Սեմինարիա
Եբրայեցիս 11․ Մաս 2


Եբրայեցիս 11․ Մաս 2

Ապրել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով

Youth preparing food for service project in Puerto Rico

Երբևէ խորհե՞լ եք, թե որոշ մարդիկ ինչպե՞ս են հավատարիմ մնում հավատքին, նույնիսկ` կյանքի ամենադժվար փորձություններին բախվելիս: Նրանք ի՞նչ են հասկանում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որն օգնում է նրանց դիմակայել: Եբրայեցի Սրբերին հավատքի մասին ուսուցանելուց հետո Պողոսը հորդորեց նրանց դրսևորել իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոս, ինչպես դա արել էին հավատք ունեցող մյուս մարդիկ: Այս դասը կօգնի ձեզ մեծացնել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով ապրելու ձեր ցանկությունը և ճանաչել այն օրհնությունները, որոնք Աստված տալիս է ձեզ ձեր հավատքի շնորհիվ:

Խրախուսեք ուսանողներին գիտակցաբար ձգտել ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Փրկչին նմանվելը հավատք պահանջող գործընթաց է: Հավատքն առ Հիսուս Քրիստոս կդառնա նրանց բնավորության հատկանիշը, եթե սովորեն Նրա մասին և գործեն Նրա հանդեպ հավատքով:

Ուսանողի նախապատրաստում. Առաջարկեք ուսանողներին մտածել այն մասին, թե իրենք կամ իրենց ծանոթը ինչպե՞ս են օրհնվել Աստծո կողմից, քանի որ գործադրել են իրենց հավատքը առ Հիսուս Քրիստոս: Խրախուսեք նրանց պատրաստվել և իրենց մտքերով կիսվել դասարանի հետ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Գործեք հավատքով

Դասը սկսելիս կարող եք սուրբ գրություններից կամ Եկեղեցու պատմությունից մի քանի պատկերներ ցուցադրել, որոնք ներկայացնում են մի մարդու, որն իր հավատքն է դրսևորում առ Հիսուս Քրիստոս: Առաջարկեք մի քանի ուսանողների համառոտ վերապատմել այդ մարդու պատմությունը և բացատրել, թե ինչպես է այդ մարդը օրհնվել հավատքով գործելու համար: Ուսանողները կարող են օգտագործել դասին նախապատրաստվելու առաջադրանքը այս վարժության համար:

Հիշեք սուրբ գրություններում կամ Եկեղեցու պատմության մեջ նկարագրված անհատների կամ ձեզ ծանոթ մարդկանց, որոնք օրհնվել են Աստծո կողմից, քանի որ հավատք են գործադրել առ Հիսուս Քրիստոս: Հետևյալ պատկերները կարող են օգնել ձեզ հիշել այդ պատմություններից մի քանիսը:

The Old Testament prophet Enoch and people from the City of Zion being translated. The people are depicted kneeling on a cloud. Enoch has his arms raised in the air.
A woman lying on the ground as she reaches for the hem of the garment of Jesus Christ.
The Book of Mormon prophet Helaman riding on a white horse. Helaman is leading an army of 2,000 young Lamanite warriors. The warriors are marching and carrying spears. Scriptural reference: Alma 53:16-22.
Joseph Smith sitting on the floor on some straw in Liberty jail writing on a piece of paper with sunlight shining on him.
  • Այդ մարդու մասին պատմության մեջ ի՞նչն է ավելի տպավորիչ ձեզ համար։

  • Ինչպե՞ս ենք մենք լավ ազդեցություն գործում, երբ լսում ենք կամ կիսվում ենք հավատքի մասին պատմություններով: Ինչո՞ւ:

Նախորդ դասի ընթացքում դուք սովորեցիք, թե ձեզ համար ինչ է նշանակում հավատք ունենալ առ Հիսուս Քրիստոսը: Խորհեք, թե Նրա հանդեպ ավելի մեծ հավատք գործադրելով, ինչպես կարող եք ուժեղացնել ձեզ այն ոլորտներում, որտեղ դուք կարող եք ձեզ թույլ և խոցելի զգալ: Կարող եք այդ տպավորությունները գրանցել ձեր օրագրում: Այսօրվա դասն ուսումնասիրելիս խորհեք, թե ինչպես կարող եք մեծացնել հավատք դրսևորելու ձեր ցանկությունն ու կարողությունը:

Նրանք, ովքեր ապրում են «հավատքով»

Ինչպես գրված է Եբրայեցիս 11-ում , Պողոսը կիսվեց Հին Կտակարանում հիշատակված մարդկանց բազմաթիվ օրինակներով, որոնք ապրել են «հավատքով» և «հավատքի միջոցով»։ Դուք կարող եք նկատել, որ այս արտահայտությունները մի քանի անգամ կրկնվում են Եբրայեցիս 11-ում ։ Երբ ուսումնասիրեք որոշ օրինակներ, որոնցով Պողոսը կիսվել է եբրայեցի Սրբերի հետ, մտածեք, թե ինչպես դրսևորվեցին Աստծո սերն ու առատաձեռնությունը այն պարգևների և օրհնությունների մեջ, որոնք Նա շնորհեց նրանց, ովքեր գործում էին հավատքով:

Հետևյալ վարժության համար դասարանը բաժանեք երեք խմբի, որոնցից յուրաքանչյուրին հանձնարարեք ուսումնասիրել հատվածների խմբերից մեկը: Երբ ուսանողներն ավարտեն, նրանց կարող եք առաջարկել կիսվել իրենց սովորածով մեկ այլ ուսանողի հետ, որն ուսումնասիրել է այլ պատմություն:

Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում ստեղծեք երկու սյունակով աղյուսակ՝ հետևյալի նման։ Յուրաքանչյուր վերնագրի տակ բավականաչափ տեղ թողեք:

Ինչպես դրսևորվեց հավատքը

Ինչպես Աստված պարգևատրեց հավատարիմ գործողությունների համար

Ուսումնասիրեք հետևյալ հատվածների խմբերից առնվազն մեկը: Ուսումնասիրելիս գրանցեք ձեր գաղափարները սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի աղյուսակում։

Եբրայեցիս 11․4-11, 17–22

Եբրայեցիս 11․23–31

Եբրայեցիս 11․32–38

Հետևյալ հարցերը կարող եք օգտագործել, որպեսզի օգնեք ուսանողներին կրկնել իրենց սովորածը:

  • Ձեր հատվածներում նշված մարդիկ ինչ միջոցներով էին դրսևորում իրենց հավատքը Աստծո հանդեպ։

  • Ի՞նչ միջոցներով Աստված վարձահատույց եղավ նրանց Իր զորությամբ և օրհնություններով:

  • Ի՞նչ սովորեցիք այս հատվածներից, որ կարող է օգնել ձեզ կյանքում:

  • Այս հատվածների ուսումնասիրության ընթացքում ի՞նչ սովորեցիք Աստծո մասին:

Պողոսի բերած հավատարմության օրինակների միջոցով մենք կարող ենք շատ ճշմարտություններ սովորել հավատքի, Աստծո և մեր մասին: Այս գլխում ցույց տրված ճշմարտություններից մեկը ուսուցանվում է Եբրայեցիս 11.6 հատվածում: Աստված վարձահատույց է լինում նրանց, ովքեր հավատ են դրսևորում առ Հիսուս Քրիստոս։ Եթե դուք դեռ չեք արել դա, կարող եք հատված 6-ում նշել. «Իրան խնդրողներին վարձահատոյց կ’լինի»:

  • Աստծուն ջանասիրաբար փնտրելը ինչպե՞ս կարող է ձեր հավատքը գործադրելու միջոց լինել:

  • Ինչո՞ւ եք կարծում, որ Երկնային Հայրը գոհ է, երբ մենք գործադրում ենք մեր հավատքը:

Կարող եք ցուցադրել հետևյալ հարցերը և առաջարկել ուսանողներին քննարկել դրանք փոքր խմբերով:

Եթե ուսանողները դժվարանում են պատասխանել երկրորդ հարցին, կարող եք կիսվել Երեց Ռոնալդ Ա. Ռասբանդի հայտարարությամբ՝ դասի «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնում:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է անհրաժեշտ հավատք դրսևորել՝ Աստծո օրհնությունները մեր կյանքում ստանալու համար:

  • Ի՞նչը կարող է օգնել ձեզ համբերել, երբ թվում է, թե չեք ստանում օրհնություններ հավատարիմ գործողությունների համար:

Ապրեք հավատքով

Իր հանդեպ հավատք դրսևորելու համար նախկինում շատ մարդկանց օրհնելուց բացի, Աստված նաև «իրան խնդրողներին վարձահատոյց կ’լինի» ( Եբրայեցիս 11.6) մեր օրերում:

Հնարավորության դեպքում դիտեք «Մաքուր և պարզ հավատք» տեսանյութը (5:21), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում: Տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչպես Աստված օրհնեց մի երիտասարդ կնոջ և նրա ընտանիքին, երբ նրանք դրսևորեցին իրենց հավատքը առ Հիսուս Քրիստոսը: Մտածեք նաև այն մասին, թե ինչպես է Աստված օրհնել ձեզ, երբ դուք հավատք եք դրսևորել Նրա հանդեպ:

2:3

Pure and Simple Faith

Հիշեք մի իրավիճակ, երբ դուք կամ ձեր ծանոթներից մեկը ստացել է Աստծո օրհնությունները՝ առ Հիսուս Քրիստոսը հավատք գործադրելու համար։

Առաջարկեք ուսանողներին ուսումնասիրության օրագրերում գրել հետևյալ հարցերի իրենց պատասխանները, այնուհետև առաջարկեք նրանց կիսվել իրենց պատասխաններով դասարանի հետ:

  • Այդ փորձառությունից ի՞նչ սովորեցիք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:

  • Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարող է այդ փորձը օգնել ձեզ՝ ապագայում գործադրելու ձեր հավատքը Նրանց հանդեպ:

Կարող եք կիսվել անձնական վկայությամբ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելու օրհնությունների մասին: Դասի ավարտին կարող եք բարձրաձայն կարդալ հետևյալ հայտարարությունը.

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Կյանքում ամեն լավ բան՝ հավերժական կարևորություն ունեցող ցանկացած հավանական օրհնություն, սկսվում է հավատքից: Որպեսզի թույլ տանք, որ Աստված տնօրինի մեր կյանքը, սկսում ենք այն հավատով, որ Նա պատրաստ է մեզ առաջնորդել:

(Ռասսել Մ․ Նելսոն, «Քրիստոսը հարություն է առել․ Նրա հանդեպ հավատքը սարեր կտեղաշարժի», Լիահոնա, մայիս 2021 թ․,102)

Մտածեք այն մասին, թե ինչ եք սովորել և ինչ եք զգացել Եբրայեցիս 11 հատվածում հավատքի մասին ուսումնասիրելիս։ Ձեր սովորածից հետո ի՞նչ կցանկանայիք անել։ Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ավելի մեծ հավատքով գործեք Հիսուս Քրիստոսի հանդեպ: Ձեր մտքերն ու տպավորությունները գրանցեք ձեր ուսումնասիրությունների օրագրում:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ինչպե՞ս եմ օրհնություններ ստանում Աստծուց

Երեց Դեյլ Գ. Ռենլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է:

2:3

Օրհնությունները շատ են

Official portrait of Elder Dale G. Renlund of the Quorum of the Twelve Apostles, January 2016.

Օրհնություններից շատերը, որոնք Աստված ցանկանում է մեզ տալ, պահանջում են գործողություն մեր կողմից՝ գործողություն, որը հիմնված է Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքի վրա: Հավատքը գործողության և զորության սկզբունք է: Սկզբում մենք գործում ենք հավատքով, ապա ստանում ենք զորություն՝ համաձայն Աստծո կամքի և ժամանակի։ Այդ հերթականությունը շատ կարևոր է։ Պահանջված գործողությունը միշտ շատ փոքր է, եթե համեմատենք այն օրհնությունների հետ, որոնք մենք, ի վերջո, ստանում ենք [տե՛ս Մոսիա 2․24–25

(Դեյլ Գ. Ռենլանդ, «Օրհնությունները շատ են», Ensign կամ Լիահոնա, մայիս, 2019թ․, 70)

Ի՞նչ կարող եմ սովորել Եկեղեցու հավատարիմ անդամների օրինակներից այսօր

Հետևյալ տեսանյութերը պատմում են մարդկանց մասին, ովքեր հավատք են գործադրել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ: Մտածեք այն մասին, թե ինչպես կարող են նրանց օրինակները ազդել ձեզ վրա՝ ձեր կյանքում ավելի մեծ հավատք դրսևորելու համար: Այս տեսանյութերը հասանելի են ChurchofJesusChrist.org կայքում։

Տեսանյութ․ «Իմ նոր կյանքը» (8:20)

8:20

My New Life

Տեսանյութ․ «Միասին կնքված․ Մանաուսի տաճարի քարավանը» [14․14]

14:14

Sealed Together: The Manaus Temple Caravan

Տեսանյութ․ «Չապրել «Ի”նչ, եթե» սկզբունքով» [14․47]

14:47

Living Beyond “What If?” | Cambry Kaylor

Տեսահատվածներ․ «Հավատքը պատահականության արդյունք չէ, այլ՝ ընտրության» [10․49–14․13]

15:1

Faith Is Not by Chance, but by Choice

Եթե ես պատասխաններ կամ օրհնություններ չեմ ստանում, արդյո՞ք դա նշանակում է, որ ես բավականաչափ հավատարիմ չեմ

Երեց Ռոնալդ Ա. Ռասբանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է.

Official Portrait (as of June 2016) of Elder Ronald A. Rasband of the Quorum of the Twelve Apostles.

Հրաշքներն ու նշանները Հիսուս Քրիստոսի ներկայիս հետևորդների՝ իմ և ձեր կյանքում նույնպես շատ են: …

… Միշտ չէ, որ դրանք այն են, ինչ մենք խնդրում կամ ակնկալում ենք, բայց երբ մենք ապավինենք Տիրոջը, Նա կլսի մեզ և ճիշտ ձևով ամեն ինչ կանի: Նա կհամապատասխանեցնի հրաշքը այն պահի հետ, որը մեզ անհրաժեշտ է: …

Կան ժամանակներ, երբ մենք հրաշքի հույս ունենք՝ սիրելի մարդուն բուժելու, անարդար արարքը հետ շրջելու կամ դառն ու հիասթափված հոգու սիրտը մեղմելու համար: Երևույթներին նայելով մահկանացու աչքերով՝ մենք ցանկանում ենք, որ Տերը միջամտի, շտկի կատարվածը: Հավատքի միջոցով հրաշքը տեղի կունենա, թեև պարտադիր չէ, որ լինի մեր ժամանակացույցով կամ մեզ ցանկալի որոշմամբ: Արդյո՞ք դա նշանակում է, որ մենք պակաս հավատարիմ ենք, կամ արժանի չենք նրա միջամտությանը: Ոչ: Տերը սիրում է մեզ: Նա Իր կյանքը տվեց մեզ համար, և Նրա Քավությունը շարունակում է ազատել մեզ բեռներից և մեղքից, երբ մենք ապաշխարում ենք ու ավելի շատ ենք մոտենում Նրան:

Տերը մեզ հիշեցնում է. «Ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն» [ Եսայիա 55․8 ]։ Հիսուսն առաջարկում է մեզ. «Ինձ մոտ եկեք ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ» [ Մատթեոս 11․28 ]․ հանգիստ՝ անհանգստությունից, հիասթափությունից, վախից, անհնազանդությունից, մտերիմների մասին մտահոգությունից, կորսված ու չիրականացած երազանքներից: Խաղաղությունը հրաշք է խառնաշփոթի կամ վշտի պահին: Հիշեք Տիրոջ խոսքերը. «Խաղաղություն չխոսեցի՞ ես քո մտքին այդ հարցի վերաբերյալ: Ավելի մեծ ի՞նչ բավականություն կարող ես դու ունենալ, քան Աստծուց»: [ Վարդապետություն և Ուխտեր 6.23 ]:  Հրաշքն այն է, երբ Հիսուս Քրիստոսը՝ Մեծ Եհովան, Բարձրյալի որդին, արձագանքում է խաղաղությամբ:

(Ռոնալդ Ա Ռասբանդ, «Ահա, ես հրաշքների Աստված եմ», Լիահոնա, մայիս 2021, 109, 111)

Օժանդակ ուսումնական վարժություններ

Եբրայեցիս 11 : Բացահայտել Հիսուս Քրիստոսի խորհրդանիշներն ու նախատիպերը

Առաջարկեք ուսանողներին խորհել, թե ինչպես են Պողոսի կողմից Եբրայեցիս 11 հատվածում տրված հավատքի որոշ օրինակներ համապատասխանում Հիսուս Քրիստոսի կյանքի իրադարձություններին: Սա կօգնի ուսանողներին հասկանալ, որ Հին Կտակարանի շատ պատմություններ Փրկչի կյանքի խորհրդանիշներն ու նախատիպերն են:

Օրինակ՝ Իսահակին որպես զոհ մատուցելու Աբրահամի պատրաստակամությունը (տես Եբրայեցիս 11.17) կարելի է համեմատել այն իրողության հետ, որ Երկնային Հայրը տվեց Իր Միածին Որդուն, որպեսզի աշխարհը Նրանով փրկվի (տես Հովհաննես 3.16)։ Նույն կերպ, Պողոսի համեմատությունը Աբելի և Կայենի զոհաբերությունների վերաբերյալ (տես Եբրայեցիս 11.4), որոնք կարելի է համեմատել Եհովայի առաջարկի հետ, որ ինքը լինի մեր Քավիչը նախաերկրային կյանքի Երկնային Խորհրդում (տես Մովսես 4․1–4): Նոյին, որը «տապան պատրաստեց իր տունը փրկելու համար» ( Եբրայեցիս 11.7), կարելի է համեմատել Հիսուս Քրիստոսի հետ, որը «պատրաստվել էր աշխարհի հիմնադրումից ի վեր՝ փրկելու համար [Իր] ժողովրդին» ( Եթեր 3.14):

Եթեր 12 ։ Հավատքի օրինակներ Մորմոնի Գրքից

Երբ ուսանողներն ուսումնասիրեն Եբրայեցիս 11-ում Պողոսի նկարագրած հավատարիմ մարդկանց օրինակները, կարող եք առաջարկել նրանց վերանայել Եթեր 12.13–22 հատվածները և գտնել հավատարիմ մարդկանց մասին լրացուցիչ պատմություններ։