Սեմինարիա
Ա Տիմոթեոս 3․1-7, Տիտոս 1․6–9


Ա Տիմոթեոս 3․1-7, Տիտոս 1․6–9

Եպիսկոպոս. «Բարի վկայութիւն» ունեցող մարդ

A young man meets with his Bishop.

Դուք գիտեի՞ք, որ Պողոսի ժամանակներում ևս Եկեղեցում եպիսկոպոսներ կային: Ինչպե՞ս կարող են եպիսկոպոսներն ու ճյուղի նախագահները օրհնել ձեր կյանքը: Տիմոթեոսին ուղղված նամակներում Պողոսն ընդգծել է, թե եպիսկոպոսներն ինչ որակավորումներ պետք է ունենան: Այս դասը կարող է ձեզ օգնել հասկանալ եպիսկոպոսների և ճյուղի նախագահների հատկանիշները, և Տիրոջ այդ ծառաներն ինչպես կարող են ձեզ օգնել կյանքում:

Ուշադրություն դարձրեք Նկատեք, թե ուսանողներն ինչպես են արձագանքում այս դասի ժամանակ: Եթե ուսանողները շփոթված են, առաջարկեք նրանց հարցեր տալ: Եթե ուսանողները պատրաստ են որևէ բան ներդնել, առաջարկեք նրանց կիսվել:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել հետևյալ հարցի շուրջ և պատրաստ լինել դասարանի հետ կիսվելու իրենց մտքերով. Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ինչպես են օգնել ձեզ կամ ձեր ընտանիքին՝ եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի միջոցով:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ո՞ւմ եք դիմում

Պատկերացրեք, որ դուք կարևոր խնդրի հետ եք պայքարում: Դա կարող է լինել ձեր ապագային վերաբերող որոշում, մարտահրավեր կամ վատ սովորություն, որից դուք ցանկանում եք ազատվել:

  • Ո՞ւմ եք դիմում ուղղորդման համար, երբ կարևոր խնդիրներ եք ունենում:

  • Ո՞ւմ հետ եք խոսում և ինչո՞ւ:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քվենթին Լ. Քուքի հետևյալ հայտարարությունը.

Official portrait of Elder Quentin L. Cook. Called to the Quorum of the Twelve Apostles on 6 October 2007.

Թանկագի՛ն երիտասարդներ … դուք գտնվում եք ձեր կյանքի ամենակարևոր որոշումների շեմին: Խնդրում ենք, կարևոր ընտրություններ կատարելիս խորհրդակցեք թե՛ ձեր ծնողների, թե՛ ձեր եպիսկոպոսի հետ: Թույլ տվեք, որ եպիսկոպոսը լինի ձեր ընկերն ու խորհրդականը:

(Քվենթին Լ. Քուք, «Եպիսկոպոսներ. Տիրոջ հոտի հովիվներ», Լիահոնա, մայիս 2021, 60)

Մի քանի րոպե տրամադրեք և խորհեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Արդյո՞ք դուք վերաբերվում եք ձեր եպիսկոպոսին կամ ճյուղի նախագահին որպես ընկեր և խորհրդական:

  • Երբ դուք պետք է կարևոր որոշում կայացնեք, կամ երբ հոգևոր օգնության կարիք ունեք, որքա՞ն հավանական է, որ դուք խորհուրդ կհարցնեք ձեր եպիսկոպոսից: Ինչո՞ւ:

  • Ձեր եպիսկոպոսին կամ ճյուղի նախագահին ուղղորդման համար դիմելը ինչպե՞ս է օգնում ձեզ:

Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք, թե եպիսկոպոսը կամ ճյուղի նախագահը ինչպես կարող են ձեզ օգնել լուծել ձեր խնդիրները և ամրապնդել ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Եթե դասի ընթացքում որևէ ուսանող բացասական զգացմունքներ արտահայտի կամ բացասական կարծիքներ հայտնի իրենց եպիսկոպոսի մասին, կարող եք կիսվել Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հայտարարությամբ, որը կարող եք գտնել «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնում:

Պողոսն ուսուցանում է եպիսկոպոսի որակավորումների մասին

Պողոսի այս նամակները, որոնք հայտնի են Ա Տիմոթեոս, Բ Տիմոթեոս և Տիտոս անուններով, հաճախ կոչվում են Հովվական թղթեր, քանի որ իրենց մեջ պարունակում են Պողոսի խորհուրդը՝ ուղղված Եկեղեցու ղեկավարներին և հովիվներին (pastor բառը լատիներեն նշանակում է հովիվ): Տիմոթեոսը և Տիտոսը Պողոսի վստահելի գործակիցներն էին, որոնք ծառայում էին նրան իր միսիոներական ճամփորդությունների ժամանակ: Այդ պահին Տիմոթեոսը ծառայում էր որպես Եկեղեցու ղեկավար Եփեսոսում, իսկ Տիտոսը՝ հունական Կրետե կղզում:

Այս նամակներում ուսուցանվող բազմաթիվ ճշմարտություններից բացի՝ Պողոսը նշել է, թե եպիսկոպոսն ինչ որակավորումներ պետք է ունենա: Եպիսկոպոսը մի մարդ է, որը կարգվել է որպես բարձրագույն քահանա ծխում կամ համայնքում: Նա իրավասու է կառավարել այդ համայնքի նյութական և հոգևոր գործերը: Ճյուղի նախագահը ունի նմանատիպ դեր: Տերը եպիսկոպոսին ընտրում է ցցի նախագահության միջոցով: Կանչվելուց առաջ եպիսկոպոսը հավանություն է ստանում Առաջին Նախագահությունից՝ որպես ծառայելու արժանի և ունակ անձ:

Կարդացեք Ա Տիմոթեոսը 3.1-7 և Տիտոս 1.6-9-ը ՝ փնտրելով եպիսկոպոսների որակավորումները: Գտեք երեք որակավորում, որոնք կարող են օգնել եպիսկոպոսին կամ ճյուղի նախագահին ուղղորդել և օրհնել ձեր կյանքը:

Երբ ուսանողները բացահայտեն եպիսկոպոսի հատկանիշները, կարող եք կատարել հետևյալ վարժությունը: Օգտագործեք փափուկ գնդակ, որը ուսանողները հեշտությամբ կբռնեն և խնդրեք որևէ կամավորի բռնել այն: Երբ ուսանողը բռնի գնդակը, նա կարող է ընտրել եպիսկոպոսի մեկ հատկանիշ և բացատրել, թե այդ հատկանիշն ինչպես է օգնում եպիսկոպոսին ուղղորդել և օրհնել այն մարդկանց, ում ինքը ծառայում է: Երբ ուսանողը բացատրի, նա կարող է նետել գնդակը մեկ ուրիշի, որը պետք է կրկնի գործընթացը: Շարունակեք այս վարժությունը մինչև մի քանի ուսանողներ հնարավորություն ունենան բռնել գնդակը և քննարկեն մի քանի հատկանիշներ:

  • Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը այդ հատկանիշների օրինակը հանդիսանում: (Կարող եք խաչաձև հղումներ ստեղծել այս հատվածների և Ա Պետրոս 2.25 հատվածի հետ, որտեղ Պետրոսը Փրկչին « [մեր] հոգիների Հովիվ ու Եպիսկոպոս» է անվանում):

  • Այս հատկանիշներն ինչպե՞ս են թույլ տալիս եպիսկոպոսին կամ ճյուղի նախագահին ձեզ օգնել Փրկչի օրինակով:

  • Ինչպե՞ս կամփոփեիք եպիսկոպոսների և ճյուղի նախագահների մասին ձեր սովորածը:

  • Ինչպիսի՞ Քրիստոսանման հատկանիշներ եք նկատել ձեր եպիոսկապոսի կամ ճյուղի նախագահի մոտ: Ինչպե՞ս են այս հատկանիշները թույլ տվել նրան գործիք լինել Տիրոջ ձեռքում:

  • Եպիսկոպոսն ինչպե՞ս է ձեզ օգնել կամ օգնում ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին և ամրապնդել ձեր հավատքը Նրա հանդեպ:

Տիրոջ հոտի հովիվը

Կարող եք Ա Տիմոթեոս 3.2 կամ Տիտոս 1.7-9 հատվածներում նշել այն բառերը կամ արտահայտությունները, որոնք ցուցադրում են եպիսկոպոսի՝ ուսուցանելու պարտականությունը:

Եպիսկոպոսը կամ ճյուղի նախագահը կարող է ուսուցանել տարբեր միջոցներով, այդ թվում՝ հանդիպումներով, դասերով, անհատական հարցազրույցներով և սեփական օրինակով:

  • Եպիսկոպոսի և ճյուղի նախագահի խորհուրդը կամ հրահանգը ինչպե՞ս է օրհնել ձեզ կամ ձեր ծանոթներին:

  • Ուրիշ ի՞նչ եղանակներով է Տերը հոգ տանում ձեզ համար և օգնում ձեզ եպիսկոպոսների և ճյուղի նախագահների միջոցով:

Եպիսկոպոսը կարող է օգնել մեզ ապաշխարել

Տերը կարող է նաև կանչել եպիսկոպոսներին և ճյուղի նախագահներին՝ օգնելու և ուղղորդելու մեզ ապաշխարության միջոցով, հատկապես եթե մենք լուրջ մեղքեր ենք գործել:

Յոթանասունից երեց Ս. Սքոթը ուսուցանել է.

Official Portrait of Elder C. Scott Grow. Photographed March 2017.

Կարգվելով և արդար կյանք վարելով՝ եպիսկոպոսը հայտնություն է ստանում Սուրբ Հոգուց իր ծխի անդամների, այդ թվում՝ ձեր վերաբերյալ:

Եպիսկոպոսը կարող է ձեզ այնպես օգնել ապաշխարության միջոցով, ինչպես ձեր ծնողները կամ այլ ղեկավարները չեն կարող անել: …

… Որպես Տիրոջ ծառա, նա բարի և հասկացող կլինի ձեզ լսելիս: Այնուհետև նա կօգնի ձեզ ապաշխարության միջոցով: Նա Տիրոջ ողորմածության սուրհանդակն է, որն օգնում է ձեզ մաքրվել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:

(Ս. Սքոթ Գրոու, «Ինչո՞ւ և ի՞նչ ես պետք է խոստովանեմ իմ եպիսկոպոսին» New Era, հոկտեմբեր 2013, 28-29)

Կարճ նամակ, էլեկտրոնային նամակ կամ հաղորդագրություն ուղարկեք ձեր եպիսկոպոսին կամ ճյուղի նախագահին: Կարող եք նրան շնորհակալություն հայտնել նրա ծառայության, ուսուցման և օրինակի համար: Նշեք այն հատուկ ձևերը, որոնց միջոցով նա ձեզ օգնել է: Կարող եք նշել Նրա Քրիստոսանման օրինակները, որոնք դուք նկատել և գնահատել եք: Դուք կարող եք նաև հանդիպում խնդրել նրա հետ, որպեսզի նա ձեզ օգնի դժվար որոշում կայացնել կամ ապաշխարել:

Կարող եք վկայել, թե եպիսկոպոսը կամ ճյուղի նախագահն ինչպես կարող են օրհնել ուսանողների կյանքը:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ա Տիմոթեոս 3.1 Նոր Կտակարանում որտեղի՞ց է առաջացել եպիսկոպոսի տիտղոսը

Եպիսկոպոս տիտղոսը գալիս է հունարեն episcopos բառից, որը նշանակում է ինչ-որ բանին հետևել: Այսպիսով episcopos-ը կամ եպիսկոպոսը այն մարդն է, որը հետևում է հոտին:

Ես ինչո՞ւ պետք է գնամ իմ եպիսկոպոսի մոտ՝ մեղքերս խոստովանելու համար

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռիչարդ Գ. Սքոթը (1928-2015) ուսուցանել է.

Final official portrait of Elder Richard G. Scott of the Quorum of the Twelve Apostles, 2004. Passed away 22 September 2015.

Լուրջ մեղսագործությունը, ինչպիսին է անբարոյականությունը, պահանջում է իշխանության բանալիները կրողի, օրինակ՝ եպիսկոպոսի կամ ցցի նախագահի օգնությունը, և հանդարտ աշխատանքը ապաշխարության գործընթացի վրա, հավաստիանալու համար, որ այն ամբողջությամբ և պատշաճ ձևով կատարվել է:

(Ռիչարդ Գ. Սքոթ, « Արդարակեցության զորությունը», Ensign, նոյեմբեր 1998, 69-70)

Ա Տիմոթեոս 3.1 : Ո՞րն է եպիսկոպոսի «բարի գործը»

Երեց Քվենթին Լ. Քուքը Տասներկու Առաքյալների Քվորումից ուսուցանել է եպիսկոպոսի առաջնային պարտականությունների մասին.

Official portrait of Elder Quentin L. Cook. Called to the Quorum of the Twelve Apostles on 6 October 2007.

Ծուխը նախագահելու գործում եպիսկոպոսն ունի հինգ հիմնական պարտականություն․

1. Նա ծխի նախագահող քահանայապետն է:2. Նա Ահարոնյան քահանայության նախագահն է:3. Նա ընդհանուր դատավոր է:4. Նա համակարգում է փրկության և վեհացման աշխատանքը, նաև հոգում է կարիքավորների մասին:5. Եվ նա վերահսկում է եկեղեցական գրանցումներն ու ֆինանսները, ինչպես նաև ժողովատան օգտագործումը:

Նախագահող քահանայապետի իր դերում եպիսկոպոսը ծխի «հոգեւոր առաջնորդն» է: Նա «Քրիստոսի հավատարիմ հետևորդ է»: …

Եպիսկոպոսը գերակա դեր ունի հովիվ ծառայելու գործում՝ աճող սերնդին, ներառյալ երիտասարդ ամուրիներին առաջնորդելով դեպի Հիսուս Քրիստոս:

(Քվենթին Լ. Քուք, «Եպիսկոպոսներ․ Տիրոջ հոտի հովիվներ», Լիահոնա, մայիս 2021, 58)

Տիտոս 1.7 : Ի՞նչ նկատի ուներ Պողոսը, երբ ասաց, որ «եպիսկոպոսը պէտք է անարատ լինի»

Եպիսկոպոսը ընտրված է Տիրոջ կողմից և պետք է բարձր բարոյականության և արժանապատվության տիպար լինի: Սակայն բոլոր եպիոսկոպոսները կատարյալ չեն և երբեմն սխալներ են գործում ծառայության ընթացքում:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը Տասներկու Առաքյալների Քվորումից ուսուցանել է հետևյալը.

14:43
Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Բարի եղեք մարդկային թուլությունների հանդեպ՝ ինչպես ձեր, այնպես էլ նրանց թուլությունների, ովքեր ձեզ հետ ծառայում են Եկեղեցում՝ կամավոր մահկանացու տղամարդկանց և կանանց ղեկավարությամբ: Բացառությամբ իր կատարյալ Միածին Որդու, Աստծո [երբևէ] ողջ ունեցածը անկատար մարդիկ են, որոնց հետ աշխատում է: Դա պետք է որ ահավոր հիասթափեցնող լինի Նրա համար, բայց Նա կարողանում է գլուխ հանել: Այնպես, որ դուք նույնպես պետք է դա անեք։ Եվ երբ դուք տեսնում եք անկատարություն, հիշեք, որ սահմանափակումը այս աստվածային աշխատանքի էությունը չէ: … Այնպես որ եղեք համբերատար, բարի և ներողամիտ:

(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Տեր, ես հավատում եմ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 94)

Օժանդակ ուսումնական վարժություններ

Ի՞նչ է եպիսկոպոսը

Կարող եք դասը սկսել հետևյալ սցենարից. Պատկերացրեք, որ երբ դուք ընկերների հետ դրսում էիք, տեսաք ձեր եպիսկոպոսին կամ ճյուղի զեկավարին և բարևեցիք նրան: Ձեր ընկերը, որը Եկեղեցու անդամ չէ, հարցնում է ձեզ. «Այդ ո՞վ էր: Ի՞նչ է եպիսկոպոսը [կամ ճյուղի նախագահը]: Ի՞նչ է նա անում»: Ուսանողներին առաջարկեք մտածել, թե նրանք ինչպես կպատասխանեին այդ մարդուն, որպեսզի նա հասկանա և վստահի եպիսկոպոսին:

Փրկչի օրինակները

Երբ ուսանողները բացահայտեն եպիսկոպոսի՝ Ա Տիմոթեոս 3.1-7 և Տիտոս 1.6-9 հատվածներում ներկայացված հատկանիշները, կարող եք ընտրել չորս կամ հինգ հատկանիշներ և ուսանողներին առաջարկեք փնտրել օրինակներ սուրբ գրություններում, որտեղ Փրկիչը այդ հատկանիշների օրինակ է հանդիսացել: Օրինակ՝ պատմությունը այն մասին, թե Հիսուսն ինչպես է հարսանիքի ժամանակ Իր մոր համար ջուրը գինի դարձնում (տես Հովհաննես 2.1-11 հատվածները), կարող է Նրա «հյուրընկալություն» օրինակը հանդիսանալ ( Ա Տիմոթեոս 3.2):