Սեմինարիա
Ա Տիմոթեոս 4․12-16


Ա Տիմոթեոս 4․12-16

«Օրինակ եղիր հավատացյալներին»

Ward Building Photowalk

Հեշտ չէր կարող լինել Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելը Եփեսոսի նման ամբարիշտ վայրում: Անշուշտ Տիմոթեոսի նմանները, որոնք ընտրել էին արդար կյանքը, տարբերվում էին իրենց հասակակիցներից: Բայց Պողոսը խրախուսեց Տիմոթեոսին վեր կանգնել իր երիտասարդության կամ հավատքի վերաբերյալ ուրիշների քննադատությունից և «օրինակ լինել հավատացյալներին» (Ա Տիմոթեոս 4.12): Այս դասի նպատակն է օգնել ձեզ երիտասարդ տարիքում ձգտել Հիսուս Քրիստոսի աշակերտի օրինակ դառնալ:

Օգտվեք ցուցակներից կամ աղյուսակներից Ուսանողներին օգնեք սովորել, թե ինչպես ավելի արդյունավետ ուսումնասիրել սուրբ գրությունները՝ ցուցադրելով նրանց, թե ինչպես ստեղծել ցուցակներ կամ աղյուսակներ: Դա կարող է նրանց օգնել ի մի բերել և հասկանալ սուրբ գրությունների մանրամասները, ինչպես նաև Սուրբ հոգուց ստացած տպավորությունները: Այս դասն ուսանողներին հնարավորություն կընձեռի զարգացնել այս հմտությունը:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել հետևյալ հարցի մասին և պատրաստ լինել կիսվել իրենց մտքերով. Եթե որևէ մեկը ձեզ հետևեր մեկ շաբաթվա ընթացքում, նա ի՞նչ ապացույց կտեսներ, որ դուք ձգտում եք հետևել Հիսուս Քրիստոսին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հետևյալ դասը օգնում է ուսանողներին ուսումնասիրել Պողոսի ուսմունքները այն մասին, թե ինչպես օրինակ լինել հավատացյալներին: Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի շատ բան սովորել Պողոսի ուսմունքների մասին, կարող եք դասարանը բաժանել երեք խմբի: Մի խումբը կարող է ուսումնասիրել Ա Տիմոթեոս 4.12-16 հատվածները՝ օգտագործելով այս դասը, իսկ մյուս երկու խմբերը կարող են ուսունասիրել Ա Տիմոթեոս 6.7-12 և Բ Տիմոթեոս 1.1-8 հատվածները՝ օգտագործելով «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժնի տեղեկությունները: Այնուհետև յուրաքանչյուր խումբ կարող է կիսվել իր սովորածով:

Ի՞նչ է սա ասում ձեր մասին

  • Եթե որևէ մեկը ձեզ հետևեր մեկ շաբաթվա ընթացքում, նա ի՞նչ ապացույց կտեսներ, որ դուք ձգտում եք հետևել Հիսուս Քրիստոսին:

  • Ի՞նչն է ձեր կյանքում բարելավվում, երբ դուք փորձում եք հետևել Քրիստոսին:

Կարող եք խնդրել մի քանի ուսանողների կիսվել իրենց մտքերով:

Կարող եք դիտել «Կորցրած դրամապանակը» տեսանյութը (2:40) ChurchofJesusChrist.org կայքում, որը ցուցադրում է Քրիստոսանման աշակերտության օրինակներ:

2:40

The Lost Purse

  • Ինչո՞ւ է կարևոր մտածել, թե ինչ օրինակ են ծառայում ուրիշների համար:

Մտածեք, թե որքանով եք ձեզ լավ զգում ուրիշների համար Հիսուս Քրիստոսի հետևորդի օրինակ ծառայելիս և ինչու:

Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք Սուրբ Հոգու ուղղորդումը՝ բացահայտելով, թե դուք ինչպես եք ուրիշներին դեպի Փրկիչը տանող օրինակ ծառայում: Եթե ձեզ համար անհարմար է օրինակ ծառայել ուրիշներին, փնտրեք ճշմարտություններ, որոնք կօգնեն և կոգեշնչեն ձեզ:

Պողոսի խորհուրդը Տիմոթեոսին

Նոր Կտակարանը ներառում է Պողոսի երկու նամակը իր ամենավստահելի ընկերներից մեկին՝ Տիմոթեոսին ( Ա Կորնթացիս 4.17): Երբ կարդում եք հետևյալ տեղեկությունները Տիմոթեոսի մասին, մտածեք, թե նրա օրինակն ինչու է ազդել ուրիշների վրա: Դուք ձեզ որևէ կերպ նմանեցնո՞ւմ եք նրան:

  • Տիմոթեոսի մայրը և տատիկը արդար օրինակներ էին, բայց նրա հայրը հույն հեթանոս էր և հավանաբար հավատացյալ չէր (տես Գործք Առաքելոց 16.1 , Բ Տիմոթեոս 1.5 , 3.14-15):

  • Տիմոթեոսը ծառայում էր որպես Եփեսոսի Եկեղեցու ղեկավար (տես Ա Տիմոթեոս 1.3). մի մեծ քաղաք, որտեղ տարածված էր կռապաշտությունն ու անբարոյականությունը (տես Գործք Առաքելոց 19.35):

  • Պողոսը ակնարկել էր, որ որոշ անդամներ կասկածում էին Տիմոթեոսի ղեկավարելու կարողությունների վրա, քանի որ նա երիտասարդ էր (տես Ա Տիմոթեոս 4.12):

Կարդացեք Ա Տիմոթէոս 4.12 հատվածը` առանձնացնելով, թե Պողոսն ինչ խորհուրդ տվեց Տիմոթեոսին անել:

  • Ի՞նչ գտաք, որն իմաստալից էր ձեզ համար:

  • Ինչպե՞ս մեկ հայտարարությամբ կամփոփեիք Պողոսի՝ հատված 12 -ում ներկայացված հրավերը և հատված 16 -ում ներկայացված խոստումը:

Ուսանողները կարող են իրենց խոսքերով պատասխանել, սակայն օգնեք նրանց բացահայտել հետևյալ ճշմարտությունը․

Պողոսը Ա Տիմոթեոս 4.12,16 հատվածներում ուսուցանել է, որ եթե մենք օրինակ ծառայենք հավատացյալներին, մենք կարող ենք փրկել մեզ և ուրիշներին:

Սուրբ գրություններում ցուցակներ բացահայտելը կարող է մեզ օգնել տեսնել, թե ինչպես կյանքում կիրառել ավետարանական ճշմարտությունները: Հատված 12 -ում Պողոսը նշել է, թե որ բնագավառներում մենք կարող ենք ավելի նմանվել Քրիստոսին և ուրիշների համար օրինակ ծառայել:

Նորից կարդացեք հատված 12 -ը և նշեք այն բառերը, որոնք նկարագրում են, թե որ բնագավառների վրա է Պողոսը խորհուրդ տալիս կենտրանանալ: Կարող եք այս ցուցակը գրի առնել ձեր օրագրում:

Գրատախտակին գրեք ուսանողների կողմից բացահայտված բնագավառների ցուցակը: Տեղ թողեք գրատախտակին, որպեսզի դասի ընթացքում յուրաքանչյուր բնագավառի տակ գաղափարներ ավելացնեք:

  • Ինչպե՞ս կբացատրեիք, թե այս բառերից յուրաքանչյուրն ինչ է նշանակում: (Անհրաժեշտության դեպքում օգտագործեք ուսումնասիրության գործիքներ կամ բառարան, որպեսզի կարողանաք սահմանել դրանք):

Օգտակար կլինի իմանալ, որ զրույց բառը այս հատվածում նշանակում է վարք կամ վարքագիծ:

  • Ո՞ւմ եք ճանաչում, որ կարող է այս բնագավառներում լավ օրինակ հանդիսանալ: Նրա օրինակն ինչպե՞ս է օգնել ձեզ և ուրիշներին:

Մինչ ուսանողները խորհեն այս հարցի շուրջ, առաջարկեք նրանց մտածել իրենց համադասարանցիների մասին: Մի քանի ուսանողների առաջարկեք կիսվել: Ուսանողները կարող են նաև նամակներ գրել դասարանի մյուս անդամներին այն մասին, թե նրանք ինչպես են լավ օրինակ եղել իրենց համար: Ուրիշների լավ օրինակները նկատելն ու նշելը կարող է միավորել դասարանը:

  • Ինչպե՞ս էր Հիսուս Քրիստոսը կատարյալ օրինակ ծառայում այս բնագավառներում: Նրա օրինակն ինչպե՞ս է օրհնել ձեզ:

  • Ձեր կարծիքով, Տերն ինչո՞ւ է ցանկանում, որ դուք օրինակ ծառայեք ուրիշների համար այս բնագավառներում:

Դուք ինչպե՞ս կարող եք օրինակ ծառայել

Նշեք, թե ինչպես կարող եք օրինակ ծառայել ձեր ընտրած բնագավառներում: Օրինակ՝ «խոսքով» օրինակ ծառայելու համար կարող եք նշել հետևյալ գաղափարները.

  • ավելի հաճախ երախտագիտություն հայտնեք

  • մարդկանց անկեղծորեն գովեք

  • ասեք ճշմարտությունը

  • խուսափեք հայհոյանքներ օգտագործելուց

  • ավելի հաճախ արտահայտեք ձեզ սերը

  • հարգանքով վերաբերվեք մարդկանց

  • մի բամբասեք

  • ավելի անկեղծորեն աղոթեք

Եթե նրանց գաղափարները խիստ անձնական չեն, խնդրեք ուսանողներին կիսվել դրանցով՝ գրելով դրանք գրատախտակին:

Մի պահ խորհեք, թե Տերն ինչպես կարող է ձեզ և ուրիշներին օրհնել, եթե դուք ձգտում եք օրինակ ծառայել այս բնագավառներում:

  • Ի՞նչ եք սովորել կամ զգացել այսօր, որը ձեզ կօգնի Հիսուս Քրիստոսի աշակերտի ավելի լավ օրինակ դառնալ:

  • Ի՞նչ կանեք դուք, որ ուրիշների համար այդ օրինակը դառնաք:

  • Ձեր կարծիքով, ձեր օրինակն ինչ է ուսուցանելու ուրիշներին՝ Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգնված Եկեղեցու մասին: Ինչո՞ւ:

Վկայեք, թե լավ օրինակն ինչ ազդեցություն կարող է ունենալ ուրիշների վրա: Կարող եք կիսվել անձնական պատմությունով, թե ինչպես է որևէ մեկի Քրիստոսանման օրինակը օրհնել է ձեզ, և ուսանողներին առաջարկեք իրագործել այն փոփոխությունները, որոնք նրանք բացահայտել են այս դասի ընթացքում:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ օրինակ դառնալ

Կարող եք դիտել ChurchofJesusChrist.org կայքում տեղադրված հետևյալ տեսանյութերից մեկը կամ մի քանիսը, որոնք ցուցադրում են, թե երիտասարդներն ինչպես կարող են օրինակ ծառայել ուրիշների համար: Այս տեսանյութերը դիտելիս մտածեք, թե դուք ինչպես կարող եք օրինակ ծառայել ուրիշների համար:

«Կիսվելով ձեր լույսով» (2:56)

2:56

Sharing Your Light

«Գթություն. Հավատացյալների օրինակ» (4:50)

4:50

Charity: An Example of the Believers

«Ինչո՞վ ենք մենք տարբերվում. Օրինակ» (2:51)

2:51

Something Different About Us: Example

Արդյո՞ք կարևոր է իմ օրինակը՝ որպես դեռահաս

Քույր Բոննի Հ. Քորդոնը՝ Երիտասարդ կանանց գերագույն նախագահը, ուսուցանել է ձեր օրինակի կարևորության մասին.

10:28

That They May See

Former Official Portrait of Sister Bonnie H. Cordon, Photographed October 2016. Replaced October 2018.

Իմ սիրելի՛ ընկերներ, ինչո՞ւ է լույսի շողն այդքան կարևոր։ Տերն ասել է մեզ, որ «երկրի վրա դեռ շատերը կան …. որոնք ճշմարտությունից հեռու են մնացել, միայն որովհետև չգիտեն որտեղ գտնեն այն» [ Վարդապետություն և Ուխտեր 123.12 ]: Մենք կարող ենք օգնել: Մենք կարող ենք գիտակցաբար մեր լույսը տարածել, որ ուրիշները կարողանան տեսնել։ Մենք կարող ենք հրավեր հղել: Մենք կարող ենք ճանապարհ գնալ նրանց հետ, ովքեր քայլ են անում դեպի Փրկիչը՝ անկախ նրանից, որքան երերուն են քայլում: …

Ես վկայում եմ, որ Տերը կմեծացնի յուրաքանչյուր փոքր ջանք։ Սուրբ Հոգին կհուշի մեզ, թե ինչ ասել կամ անել։ Նման ջանքերը գուցե պահանջեն, որ դուրս գանք հարմարավետության գոտուց, բայց կարող ենք վստահ լինել, որ Տերը կօգնի, որ մեր լույսը շողա:

(Բոննի Հ. Քորդոն, «Որ նրանք կարողանան տեսնել», Ensign կամ Լիահոնա, մայիս 2020, 80)

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն (1927–-2018) ուսուցանել է օրինակ լինելու մասին.

Official portrait of President Thomas S. Monson, 2008.

Եղեք օրինակ …: Մեր հնարավորությունները մեր առջև են: Բայց դրանք անցողիկ են: Դուք դրանք կարող եք գտնել ձեր տանը կամ ամենօրյա գործերում: Մեր Տերը նշել է ձևը. «[Նա] ման եկավ բարի անելով»: ( Գործք Առաքելոց 10.38): Նա իսկապես օրինակ էր ծառայում հավատացյալների համար:

Իսկ մե՞նք:

(Թոմաս Ս. Մոնսոն, «Օրինակ հավատացյալների համար», Ensign, նոյեմբեր 1992, 98)

Ա Տիմոթեոս 4.16 : Ի՞նչ նկատի ուներ Պողոսը, երբ ասաց. «Զգոյշ կաց»

Չնայած Պողոսն ասել է «քո անձն էլ կ’ապրեցնես, եւ քեզ լսողներին էլ» ( Ա Տիմոթեոս 4.16), նա նաև վկայել է, որ մենք կարող ենք փրկվել միայն Հիսուս Քրիստոսի միջոցով (տես Ա Տիմոթեոս 1.15-16 , 2.5-6): Մենք կարող ենք Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրել մեր ջանքերի շնորհիվ և թույլ տանք Նրան փրկել մեզ:

Օժանդակ ուսումնական վարժություններ

Ա Տիմոթեոս 6․7-12 Վստահել հարստությանը, թե Աստծուն

Ուսանողներին մի փոքր գումար ցուցադրեք և առաջարկեք այն բաժանել այնպես, որ լավ նպատակի ծառայի:

Ուսանողներին առաջարկեք կարդալ Ա Տիմոթեոս 6.7-12 հատվածները և բացատրել, թե նրանց կարծիքով, Պողոսն ինչու արեց այս զգուշացումը, չնայած նա գիտեր, որ դրամը կարող է բարի նպատակով օգտագործվել: Հարցրեք, թե այս ճշմարտությունները որքանով են կիրառելի ինչպես հարուստների, այնպես էլ աղքատների համար:

Ուսանողներին ժամանակ տվեք սուրբ գրությունն ուսումնասիրելու և հարստությանը վերաբերող Տիրոջ խորհուրդը փնտրելու համար: (Հնարավոր հատվածներից են Ա Տիմոթեոս 6.17–19 , Մատթեոս 6.19–21, 24 , Հակոբոս 2.17–19 , Վարդապետություն և Ուխտեր 6.7 , 56:16–17):

Ուսանողներին առաջարկեք ամփոփել և կիսվել, թե ինչ են սովորել այս հատվածներից:

Բ Տիմոթեոս 1․1-8 Հաղթահարեք վախը

Գրատախտակին գրեք Վախ բառը և խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչպես է վախը ներգործում մեզ վրա։ Ուսանողներին առաջարկեք կարդալ Բ Տիմոթեոս 1.1-8 հատվածները՝ փնտրելով մի սկզբունք, որը նրանց կօգնի հաղթահարել վախը: Քննարկեք այս սկզբունքը. Երբ ջանասիրաբար ձգտենք, որպեսզի Հոգին մեզ հետ ունենանք, մենք կհաղթահարենք վախը և չենք ամաչի Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայությունից: Հետևյալ հարցերը կարող են օգնել ուսանողներին հասկանալ այս սկզբունքը.

  • Ինչպե՞ս կարող է աստվածային զորությունը, սերը և Հոգու կողմից ստացված ճիշտ որոշումն օգնել մեզ հաղթահարել վախը։

  • Ի՞նչ եղանակներով կարող ենք ցույց տալ, որ մենք չենք ամաչում Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայությունից։

  • Ե՞րբ է Հոգին օգնել ձեզ հաղթահարել վախը կամ խիզախություն տվել ձեզ՝ ամուր կանգնելու Հիսուս Քրիստոսի վկայության մեջ։