Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 3


Վարդապետության սերտման կրկնություն 3

Հասկացեք և բացատրեք

A group of young women are shown looking at a teacher. They discuss and talk together with each other.

Սուրբ գրությունների հատվածները հասկանալը և դրանց կողմից ուսուցանած ճշմարտությունները բացատրելու ունակությունը կարևոր են վարդապետությունների սերտմանը հասնելու համար: Այս դասի նպատակն է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ և փորձել բացատրել վարդապետությունների սերտման հետևյալ հատվածներում՝ Մատթեոս 5.14-16, Ղուկաս 2.10-12, Հովհաննես 3.5, Հովհաննես 3.16, ուսուցանված վարդապետությունը:

Ինչպե՞ս եք լավագույնս սովորում:

Կան սովորելու բազում ձևեր և մենք բոլորս տարբեր ձևով ենք սովորում և հիշում տեղեկությունները:

Writing on a piece of paper with a pen or pencil. 1: Ուսումնասիրեք սովորելու հետևյալ ոճերը և դասակարգեք դրանք 1-ից 4-ը, որտեղ 1-ը ամենալավն է, իսկ 4-ը ամենավատը: Դա կարող է ձեզ օգնել՝ որոշելու, թե որ վարժությունն եք կատարելու դասի ընթացքում:

  • Պատկերացրեք. ես սովորում եմ՝ տեսնելով և պատկերացնելով: Նկարելը, գունավորելը, աղյուսակները, սխեմաները և տեսողական նյութերն օգնում են ինձ սովորել և հիշել տեղեկությունները:

  • Կիսվեք ուրիշների հետ. ուրիշներին գրելը ու նրանց հետ խոսելն օգնում է ինձ ավելի լավ ընկալել և սովորել:

  • Ինքնուրույն ուսումնասիրեք. ես նախընտրում եմ ինքնուրույն ուսումնասիրել և ինձ վստահ զգալ ինքնուրույն ընկալելիս:

  • Գործնական ուսումնասիրություն. ես լավագույնս եմ սովորում՝ օգտագործելով իմ զգայարանները՝ դիպչելը, հոտ քաշելը, լսելը և մարմինս շարժելը:

Մտածեք, թե ինչպես է Փրկիչը համապատասխանեցրել Իր ուսմունքները աշակերտների կարիքներին:

  • Ձեր կարծիքով ինչո՞ւ է Փրկիչն օգտագործել ուրիշներին ուսուցանելու տարբեր ոճեր: Ի՞նչ է սա ուսուցանում Նրա մասին։

Կիրառեք ձեր ուսումնական ոճը վարդապետության սերտմանը

Կարդացեք Նոր Կտակարանի վարդապետությունների սերտման հետևյալ հղումները: Տեսեք, թե արդյոք կարող եք հիշել սուրբ գրությունների համապատասխան հիմնական արտահայտությունները:

  • Ձեր կարծիքով այս հատվածներից որո՞նք եք դուք լավ հասկացել: Ի՞նչը կցանկանայիք ավելի լավ հասկանալ:

Կատարեք Ա, Բ, Գ կամ Դ վարժությունը՝ օգտագործելով վարդապետությունների սերտման նախորդ հատվածներից մեկը (կամ վարդապետության սերտման մի այլ հատված Նոր Կտակարանից), որը դուք կցանկանայիք ավելի լավ հասկանալ: Եթե ժամանակը թույլ է տալիս, կատարեք մի քանի վարժություններ վարդապետության սերտման տարբեր հատվածների հետ:

Ա. Պատկերացրեք

Ստեղծեք մի նկար, կոլաժ, մեմ, վորդ արտ, բառերի ամպ կամ այլ տեսողական ներկայացում, որը կարտացոլի, թե ինչ են ձեր հատվածներն ուսուցանում: Սեղմեք այս հղումները՝ օրինակներ տեսնելու համար.

Վորդ արտՄեմեր

Բ. Կիսվեք ուրիշների հետ

Ստեղծեք ձեր հատվածն ուսուցանելու ծրագիր: Մտածեք, թե ինչ հարցեր կցանկանայիք տալ, որպեսզի օգնեք ձեր ուսանողներին հասկանալ հատվածը, ստեղծել հիմնական բառերի և արտահայտությունների իմաստը բացատրող տեսանյութ կամ օգտագործել երաժշտությունը՝ ուրիշներին ուսուցանելու համար:

Գ. Ինքնուրույն ուսումնասիրեք

Ընտրեք հատվածի հիմնական բառերը՝ ուսումնասիրելու համար: Գրանցեք սահմանումները, խաչաձև հղումները կամ Եկեղեցու ղեկավարների հայտարարությունները, որոնք խորացնում են ձեր ընկալումը:

Դ. Գործնական ուսումնասիրություն

Ստեղծեք կամ բացահայտեք շոշափելի առարկաներ կամ մոդելներ, որոնք կարող են ներկայացնել հատվածը կամ այդ հատվածից հատուկ բառերը կամ արտահայտությունները: Օրինակ՝ Մատթեոս 5.14-16 հատվածների համար կարող եք օգտագործել լույսի տարբեր աղբյուրներ՝ Քրիստոսի «այսպէս լուսաւորէ ձեր լույսը մարդկանց առաջին» հրավերը ցուցադրելու համար:

Writing on a piece of paper with a pen or pencil. 2: Ձեր օրագրում ամփոփեք ձեր կողմից ընտրված վարժությունը.

Writing on a piece of paper with a pen or pencil. 3: Ուսումնական փորձառությունը գնահատելիս օգտագործեք հետևյալ տարբերակները՝ հարցերին պատասխանելու համար.

(Ա) Համաձայն եմ (Բ) Որոշ չափով համաձայն եմ (Գ) Ոչ համաձայն եմ և ոչ էլ առարկում եմ (Դ) Համաձայն չեմ

  1. Ես ավելի լավ եմ հասկանում իմ իսկ կողմից ընտրված հատվածները:

  2. Հիմա ես ավելի վստահ եմ՝ իմ կողմից ընտրված հատվածները անհրաժեշտության դեպքում որևէ մեկին բացատրելու իմ ունակության մեջ:

  3. Ես հավատում եմ որ նմանատիպ մեթոդների կիրառումը վարդապետության սերտման այլ հատվածներն ուսումնասիրելիս և կրկնելիս օգտակար է ինձ համար: