Սեմինարիա
Եբրայեցիս 3-4


Եբրայեցիս 3-4

Մտնել Տիրոջ հանգիստը

Jesus Christ portrayed seated near a river. Christ is holding a shepherd’s staff in His hand. There are trees growing along the banks of the river.

Մեր երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում են մեզ օրհնել Իրենց ամենահարուստ օրհնություններով: Անհավատությունը և անգթությունը շատերին են խանգարում ստանալ այդ օրհնությունները: Խրախուսելով Սրբերին ազատվել անհավատ մոտեցումներից, Պողոսը ձգտում էր օգնել նրանց վերականգնել իրենց ուխտերը: Այս դասի նպատակն է օգնել ձեզ հաղթահարել անհավատությունը և ստանալ Փրկչի կողմից խոստացված օրհնությունները:

Լսեք ուսանողներին՝ նրանք կարիքներն ավելի լավ հասկանալու համար Երբ ուսանողները պատասխանում են հարցերին կամ կիսվում են փորձառություններով, ուշադիր լսեք, թե նրանք ինչ են ասում: Երբ դուք լսում ենք նրանց և ուշադրություն եք դարձնում Սուրբ հոգու հուշումներին, դուք կարող եք ավելի լավ հասկանալ նրանց կարիքները:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել, թե նրանք ինչու են հավատում Հիսուս Քրիստոսին, և ինչպես են օրհնված՝ Նրան հավատալու համար:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Մեր հավատքն առ Հիսուս Քրիստոսը

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենը նկարագրել է, թե որն է աշխարհի այսօրվա խնդիրը.

15:1

Մենք խոսում ենք Քրիստոսի մասին

Official portrait of Elder Neil L. Andersen of the Quorum of the Twelve Apostles, 2010, August.

Աշխարհի որոշ մասերում, որտեղ Հիսուս Քրիստոսի անունը դարերով է հռչակվել, Նրա հանդեպ հավատքը նվազում է: Եվրոպայի անվեհեր Սրբերը տասնամյակների ընթացքում տեսել են, թե ինչպես է իրենց երկրներում հավատքը անկում ապրում: Ցավոք, այստեղ՝ Միացյալ Նահանգներում, հավատը նույնպես նահանջում է: Վերջերս կատարված ուսումնասիրությունը պարզել է, որ վերջին տասը տարիների ընթացքում ԱՄՆ-ում 30 միլիոն մարդ հեռացել է Հիսուս Քրիստոսի աստվածությանը հավատալուց: Ամբողջ աշխարհում անցկացված մեկ այլ ուսումնասիրություն կանխատեսում է, որ առաջիկա տասնամյակների ընթացքում քրիստոնեությունից հեռանալու է երկու անգամ ավելի շատ մարդ, քան նրանք, ովքեր ընդունելու են այն:

(Նիլ Լ. Անդերսեն, «Ձեր հավատքի փորձությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 88):

  • Որոնք են այն հետևանքները, որոնց Հիսուս Քրիստոսին չհավատացող մարդիկ կարող են տեսնել այժմ և ապագայում:

Սա կարող է հնարավորություն լինել ուսանողներին իրենց պատրաստվածության մասին հիշեցնելու համար:

Մտածեք Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքի մասին:

  • Ձեր կարծիքով, որքա՞ն հզոր է ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ:

  • Նրան հավատալու որոշումն ինչպե՞ս կարող է օրհնել ձեր կյանքը:

Պողոսի ուսմունքները Իսրայելի զավակների մասին

Եբրայեցիներին ուղղված իր նամակում Պողոսը ընդունել է, որ հալածանքի պատճառով դարձի եկած որոշ մարդիկ որոշել էին հրաժարվել Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքից:

Կարդացեք Եբրայեցիս 3.7-19 հատվածները՝ փնտրելով, թե որ պատմական իրադարձությանն է Պողոսն անդրադարձել, որպեսզի եբրայեցիներին օգնի հասկանալ անհավատության վտանգը:

Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով: Հնարավորության դեպքում ուսանողներից մեկին խնդրեք ամփոփել Մովսեսի և Իսրայելի զավակների մասին պատմությունը: Անհրաժեշտության դեպքում օգտագործեք հետևյալ պարբերության տեղեկությունը:

«Փորձութեան օրը անապատի մէջ» ( Եբրայեցիս 3.8) վերաբերում է այն ժամանակներին, երբ Եգիպտոսից ազատվելուց հետո իսրայելացիները բարկացրին Տիրոջը և զրկվեցին Նրա օրհնություններից (տես Թվոց 14 , Հակոբոս 1.7–8 , Ալմա 12.33–37):

  • Ո՞ր օրհնություններից էին զրկվել Իսրայելի զավակները: Ինչո՞ւ:

Տիրոջ հանգիստը

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում են, որ մենք զգաք Իրենց հանգիստը: Ուսումնասիրեք հետևյալ հատվածը և մարգարեական հայտարարությունը, որպեսզի իմանաք, թե ինչ է նշանակում Տիրոջ հանգիստը: Օգտակար կլինի փնտրել « հանգիստ » բառը Սուրբ գրքերի ուղեցույցում՝ առկայության դեպքում:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84.24 հատվածը՝ Տիրոջ հանգստի մասին ավելին իմանալու համար (տես նաև Ալմա 13.6, 12-13, 28-29):

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը (1838–1918) ուսուցանել է, թե մենք ինչպես կարող ենք մահկանացու կյանքի ընթացքում մտնել Տիրոջ հանգիստը.

Portrait of Joseph F. Smith

Հին մարգարեները խոսում են «Տիրոջ հանգիստը մտնելու» մասին [տես Ալմա 12.34 , Վարդապետություն և Ուխտեր 84.23-24]. Ի՞նչ է դա նշանակում: Իմ կարծիքով, դա նշանակում է՝ մուտք գործել Աստծո գիտելիքի ու սիրո մեջ, ունենալ հավատք նրա նպատակի և ծրագրի հանդեպ, այնպիսի խորությամբ, որ մենք գիտենք, որ ճիշտ ենք, և չենք փնտրում որևէ այլ բան, որ չենք շեղվում վարդապետության քամիներով և մարդկանց խորամանկությամբ ու նենգությամբ, որ ստում են և սպասում, որ խաբկանքի մեջ գցեն: … Աստծո հանդեպ հավատքի մեջ այդ աստիճանի հասած մարդը, երբ բոլոր կասկածները և վախերը փարատել է, մտել է «Աստծո հանգիստը»:

(Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Ֆ. Սմիթ (1998), 56)

  • Ինչպե՞ս կնկարագրեիք Տիրոջ հանգիստը:

Ալման կիսվել է Պողոսի ուղերձի նման մի ուղերձով իր ժամանակի մարդկանց հետ, որոնք նույնպես դժվարանում էին հավատալ: Կարդացեք Ալմա 12.-34-37 հատվածները՝ փնտրելով լրացուցիչ գաղափարներ:

Սկզբունքներից մեկը կարող լինել այն, որ եթե հավատարիմ մնանք Փրկչին և չկարծրացնենք մեր սրտերը, կմտնենք Տիրոջ հանգիստը:

  • Ձեր կարծիքով, կարծրացած սիրտը և անհավատությունը ինչպե՞ս կարող են մեզ խանգարել ստանալ Տիրոջ օրհնությունները:

  • Ձեր կարծիքով, Տիրոջ հանգիստն ինչո՞ւ է ձգտումի արժանի օրհնություն հանդիսանում:

Որոշեք հավատալ

Ցուցադրեք հետևյալ հատվածները. Կարող եք ուսանողներին զույգերի բաժանել և ուսանողներից յուրաքանչյուրին հանձնարարել կարդալ հատվածներ մեկ գլխից: Այնուհետև նրանք կարող են զեկուցել իրենց զույգերին իրենց սովորածի մասին:

Կարդացեք Եբրայեցիս 3.7-8. 12-15 , 4.2-3, 6-7, 11-ը : Կարդալիս փնտրեք, թե մենք ինչ կարող ենք անել՝ Տիրոջ հանգիստը մտնելու համար: Գուցե ցանկանաք կարդալ նաև Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Եբրայեցիս 4.3 -ը (Աստվածաշնչի հավելվածում):

Սա կարող է ուսանողների համար հնարավորություն դառնալ լրացուցիչ հատվածներ կարդալ Մորմոնի Գրքից, ինչպես առաջարկված է «Լրացուցիչ ուսումնական վարժություններ» բաժնում:

  • Այդ հատվածի մեջ ի՞նչն է առավել կարևոր ձեզ համար:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, թե մենք ինչպես կարող ենք հաղթահարել անհավատությունը.

16:22

Քրիստոսը հարություն է առել․ Նրա հանդեպ հավատքը սարեր կտեղաշարժի

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Ընտրեք հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ Եթե կասկածներ ունեք Հայր Աստծո և Նրա Սիրելի Որդու Վերականգնման ճշմարտացիության կամ Ջոզեֆ Սմիթի աստվածային կոչման արժանահավատության մասին, ընտրեք հավատքը և հավատարիմ մնացեք։ Ձեր հարցերը հղեք Տիրոջը և այլ արժանահավատ աղբյուրների: Ուսումնասիրեք ավելի շատ հավատալու ցանկությամբ, քան հույսով, որ դուք կարող եք թերություն գտնել մարգարեի կյանքում կամ անհամապատասխանություն գտնել սուրբ գրություններում: Մի զարգացրեք ձեր կասկածները՝ քննարկելով դրանք այլ կասկածողների հետ։ Թույլ տվեք, որ Տերն առաջնորդի ձեզ՝ հոգևորի բացահայտման ձեր ճամփորդության մեջ:

(Ռասսել Մ․ Նելսոն, «Քրիստոսը հարություն է առել․ Նրա հանդեպ հավատքը սարեր կտեղաշարժի», Լիահոնա, մայիս 2021 թ․, 103)

Պատկերացրեք, որ ձեր ընկերներից մեկը դժվարանում է հավատալ Հիսուս Քրիստոսին: Բարի ուղերձ գրեք՝ նրան քաջալերելու համար: Անպայման ներառեք սուրբ գրությունների մեկ հատված, որպեսզի նա ուսումնասիրի այն: Եթե հարմար է, ներառեք նաև Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությունը: Նախագահ Նելսոնի և հետևյալ հարցերի շուրջ մտածելով՝ կարող եք օգնել ձեզ գրել այդ ուղերձը:

  • Նրանք ի՞նչ կարող են զգալ, եթե որոշեն հավատալ Հիսուս Քրիստոսին:

  • Նրանք ի՞նչ կկորցնեն, եթե որոշեն չհավատալ:

  • Դուք նրանց ի՞նչ կխրախուսեք անել՝ Հիսուս Քրիստոսին հավատալու համար:

Վկայեք, որ երբ ուսանողները փորձում են հետևել Փրկչին և վերացնել անհավատությունն իրենց կյանքից, նրանք կզգան Նրա հանգիստը:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ես ինչպե՞ս կարող եմ ավելի հավատացող սիրտ ունենալ

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը՝ այն ժամանակ Առաջին Նախագահությունից, հայտարարել է.

19:30

Մի վախեցիր, միայն հավատա

Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Հավատքի մեջ չկա կախարդանքի աղբյուր: Բայց ցանկանալ հավատալ՝ դա առաջին անհրաժեշտ քայլն է: Աստված անաչառ է: Նա ձեր Հայրն է: Նա ցանկանում է խոսել ձեզ հետ: Սակայն, այն պահանջում է փոքր-ինչ գիտական մոտեցում, այն պահանջում է Աստծո խոսքի փորձարկում և «հավատի ցուցաբերում» [ Ալմա 32.27 ]: Այն նաև պահանջում է փոքր-ինչ խոնարհություն: Եվ այն պահանջում է բաց սիրտ ու բաց միտք և նոր գաղափարներ ընդունելու ցանկություն: Այն պահանջում է ձգտում՝ այդ բառի լիարժեք իմաստով: Եվ, թերևս, ամենադժվարը, այն պահանջում է համբերատար լինել և սպասել Տիրոջը:

Եթե մենք չջանանք հավատալ, մենք կնմանվենք այն մարդուն, որն անջատում է լուսարձակը, ապա մեղադրում է լուսարձակին լույս չտալու համար:

(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Մի վախեցիր, միայն հավատա», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 78)

Ով կարող է մեզ օգնել գտնել Տիրոջ հանգիստը

Յոթանասունից երեց Վ. Քրեյգ Ցվիկը հայտարարել է.

Official Portrait of Elder W. Craig Zwick. Photographed March 2017.

Երկնային Հայրը սիրում է Իր բոլոր զավակներին և ուզում է, որ մենք վերադառնանք Իր մոտ: Նա մարգարեներին և քահանայության ղեկավարներին տրամադրել է իրական քահանայության իշխանություն, որպեսզի նրանք մնան անձուկ արահետում: Մենք ունենք այդ ղեկավարների ուղղորդումը՝ Նրա հանգիստը մտնելու համար:

(Վ. Քրեյգ Ցվիկ, «Մտեք Տիրոջ հանգիստը», Ensign, փետրվար 2012, 24)

Օժանդակ ուսումնական վարժություն

Տիրոջ հանգիստը Մորմոնի Գրքում

Մորմոնի Գրքում բազմաթիվ մարգարեներ ուսուցանել են Տիրոջ հանգիստը մտնելու մասին: Ուսանողներին օգտակար կլինի կարդալ հետևյալ հատվածներից մի քանիսը կամ բոլորը և խաչաձև հղումներ գտնել դրանց և Երբրայեցիս 4.3 հատվածի միջև: Ալմա 13.12, 16Ալմա 16.16-17Ալմա 60․13Մորոնի 7.3