Ղուկաս 9.24-26, 57-62
Հիսուս Քրիստոսի աշակերտները
Հիսուս Քրիստոսը ուսուցանել է բազում ճշմարտություններ այն մասին, թե մենք ինչպես կարող ենք դառնալ Նրա աշակերտները: Այս դասը կօգնի ձեզ բացահայտել, թե ինչպես լինել Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտը:
Դարձեք Հիսուս Քրիստոսի աշակերտը
-
Երբևէ խաղացե՞լ եք մի խաղ, որտեղ դուք պետք է հետևեք որևէ մեկին:
-
Ի՞նչն է հեշտացրել, դժվարացրել կամ հաճելի դարձրել այդ խաղը:
Իր ծառայության ընթացքում Հիսուս Քրիստոսը առաջարկել է մարդկանց հետևել Իրեն և դառնալ Իր աշակերտը: Աշակերտն այն մարդն է, որը մկրտվել է, հետևում է Հիսուս Քրիստոսին և ձգտում է ապրել Նրա ուսմունքների համաձայն: Ղուկաս 9 գլխում մենք կարդում ենք տարբեր սկզբունքների մասին, որոնց հետևելու դեպքում կարող ենք մեզ օգնել դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտը:
-
Նկատի ունենալով այն, ինչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին, ինչո՞ւ արժե ջանք գործադրել՝ Նրա աշակերտը դառնալու համար:
Հետևյալ երեք բաժիններից յուրաքանչյուրը կենտրոնացած է Փրկչի ուսմունքների վրա: Դրանք կարող են ձեզ օգնել՝ Հիսուս Քրիստոսի աշակերտը դառնալու գործում: Կարդացեք բաժինները և ընտրեք մեկը կամ մի քանիսը՝ լրացնելու համար: Հրավիրեք Սուրբ Հոգուն, որպեսզի հայտնի ձեզ, թե դուք ինչպես կարող եք կիրառել ձեր սովորածը կյանքում:
Վերցրեք ձեր խաչը
Կարդացեք Ղուկաս 9.23 հատվածը՝ փնտրելով Փրկչի պահանջները՝ Նրա աշակերտը դառնալու համար:
-
Այս հատվածն ի՞նչ է սովորեցնում Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտը լինելու մասին:
Այս հատվածն ակնարկում է այն ֆիզիկական խաչը, որը Հիսուս Քրիստոսը կրեց և որի վրա չարչարվեց՝ իրականացնելու Իր Հոր կամքը։ Չնայած մեզանից չի պահանջվում Տիրոջ նման ֆիզիկական խաչ կրել, սակայն մեզանից պահանջվում է հետևել Տիրոջը՝ կատարելով Երկնային Հոր կամքը մեզ համար, նույնիսկ երբ դա դժվար է:
Կարդացեք Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոսի 16․26-ը ( Մատթեոսի 16․24, ծանոթագրություն ե) և ուշադրություն դարձրեք, թե մեզ համար ինչ է նշանակում վերցնել մեր խաչը և հետևել Հիսուս Քրիստոսին։
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսը բացատրել է, թե ինչ է նշանակում վերցնել մեր խաչը: Դուք կարող եք դիտել «Վերցրու քո խաչը» տեսանյութը 3:08-3:49-ը, որը գտնվում է ChurchofJesusChrist.org կայքում կամ կարդալ ստորև տրված տեքստը:
Սեղմեք այստեղ՝ տեսանյութի տեքստը տեսնելու համար
Սուրբ գրություններից մենք իմանում ենք, որ նրանք, ովքեր ցանկանում են վերցնել իրենց խաչը, սիրում են Հիսուս Քրիստոսին այնպես, որ հրաժարվում են ամեն անաստվածությունից և ամեն աշխարհիկ ցանկությունից ու պահում են Նրա պատվիրանները:
Եթե մենք վճռական լինենք՝ թողնելով բոլոր բաները, որոնք հակասում են Աստծո կամքին, զոհաբերելով այն, ինչ մեզանից պահանջվում է, ձգտելով հետևել Նրա ուսմունքներին, ապա դա կօգնի մեզ մնալ Հիսուս Քրիստոսի ավետարանի ճանապարհին, նույնիսկ՝ ձախորդությունների, մեր հոգիների թուլության կամ սոցիալական ճնշման ու աշխարհիկ փիլիսոփայությունների առկայության պարագայում, որոնք դեմ են Նրա ուսմունքներին:
(Ուլիսես Սոարես, «Վերցրեք ձեր խաչը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2019, 113-14)
Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.
-
Դուք ինչո՞ւ պետք է հրաժարվեք ամեն անաստվածությունից և ամեն աշխարհիկ ցանկությունից ձեր կյանքում:
-
Որքանո՞վ է անաստվածությունից և աշխարհիկ ցանկություններից հրաժարումը նման խաչ կրելուն:
-
Ձեր կարծիքով «ձեր խաչը վերցնելը» ինչպե՞ս կօգնի ձեզ դառնալ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտը:
Կորցրեք ձեր անձը՝ այն փրկելու համար
Կարդացեք Ղուկաս 9.24-25 հատվածները՝ փնտրելով, թե Տերն ինչ է ուսուցանել Իր աշակերտը լինելու մասին:
-
Ի՞նչ են այս հատվածները սովորեցնում Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտը լինելու մասին:
-
Ձեր կարծիքով, այն մարդիկ, որոնք կենտրոնանում են իրենց սեփական կամքի և եսասիրական ցանկությունների վրա, ինչպե՞ս պետք է ի վերջո «կորցնեն» իրենց անձը։
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ մենք կփրկենք մեր անձը, երբ կորցնենք այն՝ հանուն Նրա:
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը (1927–2018) բացատրել է, թե ինչ է նշանակում կորցնել մեր անձը հանուն Հիսուս Քրիստոսի:
Նրանք, ովքեր ապրում են միայն իրենց համար, ի վերջո, փոխաբերական իմաստով «չորանում են», և, կորցնում են իրենց անձը, մինչդեռ նրանք, ովքեր կորցնում են իրենց՝ մյուսներին ծառայելու մեջ, աճում ու ծաղկում են՝ արդյունքում պահպանելով իրենց կյանքը:
(Թոմաս Ս. Մոնսոն, «Ի՞նչ եմ ես արել ինչ-որ մեկի համար այսօր» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2009, 85)
-
Դուք ճանաչո՞ւմ եք որևէ մեկին, ով կորցրել է իր անձը Հիսուս Քրիստոսի համար։ Ի՞նչ ազդեցություն է ունեցել այդ որոշումն այդ մարդու վրա։
-
Ինչպե՞ս եք դուք օրհնված այն բանի շնորհիվ, որ Հիսուս Քրիստոսը ապրել է այս հատվածներում ներկայացված ուսմունքների համաձայն:
Հաղթահարեք շեղումներն ու արդարացումները
Կարդացեք Ղուկաս 9.57-62 հատվածները` փնտրելով, թե ինչ ցանկացան անել որոշակի մարդիկ, նախքան Փրկչին հետևելը:
-
Ի՞նչ են այս հատվածները սովորեցնում Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտը լինելու մասին:
Հիսուս Քրիստոսը չի նշել, որ սխալ է սգալ սիրելի մարդու մահը կամ հրաժեշտ տալ ընկերներին և ընտանիքին: Դրա փոխարեն Նա կարևոր դաս էր ուսուցանում աշակերտության գնի մասին:Նախագահ Հովարդ Վ. Հանթերը (1907–1995) բացատրել է Ղուկաս 9.62 հատվածում ներկայացված գութանի համեմատությունը:
Ուղիղ ակոս կամ [խրամատ] փորելու համար հողագործը պիտի աչքը պահի իրենից առաջ գտնվող մի կետի: Դա նրան պահում է ճիշտ ընթացքի վրա: Սակայն, եթե պատահում է, որ հետ է նայում տեսնելու, թե որտեղ է եղել, նրա շեղվելու հավանականությունը մեծանում է: Արդյունքում կստացվեն ծուռ և անկանոն ակոսներ: … Եթե մեր եռանդը կենտրոնացած չէ մեր անցյալի վրա, այլ ապագայի` հավերժական կյանքի և փրկության հրճվանքի վրա, մենք անկասկած կհասնենք դրան:
(Հովարդ Վ. Հանթեր, «Ես կենդանի անդամ եմ» Ensign, մայիս 1987, 17)
-
Որո՞նք են մեր օրերում Տիրոջը չհետևելու տարածված պատճառները:
-
Ինչպե՞ս կարող եք կենտրոնանալ այն բանի վրա, որ Փրկիչը ձեզ խնդրել է անել հիմա և ապագայում:
Իմ հաջորդ քայլը
Նկարեք մի սանդուղք՝ առնվազն երեք աստիճաններով: Վերևում գրեք Հիսուս Քրիստոս Ներկայացրեք ձեզ սանդուղքի ներքևում:
Փնտրեք Սուրբ Հոգու ուղղորդումը՝ Հիսուս Քրիստոսի աշակերտը դառնալու և Նրան ավելի լավ հետևելու համար գործադրվող ձեր ջանքերի մասին մտածելիս: Հիշեք, որ Սուրբ Հոգին կարող է գաղափարներ դնել ձեր մտքի մեջ և զգացմունքներ՝ ձեր սրտի մեջ, երբ դուք խորհում եք (տես Վարդապետություն և Ուխտեր 8․2-3):
Նշեք հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեզ օգնել Հիսուս Քրիստոսի աշակերտը դառնալու գործում: Կարող եք ընտրել այն քայլերը, որոնք, ըստ ձեզ, Տերը կկամենար, որ դուք կատարեիք կամ նշեք քայլերը այն հերթականությամբ, որով դուք եք դրանք ցանկանում կատարել:
1: Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ո՞րն է ձեր հաջորդ քայլը Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտը դառնալու գործում:
-
Ձեր կարծիքով, ի՞նչը կփոխվի, երբ դուք կատարեք այդ քայլը:
-
Ձեր կարծիքով, Փրկիչն ինչպե՞ս է ձեզ օգնելու՝ այս և ապագա քայլերը կատարելիս:
Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Ղուկաս 09.24 Ի՞նչ է նշանակում կորցնել ձեր անձը՝ այն փրկելու համար
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը բացատրել է․
Որքան ավելի շատ եմ մտածում սրա մասին, այդքան ավելի շատ եմ զարմանում, թե որքան հետևողական էր Հիսուսը, երբ տալիս էր Իր կյանքը Հորը, թե որքան կատարյալ կերպով Նա կորցրեց Իր անձը Հոր կամքով՝ կյանքի և մահվան մեջ: …
Քրիստոսի՝ Իրեն հետևելու պատվիրանը պատվիրում է մեզ … կորցնել մեր անձը հանուն իրական կյանքի, իսկական կյանքի, սելեստիալ արքայության կյանքի, որը Աստված նախատեսում է մեզանից յուրաքանչյուրի համար:
(Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Գտիր քո անձը», Լիահոնա, մարտ 2016, 18)