Եբրայեցիս 1–6
Ակնարկ
Հրեա քրիստոնյաներից շատերը, զանազան հալածանքների ճնշման ներքո, ըստ երևույթին հեռանում էին Եկեղեցուց և վերադառնում էին հրեական հավաքատան երկրպագության հարաբերական ապահովության մեջ: Պողոսը նաև ցանկանում էր ցուցադրել այդ հրեա քրիստոնյաներին, որ Հիսուսն ավելի մեծ է, քան Մովսեսը, և որ Նրա ծառայությունը նոր ուխտ է բերել, որը վեր է հին ուխտից Մովսեսի օրենքով: Պողոսն ուսուցանում էր, որ Հիսուս Քրիստոսն իջել է Իր երկնային գահից՝ երկրի վրա որպես մահկանացու ապրելու և մեզ համար հավերժական Քավությունը կատարելու համար: Սրբերին խրախուսելով ազատվել անհավատ մոտեցումներից՝ Պողոսը փորձում էր նրանց օգնել վերականգնել իրենց ուխտերը:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տվյալները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:
Եբրայեցիս 1-10
Դասի նպատակ. Այս դասը կարող է ուսանողներին օգնել ամրապնդել իրենց հավատքը Փրկչի հանդեպ՝ Նրա տիտղոսներն ու դերերը բացահայտելու և ուսումնասիրելու արդյունքում:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք անհատական կամ ընտանեկան ուսումնասիրության ժամանակ փնտրել Հիսուս Քրիստոսի անունները և պատրաստ լինել կիսվելու գտնված անուններով:
-
Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք ցուցադրել Հիսուս Քրիստոսի նկարը և օգտագործել զրուցարանի գործառույթը, որպեսզի ուսանողները կարողանան թվարկել Քրիստոսի՝ Եբրայեցիս գլխում գտած տիտղոսներն ու դերերը: Ուսանողները կարող են նաև տեղադրել գտնված տիտղոսներն ու դերերը ուսումնասիրության համար: Դա կարող է օգնել բացահայտել, թե որ տիտղոսներն ու դերերն են ուսանողները բոլորից շատ ուսումնասիրել: Այնուհետև ուսանողները կարող են կիսվել, թե իրենց կարծիքով, ինչու է այդ տիտղոսը կամ դերը ամենակարևորը ուսումնասիրելու համար, կամ թե այն ինչու կարող է նշանակալից լինել դեռահասների համար:
Եբրայեցիս 2-4
Դասի նպատակը. Այս դասի նպատակն է մեծացնել ուսանողների վստահությունը, որ Հիսուս Քրիստոսը կարող է օգնել իրենց դժվար պահերին:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք կրկնել վարդապետության սերտման Ալմա 7.11-13 հատվածը և պատրաստ լինել կիսվելու, թե իրենց կարծիքով, ինչու է կարևոր հասկանալ այս հատվածը:
-
Տեսանյութեր. «Որտե՞ղ խաղաղություն գտնեմ» (4:03), «Հավատքով հասեք Նրան» (3:54)
-
Բովանդակություն՝ ցուցադրման համար. Աղյուսակ՝ լրացնելու համար
-
Առցանց ուսուցման առաջարկ. Աղյուսակ լրացնելու վարժության համար կարող եք օգտագործել քննարկման հարթակի գործառույթը կամ առցանց էլեկտրոնային ցուցակ՝ աղյուսակը ստեղծելու և դասարանի հետ դրանով կիսվելու համար: Ուսանողներին առաջարկեք լրացնել աղյուսակը ոչ միայն օրագրում, այլ նաև էկրանի վրա:
Եբրայեցիս 3-4
Դասի նպատակը. Այս դասի նպատակն է ուսանողներին օգնել հաղթահարել անհավատությունը և ստանալ Փրկչի կողմից խոստացված օրհնությունները:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել, թե նրանք ինչու են հավատում Հիսուս Քրիստոսին, և ինչպես են օրհնված Նրան հավատալու համար:
-
Առցանց ուսուցման առաջարկ. Իսրայելի զավակների մասին համատեքստային տեղեկությամբ կիսվելիս օգտակար կլինի էկրանի միջոցով կիսվել Մովսեսի և անապատում Իսրայելի զավակների պատկերներով:
Եբրայեցիս 7-10
Դասի նպատակը. Այս դասի նպատակն է ամրապնդել ուսանողների հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ որպես իրենց Փրկիչ և Քավիչ՝ օգնելով նրանց հասկանալ Մովսեսի օրենքում ներկայացված հին խորհրդանիշները:
Նշում. Այս դասը անդրադառնում է մի բովանդակության, որը ներառված չէ այս շաբաթվա Եկ, հետևիր ինձ ձեռնարկի դասերում: Վարդապետության սերտմանը և այլ համապատասխան բովանդակությանը մյուս շաբաթվա Եկ, հետևիր ինձ ձեռնարկի դասերում անդրադառնալու նպատակով այս դասը տեղափոխվել է այստեղ: Ուսանողները կարող են ուսումնասիրել այս դասի բովանդակությունը ինչպես այս, այնպես էլ մյուս շաբաթվա ընթացքում:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք դասարան բերել մի առարկա և բացատրել, թե այն ինչպես է վկայում կամ հիշեցնում նրանց Հիսուս Քրիստոսի մասին: Օրինակ՝ ուսանողներից մեկը կարող է ռետին բերել և բացատրել, որ այն իրեն հիշեցնում է Հիսուս Քրիստոսի մասին, որովհետև Նա կարող է ջնջել կամ ներել մեր մեղքերը:
-
Տեսանյութ. «Խորանը» (7:18)
-
Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք ստեղծել PowerPoint կամ այլ տեսողական ներկայացում, որի միջոցով դասի համապատասխան պահերին կարող եք ցուցադրել պատկերներ կամ բառերի սահմանումներ:
Վարդապետության սերտման կրկնություն 22
Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին մտապահել սուրբ գրությունների որոշ հղումներն ու հիմնական արտահայտությունները Նոր Կտակարանի վարդապետության սերտման հատվածներից:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք խոսել ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ այն մասին, թե սուրբ գրությունների մտապահումն ինչպես է նրանց ոգեշնչել կամ օգնել ավելի մոտենալ Փրկչին:
-
Նյութեր. Թուղթ և գրելու պարագաներ յուրաքանչյուր ուսանողի համար
-
Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք ուսանողներին թույլ տալ նկարել՝ օգտվելով ծանոթագրում գործառույթից: Ուսանողները կարող են հերթով նկարել բանալիները և կռահել վարդապետության սերտման հատվածները: