Վարդապետության սերտման կրկնություն 22
Անգիր սովորեք հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է այդքան կարևոր անգիր սովորել սուրբ գրությունները: Սուրբ գրությունների մտապահումը կարող է օգնել ձեզ ոգեշնչում ստանալ, հիշել Փրկչին և ուսուցանել ավետարանը ուրիշներին: Այս դասի նպատակն է օգնել ձեզ մտապահել սուրբ գրությունների որոշ հղումներն ու հիմնական արտահայտությունները Նոր Կտակարանի վարդապետության սերտման հատվածներից:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ինչո՞ւ է անհրաժեշտ անգիր սովորել սուրբ գրությունները
Պատկերացրեք, որ դուք մասնակցում եք Երիտասարդներին զորացնելու համար ամսագրի համար կազմակերպված հարցմանը: Ինչպե՞ս կարձագանքեիք, եթե որևէ մեկը ձեզ տար հետևյալ հարցը:
-
Որո՞նք են սուրբ գրությունները անգիր սովորելու հինգ ամենակարևոր պատճառները:
Կան բազմաթիվ պատճառներ՝ սուրբ գրությունները անգիր սովորելու համար: Անգիր սովորած սուրբ գրությունները կարող են ընկերների պես լինել, որոնք կարող են ոգեշնչել ձեզ դժվար պահերին (տես Ռիչարդ Գ. Սքոթ, «Սուրբ գրությունների զորությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 6) Սուրբ գրություններն անգիր սովորելով կարող ենք «նայե[լ Փրկչին] բոլոր մտորումներում» ( Վարդապետություն և Ուխտեր 6.36): Սուրբ գրություններն անգիր սովորելով՝ կարող ենք «ձեռք բերել [Աստծո] խոսքը» ( Վարդապետություն և Ուխտեր 11.21):
-
Սուրբ գրությունների մտապահումը ինչպե՞ս կարող է ազդել Հիսուս Քրիստոսի հետ ձեր հարաբերությունների վրա:
Մտապահեք հատվածները
Փորձեք մտապահել կամ վերհիշել Նոր Կտակարանի վարդապետության սերտման հետևյալ հատվածների հղումները և հիմնական արտահայտությունները: Երբ համոզված լինեք, որ գիտեք այդ հղումները և հիմնական արտահայտությունները, ընտրեք հետևյալ վարժություններից մեկը կամ մի քանիսը՝ ձեր հիշողությունը ստուգելու համար:
Նոր Կտակարանի վարդապետության սերտում. Ա Կորնթացիս-Հայտնություն
«Ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են»: | |
«Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը»: | |
«Քանզի ինչպես Ադամով ամենը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով ամենը կենդանանում են»: | |
Հարության ժամանակ կան փառքի երեք աստիճաններ։ | |
«ժամանակների լրութեան տնտեսութեան համար, որ ամեն բան բովանդակուի Քրիստոսումը»: | |
Եկեղեցին «առաքեալների և մարգարէների հիմքի վերայ է շինուած. որի անկիւնի գլուխը Յիսուս Քրիստոսն է»: | |
«Քրիստոսի Երկրորդ գալուստը չի գա, եթէ առաջ չգայ ապստամբությունը»: | |
«Սուրբ գրությունները … կարող են քեզ իմաստուն անել փրկության համար»։ | |
Երկնային Հայրը «հոգիների Հայրն է»։ | |
«Եթե մեկը ձեզանից իմաստութեան պակասություն ունի, թող խնդրէ Աստուածանից»: | |
«Հաւատքը, եթէ գործ չ’ունենայ, ըստ ինքեան մեռած է»։ | |
«Ավետարանը [քարոզվեց] նաև մեռելներին»։ | |
«Մեռելները դատվեցան … իրանց գործերի համեմատ»: |
Տարբերակ 1. Նկար նկարեք
-
Ձեր կարծիքով, անգիր սովորած սուրբ գրությունն ինչպե՞ս կարող է ընկերոջ նման ոգեշնչել ձեզ դժվար պահերին:
Տարբերակ 2. Գրեք
-
Ձեր կարծիքով, սուրբ գրություններն անգիր սովորելով ինչպե՞ս կարող եք «նայել [Փրկչին] բոլոր մտորումներում»: ( Վարդապետություն և Ուխտեր 6.36):
Տարբերակ 3. Նշեք սուրբ գրությունների հղումը
-
Ձեր կարծիքով, սուրբ գրություններն անգիր սովորելով, ինչպե՞ս կարող եք պատրաստ լինել ուրիշների հետ կիսվել ավետարանով:
Խորհեք ձեր փորձառության շուրջ
-
Ի՞նչ վարժություններ եք օգտագործել հղումը և հիմնական արտահայտությունը մտապահելու համար:
-
Ի՞նչ առաջընթաց ունեք Նոր Կտակարանի վարդապետության սերտման հատվածների հղումները և հիմնական արտահայտությունները մտապահելու գործում: Ի՞նչ եք ծրագրում անել դեռևս անգիր չսովորած հատվածները մտապահելու համար:
-
Ձեր կարծիքով, սուրբ գրությունների մտապահումն ինչպես կարող է օրհնել ձեր կյանքը: