Բ Տիմոթեոս 4
«Ես պահեցի հավատքը»
Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելը օրհնում է մեզ բազում ուղիներով: Չնայած մենք կարող են փորձությունների և հալածանքների հանդիպել, սակայն Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքի շնորհիվ կարող ենք մինչև վերջ անվեհեր մնալ: Տասնյակ տարիներ Փրկչին հետևելուց հետո Պողոսը գիտեր, որ շուտով իրեն սպանելու են: Տիմոթեոսին ուղղված իր վերջին նամակում նա բացատրեց, թե ինչու արժե պահել հավատքը: Այս դասի նպատակն է օգնել ձեզ հավատարիմ մնալ Հիսուս Քրիստոսին ողջ կյանքի ընթացքում:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հավատքով դիմակայեք
Պատկերացրեք, թե մարդն ինչ կզգար, եթե իմանար, որ շուտով մահանալու է:
-
Ի՞նչ կցանականայիք ասել ձեր կյանքի մասին, երբ այդ օրը գա:
-
Ի՞նչը կարևոր կլիներ ձեզ համար այդ պահին: Ի՞նչը կարևոր չէր լինի:
-
Ձեր կարծիքով, Փրկչին ողջ կյանքում հետևելու ձեր ջանքերն ինչպե՞ս կազդեին ձեզ վրա այդ պահին:
Հիսուս Քրիստոսին անվեհեր ծառայության տասնյակ տարիներից հետո Պողոսը գրել է Տիմոթեոսին հռոմեական բանտից, իմանալով, որ իրեն շուտով մահապատժի են ենթարկելու: Դա Պողոսի վերջին նամակն է, որը ներառված է Նոր Կտակարանում: Մենք օրհնված ենք, որ կարող ենք կարդալ այս մեծ մարդու կյանքին և մոտեցող մահվանը վերաբերող վերջին մտքերից մի քանիսը:
Հավատարիմ մնալու ջանքերը Պողոսը համեմատում է երկու տարբեր գործողությունների հետ: Կարդացեք Բ Տիմոթեոս 4.6-7 հատվածները և փնտրեք Պողոսի համեմատությունները:
-
Բարի պատերազմը պատերազմելը և ընթացքը կատարելը ինչո՞ւ կարող են արդյունավետ համեմատություններ լինել մեր կյանքում Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը պահելու հետ:
Մի պահ խորհեք, թե որքան հաջողակ է այս պահին ձեր կողմից կատարվող ընթացքը և պատերազմվող պատերազմը՝ Քրիստոսին հավատարիմ մնալու համար: Դուք երբևէ հոգնած, ջախջախված կամ վիրավորված եղե՞լ եք: Երբևէ մտածե՞լ եք հանձնվել: Ինչպե՞ս է Փրկիչն օգնել ձեզ այդ իրավիճակներում: Այսօրվա դասն ուսումնասիրելիս մտածեք, թե ինչու արժե շարունակել վազել կամ պատերազմել ձեր աշակերտության համար:
Փրկիչն ի՞նչ է առաջարկում հավատարիմներին
Կարդացեք Բ Տիմոթեոս 4.8 հատվածը՝ փնտրելով, թե ինչ օրհնություններ է Փրկիչը պատրաստել Պողոսի և այն բոլոր մարդկանց համար, որոնք հավատքով են դիմակայել:
Այս պսակը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ հավերժական կյանքի խորհրդանիշ է, որը նաև կոչվում է վեհացում:
-
Ձեր կարծիքով, Պողոսն ինչո՞ւ է նկարագրել այս օրհնությունը՝ որպես «արդարութեան պսակ»:
Այս հատվածից մենք կարող ենք սովորել հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսի շնորհիվ բոլոր նրանք, ովքեր հավատքով դիմակայում են մինչև վերջ, հավերժական կյանք կստանան:
-
Ի՞նչ է նշանակում ձեզ համար «դիմակայել մինչև վերջ» արտահայտությունը: Ինչպե՞ս պետք է դիմակայեք այս պահին: Ինչո՞ւ է դժվար մինչև վերջ դիմակայել:
-
Ինչո՞ւ է Փրկիչը մինչև վերջ դիմակայելու կատարյալ օրինակ հանդիսանում (տես Վարդապետություն և Ուխտեր 19.16-19):
-
Այն, որ Փրկիչը դիմակայեց մինչև վերջ, ինչպե՞ս է ազդում մեզ վրա:
Մի պահ մտածեք, թե ում վրա կարող էր ազդեցություն թողնել մինչև վերջ դիմակայելու ձեր ընտրությունը:
Մեր հույսը Հիսուս Քրիստոսի մեջ է
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Լ. Թոմ Պերին (1922–2015) բացատրել է, որ քանի որ դժվար է մինչև վերջ դիմակայել, մենք դա չենք կարող անել միայնակ: Նա ուսուցանել է.
Մինչև վերջ դիմակայելը միանշանակ անհատական նախագիծ չէ: … Այն պահանջում է Փրկչի փրկարար զորությունը:
(Լ․ Թոմ Փերի, «Հիսուս Քրիստոսի Ավետարանը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 46)
Պողոսի նման շատերն են մինչև վերջ դիմակայել Փրկչի օգնությամբ: Կարդացեք Մորմոնի Գրքի հատվածներից առնվազն երկուսը: Տեսեք, թե Փրկչի հետ հարաբերություներն ինչպես են ազդել այդ մարգարեներից յուրաքանչյուրի վրա, երբ նրանք հավատքով դիմակայում էին և մոտ էին իրենց մահվանը:
Լեքի. 2 Նեփի 1.14-15
Ենովս. Ենովս 1.27
Մորոնի. Մորոնի 10.32-34
-
Այս աշակերտներն ինչպե՞ս են նկարագրել իրենց հարաբերությունները Հիսուս Քրիստոսի հետ:
-
Այդ հարաբերություններն ինչպե՞ս են ազդել մահվան հանդեպ իրենց վերաբեմունքի վրա:
Ի՞նչ խորհուրդ կտայիք
-
Ի՞նչ խորհուրդ կտայիք հավատարիմ մարդուն, որն անհանգստանում է, որ ինքը բավականաչափ ուժեղ չէ դիմակայելու համար:
-
Ի՞նչ կասեիք որևէ մեկին, ով դադարել է Փրկչին հետևել և կարծում է, որ արդեն ուշ է նորից սկսել: Ինչպե՞ս կարող եք օգտագործել Պողոսի կյանքի օրինակը, որպեսզի օգնեք նրանց տեսնել, որ Փրկիչը կարող է մեզ օգնել փոխվել և վերսկսել:
-
Նրանք ինչ կարող են անել Փրկչից օգնություն խնդրելու համար:
Ո՞րն է սրա ուղերձը ձեզ համար:
Վերադարձեք Բ Տիմոթեոս 4 գլխին և կարդացեք 6–8, 18 հատվածները: Պատկերացրեք, թե ինչպես եք ապագայում ձեր կյանքի վերջին մոտենալիս ասում այն, ինչ Պողոսն է ասել: Այնուհետև պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ձեր կարծիքով, ո՞րն է Երկնային Հոր ուղերձը ձեզ:
-
Ձեր այսօրվա սովորածն ու զգացածը ինչպե՞ս է օգնում ձեզ ավելի լավ հասկանալ այն, որ դուք Հիսուս Քրիստոսի կարիքն ունեք:
-
Ի՞նչ են ձեզ հուշել անել:
Բացատրական և պատմական տեղեկություններ
Ինչպե՞ս դիմակայել մինչև վերջ
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Լ. Թոմ Փերին (1922–2015) բացատրել է․
Մինչև վերջ դիմակայելը պահանջում է անվերջ հավատարմություն, ինչպես Պողոսն է ասել Տիմոթեոսին. «Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հավատքը պահեցի» ( Բ Տիմոթեոս 4.7): Դա իհարկե հեշտ չէ անել: Դա դժվար է, բայց և զտող, քանի որ մենք պատրաստվում ենք վերադառնալ՝ Հոր հետ Երկնքում ապրելու և հավերժական օրհնություններ ստանալու համար:
(Լ․ Թոմ Փերի, «Հիսուս Քրիստոսի Ավետարանը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 46)
Դիտեք «Դիմակայեք մինջև վերջ» տեսանյութը (2:04) ChurchofJesusChrist.org կայքում՝ փնտրելով, թե Առաջին Նախագահության նախկին նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը ինչպես է օգնել պատասխանել այս հարցին:
Իսկ ի՞նչ, եթե երբեմն դժվար է տեսնել հավատարիմ մնալուց եկող օրհնությունները
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը Տասներկու Առաքյալների Քվորումից ասել է.
Կանգ մի առեք։ Շարունակեք առաջ գնալ։ Շարունակեք փորձել։ Առջևում ձեզ սպասվում է օգնություն և երջանկություն: … Վերջում ամեն բան լավ է լինելու։ Վստահեք Աստծուն և հավատացեք, որ լավագույնն առջևում է։
… Որոշ օրհնություններ շուտ ենք ստանում, մյուսները՝ ուշ, որոշներն էլ՝ կստանանք երկնքում, բայց նրանք, ովքեր ընդունում են Հիսուս Քրիստոսի ավետարանը, ստանում են դրանք։
(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Հանդերձյալ բարիքների քահանայապետը», Լիահոնա, հունվար 1999, 38)