում ուսուցանված եղանակով

  • թե դուք ինչպես կարող եք ուրիշներին հրավիրել Փրկչի օգնությունն ու ուժը ստանալու

Գրառումը կատարեք թերթիկի վրա՝ գրիչով կամ մատիտով: 2. Ձեր օրագրում գրանցեք ձեր ուղերձը: Հնարավորություն փնտրեք կիսվելու ձեր ուղերձով ձեր ընտանիքի, սեմինարիայի դասարանի կամ եկեղեցու դասարանի հետ:

Ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքը և Հարությունը

Ընտրեք վարժություն Ա ու Բ միջև:

Տաճարային և ընտանեկան պատմություն

Վարժություն Ա. Մասնակցեք ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքին

Հավանաբար դուք ուսումնասիրել եք Ա Կորնթացիս 15.29 հատվածը: Մտածեք, թե Փրկչի Հարությունն ինչպես է ազդում ձեր նախնիների վրա: Դիտեք այս տեսանյութը:

2:14

#Ալելուիա. Սուրբ Զատիկի ուղերձ Հիսուս Քրիստոսի մասին

Հիսուս Քրիստոսն Իր վրա վերցրեց աշխարհի մեղքերն ու վշտերը: Թեև նա խաչվեց, Նա հարություն առավ մեռելներից: Այս Զատիկին տեսեք, թե ինչպես Հիսուս Քրիստոսի միջոցով մենք նույնպես նոր կյանք կգտնենք: Ալելուիա: Ավելին իմացեք FollowHim.mormon.org-ից:

Ա Կորնթացիս 15.29 հատվածն ուսումնասիրելիս դուք հավանաբար ստեղծել եք մի ծրագիր, թե ինչպես մասնակցել ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքին: Եթե դուք դա արել եք, կրկնեք այն և մտածեք, թե ինչ եք անելու այն իրագործելու համար: Եթե դուք դա չեք արել, կարող եք այժմ ծրագրել, թե ինչ եք անելու, որպեսզի օգնեք ձեր նախնիներին վայելել Հիսուս Քրիստոսի ավետարանի բոլոր օրհնությունները:

Գրառումը կատարեք թերթիկի վրա՝ գրիչով կամ մատիտով: 3. Եթե դուք ընտրել եք այս տարբերակը, կատարեք հետևյալը ձեր օրագրում.

Զեկուցեք ձեր ծրագրի մասին:

Եթե դուք ծրագիր եք մշակել, կիսվեք, թե ինչն է լավ ընթացել և ինչ խոչընդոտների եք հանդիպել: Կա՞ն արդյոք շտկումներ, որոնք Երկնային Հայրը կկամենար, որ դուք կատարեիք: Այդ շտկումներն ինչպե՞ս կօգնեն ձեզ:

Եթե դուք չունեք ծրագիր, կիսվեք, թե ինչ կուզեիք անել և ինչու: Ձեր կարծիքով, ձեր ծրագիրն ինչպե՞ս կազդեր ձեզ և ուրիշների վրա:

Պատասխանեք հետևյալ հարցերից մեկին․

  • Ձեր մասնակցությունն ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքին ինչպե՞ս է ցուցադրում հարություն առնելու ձեր հույսը:

  • Ձեր մասնակցությունն ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքին ինչպե՞ս է ձեզ օգնել ավելի մոտենալ Երկնային Հորը և ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին:

Վարժություն Բ. Բացատրեք Փրկչի Քավության վարդապետությունը

Գրառումը կատարեք թերթիկի վրա՝ գրիչով կամ մատիտով: 3. Եթե դուք ընտրեք այս տարբերակը, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից երկուսին.

  • Փրկչի Հարությունն ինչո՞ւ է Նրա Քավության կարևոր մաս կազմում:

  • Ի՞նչ եք սովորել Ա Կորնթացիս 8–16 գլուխներից կամ Բ Կորնթացիս գրքից Հարության մասին, որն օգնել է ձեզ:

  • Ձեր կարծիքով, ո՞ր ընտրությունները կփոխվեին մեր կյանքում, եթե մենք չհավատայինք բառացի Հարությանը:

  • Ինչո՞ւ եք երախտապարտ, որ Հիսուս Քրիստոսը մեզ մահվան վրա զորություն է առաջարկում: Ինչպե՞ս կարող եք ցույց տալ այդ երախտագիտությունը: