Սեմինարիա
Վարդապետության սերտում. Եբրայեցիս 12․9


Վարդապետության սերտում. Եբրայեցիս 12․9

Երկնային Հայրը «հոգիների Հայրն է»

A young man reading scriptures.

Եբրայեցիս 12.9-ը ուսումնասիրելիս դուք իմացաք, թե ինչ փոխհարաբերությունների մեջ եք Աստծո հետ, որը «հոգիների Հայրն» է, և դա ինչպես կարող է ազդել ձեր կյանքի վրա: Այս դասը կարող է ձեզ օգնել մտապահել վարդապետության սերտման այս հղումն ու Եբրայեցիս 12.9-ի հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական կյանքի իրավիճակներում:

Հասկանալ, կիրառել և անգիր սովորել Երբ ուսանողները նախ հասկանում, հետո սովորում են, թե ինչպես կիրառել այդ հասկացողությունն իրենց կյանքում, վարդապետության սերտման հատվածների մտապահումն ավելի է հեշտանում: Ավելի կարևոր է, որ հատվածների վարդապետությունն ու սկզբունքները, մեծ հավանականությամբ, երկարատև ազդեցություն ունենան:

Ուսանողի նախապատրաստում. Առաջարկեք ուսանողներին հիշել իրավիճակներ իրենց կյանքից, երբ իրենց համար օգտակար կլիներ հասկանալ կամ հիշել, որ իրենք Երկնային Հոր զավակներն են:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման հատվածի այս դասը նախատեսված է անցկացնել «Եբրայեցիս 12.9» դասից հետո, որը համատեքստային դաս է Եբրայեցիս 12.9 վարդապետության սերտման հատվածի համար: Եթե վարդապետության սերտման այս դասն անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ, համոզվեք, որ այդ շաբաթ կուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:

Բացատրեք և հիշեք

Օգնեք ուսանողներին սովորել բացատրել վարդապետությունը իրենց բառերով: Հետևյալը կօգնի նրանց: Այս վարժությունը կարելի է հարմարեցնել՝ առաջարկելով ուսանողներին բեմադրել այս իրավիճակը զույգերով, փոքր խմբերով կամ դասարանով:

Նախորդ դասին դուք իմացաք, որ Աստված մեր հոգիների Հայրն է։ Պատկերացրեք, որ դուք խոսում եք ձեր ընկերների հետ, որոնք հարցնում են, թե ովքեր են իրենք։ Օգտագործեք Եբրայեցիս 12.9 հատվածը՝ նրանց օգնելու համար։ Երբ պատասխանում եք նրանց հարցերին կամ անդրադառնում նրանց մտահոգություններին, ներառեք հետևյալը.

  • Ի՞նչ է նշանակում, որ մենք Աստծո զավակներ ենք, և ինչու է կարևոր դա իմանալ

  • Այս ճշմարտությունը հասկանալը կամ չհասկանալը ինչպե՞ս կարող է ազդել մեր ինքնության և ինքնագնահատականի վրա

  • Ինչպե՞ս է աշխարհը փորձում ազդել մեր գիտելիքների վրա այն մասին, թե ով ենք մենք, և ինչպիսին են մեր հարաբերությունները Աստծո հետ, նաև ինչու ենք մենք ցանկանում դիմակայել այդ ազդեցությանը

Օգնեք ուսանողներին անգիր սովորել Եբրայեցիս 12․9-ի սուրբ գրության հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը՝ Երկնային Հայրը «հոգիների Հայրն է»։ Դա անելու եղանակներից մեկն է գրատախտակին ցուցադրել սուրբ գրության հղման և սուրբ գրության հիմնական արտահայտության յուրաքանչյուր բառի առաջին տառը՝ Հ 12.9, Ե Հ «հ Հ է»։

Խնդրեք ուսանողներին փորձել կրկնել հղումը և հիմնական արտահայտությունը՝ օգտագործելով առաջին տառերը որպես հուշում։ Մի քանի անգամ կրկնելուց հետո ջնջեք առաջին տառերից մի քանիսը և տեսեք, թե արդյոք ուսանողները դեռ կարող են ճշգրիտ արտասանել այն: Այնուհետև ջնջեք բոլոր տառերը և դասարանով կրկնեք սուրբ գրությունների հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը:

Գործնական կիրառում

Ուսանողներին օգնեք կրկնել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Հետևյալ վարժությունը կօգնի նրանց: Կարող եք ցուցադրել հետևյալ հիմնաբառերը և տալ ստորև ներկայացված հարցերը:

Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքները ավելի հեշտ հիշելու համար ուշադրություն դարձրեք հետևյալ հիմնաբառերին.

  • Հավատք

  • Հեռանկար

  • Սկզբնաղբյուրներ

Պատասխանեք հետևյալ հարցերին: Անհրաժեշտության դեպքում կարող եք վերընթերցել «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5-12-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022):

  • Ինչպե՞ս են այս բառերից յուրաքանչյուրը առնչվում հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքներին:

  • Ինչո՞ւ է կարևոր հասկանալ և կիրառել այս սկզբունքները:

Առաջարկեք ուսանողներին պատրաստվել կիրառելու հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները և Եբրայեցիս 12.9-ում ուսուցանվող վարդապետությունը: Դա անելու եղանակներից մեկն է՝ գրատախտակին ցուցադրել հետևյալ հուշումը դատարկ բացատներով և լրացնել բացակայող տարրերը ամբողջ դասարանով: Որպես այլընտրանք, օգտագործեք առաջարկվող սցենարը որպես օրինակ:

_______________________(Անուն)-ը երիտասարդ անձ է, ով__________________________________________________________________ (իրավիճակ կամ ընդհարում)։ Այդ պատճառով նա իրեն զգում է ____________________________________________________________։ Աստծո հետ իր հարաբերությունների վերաբերյալ նա կարծում է _________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________։

Օրինակ, ավարտված սցենարը կարող է այսպիսի տեսք ունենալ.

Լեսլին երիտասարդ աղջիկ է, որը գերազանց է դրսևորում իրեն հանրային միջացառումներում և առաջատար է իր հասակակիցների շրջանում: Այդ պատճառով նա իրեն երջանիկ է զգում։ Ինչ վերաբերում է Աստծո հետ իր հարաբերություններին, նա կարծում է, որ իր կյանքն արդեն այնքան լավ է ընթանում, որ իրականում կարիք չի տեսնում այդքան կենտրոնանալու Նրա վրա:

Կարող եք ցույց տալ այն հարցերը, որոնք նշված են հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու հետևյալ սկզբունքներից յուրաքանչյուրի ներքո: Ուսանողները կարող են դրանք քննարկել ամբողջ դասարանով, զույգերով կամ փոքր խմբերով:

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

  • Ի՞նչ եք կարծում, Երկնային Հայրն ինչպե՞ս կտեսներ այս անձին: Այդ անձի համար ինչո՞ւ կարևոր կլինի իմանալ, թե ինչպես է Երկնային Հայրը տեսնում իրենց:

  • Ինչպե՞ս կարող է նրա՝ որպես Աստծո զավակի աստվածային ինքնության ավելի լավ ըմբռնումը ազդել այս իրավիճակում հայտնված անձի վրա:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

  • Ի՞նչ եք սովորել Եբրայեցիս 12.9 հատվածի ուսումնասիրությունից, որը կարող է օգնել այս իրավիճակում:

  • Ձեր սցենարի գործող անձը ի՞նչ այլ աղբյուրներ կարող է ինքնուրույն ուսումնասիրել՝ լրացուցիչ գաղափարներ գտնելու համար:

Ուսանողներին ժամանակ տվեք փնտրելու, գտնելու և կիսվելու վերևում տրված հարցում նշված որոշ լրացուցիչ նյութերով:

Ուսանողներին ժամանակ տվեք փնտրելու, գտնելու և կիսվելու վերևում տրված հարցում նշված որոշ լրացուցիչ նյութերով: Եթե նրանք օգնության կարիք ունեն, կարող եք նրանց ուղղորդել նախորդ՝ «Եբրայեցիս 12.9» դասի վերջում գտնվող «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժինը։

Գործեք հավատքով

  • Ի՞նչ անձնական կամ այլ տիպի փորձառություններ են գալիս ձեր միտքը, երբ մտածում եք հավատքով գործելու մասին: Ինչպե՞ս կարող եք դրանք օգտագործել ձեր սցենարի գործող անձին օգնելու համար:

  • Ի՞նչ խորհուրդներ կարող եք տալ ձեր սցենարի գործող անձին, որպեսզի օգնեք նրան գործել հավատքով:

Ավարտելով՝ դուք կարող եք վկայել մեր աստվածային ինքնության մասին՝ որպես Աստծո զավակներ, կամ առաջարկել ուսանողներին կիսվել իրենց վկայություններով: Օգտակար կլինի նաև ուսանողներին թույլ տալ հարցեր ուղղելու միջոցով կիսվել իրենց սովորածով և զգացածով: Օրինակ. «Ինչո՞ւ եք կարծում, որ Եբրայեցիս 12.9 հատվածը վարդապետության սերտման հատված է»: «Ի՞նչ եք սովորել այս հատվածն ուսումնասիրելիս, որը նախկինում չգիտեիք», կամ «Ինչպե՞ս կարող եք անձամբ կիրառել այս հատվածը ձեր կյանքում»:

Վարդապետության սերտման կրկնություն

Հետևյալ կրկնության վարժությունը պետք է օգտագործվի այս դասից անմիջապես հետո:

Որպեսզի օգնեք ուսանողներին անգիր անել և հասկանալ Եբրայեցիս 12.9 հատվածը և դրա սուրբ գրության հիմնական արտահայտությունը, ասեք հղումը և առաջարկեք ուսանողներին կրկնել «Երկնային Հայրը «հոգիների Հայրն է» արտահայտությունը: Այնուհետև կրկնեք արտահայտությունը և առաջարկեք ուսանողներին ասել հղումը: Օգտակար կլինի նաև Նոր Կտակարանի վարդապետության սերտման այլ հատվածներ ներառել՝ որպես այս կրկնության մաս:

Օժանդակ ուսումնական վարժություն

Այլընտրանքային սցենարներ

Որպեսզի ուսանողները լրացնեն դասի սկզբում տրված հուշումը, որպես այլընտրանք, կարող եք ցուցադրել մի քանի նմանատիպ պարզ սցենարներ, և թույլ տալ ուսանողներին ընտրել դրանցից մեկը պատասխանելու համար:

  • Սյուզին վատ հարաբերությունների մեջ է ծնողների հետ։ Երբ նա մտածում է Աստծո զավակ լինելու մասին, ցանկանում է իմանալ՝ արդյոք Նա պարզապես ևս մեկը չէ, ով դժգոհ է իր ընտրություններից, և ցանկանում է իրեն ցուցումներ տալ, թե ինչ անել:

  • Ամարին շատ ժամանակ է հատկացնում՝ հետևելով աշխարհիկ միտումներին: Նա երբեմն այնպիսի վարքագիծ է դրսևորում, որը հակասում է Աստծո պատվիրաններին և զարմանում է, թե ինչու երջանկություն չի գտնում իր կյանքում: