Եբրայեցիս 7-13
Ակնարկ
Եբրայեցիներին ուղղված իր նամակի երկրորդ կեսում Պողոսը շեշտել է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի կարևորությունը: Նա մեջբերել է սուրբ գրությունների բազմաթիվ օրինակներ այն մարդկանց մասին, որոնք գործել են հավատքով առ Քրիստոս և օրհնվել: Նա նաև ուսուցանել է Աստծո բնավորության մասին՝ հիշատակելով, որ Աստված «իրան խնդրողներին վարձահատոյց կ’լինի» (Եբրայեցիս 11.6), և հիշատակելով Նրան որպես «հոգիների Հայր» (Եբրայեցիս 12.9): Նա հորդորեց մեզ՝ «մի անարգիր Տիրոջ խրատը Տէրը իրան սիրածին խրատում է» (Եբրայեցիս 12.5–6):
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախօրոք պատրաստեն յուրաքանչյուր դասի համար:
Առաջարկներ առցանց դասավանդող ուսուցիչների համար
Եբրայեցիս 11․ Մաս 1
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ձեզ հասկանալ, թե ինչ է հավատքն առ Հիսուս Քրիստոս, և ինչու է այն կարևոր անձամբ իրենց կյանքում:
-
Ուսանողի նախապատրաստում․ Առաջարկեք ուսանողներին լրացնել «Հավատքը ________ է» արտահայտությունը և պատրաստվել իրենց պատասխաններով կիսվել դասարանում:
-
Բովանդակություն՝ ցուցադրման համար. Պատրաստ եղեք դասի վերջում ցուցադրել ուսանողների ուսումնական վարժության համար նախատեսված նյութերն ու հարցերը:
-
Առցանց ուսուցման առաջարկներ․ Օգտագործեք ձեր տեսաժողովի էլեկտրոնային գրատախտակի գործառույթը, որպեսզի ուսանողները հնարավորություն ունենան գրել հավատքի իրենց սահմանումները, որպեսզի դասարանը տեսնի, կամ ամբողջ դասարանով գրեն մեկ սահմանում: Ուսանողներին կարող եք խրախուսել ամբողջ դասի ընթացքում ճշգրտել իրենց սահմանումները կամ այն սահմանումը, որոնք նրանք գրում են ամբողջ դասարանով:
Եբրայեցիս 11․ Մաս 2
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ձեզ մեծացնել առ Հիսուս Քրիստոս հավատքով ապրելու ձեր ցանկությունը և ճանաչել այն օրհնությունները, որոնք Աստված տալիս է ձեզ ձեր հավատքի շնորհիվ:
-
Ուսանողի նախապատրաստում. Առաջարկեք ուսանողներին մտածել այն մասին, թե իրենք կամ իրենց ծանոթը ինչպե՞ս են օրհնվել Աստծո կողմից, քանի որ գործել են հավատքով: Խրախուսեք նրանց պատրաստվել և իրենց մտքերով կիսվել դասարանի հետ:
-
Պատկերներ: Պատրաստ եղեք ցուցադրել սուրբ գրություններից կամ Եկեղեցու պատմությունից մարդկանց պատկերներ, որոնք հավատք են դրսևորել առ Հիսուս Քրիստոս:
-
Տեսանյութ․ «Մաքուր և պարզ հավատք» (5:21)
-
Առցանց ուսուցման առաջարկներ․ Ուսանողներին հանձնարարեք ուսումնասիրել Եբրայեցիս 11-ի տարբեր հատվածներ՝ գտնելով հավատքի օրինակներ: Այնուհետև ուսանողներին կարող եք տեղավորել խմբային քննարկման սենյակներում այլ ուսանողների հետ, որոնք ուսումնասիրել են տարբեր հատվածներ, և նրանք բոլորը կարող են կիսվել իրենց ուսումնասիրած հատվածներից սովորածով:
-
Առցանց բովանդակության հարմարեցման առաջարկներ․ Օգտակար կլինի դասի մեջ ներառել Ուսումնական օժանդակ վարժությունը ուսուցչի ձեռնարկից, որը վերնագրված է՝ «Եբրայեցիս 11։ Բացահայտել Հիսուս Քրիստոսի խորհրդանիշներն ու նախատիպերը»
Եբրայեցիս 12
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին սովորել, թե ինչպես խոնարհաբար ենթարկվել Երկնային Հոր ուղղմանը, որը կօգնի նրանց խաղաղություն գտնել և ավելի նմանվել Նրան:
-
Ուսանողի նախապատրաստում․ Խնդրեք ուսանողներին հիշել այն դեպքերը, երբ իրենք երախտապարտ են եղել ուղղման համար՝ լինի դա Աստծո կողմից, թե մեկ ուրիշի:
-
Պատկերներ․ Պատրաստվեք ցույց տալ հոգնած տեսք ունեցող վազորդի և վազքուղու պատկերներ:
-
Տեսանյութ․ «Աստծո կամքը» (3:01)
-
Առցանց ուսուցման առաջարկներ․ Դասը սկսելու համար կարող եք առցանց հարցում ստեղծել և ուսանողներին առաջարկել կիսվել անանուն, թե ինչու է իրենց կյանքը ներկայումս նման երկար տարածության վազքուղու:
Եբրայեցիս 12.9
Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին ավելի լավ ճանաչել Երկնային Հորը և հասկանալ, թե իրենց գիտելիքը Նրա մասին և իրենց հարաբերությունները Նրա հետ ինչպես կարող են դրական ազդեցություն ունենալ իրենց կյանքի վրա:
-
Ուսանողի նախապատրաստում․ Ուսանողներին առաջարկեք կարդալ «Աստծո զավակն եմ» հիմնի տեքստը (Հիմներ և մանկական երգեր, հ. 58) և մտածել, թե իրենց ինքնության մասին այս գիտելիքն ինչպես է ազդում իրենց կյանքի վրա:
-
Տեսանյութ. «Արքայական ինքնությունը» (7:13, դիտել 1:22-3:25)
-
Առցանց ուսուցման առաջարկներ․ Կարող եք կիսվել ձեր անձնական տպավորություններով և պատկերացումներով Քույր Քլեյթոնի կողմից ներկայացված համանմանության վերաբերյալ, որը ներառված է այս դասի սկզբում: Վկայեք, թե ինչպես կարող են Աստծուն ճանաչելը և Նրա հետ մեր աստվածային հարաբերությունները ազդել մեր վերաբերմունքի և վարքի վրա:
-
Առցանց բովանդակության հարմարեցման առաջարկներ․ Կարող եք տեսագրել ձեզ և տեսանյութում կիսվել ձեր անձնական տպավորություններով ու գաղափարներով քույր Քլեյթոնի կողմից ներկայացված համանմանության վերաբերյալ, որը ներառված է այս դասի սկզբում: Վկայեք, թե ինչպես կարող է Աստծուն ճանաչելը և Նրա հետ մեր աստվածային հարաբերությունները ազդել մեր մոտեցումների և վարքագծի վրա: Ձեր պատրաստած տեսանյութով կիսվելու լավագույն ժամանակն այն է, երբ ուսանողները կմտածեն դասում քույր Քլեյթոնի հայտարարությունից հետո ներկայացված հարցերի շուրջ:
Վարդապետության սերտում. Եբրայեցիս 12․9
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին մտապահել Եբրայեցիս 12․9-ի վարդապետության սերտման հղումն ու հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:
-
Ուսանողի նախապատրաստում: Առաջարկեք ուսանողներին հիշել իրավիճակներ, որոնց բախվում են դեռահասները, երբ իրենց համար օգտակար կլինի հասկանալ կամ հիշել, որ իրենք Երկնային Հոր զավակներն են:
-
Առցանց ուսուցման առաջարկներ․ Կարող եք ուսանողներին տեղավորել խմբային քննարկման սենյակներում, որտեղ նրանք կարող են աշխատել զույգերով կամ փոքր խմբերով՝ միասին մտածելով մի քանի եղանակ, որոնցով նրանք կարող են լրացնել սցենարի գործնական կիրառման վարժության մեջ նախատեսված բացերը: Թույլ տվեք ուսանողներին դասարանի հետ կիսվել իրենց ստեղծած սցենարներով: