Սեմինարիա
Եբրայեցիս 12.9


Եբրայեցիս 12.9

Աստված մեր հոգիների Հայրն է:

Gilbert Temple Dedication - Father & Son

Ձեր կարծիքով, ինչո՞ւ ենք մենք այսքան շատ խոսում Աստծո զավակներ լինելու մասին: Այս գիտելիքն ինչպե՞ս է ազդում ձեր կյանքի վրա: Նախահայրերից ստացված ուղղման մասին հրեա Սրբերին հիշեցնելիս Պողոսն ուսուցանել է նրանց Երկնային Հոր՝ «Հոգիների Հոր» մասին ( Եբրայեցիս 12.9): Այս դասի նպատակն է օգնել ձեզ ավելի լավ ճանաչել Երկնային Հորը և հասկանալ, թե ձեր գիտելիքը Նրա մասին և ձեր հարաբերությունները Նրա հետ ինչպես կարող են դրական ազդեցություն ունենալ ձեր կյանքի վրա:

Ճանաչեք յուրաքանչյուր սովորողի աստվածային ինքնությունն ու նպատակը Տեսեք ուսանողներին այնպես, ինչպես Տերն է նրանց տեսնում: Ձեր վստահությունը և աջակցությունը կարող է ոգեշնչել ուսանողներին՝ իրենց ներուժը որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ բացահայտելու համար:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք կարդալ «Աստծո Զավակն եմ» հիմնի տեքստը (Հիմներ, հ. 301) և մտածել, թե իրենց ինքնության մասին այս գիտելիքն ինչպես է ազդում իրենց կյանքի վրա:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Անսպասելի դաս գազանանոցի առյուծներից

Չափահաս երիտասարդների համար համաշխարհային հոգևոր հավաքի ժամանակ քույր Քեթի Քլեյթոնը՝ Լ. Ուիթնի Քլեյթոնի կինը, պատմել է, թե նա ինչպես է Արգենտինայում այցելել գազանանոց, որտեղ կարող էր արգելարաններ մտնել և շփվել վայրի կենդանիների, այդ թվում՝ առյուծների հետ: Երբ Քույր Քլեյթոնը հարցրեց, թե վտանգավոր կենդանիներին ինչու է թույլատրված անմիջականորեն շփվել մարդկանց հետ, նրան ասացին մի բան, որը նրան շատ զարմացրեց: Կարող եք դիտել «Արքայական ինքնությունը» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում 1:22-3:26-ը, կամ կարդալ հետևյալ տեքստը:

7:14
Kathy Ann Kipp Clayton, wife of Elder L. Whitney Clayton who is a General Authority Seventy. This is taken in 2019.

[Կենդանիներ վարժեցնողները] ուշադրությունս հրավիրեցին մի քանի փոքր շների վրա, որոնք նույնպես ապրում էին արգելարանում: Նրանք ինձ ասացին, որ առյուծներին մեծացրել էին շների մշտական ներկայությամբ: Երբ առյուծները փոքր էին, շները չափով իրենցից մեծ էին: Շները զգում էին իրենց առավելությունը և անողոքաբար հետապնդում էին ու կծում առյուծի քոթոթներին: Առյուծները սովորեցին, որ միշտ անկյունում կծկվում էին և վախենում էին փոքրիկ շներից:

Երբ նրանք մեծացան ,շարունակեցին կծկվել անկյունում և վախենալ փոքր շներից: Թաթի չնչին շարժումով այդ առյուծներից յուրաքանչյուրը կարող էր դուրս շպրտել շներին արգելարանից, սակայն առյուծները իրենց չէին տեսնում այնպես ինչպիսին իրականում կային: Ցավոք նրանք տեղյակ չէին իրենց արքայական ինքնության մասին: Նրանց սահմանափակում էր սեփական ներուժի մասին իրենց սխալ պատկերացումը: Նրանք կարծում էին, որ փոքր են և թույլ, ուստի թույլ էին տալիս փոքրիկ շներին կառավարել և վախեցնել իրենց:

(Քեթի Քիպ Քլեյթոն, «Արքայական ինքնությունը» [համաշխարհային հոգևոր հավաքի չափահաս երիտասարդների համար, սեպտեմբերի 13, 2015], broadcasts.ChurchofJesusChrist.org)

  • Ինչպիսի՞ հոգևոր համեմատություններ կարող ենք անել Քույր Քլեյթոնի փորձառության հետ:

  • Ինչպե՞ս ենք մենք երբեմն նմանվում գազանանոցի առյուծներին:

Աստված մեր «հոգիների Հայրն է»

Եբրայեցիներին աստվածային խրատի կամ ուղղման մասին պատմելիս (տես Եբրայեցիս 12.6-8) Պողոսն ուսուցանել է մի կարևոր ճշմարտություն Երկնային Հոր հետ մեր հարաբերությունների մասին: Այս դասն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգու հուշումներին, որոնք կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ այս ճշմարտությունը:

Կարդացեք Երբայեցիս 12.9 հատվածը և նշեք բառերը կամ արտահայտությունները, որոնք ուսուցանում են Երկնային Հոր հետ մեր հարաբերությունների մասին: Նկատի ունեցեք, որ «հնազանդինք» նշանակում է որևէ մեկին հնազանդվել կամ որևէ մեկի ազդեցության տակ լինել:

Այս հատվածից մենք սովորում ենք, որ Աստված մեր հոգիների Հայրն է:

  • Այս ճշմարտությունն ինչպե՞ս է ազդում ձեր սեփական անձի և ուրիշների մասին ձեր կարծիքի վրա:

Երեց Թադ Ռ. Քալիստերը Յոթանասունից կիսվել է մի օրինակով, թե որպես Աստծո զավակներ մեր ինքնության մասին հիշելն ինչպես է ազդում մեզ վրա.

Brother Tad R. Callister, Sunday school General President. Official Portrait 2018.

Վերջերս Գերագույն Իշխանությունների համար նախատեսված դասընթացի ժամանակ հարց տրվեց. «Մենք ինչպե՞ս կարող ենք օգնել պոռնոգրաֆիայի դեմ պայքարողներին»:

Երեց Ռասսել Մ. Նելսոնը կանգնեց և պատասխանեց. «Սովորեցրեք նրանց իրենց ինքնությունը և նպատակը»:

Այս պատասխանը արձագանք գտավ իմ սրտում, որպես ճիշտ պատասխան կյանքի փորձություններին:

(Թադ Ռ. Քալիստեր, «Մեր ինքնությունը և մեր ճակատագիրը» [Բրիգամ Յանգի Համալսարանի հավաք օգոստոսի 14, 2012], 1, speeches.byu.edu)

  • Որպես Աստծո զավակներ մեր ինքնության ընկալումն ինչպե՞ս կարող է օգնել մեզ դիմակայել մարտահրավերներին:

  • Որո՞նք են այն աշխարհիկ ազդեցությունները, որ կարող են մեզ շեղել մեր աստվածային ինքնության մասին հիշելուց:

  • Ի՞նչը կարող է մեզ օգնել հիշել և պատվել մեր աստվածային ինքնությունը:

Երկնային Հոր ճիշտ ընկալումը

Մի պահ մտածեք Երկնային Հոր և Նրա հետ ձեր հարաբերությունների ընկալման մասին: Մտածեք, թե ինչ օրհնություններ եք ստացել և կարող եք ստանալ ապագայում Նրա զավակը լինելու շնորհիվ: Մտածեք, թե ինչ կփոխվեր ձեր կյանքում, եթե դուք Նրան ավելի լավ ճանաչեիք և Նրան ավելի մոտ լինեիք:

Բրայան Կ. Էշթոնը՝ նախկինում Կիրակնօրյա դպրոցի գերագույն նախագահությունից, շեշտել է Երկնային Հոր և Նրա հետ ձեր հարաբերությունների ճիշտ ընկալման ազդեցությունը:

Brother Brian K. Ashton - Sunday school General Presidency Second Counselor. Official Portrait 2018.

«[Երկնային Հոր] բնավորության, կատարյալ լինելու և հատկանիշների մասին ճիշտ պատկերացումը» կարևոր է բավարար հավատք կիրառելու համար, որպեսզի ստանաք վեհացում [Lectures on Faith (1985), 38]: Երկնային Հոր բնավորության մասին ճիշտ պատկերացումը կարող է փոխել այն, թե մենք ինչպես ենք տեսնում ինքներս մեզ և ուրիշներին, և կարող է օգնել մեզ հասկանալ Իր զավակների հանդեպ ունեցած Աստծո մեծ սերը և Նրա մեծ ցանկությունը՝ օգնել մեզ դառնալ Իր նման: Նրա էության մասին սխալ տեսակետը կարող է մեզ զգացնել տալ, որ մենք անկարող ենք երբևէ վերադառնալ Նրա ներկայություն:

(Բրայան Կ. Էշթոն, «Հայրը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 93–94)

Մեր Երկնային Հորը լավ հասկանալու համար մենք պետք է ուսումնասիրենք սուրբ գրություններ Նրա մասին:

Կարդացեք և խորհեք Աստծո բնավորության մասին պատմող մի քանի սուրբ գրություններ: Կարող եք օգտվել հետևյալ հղումներից կամ որոնել այլ հղումներ Թեմաների ուղեցույցում, «Աստծո հատկանիշները» կամ Սուրբ գրքերի ուղեցույցում «Աստծված, Աստվածագլուխ»: Ձեր օրագրում նշեք, թե այս սուրբ գրություններն ինչ են ձեզ ուսուցանում Երկնային Հոր բնավորության և հատկանիշների և Նրա հետ ձեր հարաբերությունների մասին:

Թվոց 23․19

Սաղմոս 103․8

Գործք Առաքելոց 10․34–35

Գործք Առաքելոց 17.28

Հակոբոս 1.17

1 Նեփի 9․6

Մովսես 7.30, 35

  • Ի՞նչ իմաստալի բան եք վերջերս սովորել Հիսուս Քրիստոսի մասին: Ինչո՞ւ են դրանք կարևոր:

  • Ձեր սովորածն ինչպե՞ս կարող է ազդել ձեր սեփական անձի մասին ձեր կարծիքի վրա:

  • Ի՞նչ եք ոգեշնչվում անել ձեր այսօրվա սովորածի և զգացածի հիման վրա:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ինչպե՞ս կարող է ինձ օգնել այն գիտելիքը, որ ես Աստծո զավակ եմ

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսը ուսուցանել է.

Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Խորհեք «Աստծո զավակն եմ» սիրված երգում ուսուցանվող գաղափարի զորության շուրջ (Հիմներ և մանկական երգեր, հ. 301): … Այստեղ տրվում է կյանքի մեծագույն հարցերից մեկի պատասխանը․ «Ո՞վ եմ ես»: Ես Աստծո զավակ եմ` հոգևոր կապերով կապված երկնային ծնողների հետ։ Այդ ծագումով է սահմանվում մեր հավերժական ներուժը։ Այդ զորեղ գաղափարը հզոր հակադեպրեսանտ է։ Այն կարող է զորացնել մեզանից յուրաքանչյուրին` կատարելու արդար ընտրություններ և փնտրելու լավագույնը, որ կա մեր մեջ:

(Դալլին Հ․ Օուքս, «Հզոր գաղափարներ», Ensign, հոկտեմբեր 1995, 25)

Մենք ինչո՞ւ ավելի շատ չենք խոսում մեր Երկնային Մոր մասին

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ուսուցանում է, որ բոլոր մարդկային էակները՝ տղամարդ և կին, երկնային ծնողների՝ Երկնային Հոր և Երկնային Մոր սիրելի հոգեղեն զավակներն են: …

Ինչպես ավետարանական շատ ճշմարտությունների դեպքում, մեր ներկայիս գիտելիքը Երկնային մոր մասին սահմանափակ է։ Այնուամենայնիվ, մեզ տրվել է բավարար գիտելիք՝ այս վարդապետության սրբությունը գնահատելու և որպես երկնային ծնողների զավակներ` մեզ համար հաստատված աստվածային օրինաչափությունը հասկանալու համար» (Ավետարանի թեմաներ, «Երկնային Մայր», ChurchofJesusChrist.org)։

Հիսուս Քրիստոսի կյանքն ինչպե՞ս է ուսուցանում Երկնային Հոր բնավորության մասին

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.

Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Այն ամենով, ինչ Հիսուսն արել կամ ասել է` ներառյալ Նրա քավող տառապանքն ու զոհաբերությունը, Նա ցույց էր տալիս մեզ, թե ով և ինչպիսին է մեր Երկնային Հայրը, որքան նվիրված է Նա տարբեր տարիքի և տարբեր ազգերի Իր զավակներին: Խոսքով և գործով Հիսուսը փորձում էր մեզ համար բացահայտել և օգնել, որ մենք անձամբ հասկանանք Իր Հոր` մեր Երկնային Հոր ճշմարիտ էությունը: …

Այսպիսով, կերակրելով քաղցածներին, բուժելով հիվանդներին, կշտամբելով կեղծավորներին, որոնք բարեխոսում էին հավատքի համար. սա էր Քրիստոսը` ցույց տալով մեզ Հոր ուղին, Նա, ով «գթասիրտ է և ողորմած, երկայնամիտ և հարուստ քաղցրութիւնով և ճշմարտութիւնով» [Lectures on Faith (1985), 42]: Իր կյանքում և հատկապես Իր մահվան ժամանակ Քրիստոսն ասում էր․ «Դրանով Աստծո գթությունն եմ ցույց տալիս ձեզ, ինչպես նաև իմ գթությունը»: Կատարյալ Որդու՝ կատարյալ Հոր հոգատարության դրսևորման, Նրանց երկկողմանի տառապանքի և մեր մեղքերի ու սրտացավերի համար տառապանքի մեջ մենք տեսնում ենք հետևյալ հայտարարության վերջնական իմաստը. «Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ: Որովհետեւ Աստուած իր Որդին չուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատէ, այլ որ աշխարհքը նորանով փրկուի» [ Հովհաննես 3.16–17 ]:

(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Աստծո վեհությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2003, 70, 72)

Օժանդակ ուսումնական վարժություն

Դասը սկսելու այլընտրանքային եղանակ

Կարող եք ցուցադրել ծնողի և զավակի մի նկար և ուսանողներին առաջարկեք խորհել, թե որքան կարևոր են հարաբերությունները ծնողի և զավակի միջև: Տվեք հետևյալ հարցերը. «Ի՞նչ ազդեցություն ունի ծնողը զավակի կյանքի վրա» և «Ինչպե՞ս են ձեր ծնողները ազդել ձեր ինքնության վրա»: Ուսանողներին հորդորեք խորհել Աստծո հետ իրենց հարաբերությունների մասին և մտածել, թե Նրան ավելի լավ ճանաչելն ինչպես կարող է դրականորեն ազդել իրենց կյանքի վրա: Նշում. Եթե դուք որոշել եք կատարել այս վարժությունը, նկատի ունեցեք, որ որոշ ուսանողներ կարող են չունենալ դրական հարաբերություններ իրենց ծնողների հետ: Նրանց կարող է օգնել «Ինչպիսի՞ ազդեցություն կցանկանայիք ունենալ ձեր զավակների կյանքի վրա» հարցը: