Սեմինարիա
Հակոբոս 1


Հակոբոս 1

«Խնդրէ Աստուածանից»

A young woman prays by her bedside.

Ձեր կարծիքով, դուք կարո՞ղ եք Աստծուց օգնություն խնդրել, երբ ունեք անպատասխան հարցեր կամ կարևոր որոշումներ կայացնելիս Նրա իմաստության կարիքն ունեք: Հակոբոսը հայտարարել է, որ «եթէ մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է եւ կտրուի նորան» (Հակոբոս 1.5): Այս դասի նպատակն է օգնել ձեզ ամրապնդել ձեր վկայությունը, որ Երկնային Հայրը ձեզ իմաստություն է տալիս՝ ի պատասխան ձեր աղոթքների:

Ուսուցանեք սուրբ գրությունները և մարգարեների խոսքերը համոզմունքով և նպատակաուղղվածությամբ «Ձեր հիմնական ու միակ պարտականությունը Տեր Հիսուս Քրիստոսի ավետարանն ուսուցանելն է այնպես, ինչպես այն բացահայտվել է այս վերջին օրերում: Դուք պիտի ուսուցանեք այս ավետարանը` որպես ձեր սկզբնաղբյուրներ և հիմքեր` օգտագործելով Եկեղեցու կանոնիկ գրքերն ու նրանց խոսքերը, ում Աստված է կանչել առաջնորդելու Իր ժողովրդին այս վերջին օրերում» (Ջ. Ռուբեն Քլարկ Կրտսեր, The Charted Course of the Church in Education, rev. ed. [1994, ուղերձ Եկեղեցու Կրթական Համակարգի կրոնի ուսուցիչներին, օգոստոսի 8 1938], 10, ChurchofJesusChrist.org):

Ուսանողի նախապատրաստում: Ուսանողներին առաջարկեք կարդալ Հակոբոս 1.5-6 հատվածները և մտածել, թե իրենց կյանքի որ բնագավառներում նրանք ունեն Աստծո իմաստության կամ ուղղորդման կարիքը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Կարևոր պատասխաններ

Կարող եք ցուցադրել հետևյալ տարբերակները և հարցերը: Ուսանողներին ժամանակ տվեք շարունակելուց առաջ խորհել իրենց պատասխանների շուրջ:

Նայեք հետևյալ հարցերից յուրաքանչյուրին և խորհեք հետևյալի շուրջ. (1) Արդյո՞ք ես պատասխան եմ ստացել Աստծուց: (2) Արդյո՞ք ես ցանկանում եմ Աստծուց ստանալ այն պատասխանը, որը դեռ չեմ ստացել: (3) Արդյո՞ք ես դեռ չեմ ցանկանում պատասխան ստանալ:

  • Արդյո՞ք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ճշմարիտ Եկեղեցի է:

  • Իսկապե՞ս Հիսուս Քրիստոսն իմ Փրկիչն է:

  • Ինչի՞ վրա ես պետք է կենտրոնանամ՝ Հիսուս Քրիստոսի ավելի լավ հետևորդ դառնալու համար:

Կարող եք ուսանողներին առաջարկել կիսվել այն կարևոր հարցերով, որոնց պատասխանները նրանք կամ իրենց շրջապատող մարդիկ ցանկանում են ստանալ:

Հակոբոս 1 գլխում ներկայացված Հակոբոս առաքյալի խոսքերն ուսումնասիրելիս փնտրեք սկզբունքներ, որոնք կարող են օգնել ձեզ պատասխաններ գտնել ձեր կյանքի կարևոր հարցերին:

Կիսվեք Հակոբոսի մասին պատմություններով, ինչպես նաև նրա նամակի համատեքստով: Հետևյալ տեղեկությունները կարող են օգտակար լինել: Որպես այլընտրանք, կարող եք ուսանողներին առաջարկել կիսվել Հակոբոսի և նրա նամակի մասին իրենց գիտելիքներով:

Կարդացեք Հակոբոսի մասին հետևյալ տեղեկությունները: Մտածեք, թե որ հարցերի պատասխաններն էր նա փնտրում իր կյանքի ընթացքում:

  1. Հնարավոր է, որ նա Հիսուս Քրիստոսի խորթ եղբայրն է եղել (տես Սուրբ գրքերի ուղեցույց, « Հակոբոս, Տիրոջ եղբայրը », ChurchofJesusChrist.org):

  2. Տիրոջ մյուս խորթ եղբայրների նման նա նույնպես սկզբում չդարձավ Հիսուսի աշակերտներից մեկը (տես Հովհաննես 7.3-5):

  3. Հետագայում նա դարձավ Առաքյալ, իսկ համաձայն վաղ քրիստոնյա գրողների՝ Եկեղեցու առաջին եպիսկոպոսը Երուսաղեմում (տես Գործք 12.16-17 , 21.17-18 , Գաղատացիս 1.18–19 , 2.9):

Կարդացեք Հակոբոս 1.1-ը ՝ բացահայտելու համար, թե Հակաբոսն ում էր գրում:

Երեց Բրյուս Ռ. Մակքոնքին (1915–-85) Տասներկու Առաքյալների Քվորումից բացատրել է, որ «Հակոբոսը դիմել էր այն մարդկանց, որոնք դեռևս պետք է հավաքվեին, ստանային ավետարանը և գային Քրիստոսի մոտ» (Նոր Կտակարանի վարդապետական մեկնաբանությունը [1973], 3.243):

  • Որո՞նք են այն հարցերը, որոնք ավետարան չստացած մարդիկ կարող են ունենալ:

Կարդացեք Հակոբոս 1.5-6 հատվածները՝ փնտրելով Հակոբոսի կողմից ուսուցանված ճշմարտությունները, որոնք կարող են մեզ օգնել, երբ մենք կարևոր հարցեր ենք ունենում և նրանց, ովքեր ավետարանական ճշմարտություններ են որոնում: (Օգտակար կլինի իմանալ, որ նախատել նշանակում է սխալներ գտնել կամ հանդիմանել):

  • Դուք ի՞նչ գտաք:

Ուշադիր լսեք ուսանողների պատասխանները: Օգտակար կլինի ուսանողներին հարցնել, թե նրանց գտածն ինչու է կարևոր, և նրանք ինչպես են վերաբերվում դրան: Եթե նրանք չկիսվեն հետևյալ սկզբունքին նման որևէ մտքով, տվեք նրանց հետևյալ հարցը.

  • Այս հատվածից ի՞նչ եք սովորում Երկնային Հոր մասին:

Կարող եք ուսանողների պատասխանները գրել գրատախտակին:

Այս հատվածում ներկայացված ճշմարտություններից մեկն այն է, որ Աստված կօրհնի մեզ իմաստությամբ, եթե մենք հավատքով խնդրենք Նրան:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «հաւատքով խնդրէ առանց երկմտելու»: ( Հակոբոս 1․6)

  • Ձեր կարծիքով, Երկնային Հայրն ինչո՞ւ է ցանկանում, որ դուք դիմեք Իրեն պատասխաններ ստանալու համար:

Այս հատվածն ուսումնասիրելիս մտածեք այն մտքերի, զգացմունքների և փորձառությունների մասին, որոնք դուք ունեցել եք՝ Աստծուց իմաստություն կամ հարցերի պատասխաններ փնտրելիս:

Դասի հաջորդ հատվածը սկսելուց առաջ օգտակար կլինի իմանալ, որ մոտակա «Վարդապետության սերտում. Հակոբոս 1.5-6» դասի ժամանակ դուք կարող եք ուսանողներին առաջարկել ուսումնասիրել Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․8-17 հատվածները:

Ջոզեֆ Սմիթի օրինակը

Joseph Smith, Jr. depicted kneeling in the Sacred Grove during the First Vision. A ray of light can be seen coming from the sky down through the trees toward Joseph.

Օգտակար կլինի խորհել այն սկզբունքի օրինակի շուրջ, որ Աստված կօրհնի մեզ իմաստությամբ, եթե մենք հավատքով խնդրենք Նրան: Աստծուց իմաստություն փնտրելը շատ խորը ազդեցություն թողեց Ջոզեֆ Սմիթի վրա:

Դիտեք «Ջոզեֆ Սմիթ. Վերականգնման մարգարե» տեսանյութը 5:07-8:42 ChurchofJesusChrist.org կայքում և տեսնեք, թե այս ճշմարտությունն ինչ ազդեցություն է թողել Ջոզեֆի կյանքի վրա:

Առաջին տեսիլքի մասին պատմությունը Ջոզեֆ Սմիթ—Պատմություն-ից պատմում է, թե ինչպես էր Ջոզեֆը իմաստություն փնտրում՝ իմանալու, թե որ եկեղեցուն միանալ: Կարդացեք Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.13-17 հատվածները՝ փնտրելով, թե այս ճշմարտությունն ինչպես է ազդել Ջոզեֆի կյանքի վրա այդ պահին: Կամ, առկայության դեպքում, դիտեք «Ջոզեֆ Սմիթ. Վերականգնման մարգարեն» տեսանյութը 5:07-8:42 ChurchofJesusChrist.org. կայքում:

62:4

Joseph Smith: The Prophet of the Restoration

  • Ի՞նչն է մասնավորապես հուզել ձեզ Ջոզեֆ Սմիթի այս փորձառության մեջ:

  • Աստծո՝ Առաջին տեսիլքում նկարագրված պատասխանն ինչպե՞ս է ազդել Ջոզեֆի կյանքի վրա: Դա ինչպե՞ս ազդեց աշխարհի վրա: Դա ինչպե՞ս է ազդել ձեզ վրա:

Ձեր փորձառությունը

Ուսանողներին ժամանակ տվեք իրենց ուսումնասիրության օրագրերում կատարել հետևյալը.

Գրեք այն մտքերը, զգացմունքներն ու փորձառությունները, որոնք դուք ունեցել եք Աստծուց իմաստություն փնտրելիս: Կարող եք ներառել հետևյալը.

  • Ձեր մտքերն ու զգացմունքները՝ ձեր հարցերին պատասխանելու Աստծո պատրաստակամության վերաբերյալ (տես Հակոբոս 1.5–6):

  • Ձեր մտքերն ու զգացմունքները Ջոզեֆ Սմիթի՝ Աստծուց իմաստություն խնդրելու փորձառության վերաբերյալ:

  • Այն փորձառությունները, որոնք դուք ունեցել կամ այժմ ունենում եք, երբ Աստծուց իմաստություն եք փնտրում կամ պատասխաններ ստանում: (Այդ փորձառությունները կարող են ներառել դասի սկզբում ներկայացված հարցերի պատասխանների որոնումը):

  • Ի՞նչ ուղիներով եք Աստծուց իմաստություն փնտրելու այժմ կամ ապագայում:

  • Ինչ օգտակար տպավորություններ եք ստացել Սուրբ Հոգուց այս դասի ժամանակ:

Մի քանի ուսանողների առաջարկեք կիսվել իրենց մտքերով: Ձգտեք բաց լինել և լսել նրանց մտքերը: Շնորհակալություն հայտնեք նրանց պատասխանների համար: Կարող եք տալ հետևյալ լրացուցիչ հարցերը.

  • Այս մտքերը, զգացմունքները կամ փորձառությունները ինչպե՞ս են փոխել ձեր կյանքը:

  • Կարո՞ղ է արդյոք դասարանից որևէ մեկը կիսվել նմանատիպ փորձառությամբ:

Եթե ուսանողները հարցեր ունեն Աստծուց իմաստություն փնտրելու վերաբերյալ, նրանք կարող են հիշել հաջորդ դասի՝ Վարդապետության սերտում. Հակոբոս 1.5-6 հարցերը, որոնք ցույց են տալիս, թե հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները ինչպես կարող են օգնել իմաստություն փնտրելու գործում:

Որպեսզի ուսանողներին պատրաստեք հետևյալ առաջարկին, կարող եք ցուցադրել «Ծագում» տեսանյութը (4:57), ինչպես առաջարկված է «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնում:

Մտածեք ձեր սեփական սովորությունների մասին, երբ աղոթում եք և Աստծուց իմաստություն ու պատասխաններ խնդրում: Ե՞րբ եք վերջին անգամ ձեր Երկնային Հորից իմաստություն կամ պատասխաններ խնդրել: Ի՞նչ կարող եք այսօր անել՝ ավելի անկեղծորեն և հաճախակի խնդրելու համար: Գրեք ձեր օրագրում, թե ձեր կարծիքով, Երկնային Հայրը ինչ կցանկանար, որ դուք անեիք այսօրվա սովորածի արդյունքում:

Ուսանողների համար օգտակար կլինի իմանալ, որ ապագա դասի («Գնահատեք ձեր գիտելիքները 11») ժամանակ նրանք հնարավորություն կունենան խորհել այն մասին, թե ինչ են որոշել անել Հակոբոս 1 դասի արդյունքում:

Վկայեք յուրաքանչյուր ուսանողի հանդեպ ունեցած Աստծո սիրո և բոլորին իմաստությամբ օրհնելու Նրա ցանկության մասին: Վկայեք, որ նրանց կյանքը կօրհնվի, եթե նրանք Աստծուց իմաստություն փնտրեն:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ինչո՞ւ է կարևոր Աստծուց իմաստություն ստանալ և Նրանից սեփական վկայություն ձեռք բերել

«Ծագում» տեսանյութը (4:57), ChurchofJesusChrist.org կայքում դիտելիս մտածեք նախորդ հարցի շուրջ:

4:57

Origin

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Միթե՞ Աստված իսկապես կամենում է խոսել ձեզ հետ: Այո՜: …

Դուք չպետք է կասկածեք նրա վերաբերյալ, ինչը ճշմարիտ է [տես Մորոնի 10.5]: Դուք չպետք է կասկածեք նրան, ում կարող եք ապահովությամբ վստահել: Անձնական հայտնության միջոցով դուք կարող եք ստանալ ձեր վկայությունը, որ Մորմոնի Գիրքն Աստծո խոսքն է, որ Ջոզեֆ Սմիթը մարգարե է, և սա Տիրոջ Եկեղեցին է: Անկախ նրանից, թե ինչ կարող են ասել կամ անել մյուսները, ոչ ոք չի կարող երբևէ հեռացնել վկայությունը, որը տրվել է ձեր սրտին և մտքին այն մասին, ինչը ճշմարիտ է:

Մենք Հիսուս Քրիստոսի հետևորդներն ենք: Ամենակարևոր ճշմարտությունը, որ Սուրբ Հոգին երբևէ կվկայի ձեզ, այն է, որ Հիսուսը Քրիստոսն է՝ Կենդանի Աստծո Որդին: Նա ապրում է:

(Ռասսել Մ․ Նելսոն, «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 95–96)

Հակոբոս 1.6 Ի՞նչ է նշանակում «հաւատքով խնդրէ»

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա․ Բեդնարը անդրադարձել է Հակոբոս 1.5-6 հատվածներին և բացատրել է.

Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Ուշադրություն դարձրեք, որ հավատքով հարցնելու պահանջը, որը, ինչպես ես եմ հասկանում, ոչ միայն արտահայտվելու, այլ նաև գործելու անհրաժեշտություն է` խնդրելու և կատարելու երկակի պարտականություն, հաղորդակցվելու և գործելու պահանջ:

Ջոզեֆի հարցը կենտրոնացած չէր նրա վրա, թե նա ինչ է ցանկանում իմանալ, այլ թե նա ինչ պետք է անի: Նրա աղոթքը պարզապես այն մասին չէր. «Ո՞ր եկեղեցին է ճշմարիտ»: Նրա հարցն էր. «Ո՞ր եկեղեցուն պետք է միանամ»: Ջոզեֆը գնաց պուրակ՝ հավատքով խնդրելու համար և գործելու վճռականությամբ:

Ճշմարիտ հավատքը կենտրոնացած է Տեր Հիսուս Քրիստոսի վրա ու միշտ առաջնորդում է դեպի արդար գործողություն: Մենք առաջ ենք շարժվում և պարտավորվում նվիրված աշխատանք կատարել, երբ աղոթքի վերջում ասում ենք «ամեն»՝ գործելով համաձայն նրա, ինչ ասացինք Երկնային Հորը:

Հավատքով խնդրելը պահանջում է՝ ազնվություն, ջանք, պատրաստակամություն և համառություն:

(Դեյվիդ Ա․ Բեդնար, «Խնդրեք հավատքով», Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 94-95)

Օժանդակ ուսումնական վարժություններ

Ծնողների վկայությունները

Ուսանողների աղոթքի վկայությունները ամրապնդելու համար կարող եք խնդրել նրանց ծնողներին կամ Եկեղեցու ղեկավարներին դասից մեկ կամ երկու օր առաջ գրել իրենց փորձառություններն այն մասին, թե նրանք ինչպես են ստացել Աստծո իմաստությունը՝ ի պատասխան իրենց աղոթքի: Կարդացեք այդ պատմություններից յուրաքանչյուրը դասարանի համար: Որոշ դեպքերում օգտակար կլինի պատմության օրինակը տալ ուսանողին, եթե դա նրա ծնողն է կամ Եկեղեցու ղեկավարը:

Մարգարեական խորհուրդ՝ Աստծուց իմաստություն փնտրելու մասին

Եթե ուսանողների համար օգտակար լինի ուսումնասիրել Աստծուց իմաստություն փնտրելու մասին լրացուցիչ մարգարեական խորհուրդը, առաջարկեք նրանց համապատասխան նյութեր փնտրել: Նրանք կարող են «Աղոթք», «Հայտնություն» և «Վկայություն» եզրույթները փնտրել Սուրբ գրքերի ուղեցույցում, Թեմաների ուղեցույցում, Աստվածաշնչի բառարանում կամ Ավետարանի բառարան հավելվածում: Նրանք կարող են ընտրել վարդապետության սերտման հետևյալ հատվածները. Առակաց 3.5–6 , Բ Տիմոթեոս 3.15–17 , 2 Նեփի 28.30 , Մոսիա 4.9 , Մորոնի 10.4–5 , Վարդապետություն և Ուխտեր 1.37–38 , 8.2–3 :

Դիմակայել գայթակղությանը

Հետևյալ գաղափարը կարող է օգտակար լինել հետագա դասի համար:

Ուսանողներին առաջարկեք գրատախտակին թվարկել այն գայթակղությունները, որոնց երիտասարդները սովորաբար հանդիպում են կյանքում:

Ուսանողներին առաջարկեք կարդալ Հակոբոս 1.12-16 հատվածները և գտնել Հակոբոսի ուսուցանած ճշմարտությունները գայթակղության մասին: Օգտակար կլինի նշել, որ Հակոբոսի 1.12 հատվածի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը փոխում է «դիմանալ գայթակղությանը» արտահայտությունը «դիմակայել գայթակղությանը» արտահայտությամբ (տես Հակոբոս 1.12, ծանոթագրություն բ):

Կարող եք տալ նմանատիպ հարցեր.

  • Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Աստված երբեք գայթակղության աղբյուր չի հանդիսանում:

  • Ի՞նչն է օգնել ձեզ դիմակայել գայթակղությանը:

  • Ինչպե՞ս կարող ենք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին խնդրել, որ օգնեն մեզ հաղթահարել մեր գայթակղությունները: