Հակոբոս
Ակնարկ
Ի՞նչ կարող եք անել՝ դժվարին իրավիճակում հայտնվելիս: Որքանո՞վ է կարևոր, որ գործեք ձեր հավատքի համաձայն: Տերն ինչպե՞ս ցանկանում, որ դուք խոսեք և օգտագործեք ձեր խոսքերը: Այս շաբաթվա դասերի ընթացքում դուք կուսումնասիրեք Հակոբոս առաքյալի խոսքերը, որն օգնում է պատասխանել այս և ուրիշ հարցերին:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տվյալները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:
Առաջարկներ առցանց դասավանդող ուսուցիչների համար
Հակոբոս 1
Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ձեզ ամրապնդել ուսանողների վկայությունը, որ Երկնային Հայրը նրանց իմաստություն է տալիս՝ ի պատասխան իրենց աղոթքների:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք կարդալ Հակոբոս 1.5-6 հատվածները և մտածել, թե իրենց կյանքի որ բնագավառներում ունեն Աստծո իմաստության և ուղղորդման կարիքը:
-
Տեսաֆիլմ. «Ջոզեֆ Սմիթ. Վերականգնման մարգարե» (1:02:04, դիտեք 5:07-8:42)
-
Առցանց ուսուցման առաջարկներ. Կարող եք որոշ ուսանողների ծնողներին նախօրոք խնդրել մասնակցել դասին և պատմել, թե նրանք ինչպես են Աստծուց իմաստություն ստացել՝ ի պատասխան իրենց աղոթքի: Նրանք կարող են ուղարկել նաև իրենց փորձառության ձայնագրությունը, որը կցուցադրվի դասարանում:
Վարդապետության սերտում․ Հակոբոս 1․5-6
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին մտապահել Հակոբոս 1.5-6-ի վարդապետության սերտման հղումն ու հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք կարդալ Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1:10-14 հատվածները՝ փնտրելով, թե Ջոզեֆ Սմիթն ինչպես էր իր կյանքում կիրառում հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:
-
Նկար՝ ցուցադրման համար. Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի նկարը
-
Առցանց ուսուցման առաջարկներ. Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․8, 11-17 հատվածները կարդալու փոխարեն կարող եք ցուցադրել «Վերականգնում» տեսանյութը (19:12, դիտեք 2:53-15:28) ChurchofJesusChrist.org կայքում: Դադարեցրեք տեսանյութը մի քանի անգամ, որպեսզի ուսանողները կարողանան փոքր քննարկման սենյակներում կիսվել, թե իրենց կարծիքով, Ջոզեֆ Սմիթն ինչպես է ցուցադրել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Տեսանյութը դիտելուց հետո ուսանողներին առաջարկեք դասարանի հետ կիսվել իրենց գտած նյութով:
Հակոբոս 2
Դասի նպատակը. Այս դասի կօգնի ուսանողներին քննել, թե նրանք ինչպես կարող են ավելի լավ գործադրել իրենց հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ արդար գործողությունների միջոցով:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել որևէ հարազատի մասին, որը ամուր հավատք ունի Հիսուս Քրիստոսի հանդեպ: Հնարավորության դեպքում ուսանողներին առաջարկեք այդ մարդուն նմանատիպ հարցեր տալ. «Ինչպե՞ս է ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ ազդում ձեր գործողությունների և վարքագծի վրա: Ի՞նչն եք այլ կերպ անում Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքի շնորհիվ»: Ուսանողներին խնդրեք պատրաստված գալ՝ օրինակներով կիսվելու համար:
-
Նկար` ցուցադրման համար. Կարող եք գրատախտակին նկարել կամ ցուցադրել կրակի նկար:
-
Առցանց ուսուցման առաջարկներ. Ուսանողներին առաջարկեք հավատքի օրինակների մասին իրենց պատասխանները գրել երկու թերթիկների վրա, ինչպես նկարագրված է դասում: Այնուհետև ոուսանողներին զույգերով կամ փոքր խմբերով ուղարկեք քննարկման սենյակներ: Ուղղորդեք ուսանողներին յուրաքանչյուր ձեռքում պահել մեկական թերթիկ: Քննարկման սենյակներում ուսանողները կարող են ընտրել մյուս ուսանողի ձախ կամ աջ թերթիկը և լսել նրա պատասխանները: Ուսանողները կարող են կրկնել այս վարժությունը ուրիշ քննարկման սենյակում՝ ուսանողների նոր խմբի հետ:
-
Առցանց բովանդակության հարմարեցման առաջարկ. «Հավատքով գործելու օրինակներ» խորագիր ունեցող բաժնում ձայնագրեք մի տեսանյութ, որտեղ դուք կպատասխանեք այս հարցերին: Դա ուսանողներին կցուցադրի, թե նրանք ինչպես կարող են պատասխանել:
Վարդապետության սերտում. Հակոբոս 2.17-18
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին մտապահել Հակոբոս 2.17-18-ի վարդապետության սերտման հղումն ու հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք հիշել որևէ ավետարանական սկզբունք, որին նրանք հավատում են, բայց ըստ որի դժվարանում են գործել: Ուսանողներին խնդրեք մտածել, թե ինչը կարող է խանգարել նրանց գործել ըստ այդ սկզբունքի:
-
Նյութեր ուսանողների համար. Թուղթ և մկրատ:
-
Առցանց ուսուցման առաջարկ. Դասի գործնական կիրառման բաժնի համար կարող եք ուսանողներին առաջարկել ընտրել մեկ սցենար՝ միասին քննարկելու համար: Ուսանողներից մեկին խնդրեք կիսվել, թե նա ինչպես կօգտագործի հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ այս սցենարում ներկայացված մարդուն օգնելու համար: Մեկ ուրիշ ուսանողի խնդրեք կիսվել այդ սկզբունքի վերաբերյալ լրացուցիչ մտքերով: Եթե ուսանողները կիրառում են հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից որևէ մեկը, դուք կարող եք զրուցարանում տեղադրել սցենարին հաջորդող վերնագրերում նշված հավելյալ հարցերը և ուսանողներին խնդրել կիսվել իրենց մտքերով:
Հակոբոս 3
Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին գնահատել, թե ինչ խոսքեր են նրանք օգտագործում, և իրենց խոսքերն ինչպես են ազդում Փրկչին ավելի նմանվելու իրենց ջանքերի վրա:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել, թե մեր լեզուն ինչպես է ազդում մեզ և ուրիշների վրա: Ուսանողներին խնդրեք պատրաստ լինել՝ կիսվելու իրենց գտածով:
-
Նկարներ՝ ցուցադրման համար. Ցուցադրեք մարդկանց նկարներ, որոնք տարբեր խոսակցություններ են վարում:
-
Թերթիկ. Պատրաստեք բավարար քանակով թերթիկներ բոլոր ուսանողների համար:
-
Առցանց ուսուցման առաջարկ. Կախված նրանից, թե ուսանողներն ինչպես են փնտրելու Հակոբոս 3.2-12 հատվածները՝ Հակոբոսի համեմատությունը գտնելու համար, վիրտուալ գրատախտակը կարող է նրանց օգնել ներգրավվել և ուսուցանել միմյանց: Օրինակ՝ եթե ուսանողները պետք է Հակոբոս 3.2-12 հատվածներում գտնեն խորհրդանիշներ, նրանք կարող են վիրտուալ գրատախտակին գրել կամ նկարել գտնված խորհրդանիշները: Եթե դուք նախօրոք նրանց հետ կիսվել եք խորհրդանիշներով, նրանք կարող են վիրտուալ գրատախտակին նշել, թե լեզուն ինչով է նման Հակոբոսի համեմատության մեջ ներկայացված յուրաքանչյուր խորհրդանիշին:
-
Առցանց բովանդակության հարմարեցման առաջարկներ. Կարող եք ստեղծել պարզ, անձնավորված տեսանյութ, որտեղ դուք կպատասխանեք այս դասի հարցերից մեկին և կվկայեք դրա մասին: Այդ հարցերի թվում են. «Ի՞նչ փորձառություններ եք ունեցել, որոնք ցուցադրում են խոսքերի զորավոր ազդեցությունը մարդկանց վրա» կամ «Ի՞նչը կարող է օգնել ձեզ ավելի ուշադիր լինել խոսքերի ընտրության մեջ»: