Ա և Բ Տիմոթեոս, Տիտոս, Փիլիմոն
Ակնարկ
Այս շաբաթվա դասերին Պողոսի խոսքերի ուսումնասիրությունը կարող է օգնել պատասխանել բազում հարցերի, օրինակ՝ «Ո՞րն է եպիսկոպոսի դերը»: «Ի՞նչ հատուկ պարգև է Աստված մեզ տվել, որպեսզի մենք կարողանանք հաղթահարել վերջին օրերի մարտահրավերները»: «Ինչպե՞ս կարող ենք մինչև վերջ դիմակայել»: Անցյալում դուք ուսումնասիրել եք Պողոսի նամակները՝ ուղղված տարբեր քաղաքներում բնակվող հավատացյալներին: Այս շաբաթ դուք կուսումնասիրեք օգտակար ճշմարտություններ, որոնք Պողոսը գրել է երեք անձանց՝ Տիմոթեոսին, Տիտոսին և Փիլիմոնին ուղղված նամակներում:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ուսուցիչներին հուշում են, թե նախօրոք ինչ պետք է պատրաստեն յուրաքանչյուր դասի համար:
Ա Տիմոթեոս 3․1-7, Տիտոս 1․6–9
Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ եպիսկոպոսների և ճյուղի նախագահների հատկանիշները, նաև թե Տիրոջ այդ ծառաներն ինչպես կարող են իրենց օգնել կյանքում:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել հետևյալ հարցի շուրջ և պատրաստ լինել կիսվել իրենց գաղափարներով: Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ինչպե՞ս են օրհնել ձեզ կամ ձեր ընտանիքը եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի միջոցով:
-
Նյութեր ուսանողների համար. Նյութեր եպիսկոպոսին նամակ գրելու համար:
-
Առարկա. Գնդակ
-
Առցանց ուսուցման առաջարկ. Հնարավորության դեպքում կարող եք հրավիրել ներկա կամ նախկին եպիսկոպոսի, որպեսզի նա վկայի եպիսկոպոսների կարևոր դերի մասին վերականգնված Եկեղեցում: Խոսնակ հրավիրելուց առաջ անպայման հավանություն ստացեք ձեր համակարգողից կամ ծրագրի կառավարչից: Եթե դուք հրավիրեք նախկին եպիսկոպոսի, անպայման հավանություն ստացեք անձի տեղական քահանայության ղեկավարից:
Ա Տիմոթեոս 4․12-16
Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել, որ ուսանողները ձգտեն երիտասարդ տարիքում Հիսուս Քրիստոսի աշակերտի օրինակ ծառայել:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել հետևյալ հարցի մասին և պատրաստ լինել կիսվել իրենց մտքերով. Եթե որևէ մեկը ձեզ հետևեր մեկ շաբաթվա ընթացքում, նա ի՞նչ ապացույց կտեսներ, որ դուք ձգտում եք հետևել Հիսուս Քրիստոսին:
-
Տեսանյութ. «Կորցրած դրամապանակը» (2:40)
-
Առցանց ուսուցման առաջարկ. Երբ ուսանողները մտածեն այն մարդկանց մասին, որոնք իրենց համար Պողոսի նկարագրած օրինակներն են եղել, ուսանողներին առաջարկեք զրուցարանում գրել այդ մարդկանցից մեկի կամ երկուսի անունները: Այդ անունները կարող են ներառել համադասարանցիներին: Այնուհետև խնդրեք մի քանի ուսանողի բացատրել, թե նրանք ինչու են գրել անուններից մեկը, և կիսվել, թե այդ մարդը ինչպես է օրինակ ծառայել իրենց համար: Ուսանողներին առաջարկեք հիշել ներկայիս իրենց ծանոթներին, ինչպես նաև անցյալից մարդկանց, հատկապես՝ Փրկչի մասին:
Բ Տիմոթեոս 3
Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին, որ նրանք ցանկություն զգան ուսումնասիրել սուրբ գրությունները, ինչը կարող է օգնել նրանց պաշտպանվել մեր օրերի չարիքներից:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողների հետ կիսվեք նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի (1927–2018) հետևյալ հայտարարությունով. «Ամեն օր սուրբ գրությունների ուսումնասիրությունն, անկասկած, կամրապնդի հավատի մեր հիմքերը և ճշմարտության մասին մեր վկայությունները» («Որքան ամուր է հիմքը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2006, 68): Ուսանողներին առաջարկեք խորհել այս հայտարարության շուրջ և հիշել անձնական փորձառություններ, որոնք ապացուցում են դրա ճշմարտացիությունը:
-
Առցանց ուսուցման առաջարկ. Դասը սկսելու համար կարող եք ուսանողներին խնդրել զրուցարանում տեղադրել մի քանի էմոջի, որոնք ներկայացնում են, թե նրանք ինչ են զգում վերջին օրերում ողջ մնալու վերաբերյալ: (Օրինակ՝ նրանք կարող են երախտապարտ կամ նյարդայնացած լինել, կամ երկուսն էլ):
Վարդապետության սերտում. Բ Տիմոթեոս 3.15-17
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին մտապահել Տիմոթեոս 3.15-17 հատվածների վարդապետության սերտման հղումն ու հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել, թե որ մարտահրավերներն են նրանց խանգարում ամեն օր ուսումնասիրել սուրբ գրությունները: Հորդորեք նրանց մտածել, թե հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները ինչպես կարող են նրանց օգնել հաղթահարել այդ խոչընդոտները:
-
Առցանց ուսուցման առաջարկ. Գրքի նկարի մեջ վարդապետության սերտման հատվածի հղումը և հիմնական արտահայտությունը գրելու փոխարեն ուսանողներին առաջարկեք զրուցարանում երեք կամ չորս անգամ տպել հղումը և հիմնական արտահայտությունը: Անպայման խնդրեք նրանց տպել յուրաքանչյուր բառ, այլ ոչ թե կտրել և պատճենել: Արդյունավետ կլինի տեսնել, թե ուսանողները քանի անգամ կարող են տպել հղումը և հիմնական արտահայտությունը, օրինակ՝ 90 վայրկյանի ընթացքում:
Բ Տիմոթեոս 4
Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին հավատարիմ լինել Հիսուս Քրիստոսին իրենց ողջ կյանքի ընթացքում:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք գտնել սուրբ գրությունների մի հատված, որով նրանք կարող են կիսվել մեկի հետ, ով այլևս ուժ չի գտնում իր մեջ հետևել Հիսուս Քրիստոսին:
-
Նկարներ ցուցադրման համար. Կռվի և մրցավազքի նկարներ
-
Նյութեր ուսանողների համար. Թերթիկ յուրաքանչյուր ուսանողի համար
-
Առցանց ուսուցման առաջարկ. Առկայության դեպքում կարող եք օգտագործել անանուն ուսումնասիրության գործիքը, որը ուսանողներին թույլ է տալիս կիսվել սցենարով, որտեղ ինչ-որ մեկը կարող է ցանկանալ այլևս չհետևել Հիսուս Քրիստոսին: Ասեք ուսանողներին, որ նրանք կարող են նույնիսկ կիսվել իրական պատճառով, թե իրենց սիրելի մարդը ինչու է որոշել այլևս չհետևել Հիսուս Քրիսոսին: