Սեմինարիա
Մատթեոս 9․36-38, 10


Մատթեոս 9․36-38, 10

Հիսուս Քրիստոսը կանչեց և հրահանգեց Տասներկու Առաքյալներին

Christ has his hands placed on Peter’s head, the rest of the Twelve are standing with heads bowed in prayer on either side. Outtakes include Jesus instructing the Twelve with one of the disciples kneeling in front of him with Christ’s hand on his shoulder, Jesus ordaining John with the others on either side, close up profile shots of Jesus with some of the apostles in the background, Jesus ordaining other apostles and, close up of Jesus with his hands on Peter’s head.

Հիսուս Քրիստոսը կանչեց, հրահանգեց Տասներկու Առաքյալներին և ուղարկեց նրանց քարոզելու, ծառայելու և բժշկելու հիվանդներին: Այս դասը կօգնի ձեզ հասկանալ, թե որն է առաքյալների կոչումը և դերը՝ որպես Հիսուս Քրիստոսի ներկայացուցիչներ և վկաներ:

Ձեր վերաբերմունքը Հիսուս Քրիստոսի առաքյալների հանդեպ և ձեր հասկացողությունը նրանց մասին

Խորհեք, թե ինչպես կպատասխանեիք տաճարային երաշխավորագրի հետևյալ հարցին.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Դուք սատարո՞ւմ եք Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներին՝ որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ:

(Ռասսել Մ․ Նելսոն, «Ամփոփիչ ելույթ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2019, 121)

  • Ի՞նչ է նշանակում սատարել Առաջին Նախագահությանը և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներին:

Մենք հաճախ մտածում ենք, որ Եկեղեցու ղեկավարներին սատարելը ընդամենը ձեռք բարձրացնելու ֆիզիկական գործողությունն է: Սակայն սատարելը ավելին է, քան արտաքուստ նշան տալը: Սատարելը ներառում է՝ աջակցել այդ մարդկանց, քաջալերել, վստահել և հետևել այն պարզ պատճառով, որ մենք հավատում ենք, որ նրանք կանչված են Աստծո կողմից:

  • Ձեր կարծիքով, տաճար մտնելու պահանջներից մեկն ինչո՞ւ է կապված Փրկչի առաքյալներին ցուցաբերած մեր աջակցության և նրանց հանդեպ ունեցած մեր զգացմունքների հետ:

Օգտագործեք հետևյալ սանդղակը՝ Հիսուս Քրիստոսի առաքյալների հանդեպ ձեր անձնական զգացմունքները և վերաբերմունքը գնահատելու համար: Ձեզանից չի պահանջվի ձեր պատասխաններով կիսվել ուրիշների հետ:

(Ա) Լիովին համաձայն եմ (B) Համաձայն եմ (C) Չեզոք (D) Համաձայն չեմ

  1. Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսի ռաքյալները շատ կարևոր են:

  2. Ես ցանկանում եմ լսել Փրկչի առաքյալների խոսքերը և ուշադիր եմ լինում, երբ այդպիսի հնարավորություն եմ ունենում:

  3. Ես կարող եմ կիսվել Փրկչի առաքյալների կողմից վերջերս ուսուցանված մեկ կամ երկու մտքով:

Մի պահ խորհեք և գրեք Հիսուս Քրիստոսի Առաքյալների վերաբերյալ ձեր հարցերը: Այս դասն ուսումնասիրելիս խորհեք այս հարցերի շուրջ և Սուրբ Հոգուց պատասխաններ փնտրեք:

Հիսուս Քրիստոսի հնադարյան առաքյալները

Կարդացեք Մատթեոս 9.36-38 -ը՝ փնտրելով, թե Փրկիչն ինչ խնդիր բացահայտեց այս հատվածներում:

  • Ո՞րն էր խնդիրը և Փրկիչն ի՞նչ լուծում առաջարկեց:

Հիսուս Քրիստոսը կանչեց առաքյալներին, որպեսզի նրանք օգնեն Իրեն ծառայել մարդկանց: Առաքյալ բառը սերում է հունարեն բառից և նշանակում է «նա, ով առաջ է ուղարկված»: Սկզբում առաքյալներն ուղարկվել են միայն Իսրայելի տան մեջ։ Ավելի ուշ, հարություն առած Փրկիչը պատվիրեց, որ նրանք նաև քարոզեն ավետարանը հեթանոսներին կամ նրանց, ովքեր Իսրայելի տնից չեն։ Այսօր նրանց պատվիրված է քարոզել ամբողջ աշխարհում (տես Գործք Առաքելոց 10):

Կարդացեք, թե Փրկիչը ինչպես է կանչել և հրահանգել Տասներկու Առաքյալներին Մատթեոս 10.1-8 և Վարդապետություն և Ուխտեր 107․23 հատվածներում: Այնուհետև պատասխանեք հետևյալ հարցերին.

Writing on a piece of paper with a pen or pencil. 1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ պատվիրեց Փրկիչը Իր առաքյալներին անել:

  • Ի՞նչ նմանություններ եք նկատում Հիսուսի կատարած աշխատանքի և այն աշխատանքի միջև, որը Նա պատվիրեց Իր առաքյալներին կատարել։

  • Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել այս հատվածներից այն մասին, թե ինչ է առաքյալներից պահանջում Հիսուս Քրիստոսը։

Հիսուս Քրիստոսի ժամանակակից առաքյալները

Մեկ ճշմարտություն, որը մենք կարող ենք սովորել Մատթեոս 10.1-8 և Վարդապետություն և Ուխտեր 107․23 հատվածներից այն է, որ Տերը կանչում է առաքյալներին լինել Քրիստոսի անվան հատուկ վկաները ողջ աշխարհում և կատարել Իր գործերը: Դա ճշմարիտ է՝ ինչպես Փրկչի հնադարյան առաքյալների, այնպես էլ Նրա այսօրվա առաքյալների դեպքում:

Կարդացեք Մատթեոս 10.40 հատվածը՝ փնտրելով Փրկչի խորհուրդը նրանց, ովքեր ընդունում են Իր առաքյալներին:

  • Ինչո՞ւ է Փրկչի առաքյալներին ընդունելը հավասարազոր Փրկչին ընդունելուն:

Դիտեք «Նախագահ Նելսոն. Աստծո մարգարե» տեսանյութը 0:00-5:41-ը: Այս տեսանյութը լուսաբանում է, թե նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ինչպես է մեծարում այն մարդու դերը, ով «առաջ է ուղարկված»՝ Փրկչին ներկայացնելու և մարդկանց Նրա մոտ բերելու համար:

6:26

President Nelson: Prophet of God

President Nelson serves as an apostle and prophet with genuine affection and genuine love for all God’s children throughout the world. His love for people is evident in his interactions with everyone from young children to leaders of nations.

  • Ինչպես եք վերաբերվում այն փաստին, որ նախագահ Նելսոնը ծառայում է ուրիշներին Հիսուս Քրիստոսի օրինակով:

Քանի որ Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը ներկայացնում են Փրկչին և Նրա հատուկ վկաներն են, նրանց ուսումունքների ուսումնասիրումը նման է Փրկչի ուսմունքների ուսումնասիրությանը և Փրկչի մասին սովորելու միջոցներից է (տես Վարդապետություն և Ուխտեր 1.38): Օգտագործելով հետևյալ նյութերից մեկը (ChurchofJesusChrist.org կայքում)՝ ուսումնասիրեք ժամանակակից առաքյալների ուսմունքները՝ փնտրելով, թե դուք ինչ կարող եք սովորել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:

« Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը »

«Քրիստոսի հատուկ վկաները»

Ուղերձներ վերջին գերագույն համաժողովից

Writing on a piece of paper with a pen or pencil. 2. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ եք գտել ձեր ուսումնասիրած նյութի մեջ, որը ձեզ օգնում է ավելի լավ հասկանալ և ավելի շատ սիրել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

  • Ե՞րբ եք զգացել և ճանաչել, որ Տիրոջ առաքյալը ներկայացնում էր Հիսուս Քրիստոսին:

  • Ձեր այսօրվա սովորածն ինչպե՞ս կարող է ազդել այն բանի վրա, թե դուք ինչպես եք աջակցում և լսում Փրկչի ժամանակակից առաքյալներին:

Խորհելու հարցեր

Մտածեք, թե ինչպես կարող եք կիրառել այսօրվա սովորածը, և աղոթելով ուղղորդում փնտրեք Երկնային Հորից՝ ուշադրություն դարձնելով Սուրբ Հոգուց ստացած ցանկացած հուշմանը: Խորհեք հետևյալ հարցերի շուրջ և ձեր օրագրում գրանցեք ստացած տպավորությունները, նաև, թե ինչպես կարող եք գործել դրանց համաձայն:

  • Ինչպե՞ս եք դուք և ձեր ընտանիքը ընդունում և հետևում Փրկչի ժամանակակից առաքյալների խորհրդին:

  • Ինչպե՞ս եք ավելի մոտեցել Հիսուս Քրիստոսին Փրկչի առաքյալների խորհրդի կամ ուսմունքների շնորհիվ:

  • Փրկչի առաքյալներին ավելի լավ ճանաչելու և նրանց հետևելու հատուկ ծրագիր ունենալը ինչպե՞ս կարող է օրհնել ձեզ:

  • Արդյո՞ք այսօր ստացել եք Փրկչի առաքյալների մասին ձեր հարցերի պատասխանը:: Ի՞նչ եք սովորել։ Ի՞նչ հարցեր ունեք դեռ, և ինչպե՞ս կարող եք գտնել դրանց պատասխանները:

  • Հիշեք ձեր ընտանիքի անդամներին, ընկերներին և այն մարդկանց, ում հետ առնչվում եք կամ ում վրա ազդեցություն ունեք, և մտածեք, թե ում համար կարող է օգտակար լինել ձեր այսօրվա փորձառությունը: Ինչպե՞ս կարող եք դրանով կիսվել նրանց հետ:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Մատթեոս 10:14 . Ի՞նչ է նշանակում «թոթափել ոտքերի փոշին»

Երեց Ջեյմս Ի. Թալմիջը հետևյալ կարծիքն է հայտնել Փրկչի՝ ոտքերի փոշին թոթափելուն վերաբերող հրահանգների մասին.

Portrait of James E. Talmage.

Ոտքերի փոշին թոթափելու արարողակարգային ձևը, որը վկայություն էր հանդիսանում որևէ մեկի դեմ, հրեաների կողմից ընդունվում է որպես խորհրդանիշ՝ անդամության դադարեցման և հետագա հետևանքների համար պատասխանատվությունից հրաժարում: Այն դարձավ մեղադրանքի և վկայության ծես՝ Իր առաքյալներին Տիրոջ տված հրահանգներին համաձայն, ինչպես նշված է [ Մատթեոս 10․14-ում ]։ Այս տնտեսությունում Տերը նույն ձևով առաջնորդել է Իր լիազորված ծառաներին վկայել նրանց դեմ, ովքեր նպատակաուղղված և թշնամաբար ընդդիմանում են ճշմարտությանը, որը ներկայացվում է լիազորված ճանապարհով:

(Ջեյմս Ի. Թալմիջ, Հիսուս Քրիստոս [1916], 345, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 24.15), 75.18-22, 84.92-96):

Այժմ մեր միսիոներները չեն զբաղվում տվյալ գործողությամբ և չեն զբաղվելու, եթե Եկեղեցու ղեկավարները չտան համապատասխան հրահանգ:

Այսօր մենք ինչո՞ւ ունենք Հիսուս Քրիստոսի առաքյալների կարիքը երկրի վրա

2:44

We Need Living Prophets

Members of the Church across the world bear testimony of living prophets and apostles and speak of the blessings of peace and hope that arise from that knowledge.

Որտեղի՞ց կարող եմ ավելին սովորել Հիսուս Քրիստոսի ժամանակակից առաքյալների մասին, նաև, թե նրանք ինչպես են ծառայում Փրկչի օրինակով

Հետևյալ նյութերը (բոլորը գտնվում են ChurchofJesusChrist.org կայքում) կարող են ձեզ օգնել ավելի շատ բան սովորել Հիսուս Քրիստոսի ժամանակակից առայքլաների մասին:

« Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնումը. Երկուհարյուրամյա հռչակագիր աշխարհին »

Նեյլ Լ. Անդերսեն, «Աստծո մարգարեն», Ensign կամ Լիահոնա, մայիս, 2018 թ, 24-27

Որպես լրացուցիչ նյութեր՝ վերջին գերագույն համաժողովի ելույթները

«Ծանոթացեք այսօրվա մարգարեների և առաքյալներ հետ»

«Երեց Բեդնարը խոսում է առաքյալների դերի մասին»

11:7

Elder Bednar Speaks on Apostles Role

Elder Bednar speaks about the role of being an Apostle.

«Երեց Բեդնարը Անգլիայում» (4:06-4:47-ը)

4:56

Elder Bednar in England

Elder David A. Bednar recounts an experience about the importance of sharing the gospel and touching "the one."