Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 20


Վարդապետության սերտման կրկնություն 20

Հասկացեք և բացատրեք

Երիտասարդ տղաները կարդում են սուրբ գրությունները

Վարդապետության սերտման նպատակներից մեկն է օգնել ձեզ հասկանալ Փրկիչի ուսմունքները և կարողանալ բացատրել դրանք ձեր խոսքերով: Այս դասը ձեզ հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ և բացատրել Նոր Կտակարանի վարդապետության սերտման տարբեր հատվածների ճշմարտությունները:

Ի՞նչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին

Նկարագրեք, թե դուք ինչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին՝ օգտագործելով միայն Նրա կյանքի այն մասը, որը ներկայացված է հետևյալ նկարում.

Խաչին գամված Քրիստոսը Գողգոթայում  Երկու ավազակներ՝ նույնպես խաչերին գամված, գտնվում են Քրիստոսի աջ ու ձախ կողմերում։ Խաչերի շուրջը հավաքված են բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ Մարիամը՝ Քրիստոսի մայրը, Մարիամ Մագդաղենացին, այլ սգավորներ և հռոմեացի զինվորներ։ Երկնքում ամպրոպաբեր ամպեր են կուտակվում։

Այժմ նայեք այս նկարներին և պատասխանեք հետևյալ հարցերին.

Դերասանի կերպարը: Մարիամը գրկել է մանուկ Հիսուսին և նայում է նրան։
Հիսուս Քրիստոսը կանգնած է և իր ձեռքերը դնում է մի կույր մարդու աչքերին, որը ծնկի է իջել նրա առաջ: Մի խումբ տղամարդիկ, կանայք և երեխաներ հավաքված են Քրիստոսի շուրջ: Ժողովուրդը ականատես է լինում, որ Քրիստոսը բժշկում է կույր մարդուն: Հետին պլանում քարե կամարներն են։
Առաջին տեսիլքը, նկարը՝ Դել Փարսոնի (62470), ԳԱԿ 403, Հիմնական ձեռնարկ 1-04, Հիմնական ձեռնարկ 2-38, Հիմնական ձեռնարկ 3-10, Հիմնական ձեռնարկ 5-06, Հիմնական ձեռնարկ 6-40, Հիմնական ձեռնարկ 7-40, Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.14–20
  • Ի՞նչ իրադարձություններ են պատկերված այս երեք նկարներից յուրաքանչյուրում:

  • Այս իրադարձություններից յուրաքանչյուրն ի՞նչ է ավելացնում Հիսուս Քրիստոսի և Նրա առաքելության մասին ձեր ընկալմանը:

Որպեսզի իրականում իմանաք, թե ով է Փրկիչը, և Նա ինչու է կարևոր ձեզ համար, օգտակար է ուսումնասիրել Նրա կյանքի բազմաթիվ պատմությունները և ավելի քան մեկ մարգարեի գրությունները:

Նմանապես, վարդապետության սերտման բազմաթիվ հատվածներում ներկայացված ճշմարտությունների ուսումնասիրությունն ու համեմատությունը կարող է օգնել ձեզ ավելի լիարժեք հասկանալ Փրկչի վարդապետությունը, քան եթե դուք հիմնվեք միայն մեկ հատվածի վրա:

Գրառումը կատարեք թերթիկի վրա՝ գրիչով կամ մատիտով: 1. Ուսումնասիրեք վարդապետության սերտման հետևյալ հատվածները և ձեր օրագրում պատասխանեք համապատասխան հարցերին.

Կարդացեք և մտածեք, թե Եբրայեցիս 12.9, Հակոբոս 1.5-6 և Հակոբոս 2.17-18 հատվածները ինչ են ուսուցանում մեզ Երկնային Հոր և Նրա հետ մեր հարաբերությունների մասին:

  • Վարդապետության սերտման այս երեք հատվածները միասին ուսումնասիրելը ինչպես է օգնում ձեզ ավելի լավ հասկանալ ձեր հարաբերությունները Աստծո հետ:

Կարդացեք և մտածեք, թե Ա Պետրոս 4.6 և Հայտնություն 20.12 հատվածներն ինչ են մեզ ուսուցանում Երկնային Հոր ծրագրում Վերջին Դատաստանի դերի մասին:

  • Վարդապետության սերտման այս երկու հատվածները միասին ուսումնասիրելը ինչպես է օգնում ձեզ ավելի լավ հասկանալ Վերջին Դատաստանը:

Կարող եք խաչաձև հղումներ ստեղծել այն հատվածների միջև, որոնք կցանակնայիք միասին ուսումնասիրել հետագայում:

Հղումներ ստեղծեք վարդապետության սերտման հատվածների միջև

Գրառումը կատարեք թերթիկի վրա՝ գրիչով կամ մատիտով: 2. Կատարեք հետևյալ վարժությունը.

  1. Ընտրեք Նոր Կտակարանի վարդապետության սերտման հատվածներից այն մեկը, որը դուք ցանկանում եք ավելի լավ ուսումնասիրել և ձեր օրագրում գրեք դրա հղումն ու հիմնական արտահայտությունը:

  2. Գտեք և կարդացեք վարդապետության սերտման մի ամբողջական հատված և գրեք, թե դուք ինչ եք հասկանում այնտեղ ուսուցանվող վարդապետության մասին:

  3. Գտեք վարդապետության սերտման հատվածների և հիմնական արտահայտությունների ամբողջական ցանկը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի (2022) վերջում:

  4. Գտեք և կարդացեք վարդապետության սերտման առնվազն երկու հատվածներ սուրբ գրությունների այլ դասընթացներից, որոնք առնչություն ունեն Նոր Կտակարանից ձեր ընտրած հատվածի հետ:

  5. Ձեր օրագրում գրեք, թե այս լրացուցիչ հատվածներն ինչպես են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ Նոր Կտակարանի հատվածը: