Սեմինարիա
Եբրայեցիս 12


Եբրայեցիս 12

«Տէրը իրան սիրածին խրատում է»

Young family in New Zealand playing and laughing with their children outside their home. They are playing basketball, holding the children and laughing and watching a small boy ride a trike.

Վերջին անգամ ե՞րբ է ինչ-որ մեկը խրատել կամ ուղղել ձեզ։ Դուք ինչպե՞ս արձագանքեցիք: Երբևէ երախտապարտ եղե՞լ եք ձեզ ուղղելու համար: Պողոսը գրել է եբրայեցի Սրբերին և բացատրել է նրանց, որ մեր Երկնային Հայրը հաճախ ցույց է տալիս Իր սերը՝ ուղղելով մեզ: Այս դասը կօգնի ձեզ սովորել, թե ինչպես խոնարհաբար ենթարկվել Երկնային Հոր ուղղմանը, որը կօգնի ձեզ խաղաղություն գտնել և ավելի նմանվել Նրան:

Աղոթեք ուսանողների համար Երկնային Հայրը յուրաքանչյուր ուսանողի անհատապես գիտի։ Երբ աղոթեք Նրան, Նա կարող է օգնել ձեզ հասկանալ ուսանողների կարիքները և ոգեշնչել ձեզ նրանց կարիքները բավարարելու ուղիներ գտնելու համար։ Լսեք հուշումները, որոնք կարող են տրվել դասի ընթացքում, կամ երբ դուք պատրաստվում եք ուսուցանելու:

Ուսանողի նախապատրաստում․ Խնդրեք ուսանողներին հիշել այն դեպքերը, երբ իրենք երախտապարտ են եղել ուղղման համար՝ լինի դա Աստծո կողմից, թե մեկ ուրիշի:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Կյանքի մրցավազք

Եբրայեցիս 12․9-ը , որը վարդապետության սերտման հատված է, ավելի խորությամբ կուսումնասիրվի հաջորդ դասի ընթացքում: Եթե դասաժամը սահմանափակ է, և Եբրայեցիս 12 գլխի վերաբերյալ միայն մեկ դաս է հնարավոր անցկացնել, մտածեք, թե ինչպես կարող եք արդյունավետ կերպով համատեղել երկու դասերը:

Ցուցադրեք հետևյալ պատկերները (կամ նման նկարներ)։

Rio , Brazil - 9 September 2016; Jason Smyth of Ireland on his way to winning the Men's 100m
Athlete Track or Running Track with nice scenic

Մինչ ուսանողներն իրենց ուսումնական օրագրերում կպատասխանեն հետևյալ հարցերին, առաջարկեք նրանց զույգերով կամ փոքր խմբերով քննարկել, թե որքանով է կյանքը նման մրցավազքի:

Ձեր ուսումնասիրության օրագրում գրեք այն իրավիճակների ցանկը, երբ ձեր մահկանացու կյանքը նման է երկար մրցատարածությամբ մրցավազքի։ Օրինակ՝ կարող եք պատասխանել հետևյալ հարցերին.

  • Ինչի՞ հետևանքով եք դուք ձեզ հոգնած կամ ուժասպառ զգում։

  • Որո՞նք են այն եղանակները, որոնց միջոցով դուք ձեզ լավ եք դրսևորում մրցավազքում, և այն եղանակները, որոնցով կարող եք ավելի լավ դրսևորել ձեզ:

  • Ո՞րն է այն նպատակակետը, որի ուղղությամբ դուք վազում եք: Ինչո՞ւ է այն ցանկալի։

  • Դուք ինչո՞ւ եք օգնության կարիք զգում կյանքի մրցավազքն ավարտելու համար:

«Համբերութեամբ վազենք»

Պողոս Առաքյալը մեր կյանքը համեմատում է մրցավազքի հետ:Կարդացեք Եբրայեցիս 12.1–2 հատվածները՝ փնտրելով, թե ինչ է ուսուցանել Պողոսը այն մասին, թե մենք ինչպես կարող ենք հաջողությամբ վազել կյանքի մրցավազքը: Նկատի ունեցեք, որ հատված 1-ում նշված «վկաների ամպը» վերաբերում է Եբրայեցիս 11-ում գրված հավատքի օրինակներին։

  • Ի՞նչն ամենաշատը տպավորեց ձեզ այս հատվածում։

  • Պողոսի խորհրդին հետևելն ինչպե՞ս կօգնի մեզ հաջողությամբ անցնել կյանքի մրցավազքը:

Պողոսը նշել է հատված 2-ում , որ Փրկիչը դիմակայեց խաչելության մարտահրավերին՝ կենտրոնանալով «ուրախության վրա, որը դրվել էր Նրա առաջ» ( Եբրայեցիս 12.2)։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է:

17:1

Joy and Spiritual Survival

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Ո՞րն էր ուրախությունը, որը դրվել էր Նրա առաջ: Անշուշտ, այն ընդգրկում էր մեզ մաքրելու, բժշկելու և զորացնելու ուրախությունը, ուրախությունը` վճարելու բոլոր նրանց մեղքերի համար, ովքեր կապաշխարեն, ուրախությունը` իմ և քո տունդարձը հնարավոր դարձնելու համար, որպեսզի մաքուր և արժանի լինենք ապրելու մեր Երկնային Ծնողների ու ընտանիքների հետ:

(Ռասսել Մ. Նելսոն, «Ուրախություն և հոգևոր գոյատևում», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 83)

  • Խաչելության ժամանակ Փրկչի կենտրոնացումը ի՞նչ է ձեզ ուսուցանում այն մասին, թե Նա ինչ է զգում ձեր հանդեպ:

  • Հիսուս Քրիստոսի մասին այս գիտելիքը ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ուրախություն ապրել նույնիսկ դժվար պահերին:

  • Ո՞ր ուրախությունների վրա կարող եք կենտրոնանալ ձեր կյանքի դժվար պահերին:

Տոկունության խրատ Տիրոջից

Հիշեք դեպք, երբ ինչ-որ մեկը ձեզ ուղղել է, և ինչպես եք դուք արձագանքել։

  • Որո՞նք են ձեզ ուղղելու պատճառները։

  • Ինչու երբեմն դժվար է ուղղում ստանալ ուրիշների կողմից:

  • Ե՞րբ եք երախտապարտ եղել ձեր ստացած ուղղումների համար: Ինչո՞ւ:

Ցուցադրեք սուրբ գրությունների հետևյալ հղումը և ուսանողներին բաժանեք փոքր խմբերի, որպեսզի ուսումնասիրեն հատվածը և քննարկեն առնչվող հարցերը: Յուրաքանչյուր խմբից մեկին առաջարկեք կիսվել մի քանի պատասխաններով, որոնք, իրենց կարծիքով, հատկապես օգտակար կամ խրատական են:

Կարդացեք Եբրայեցիս 12.5–7, 9–11 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ է ուսուցանել Պողոսը խրատելու և ուղղելու մասին։

Եթե ուսանողները հարցեր ունեն խորթ բառի վերաբերյալ Եբրայեցիս 12․8 հատվածում, բացատրեք նրանց, որ այն վերաբերում է ամուսնությունից դուրս ծնվածներին, որոնք Պողոսի ժամանակներում օրինական ժառանգներ չէին համարվում։

  • Այս հատվածները ի՞նչ են ուսուցանում՝ մեզ խրատելու Երկնային Հոր նպատակների մասին:

Կրկին վերանայեք Եբրայեցիս 12․10–11 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես կարող եք ավարտել հետևյալ ճշմարտությունը.

Եթե մենք ենթարկվենք Երկնային Հոր խրատին …

Ուսանողներին խնդրեք կիսվել իրենց մտքերով: Անհրաժեշտության դեպքում օգնեք նրանց բացահայտել նմանատիպ մի ճշմարտություն՝ նշելով «Նորա սրբութիւնն ընդունենք» արտահայտությունը հատված 10-ում և «նորանով վարժուածներին արդար խաղաղութեան պտուղ է վճարում» արտահայտությունը՝ հատված 11-ում :

Ահա այս ճշմարտությունը ավարտելու մի տարբերակ. Եթե մենք հնազանդվում ենք Աստծուց տրված խրատին, կարող ենք ավելի նմանվել Նրան և ունենալ այն խաղաղությունը, որը գալիս է արդարակեցությունից։

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիսթոֆերսոնը տվել է հետևյալ գաղափարները խրատի մասին, որը մենք ստանում ենք Տիրոջից.

Portrait of Elder D. Todd Christofferson. Photographed in March 2020.

Աստվածային խրատն ունի առնվազն երեք նպատակ. (1) համոզել մեզ ապաշխարել, (2) կատարելագործել և սրբագործել մեզ, և (3) երբեմն էլ վերաուղղորդել մեր կյանքի ընթացքը` ըստ Աստծո իմաստության: …

… Եթե մենք պատրաստ ենք, անհրաժեշտ ուղղումը կտրվի տարբեր ձևերով և տարբեր աղբյուրներից: Այն կարող է տրվել մեր աղոթքների ժամանակ, երբ Աստված կասի մեր մտքին և մեր սրտին Սուրբ Հոգու միջոցով (տես Վարդապետություն և Ուխտեր 8.2): Այն կարող է տրվել որպես աղոթքների պատասխան, որը «Ոչ» է կամ ոչ այն, ինչ մենք սպասում էինք: Խրատը կարող է տրվել, երբ մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները, և երբ մեզ հիշեցվում են թերությունների, անհնազանդության կամ պարզապես անտեսված հարցերի մասին:

(Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Ես որոնց որ սիրում եմ, հանդիմանում և խրատում եմ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 98, 100):

  • Երեց Քրիստոֆերսոնի հայտարարության համաձայն, որո՞նք են այն եղանակները, որոնց միջոցով Երկնային Հայրը կարող է խրատել կամ ուղղել մեզ:

Հնարավորության դեպքում դիտեք «Աստծո կամքը» տեսանյութը (3:01)՝ տեսնելով, թե ինչպես Առաջին Նախագահությունից նախագահ Հյու Բ. Բրաունին (1883–1975) օգնեց Աստծո խրատը: Այս տեսանյութը կարելի է գտնել ChurchofJesusChrist.org կայքում։

3:2

The Will of God

  • Այս տեսանյութը դիտելիս ի՞նչ մտքեր և զգացումներ ունեցաք, որոնք կարող են օգնել ձեզ ձեր կյանքում:

  • Ինչպե՞ս կարող է Երկնային Հոր խրատին ենթարկվելը խաղաղություն բերել և օգնել ձեզ ավելի նմանվել Նրան:

  • Ի՞նչ փորձառություններ եք ունեցել, երբ Երկնային Հոր խրատը օգնել է ձեզ խաղաղություն գտնել կամ ավելի նմանվել Նրան:

  • Ինչպե՞ս է այս փորձառությունն ազդել Նրա հանդեպ ձեր զգացմունքների վրա:

Կիսվեք Աստծո կողմից խրատ ստանալու օրինակով, որպեսզի օգնեք ուսանողներին մտածել իրենց սեփական փորձառությունների մասին: Մի կիսվեք խիստ անձնական կամ գաղտնի տեղեկություններով։

Ուսանողներին բավարար ժամանակ տվեք մտածելու և հետևյալ վարժությունը կատարելու համար, հորդորեք նրանց գործել իրենց ստացած տպավորությունների հիման վրա։

Մտածեք այն մասին, թե ինչ եք սովորել և զգացել այսօր, որը կարող է օգնել ձեզ ձեր կյանքում: Գրանցեք ձեր մտքերն ու տպավորությունները, այդ թվում ցանկացած գործողություն, որը նախատեսում եք կատարել՝ հիմնվելով ձեր սովորածի և զգացածի վրա:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ի՞նչ անել, եթե զգում եմ, որ կյանքի մրցավազքում հետ եմ մնում ուրիշներից

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրել է.

Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Մենք մրցակցության մեջ չենք միմյանց հետ, տեսնելու թե ով է ամենահարուստը, ամենատաղանդավորը, ամենագեղեցիկը կամ ամենաօրհնվածը։ Մրցակցությունը, որն իրականում առկա է, մրցակցություն է մեղքի դեմ։

(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Այգու մշակները», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 31)

Ինչպե՞ս են Երկնային Հոր խրատները ցույց տալիս Նրա սերը մեր հանդեպ

Յոթանասունից Երեց Տանիելա Բ․ Վաքոլոն նկարագրել է օրինակներ իր և Ջոզեֆ Սմիթի կյանքից, որոնք ցույց են տալիս Աստծո սերը խրատների միջոցով։

Դիտեք «Աստված սիրում է Իր զավակներին» տեսանյութը 5․23-8․04-ը՝ այդ օրինակները տեսնելու համար:

8:40

God Loves His Children

Սուրբ Գիրքը վկայում է Տիրոջ խրատների բազմաթիվ նպատակների մասին: Եբրայեցիս 12.10 -ում Պողոսն ուսուցանեց, որ Տերը ուղղում է մեզ «մեր օգտի համար, որ Նորա սրբութիւնն ընդունենք»: Նրա ուղղումը «նորանով վարժուածներին արդար խաղաղութեան պտուղ է վճարում» ( Եբրայեցիս 12.11)։ Տիրոջ ուղղումը կարող է ունենալ բազմաթիվ ձևեր, և այն միշտ օգնում է ուսուցանել մարդկանց, ինչպես նաև տրամադրել անհրաժեշտ ուղղում: Խրատը օգնում է մարդկանց հիշել Տիրոջը, ապաշխարել, ստանալ ներում և ազատում, սովորել հնազանդություն և զտվել որպես ոսկի (տես Հելաման 12․3 ; Վարդապետություն և Ուխտեր 1․27 , 95․1 , 105․6 , Հոբ 23․10

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ասել է Տիրոջ խրատի մասին.

Portrait of Elder D. Todd Christofferson. Photographed in March 2020.

Ուղղումը կենսական կարևորություն ունի, եթե մենք ցանկանում ենք մեր կյանքը համապատասխանեցնել «կատարեալ [մարդուն], [այսինքն] Քրիստոսի կատարեալ հասակի չափովը» ( Եփեսացիս 4.13): Պողոսն ասել է աստվածային ուղղման կամ խրատի մասին. «Տէրը իրան սիրածին խրատում է» ( Եբրայեցիս 12.6): Թեև դրան դժվար է դիմանալ, մենք իսկապես պետք է ուրախանանք, եթե Աստված մեզ այնքան արժանի է համարում, որ ժամանակ է գտնում և անհանգստանում մեզ ուղղելու համար:

(Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Ես որոնց որ սիրում եմ, հանդիմանում և խրատում եմ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 97–98):

Օժանդակ ուսումնական վարժություններ

Եբրայեցիս 12․1 «Վկաների ամպ»

Որպեսզի ուսանողներն ավելի լավ հասկանան, թե ինչ նկատի ուներ Պողոսը «վկաների ամպ» արտահայտությամբ, օգտակար կլինի նշել, որ ամպ նշանակում է «խիտ բազմություն, ամբոխ» (Ջեյմս ՍթրոնգԱստվածաշնչի ընդլայնված սպառիչ համաձայնեցում[2010], հունարեն բառարանի բաժին, գրառում 3509)։

Խնդրեք ուսանողներին կազմել այն մարդկանց ցուցակը, որոնց իրենք համարում են Հիսուս Քրիստոսի ավետարանի ճշմարտացիության վկաները: Նրանք կարող են սկսել ներկայումս ողջ մարդկանցից, իսկ հետո անցնել նրանց, ովքեր մահացել են: Առաջարկեք մի քանի ուսանողի կիսվել, թե ինչպես կարող է այս «վկաների ամպը» քաջալերել կամ ինչպես է քաջալերել իրենց, երբ իրենք առաջադիմել են կյանքում:

Եբրայեցիս 12․5–7, 9–11 ։ Ինչպես ստանալ ուղղում

Եթե ուսանողների համար օգտակար կլինի քննարկումն այն մասին, թե ինչպես ստանալ ուղղում, նրանք կարող են կարդալ Եբրայեցիս 12․5–7, 9–11 հատվածները և գտնել, թե ինչպես է Պողոսն առաջարկում մեզ ուղղում ստանալ Տիրոջից: Առաջարկեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչ են ավելացնում հետևյալ բառերը և արտահայտությունները իրենց ըմբռնմանը, թե մենք ինչպես կարող ենք ընդունել Տիրոջ խրատը․ «մի անարգիր Տիրոջ խրատը. Եւ ոչ էլ վհատուիր նորանից» ( հատված 5), «խրատին համբերէք» ( հատված 7), «նորանցից ամաչում էինք, չէ՞ որ առաւել եւս պիտի հնազանդինք հոգիների Հօրը» ( հատված  9), և «նորանով վարժուիք» կամ հետևեք խրատին հատված 11

Առաջարկեք ուսանողներին նշել այն Քրիստոսանման հատկանիշները, որոնք մեզ անհրաժեշտ են, եթե մենք ուզում ենք Աստծո ուղղումը ստանալ այս եղանակներով: Նրանք կարող են ընտրել որևէ Քրիստոսանման հատկանիշ, որը կցանկանային զարգացնել, և ծրագիր կազմել դա անելու համար: