Եբրայեցիս 1-10
«Մի ավելի կատարյալ անուն»
Հիսուս Քրիստոսի բոլոր հետևորդների հավատքը փորձության է ենթարկվելու: Նույնը տեղի ունեցավ բազմաթիվ հրեա քրիստոնյաների հետ: Նրանցից շատերը, զանազան հալածանքների ճնշման ներքո, հեռանում էին Եկեղեցուց և վերադառնում էին հրեական հավաքատան երկրպագության հարաբերական ապահովության մեջ: Պողոսը ցանկանում էր այդ հրեա քրիստոնյաներին ցուցադրել, որ Հիսուսն ավելի մեծ է, քան Մովսեսը, և Նրա ծառայությունը նոր ուխտ է բերել, որը վեր է հին ուխտից՝ Մովսեսի օրենքով։ Այս դասը կարող է օգնել ձեզ ամրապնդել ձեր հավատքը Փրկչի հանդեպ: Բացահայտելով և ուսումնասիրելով Նրա տիտղոսներից և դերերից մի քանիսը` դուք կիմանաք, որ Նա ամեն բանից զորեղ է:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հիսուս Քրիստոսի տիտղոսները
Ձեր օրագրում նշեք ձեզ նկարագրող բառեր կամ արտահայտություններ:
-
Ինչո՞ւ եք օգտագործել հենց այս բառերը և արտահայտությունները:
Ինչպես դուք, Հիսուս Քրիստոսը նույնպես ունի Իրեն նկարագրող բազմաթիվ անուններ կամ տիտղոսներ: Երբ մենք ավելի ամբողջական իմանանք այդ տիտղոսները, ավելի լավ կհասկանանք, թե ով է Նա և որքան շատ է Նա մեզ սիրում:
Ձեր օրագրում նշեք Փրկչի այն տիտղոսները, որոնք արդեն գիտեք:
-
Այդ տիտղոսների իմացությունն ու ըմբռնումը ինչպե՞ս են ազդում Նրա մասին ձեր կարծիքի վրա:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, թե մենք ինչպես կարող ենք օրհնվել Փրկչի մասին ավելի շատ բան սովորելով.
Որքան շատ սովորեք Փրկչի մասին, այնքան ավելի հեշտ կլինի վստահել Նրա ողորմածությանը, Նրա անսահման սիրուն և Նրա զորացնող, բժշկող և փրկագնող զորությանը:
(Ռասսել Մ․ Նելսոն, «Քրիստոսը հարություն է առել․ Նրա հանդեպ հավատքը սարեր կտեղաշարժի», Լիահոնա, մայիս 2021 թ․, 103)
-
Ի՞նչ ձևով կցանկանայիք ստանալ նախագահ Նելսոնի կողմից նկարագրված օգնությունը:
Ինչպես մենք, այնպես էլ հալածանքների և այլ ճնշման պատճառով Եկեղեցուց կտրված հրեա քրիստոնյաները Փրկչի կարիքն ունեին: Նրանք վերադառնում էին ավանդական հրեական երկրպագության սովորությանը և հարաբերական ապահովությանը, որը չէր ներառում հավատք Հիսուս Քրիստոսի հանդեպ (տես Եբրայեցիս 10.25, 38–39): Դուք կարող եք ավելին սովորել այս նամակի մասին՝ ուսումնասիրելով « Երբրայեցիս, Նամակներ » հոդվածը Սուրբ գրքերի ուղեցույցում:
Գտեք Հիսուս Քրիստոսի տիտղոսներն ու դերերը
Պողոսը կիսվեց Փրկչի բազմաթիվ տիտղոսներով և դերերով, որոնք հավանաբար օգնեցին Սրբերին գիտակցել Նրա կարիքը: Օրինակ՝ Եբրայեցիս 1.2 հատվածը շեշտում է Փրկչի «Որդի» տիտղոսը, որը նշանակում է, որ Նա «ամեն բանի ժառանգն է»: Եբրայեցիս 1.2, 10 հատվածները բացատրում են Հիսուսի՝ որպես երկնքի և երկրի Արարչի դերը:
Այժմ, երբ դուք տեսաք Փրկչի տիտղոսների որոշ օրինակներ, կարդացեք հետևյալ հատվածները և փնտրեք լրացուցիչ տիտղոսներ և դերեր: Կարող եք նշել այն, ինչ գտաք:
-
Ի՞նչ ճշմարտություն եք հայտնաբերել Փրկչի մասին՝ Նրա մեկ կամ մի քանի տիտղոսներից և դերերից ելնելով:
Ընտրեք մի տիտղոս կամ դեր, որը նկարագրում է այն գործողությունը, որը Հիսուս Քրիստոսը պետք է կատարի ձեր կյանքում, և գրեք այն թղթի կենտրոնում: Օգտագործելով սուրբ գրությունները, Ավետարանի գրադարան հավելվածը կամ ChurchofJesusChrist.org կայքը՝ փնտրեք լրացուցիչ գաղափարներ Հիսուս Քրիստոսի՝ ձեր կողմից ընտրված տիտղոսի վերաբերյալ: Այս ուսումնասիրությունը սկսելու համար կարող եք գտնել «Հիսուս Քրիստոս» հոդվածը Սուրբ գրքերի ուղեցույցում կամ Թեմատիկ ուղեցույցում: Այնուհետև կարող եք փնտրել Փրկչի վրա կենտրոնացած բազմաթիվ սուրբ գրություններ:
Տիտղոսի շուրջը գրեք ձեր մտքերը Հիսուս Քրիստոսի մասին, նաև թե այդ տիտղոսն ինչու է նշանակալից ձեզ համար: Այդ մտքերը կարող են ներառել՝
-
արտահայտություններ հատվածներից կամ մեջբերումներ,
-
գաղափարներ այն մասին, թե Փրկչի կողմից այդ դերի կատարումն ինչպես կարող է ձեզ օգնել ձեր կյանքում,
-
ձեր գաղափարները այն մասին, թե այդ տիտղոսի ընկալումն ինչպես կարող է ամրապնդել ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ, ինչպես նաև
-
այլ հարցեր այդ տիտղոսի վերաբերյալ:
Այժմ, երբ դուք բացահայտեցիք Հիսուս Քրիստոսի անուններն ու տիտղոսները, մի պահ խորհեք այն մասին, թե որքան լավ եք օգտագործում այդ հմտությունը սուրբ գրությունների ձեր ուսումնասիրության մեջ:
-
Հիսուս Քրիստոսի տիտղոսների որոնումն ինչպե՞ս օգնեց ձեզ ավելի լավ ճանաչել Նրան:
-
Ինչպե՞ս կարող եք ներառել Հիսուս Քրիստոսի տիտղոսների ուսումնասիրությունը ձեր հիմնական ուսումնասիրության մեջ:
Փնտրեք Հիսուս Քրիստոսի տիտղոսները նոր Կտակարանի և այլ սուրբ գրությունների ձեր անհատական և ընտանեկան ուսումնասիրություններում:
Բացատրական և պատմական տեղեկություններ
Ես ինչո՞ւ պետք է սովորեմ Հիսուս Քրիստոսի մասին
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․
Եթե դուք շարունակեք սովորել Հիսուս Քրիստոսի մասին, ես խոստանում եմ, որ ձեր սերը Նրա և Աստծո օրենքների հանդեպ կաճի: Խոստանում եմ, որ մեղքից խուսափելու ձեր կարողությունը նույնպես կաճի: Կաճի նաև պատվիրանները պահելու ձեր ցանկությունը: Դուք կկարողանաք խուսափել Հիսուս Քրիստոսի հետևորդներին ծաղրող մարդկանց զվարճանքներից և դժվարին իրավիճակներից:
Ուսումնասիրեք ամեն բան Հիսուս Քրիստոսի մասին և աղոթքով փորձեք հասկանալ, թե Նրա տարբեր տիտղոսներից և անուններից յուրաքանչյուրն ինչ է նշանակում անհատապես ձեզ համար:
(Նախագահ Ռասսել Մ. Նելսոն, «Մարգարեներ, առաջնորդություն և աստվածային օրենքներ» [Համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, հունվար 8, 2017], ChurchofJesusChrist.org, շեշտադրումն ավելացված է):
Եբրայեցիս 1․2, 10 Հիսուսի՝ որպես Արարչի դերն ինչպե՞ս կարող է ազդել իմ կյանքի վրա
Եղբայր Չադ Հ. Վեբը՝ Սեմինարիաների և կրոնի ինստիտուտների կառավարիչը, բացատրել է.
Գուցե հիշեք, որ Նախագահ Բոյդ Կ. Փաքերը կայացած վարպետ էր, որը բավականություն էր ստանում փայտից թռչուններ քանդակելով: Մի օր նա ուղևոր էր երեց Թեոդոր Ա. Թաթլի մեքենայում, և նրա քանդակներից մեկը դրված էր ավտոմեքենայի հետևի նստատեղում: Մի խաչմերուկում Երեց Թաթլը կտրուկ արգելակեց, քանդակը շուռ եկավ, ընկավ հատակին և ջարդվեց՝ մասերի բաժանվելով: Երեց Թաթլը շատ վատ զգաց, բայց նախագահ Փաքերը՝ ոչ: Նա պարզապես ասաց. «Մոռացիր: Ես էի քանդակել այն: Ես կարող եմ նորոգել»: Եվ նա նորոգեց: Նա ավելի ամուր սարքեց այն, քան առաջ էր, և նույնիսկ մի քիչ բարելավեց: Նախագահ Փաքերը բացատրեց. «Ո՞վ է ստեղծել ձեզ: Ո՞վ է քո Արարիչը: Չկա մի բան ձեր կյանքում, որ կծռվի կամ կկոտրվի, և Նա չկարողանա նորոգել, իհարկե կնորոգի»:
(Չադ Հ. Վեբ, «Մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով», Սեմինարիաների և կրոնի ինստիտուտների ամենամյա ուսուցման հեռարձակում, հունիսի 12, 2018թ․, ChurchofJesusChrist.org)
Հիսուս Քրիստոսի մասին ավելի շատ բան իմանալն ինչպե՞ս է ինձ ավելի շատ հուսադրում
Երեց Ռոնալդ Ա. Ռասբանդի հետևյալ փորձառությունը կարող է մեզ օգնել հասկանալ, թե Հիսուս Քրիստոսի տիտղոսների ու դերերի իմացությունն ինչպես կարող է մեզ հույս տալ:
Եբրայեցիս 2.10 Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը մեր «փրկության առաջնորդը» հանդիսանում
Հետևյալ փոդքաստի (տեսանյութի) դրվագը կիսվում է գաղափարներով այն մասին, թե Հիսուս Քրիստոսն ինչպես է հանդիսանում մեր փրկության առաջնորդը.