Ա–Բ Պետրոս
Ակնարկ
Պետրոսը, որը գլխավոր առաքյալն էր, իր առաջին նամակում կենտրոնացել էր այն եղանակների վրա, որոնցով Սրբերը կարող էին զորանալ այն հսկայական փորձությունների մեջ, որոնց նրանք ենթարկվում էին հռոմեացիների ձեռքով: Նա քաջալերում էր Սրբերին միշտ պատրաստ լինել վկայել ճշմարտության մասին և հիշեցնում նրանց իրենց աստվածային ժառանգության մասին (տես Ա Պետրոս 2.9, 3.15): Նա ուսուցանում էր, որ Հիսուս Քրիստոսն Իր մահից հետո քարոզեց ավետարանը հոգևոր աշխարհում՝ ավետարանի օրհնությունները հասանելի դարձնելով Երկնային Հոր բոլոր զավակներին։
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տվյալները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:
Ա Պետրոս 1-5
Դասի նպատակը. Այս դասը կարող է օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ Աստծո նպատակները՝ թույլ տալով նրանց կրել փորձություններ, և կարող է ամրացնել փորձություններին հավատարմորեն դիմանալու նրանց վճռականությունը:
-
Ուսանողի նախապատրաստում․ Ուսանողներին առաջարկեք խորհել, թե ինչպես կարող են պատասխանել հետևյալ հարցին․ Ինչո՞ւ ենք մենք կյանքում բախվում փորձությունների, դժվարությունների և անարդարության:
-
Նկար․ Թորանոթի պատկեր
-
Տեսանյութ․ ««Մաքրագործողի կրակը»» (5:01)
-
Առցանց ուսուցման առաջարկ. Թորանոթի նկարը ցուցադրելուց հետո յուրաքանչյուր ուսանողի առաջարկեք նկարել թորանոթ և դրա ներսում գրել իր անձնական փորձությունը: Այնուհետև թղթի հետևի մասում ուսանողները կարող են գրել, թե ինչպես է իրենց անձնական փորձությունը ստուգում և ամրացնում իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոս: Առաջարկեք պատրաստակամ ուսանողներին պահել իրենց նկարը տեսախցիկի առաջ և իրենց մտքերով կիսվել դասարանի հետ: Հիշեցրեք ուսանողներին, որ չկիսվեն խիստ անձնական փորձառությամբ։
Ա Պետրոս 2-3
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ Հիսուս Քրիստոսի հավատարմության օրինակը լինելու կարևորությունը և հնարավորություններ է ընձեռում գործնականում արձագանքել ուրիշներին իրենց հավատքի վերաբերյալ։
-
Ուսանողի նախապատրաստում․ Առաջարկեք ուսանողներին իրենց ընտանիքի անդամների հետ քննարկել այն դեպքերը, երբ իրենց կամ իրենց ծանոթին խնդրել են բացատրել իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոս: Առաջարկեք ուսանողներին մտածել, թե արդյոք իրենք այլ կերպ կպատասխանեին, և խնդրեք նրանց, որ նախապատրաստվեն և կիսվեն իրենց մտքերով:
-
Տեսանյութեր․ «Ամբողջ աշխարհին. Դեսպոինայի պատմությունը» (3:12) և «Ինչ է մեր մեջ փոխվել. Օրինակ» (2:50)
-
Առցանց ուսուցման առաջարկ. Դասի վերջում բաժանեք հարցերը ուսանողների միջև կամ առաջարկեք նրանց մտածել եկեղեցու կամ իրենց հավատքի վերաբերյալ այն հարցի մասին, որը տրվել է իրենց: Ժամանակ տվեք նրանց մտածելու, թե ինչպես կպատասխանեն հարցին, ապա առաջարկեք հերթով կիսվել պատասխաններով: Եթե ուսանողներին հարմար չէ տեսախցիկի առաջ խոսել, նրանք կարող են ներկայացնել իրենց պատասխանը՝ օգտագործելով զրուցարանի գործառույթը:
Ա Պետրոս 3.18-22, 4.1–6
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին գտնել ուղիներ, որոնցով կօգնեն Փրկչին՝ մահացածների փրկագնման Իր աշխատանքում։
-
Ուսանողի նախապատրաստում: FamilySearch.org կայքի և FamilySearch Family Tree հավելվածի որոշ գործառույթներն օգտագործելու համար ուսանողները պետք է մուտք գործեն իրենց Եկեղեցու հաշվի օգտանունով և գաղտնաբառով, որոնք կապված են իրենց անդամության գրանցահամարի հետ: Եթե ուսանողները չունեն կամ չգիտեն իրենց օգտանունը և գաղտնաբառը, առաջարկեք նրանց ստեղծել կամ վերականգնել դրանք account.ChurchofJesusChrist.org կայքում կամ ստեղծել հաշիվ FamilySearch.org կայքում։ Անհրաժեշտության դեպքում օգնություն խնդրեք ծխի կամ ճյուղի ընտանեկան պատմության մասնագետից կամ Սեմինարների և կրոնի ինստիտուտների համակարգողից:
-
Ռեսուրսներ․ Համակարգիչ կամ շարժական սարք՝ ինտերնետի հասանելիությամբ, որպեսզի այն ուսանողները, որոնք չունեն էլեկտրոնային սարքեր, հնարավորության դեպքում կարողանան որոնել FamilySearch.org կայքում կամ FamilySearch Tree հավելվածում:
-
Առցանց ուսուցման առաջարկ. Եթե ուսանողները հնարավորություն ունեն օգտագործելու «Արարողությունների նախապատրաստում» գործառույթը FamilySearch.org կայքում, առաջարկեք նրանց օգտագործել այն, որպեսզի գտնեն բարեկամ, ում համար կարող են կատարել տաճարային աշխատանք։ Կարող եք ամսաթիվ նշանակել, երբ տաճարում դասարանը ոչ պաշտոնական հավաք կունենա, որպեսզի փոխարինող մկրտություններ և հաստատումներ կատարվեն այն մարդկանց համար, ում անունները գտնվել են:
Վարդապետության սերտում. Ա Պետրոս 4․6
Դասի նպատակը. Այս դասը կարող է օգնել ուսանողներին անգիր անել Ա Պետրոս 4.6-ի վարդապետական սերտման հղումը և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունը: Դասը նաև հնարավորություն կտա նրանց կիրառել այդ հատվածում ուսուցանվող վարդապետությունը և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:
-
Ուսանողի նախապատրաստում: Առաջարկեք ուսանողներին խորհել, նախապատրաստվել և կիսվել, թե իրենք ինչ են զգացել տաճարում մկրտություններ և հաստատումներ կատարելիս կամ իրենց մահացած նախնիների համար ընտանեկան պատմության այլ աշխատանք կատարելիս:
-
Նյութեր. Թուղթ և գրելու պարագաներ յուրաքանչյուր ուսանողի համար
-
Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները․ Ուսանողներին կարող եք հանձնարարել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից մեկը, որպեսզի նրանք աշխատեն զույգերով կամ փոքր խմբերով և քննարկման սենյակներում քննարկեն, թե ինչպես կարող են օգտագործել այդ սկզբունքը Ջեյսոնին օգնելու համար: Երբ նրանք ավարտեն իրենց սկզբունքի քննարկումը, կարող են քննարկման արդյունքը ներկայացնել դասարանին:
Բ Պետրոս 1
Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին քայլեր ձեռնարկել՝ Հիսուս Քրիստոսին ավելի շատ նմանվելու համար:
-
Ուսանողի նախապատրաստում: Ուսանողներին առաջարկեք մտածել, թե Հիսուս Քրիստոսի որ հատկանիշով են նրանք ամենաշատը հիանում և ինչու:
-
Տեսանյութ. «Դառնալով Նրա նման» (10:21, դիտեք 2:34-3:09)
-
Գծանկար Գծապատկեր՝ դասի ընթացքում բառեր գրելու համար։
-
Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք օգտագործել քննարկման հարթակի գործառույթը՝ դասարանով Քրիստոսանման հատկանիշների գծապատկեր և ցուցակ ստեղծելու համար: Ուսանողներին կարող եք առաջարկել նաև իրենց ուսումնասիրության օրագրում ստեղծել իրենց սեփական գծապատկերը և ցուցակը, և մի քանի ուսանողի կարող եք առաջարկել ցույց տալ իրենց աշխատանքը: Աշխատանքներով կիսվելու ամենաօգտակար պահը կարող է լինել այն, երբ դուք ուսանողներին խնդրեք բացատրել, թե նրանք ինչպես են իրենց գծապատկերում ներկայացրել ջանասիրության գաղափարը: