Սեմինարիա
Մարկոս 5.21-24, 35-43


Մարկոս 5.21-24, 35-43

Հիսուս Քրիստոսը բժշկում է Հայրոսի դստերը

Jesus is smiling at the daughter of Jairus who was raised from the dead, her father is in the foreground and some disciples in the background.

Հիսուսը վերակենդանացրեց Հայրոսի դստերը: Այս դասի նպատակն է օգնել ձեզ գործադրել ձեր հավատքը և հավատալ Քրիստոսին վախի ու անորոշության պահերին:

Հավատք գործադրեք առ Հիսուս Քրիստոս

Այսօրվա դասի ընթացքում դուք ավելի շատ բան կսովորեք այն մասին, թե ինչպես կարելի է հավատք գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ նույնիսկ անորոշության և վախի պահերին: Մտածեք այնպիսի իրավիճակների մասին, որոնք կարող են ձեր կյանքում անորոշություն կամ վախ առաջացնել: Թվարկեք դրանցից մեկ կամ երկուսը ձեր օրագրում:

  • Ինչպիսի՞ն էր ձեր հավատքը այս իրավիճակներում: Գրեք ձեր մտքերը մեկ կամ երկու նախադասությամբ:

Այս դասն ուսումնասիրելիս լսեք Սուրբ Հոգու հուշումները, որոնք կարող են ձեզ ոգեշնչել ավելի մեծ հավատք գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ անորոշության կամ վախի պահերին:

Jairus coming to Jesus to heal his daughter.

Մարկոս 5 գլխում Հայրոս անունով ժողովրդապետը մեծ անորոշության և վախի պահ էր ապրում:

Կարդացեք Մարկոս 5.22-24 հատվածները՝ փնտրելով, թե ինչ էր ապրում Հայրոսը այդ պահին: Դուք կարող եք նաև դիտել Jesus Raises the Daughter of Jairus տեսաֆիլմը ChurchofJesusChrist.org կայքում, 0:00-ից մինչև 1:02-ը:

Jairus coming to Jesus to heal his daughter.
  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր Հայրոսը Փրկիչին փնտրում:

Երբ նրանք Հայրոսի տուն էին գնում, արյունահոսությամբ տառապող մի կին դիպչեց Փրկիչի հագուստին և բուժվեց: Հիսուսը կանգ առավ՝ կնոջ հետ խոսելու և նրան սփոփելու համար (տես Մարկոս 5.25-34):

  • Ձեր պատկերացմամբ, Հայրոսն ի՞նչ մտքեր ու զգացմունքներ ուներ, երբ նայում էր, թե ինչպես էր Փրկիչը խոսում այդ կնոջ հետ:

Կարդացեք Մարկոս 5.35-36 հատվածները՝ փնտրելով, թե ինչ պատահեց հաջորդիվ:

Writing on a piece of paper with a pen or pencil. 1: Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

  • Ի՞նչ ընտրություն Հայրոսն ուներ, երբ նրան հայտնեցին, որ իր դուստրը մեռած է:

  • Ձեր կարծիքով Փրկիչի՝ հատված 36-ում ներկայացված խոսքերն ինչպես օգնեցին Հայրոսին՝ իր վախը դիմակայելու:

  • Ի՞նչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին, որ կարող է ձեզ օգնել հավատալ Նրան, նույնիսկ՝ վախի պահերին:

Ավարտեք պատմությունը՝ կարդալով Մարկոս 5.37-43 հատվածները և փնտրելով, թե ինչ հրաշքի վկա դարձավ Հայրոսը՝ հավատալու իր ընտրության շնորհիվ: Կամ կարող եք շարունակել դիտել Jesus Raises the Daughter of Jairus տեսաֆիլմը ChurchofJesusChrist.org կայքում, 1:03-ից մինչև 3:15-ը:

Jairus coming to Jesus to heal his daughter.
  • Այս պատմությունն ինչպե՞ս կարող է ամրապնդել ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Տերը մեզ խորհուրդ է տալիս չվախենալ:

Սուրբ գրություններում տերն անընդհատ մեզ խորհուրդ է տվել «մի՛ վախենար, բայց միայն հավատա» ( Մարկոս 5.36): Սուրբ գրություններում կամ համաժողովի ելույթներում փնտրեք պատմություններ կամ մեջբերումներ, որոնք մեզ խորհուրդ են տալիս չվախենալ: Կարող եք խաչաձև հղումներ ստեղծել այս հատվածների, համաժողովի ելույթների և Մարկոս 5.36 հատվածի միջև:

  • Ձեր կարծիքով Տերն ինչո՞ւ է այսքան հաճախ մեզ խորհուրդ տալիս չվախենալ:

  • Ինչպես եք օրհնվել՝ Տիրոջ՝ «մի վախենար, բայց միայն հաւատա» հրավերին հետևելով:

Writing on a piece of paper with a pen or pencil. 2: Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

  • Ձեր կյանքի ո՞ր իրավիճակներում Տերը կարող էր ձեզ ասել «մի վախենար, բայց միայն հաւատա»:

  • Ի՞նչ գործողություններ կձեռնարկեիք Փրկիչի՝ «մի վախենար, բայց միայն հաւատա» հրավերին հետևելու համար: Այս բոլոր գործողություններն ինչպե՞ս ձեզ կօգնեին դիմակայել ձեր վախերին:

Writing on a piece of paper with a pen or pencil. 3: Լրացրեք հետևյալը․

Ստեղծեք «Մի վախենար, բայց միայն հաւատա» արտահայտությամբ մի նկար: Կարող եք նաև ներառել այլ գտած արտահայտություններ կամ մեջբերումներ: Նկարը դրեք այնպիսի մի տեղում, որ այն օգնի ձեզ հիշել, որ դուք պետք է հավատաք Հիսուս Քրիստոսին և չվախենաք:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ի՞նչ է հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ։

Ավետարանական թեմաներից Հետևյալ մեջբերումն ուսուցանում է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի մասին.

Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատ ունենալ նշանակում է՝ ամբողջովին ապավինել Նրան, վստահել Նրա անսահման զորությանը, խելքին և սիրուն: Այն ընդգրկում է նաև հավատալ Նրա ուսմունքներին։ Դա նշանակում է հավատալ, որ, թեև մենք չենք հասկանում բոլոր բաները, Նա հասկանում է: Քանի որ Նա կրել է մեր բոլոր ցավերը, տառապանքներն ու տկարությունները, Նա գիտի, թե ինչպես օգնի մեզ, որ հաղթահարենք մեր ամենօրյա դժվարությունները»:

(Ավետարանական թեմաներ, «Հավատք առ Հիսուս Քրիստոսը», topics.ChurchofJesusChrist.org)

Ի՞նչը կարող է մեզ օգնել հավատալ և չվախենալ:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենն ուսուցանել է.

Official portrait of Elder Neil L. Andersen of the Quorum of the Twelve Apostles, 2010, August.

Հիսուսը ժողովրդապետին ասաց. «Մի՛ վախենար, բայց միայն հավատա» [ Մարկոս 5:36 ]: Աշակերտ լինել նշանակում է հավատալ Նրան թե խաղաղ, և թե դժվար պահերին, երբ մեր ցավը և վախը փարատվում են միայն համոզվածությամբ, որ Նա սիրում է մեզ և պահում է Իր խոստումները:

(Նիլ Լ․ Անդերսեն, «Ի՞նչ է իմ մասին մտածում Քրիստոսը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 113)

Մարտահրավերները, դժվարությունները, հարցերն ու կասկածները մեր մահկանացու կյանքի մասն են կազմում: Բայց մենք մենակ չենք: Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ` մենք ունենք լույսի և ճշմարտության հսկայական շտեմարաններ, որոնք հասանելի են մեզ։ Վախն ու հավատը միաժամանակ չեն կարող գոյակցել մեր սրտերում: Մեր այս դժվարին ժամանակներում մենք ընտրում ենք հավատքի ճանապարհը: Հիսուսն ասաց. «Մի՛ վախենար, բայց միայն հավատա» [ Մարկոս 5.36 ]:

(Նիլ Լ․ Անդերսեն, «Դուք բավականաչափ գիտեք», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2008, 14)

Ի՞նչ այլ ճանապարհներով Տերը կարող է մեզ բուժել:

Առաջին Նախագահությունից Նախագահ Դալլին Հ. Օուքսը ուսուցանել է.

Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Բժշկող օրհնությունները գալիս են շատ ուղիներով, յուրաքանչյուրը մեր անձնական կարիքներին համապատասխան, ըստ Նրա իմացության, ով մեզ ամենաշատն է սիրում: Երբեմն «բժշկումը» ապաքինում է մեր հիվանդությունը կամ թեթևացնում մեր բեռը: Բայց երբեմն մենք բժշկվում ենք` մեզ վրա դրված բեռները կրելու համար` ուժ, հասկացողություն կամ համբերություն ստանալով:

(Դալլին Հ․ Օուքս, «Նա բուժում է բեռնավորվածներին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2006, 7-8)