Սեմինարիա
Հակոբոս 3


Հակոբոս 3

Բառերը, որոնք մենք ասում ենք

Three teenage young women smiling and laughing together.

Բառերը, որոնք մենք ասում ենք, զորություն ունեն: Կարո՞ղ եք հիշել փորձառություններ ձեր կյանքից, երբ զգացել եք բառերի զորությունը՝ լավ կամ վատ: Իր նամակում Հակոբոսն ուսուցանել է մեր խոսքը վերահսկելու կարևորության մասին: Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր ասած խոսքերը, նաև, թե ինչպես են ձեր խոսքերն ազդում Փրկչին ավելի նմանվելու ձեր ջանքերի վրա:

Ավետարանի համոզմունքները ուրիշների հետ քննարկելու կարողության զարգացում Ուսանողներին հնարավորություն տվեք իրենց բառերով մեկնաբանել ավետարանը, ապա վկայել ու կիսվել իրենց գիտելիքներով ու զգացմունքներով։ Սա կօգնի, որ ավետարանը ներթափանցի նրանց սրտերի մեջ:

Ուսանողի նախապատրաստում․ Առաջարկեք ուսանողներին ուշադրություն դարձնել և նկատել, թե ինչպես է մեր գործածած լեզուն ազդում մեզ և ուրիշների վրա: Խնդրեք ուսանողներին պատրաստ լինել՝ կիսվելու իրենց նկատած օրինակներով:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Բառերի զորությունը

Նայեք ստորև բերված նկարներին և պատկերացրեք, թե այդ մարդիկ ինչի մասին են խոսում: Մտածեք, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ այն բառերը, որոնք մենք լսում և գործածում ենք:

Կարող եք ցուցադրել երկու պատկեր, որոնք ցույց են տալիս տարբեր տեսակի խոսակցություններ: Օրինակ՝ մի պատկերում կարող է ցուցադրվել երկու հոգու վիճաբանություն, իսկ մյուսում՝ երկու մարդ զորացնում են միմյանց իրենց խոսքերով՝ հետևյալի նման.

A mother argues with her teenage son while they stand in their kitchen.
A young woman and her mother using a tablet and scriptures probably study and having a conversation.
  • Ո՞րն է եղել վերջին դեպքը, երբ ինչ-որ մեկը այնպիսի խոսքեր է ասել ձեզ, որոնք կա՛մ օգնել են ձեզ, կա՛մ վիրավորել:

  • Ո՞րն է եղել վերջին դեպքը, երբ դուք այնպիսի խոսքեր եք ասել մեկին, որոնք զորացրել կամ քաջալերել են նրան։

Կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել իրենց պատասխաններով, եթե իրենց հարմար է, և եթե դա տեղին է դասարանում:

Հիշեք՝ արդյոք վերջերս որևէ բան եք ասել, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ ինչ-որ մեկի վրա: Հակոբոսի ուսմունքներն ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ բառերի զորությունը: Ուշադրություն դարձրեք զգացմունքներին, մտքերին և տպավորություններին, որոնք ոգեշնչում են ձեզ Փրկչին ավելի նման խոսել։

Լեզուն նման է…

Հակոբոսը շեշտել է այն բառերի զորությունը, որոնք մենք լսում և ասում ենք, նաև լեզուն համեմատել է շատ տարբեր բաների հետ: Կարդացեք Հակոբոս 3.7–12 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ինչի հետ է Հակոբոսը համեմատել այն։ Ձեր ուսումնասիրության օրագրում նկարեք Հակոբոսի համեմատություններից մեկի կամ երկուսի պարզ պատկերը՝ խորհելով, թե ինչպես կարող են մեր բառերը նմանվել ձեր նկարածին:

Ուսանողներին կարող եք թույլ տալ զույգերով կամ փոքր խմբերով ուսումնասիրել Հակոբոսի համեմատությունները։ Որպես այլընտրանք, ուսանողներին տվեք համեմատությունների հետևյալ ցանկը և առաջարկեք նրանց ուսումնասիրել դրանցից մի քանիսը, խորհելով, թե ինչպես կարող են մեր բառերը նմանվել այդ թվարկված բաներին:

Կարդացեք հետևյալ ցանկը և տեսեք՝ արդյոք նույն համեմատություններն եք գտել:

  • Սանձ Հակոբոս 3.2–3, 5 Սանձը (տես 3-րդ հատվածը) մի փոքր մետաղի կտոր է՝ դրված ձիու բերանում, որը միացված է երասանակներին` թույլ տալով հեծյալին առաջնորդել ձիուն:

  • Ղեկ Հակոբոս 3.4–5 .Ղեկը կառավարում է նավը և դրա միջոցով վարում կամ պտտում են նավը:

  • Կրակ Հակոբոս 3.5-6 ։«Բան» բառը (տես 5-րդ հատվածը, ծանոթագրություն բ) վերաբերում է անտառին։

  • Չընտելացված կենդանի Հակոբոս 3.7-8

  • Թույն Հակոբոս 3․8 .

  • Շատրվան և թզենի Հակոբոս 3.10–12

  • Այս համեմատություններն ինչպե՞ս կարող են օգնել մեզ ավելի լավ հասկանալ մեր լսած և ասած բառերի զորությունը:

  • Ուրիշ ի՞նչ համեմատություններ կարող եք ավելացնել՝ նկարագրելու մեր ասած բառերի ազդեցությունը:

Անդրադառնալով Հակոբոսի հզոր ուսմունքներին՝ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը կիսվել է հետևյալով․

Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

«Ակնհայտորեն Հակոբոսը նկատի չունի, որ մեր լեզուն միշտ չար է, ոչ էլ այն, որ մեր բոլոր խոսքերը «մահաբեր թույնով [են] լցված»: Բայց նա հստակորեն նկատի ունի, որ առնվազն որոշ բաներ, որ մենք ասում ենք, կարող են կործանարար լինել, նույնիսկ՝ թունավոր, և դա Վերջին Օրերի Սրբի համար հանդիսանում է սարսափելի մեղադրանք: Ձայնը, որը խորիմաստ վկայություն է բերում, արտասանում է ջերմեռանդ աղոթք, և երգում Սիոնի հիմները, կարող է լինել նույն ձայնը, որը նախատում է և քննադատում, վիրավորում է և նվաստացնում է, ցավ է պատճառում և կործանում իր սեփական հոգին և միևնույն ժամանակ՝ ուրիշներինը։

… Թող որ մենք փորձենք լինել «կատարյալ» տղամարդիկ ու կանայք՝ թերևս այժմ այս մի ձևով․ խոսքերով չվիրավորենք, կամ ավելի լավ կլինի ասել, խոսենք նոր լեզվով՝ հրեշտակների լեզվով։ Մեր խոսքերը մեր գործերի նման պետք է լցված լինեն հավատքով, հույսով և գթասիրությամբ, որոնք այնքան անհրաժեշտ են այսօրվա աշխարհում: Հոգու ազդեցությամբ այսպիսի խոսքեր ասելուց արցունքներ կարող են չորանալ, սրտեր կարող են բուժվել, կյանքեր կարող են բարձրացվել, հույսը կարող է վերադառնալ, վստահությունը կարող է գերիշխել։

(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Հրեշտակների լեզուն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 16, 18)

  • Ի՞նչ սովորեցիք Ջեյմսի համեմատություններից և երեց Հոլլանդի հայտարարությունից:

Ճշմարտությունը, որը մենք կարող ենք սովորել, հետևյալն է. Աստծո հետևորդները ջանում են կիրառել իրենց խոսքերը արդար նպատակների, այլ ոչ թե չարիք տարածելու համար։

Մի պահ մտածեք, թե ինչպես է լեզուն օգտագործվում և՛ բարու, և՛ չարի համար հետևյալ իրավիճակներում.

  • հաղորդագրություններում կամ սոցիալական ցանցերում

  • եկեղեցում՝ կիրակի օրերին

  • դպրոցում ընկերներիդ հետ

  • թիմում կամ ակումբում

  • տանը՝ ընտանիքիդ հետ

  • Ի՞նչ փորձառություններ եք ունեցել, որոնք ցույց են տալիս այն հզոր ազդեցությունը, որ բառերը կարող են ունենալ մարդկանց վրա՝ բարու կամ չարի համար:

Հիսուս Քրիստոսը «կատարյալ մարդ» էր ( Հակոբոս 3.2) և մեզ համար օրինակ ամեն ինչով, այդ թվում՝ Իր ասած բառերով: Հիշելով այն, ինչ գիտեք Նրա մասին, պատկերացրեք, թե Փրկիչը ինչպես կարող էր օգտագործել Իր բառերը, եթե Նա լիներ վերևում թվարկված իրավիճակներում:

  • Ի՞նչ տարբերություններ կարող եք նկատել. ձեր կարծիքով, հետևյալ միջավայրերում ի՞նչ բառեր կօգտագործեր Փրկիչը, և ինչ եք դուք սովորաբար տեսնում և լսում այնտեղ:

Լեզուն, որը մենք լսում և օգտագործում ենք

Իր մարգարեների միջոցով Տերը մեզ սովորեցրել է, թե ինչ պետք է ասենք և ինչ չպետք է ասենք:

Color Handouts Icon

Եթե ուսանողներին օգտակար կլինի այս ինքնագնահատումը, նրանց տրամադրեք հետևյալ թերթիկը: Ուսանողները կարող են գնահատել իրենց լեզուն ընդհանրապես կամ իրենց կյանքի որոշակի ոլորտներում, օրինակ՝ տանը, եկեղեցում և այլն:

Մտածեք ձեր շփումների մասին (ցանկացած տեսակի՝ հաղորդագրության, սոցիալական ցանցերի, զրույցի միջոցով), երբ կարդաք հետևյալ 10 հայտարարությունները, որոնք վերցված են Երիտասարդներին զորացնելու համար գրքույկից ([2011], 20-21): Գնահատեք ձեր լեզուն ըստ 1-5 սանդղակի, որտեղ 1-ը նշանակում է «Ես մեծ օգնության կարիք ունեմ», իսկ 5-ը՝ «Ես շատ լավ արդյունքներ եմ ունեմ»:

1. Ես փորձում եմ խոսել մաքուր և կիրթ լեզվով:

2. Ես օգտագործում եմ ոգևորող, խրախուսող և գովասանական արտահայտություններ:

3. Ես բարի և դրական միտումով եմ խոսում ուրիշների մասին:

4. Ես չեմ վիրավորում կամ նվաստացնում ուրիշներին, նույնիսկ՝ կատակով:

5. Ես փորձում եմ խուսափել բամբասելուց կամ բարկանալուց:

6. Երբ կոպիտ կամ վիրավորական բառեր ասելու ցանկություն եմ ունենում, ես լռում եմ:

7. Ես ակնածանքով ու հարգանքով եմ օգտագործում Աստծո և Հիսուս Քրիստոսի անունները:

8. Ես ակնածանքով ու հարգանքով եմ դիմում Երկնային Հորը:

9. Ես չեմ օգտագործում հայհոյանքներ, գռեհիկ, կոպիտ բառեր կամ շարժումներ:

10. Ես կատակներ ու զվարճալի պատմություներ չեմ պատմում անբարոյական գործողությունների մասին:

New Testament Seminary Teacher Manaul - 2023

Մտածեք ձեր ընտրած լեզվի մասին և խորհեք, թե ինչպես կարող եք բարելավել այն:

  • Նշեք մեկ կամ երկու գործողություն, որոնք կօգնեն ձեզ ավելի ուշադիր ընտրել բառերը, որոնք դուք ասում կամ լսում եք:

  • Հատկապես ո՞ր իրավիճակներում կցանկանայիք բարելավել դրանք:

  • Ինչպիսի՞ մարտավարությունը կարող է օգնել։

  • Ինչպե՞ս կարող են ձեր ջանքերն օգնել ձեզ ավելի նմանվել Փրկչին:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ինչպե՞ս են մեր բառերն արտացոլում, թե ով ենք մենք՝ որպես անհատներ

Յոթանասունից երեց Ռոբերտ Ս. Վուդն ուսուցանել է հետևյալը.

Final official portrait of Elder Robert S. Wood of the Second Quorum of the Seventy, 1999. Called as president of the Boston Massachusetts Temple, 2009. Released from Second Quorum of the Seventy October 3, 2009 at general conference.

Մեր բառերն ու արտահայտությունները չեզոք չեն, քանի որ դրանք և´ արտացոլում են, թե ով ենք մենք, և´ ձևավորում են, թե ով ենք դառնում:

Թե ինչ ենք ասում և ինչպես ենք ներկայացնում ինքներս մեզ, ոչ միայն դավաճանում է մեր ներքին եսին, այլ նաև կերտում է այդ եսը, մեզ շրջապատող մարդկանց և ի վերջո, ողջ հասարակությանը: Ամեն օր մեզանից յուրաքանչյուրը ներգրավված է լույսը խավարեցնելու կամ խավարը հեռացնելու մեջ: Մենք կանչված ենք լույսը հրավիրելու և լույս լինելու համար, որպեսզի սրբագործենք մեզ ու շենացնենք ուրիշներին:

Երբ մենք խոսում ու գործում ենք, պետք է հարցնենք` արդյոք մեր բառերն ու արտահայտություններն այնպես են հաշվարկված, որ հրավիրեն երկնքի զորությունները դեպի մեր կյանք և հրավիրեն բոլորին գալ դեպի Քրիստոսը: Մենք պետք է ակնածանքով վերաբերվենք սրբազան բաներին: Մենք պետք է մեր խոսակցականից հեռացնենք այն, ինչն անհամեստ է ու անպարկեշտ, բռնի ու սպառնալից, նվաստացնող ու կեղծ: Ինչպես գրել է Պետրոս առաքյալը, «Այլ ձեզ կանչող Սուրբի պես, դուք էլ սուրբ եղեք ձեր բոլոր վարքերումը» ( Ա Պետրոս 1.15): «Խոսակցություն» արտահայտությունն այստեղ վերաբերում է ոչ միայն խոսքին, այլև մեր ողջ վարքագծին։

(Ռոբերտ Ս. Վուդ, «Հրեշտակների լեզուն», Ensign, նոյեմբեր 1999, 83–84)

Ինչպե՞ս կարող ենք դեպի լավը փոխել լեզուն, որը մենք գործածում ենք և լսում

«Ակումբ առանց հայհոյախոսության» (4.56) տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org-ում, ցույց է տալիս մի երիտասարդի գործադրած ջանքերը, որպեսզի օգնի ուրիշներին խուսափել վատ խոսքերից:

4:56

No Cussing Club

One boy’s crusade to encourage clean language has far-reaching effects.

Օժանդակ ուսումնական վարժություններ

Դասի այլընտրանքային նախաբանը

Կարող եք ձեր ուսանողների հետ կիսվել օրինակներով, թե ինչպես է Փրկիչը խոսում ուրիշների հետ տարբեր իրավիճակներում, օրինակ՝ Հովհաննես 8.1–11 , Մարկոս 9.14–27 և Ղուկաս 23.32–34 ։ Նկատի ունեցեք, որ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը Ղուկաս 23.34 հատվածի համար (Ղուկաս 23.34-ում, ծանոթագրություն գ) հստակ ասում է, որ Հիսուս Քրիստոսը խնդրում է Հորը ներել նրանց, ովքեր խաչել են Իրեն` նկատի ունենալով հռոմեացի զինվորներին։ Առաջարկեք ուսանողներին կիսվել, թե ինչն է առավել կարևոր իրենց համար այն մասին, թե Փրկիչն ինչ է ասել կամ չի ասել այս իրավիճակներում: Այնուհետև առաջարկեք ուսանողներին ուշադրություն դարձնել այն լեզվին, որը նրանք օգտագործում են և լսում են ուրիշներից, և ինչ ազդեցություն է այն ունենում:

Հնարավոր հրավեր

Դուք կարող եք օգնել ուսանողներին կիրառել այս դասի սկզբունքը և հրավիրել նրանց անցկացնել 24 ժամ՝ առանց որևէ բացասական բառ ասելու: Խրախուսեք նրանց իրենց ուսումնասիրության օրագրում արձանագրել, թե ինչ ազդեցություն է թողել այս մարտահրավերը իրենց և այն մարդկանց վրա, ում հետ շփվել են:

Լրացուցիչ ուսմունքներ Հակոբոսից

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի շատ ուսումնասիրել Հակոբոսի ուսմունքները, կարող եք ցուցադրել սուրբ գրությունների հետևյալ հղումները (առանց փակագծերում տրված բացատրությունների): Առաջարկեք ուսանողներին փնտրել այս հատվածներից մի քանիսը և պատրաստվել կիսվել իրենց սովորածով, նաև թե ինչպես է այն կիրառվում այսօր: Այնուհետև ուսանողները կարող են ընտրել սուրբ գրությունների մեկ հղում՝ ավելի մանրամասն ուսումնասիրելու համար, և պատրաստել երեքից հինգ րոպեանոց դաս կամ ելույթ այդ թեմայով: Եթե ժամանակը թույլ է տալիս, կարող եք առաջարկել մեկ կամ երկու ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց պատրաստածով:

Հակոբոս 1․12–16 (Մենք օրհնված ենք գայթակղությանը դիմակայելու համար:)

Հակոբոս 1․27 (Մաքուր երկրպագությունը ուրիշների մասին հոգ տանելն է և հոգով մաքուր լինելը:)

Հակոբոս 2․8–9 (Սիրիր ուրիշներին քո անձի պես:)

Հակոբոս 4․6–10 (Եղեք խոնարհ, դիմակայեք սատանային և մոտեցեք Աստծուն:)

Հակոբոս 4.17 (Եթե մենք գիտենք ինչպես բարիք անել, սակայն ընտրում ենք չանել այն, ապա մենք մեղք ենք գործում:)

Հակոբոս 5.14–15 (Հիվանդները կարող են բուժվել աղոթքի միջոցով կամ ձեռնադրման և Քրիստոսի անունով՝ յուղով օծելու միջոցով։)