Ա Թեսաղոնիկեցիս 1-3
Հետևեք Հիսուս Քրիստոսին՝ սիրով սպասավորելով
Ե՞րբ է որևէ մեկի ծառայությունը հիշեցրել ձեզ Հիսուս Քրիստոսի մասին: Պողոսը և նրա ընկերակիցները սպասավորում էին թեսաղոնիկեցի Սրբերին Քրիստոսանման ուղիներով՝ ոգեշնչելով նրանց շարունակել հավատարմորեն ապրել ավետարանով, չնայած հալածանքին: Այս դասը կարող է օգնել ձեզ օրհնել ուրիշներին և ազդել նրանց վրա՝ ձեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի օրինակով սպասավորելու շնորհիվ:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հիսուս Քրիստոսի օրինակը
Նայեք Հիսուս Քրիստոսի այս նկարներին կամ հիշեք այլ սուրբ գրություններ, որոնք պատմում են ուրիշների հետ Նրա շփումների մասին: Ձեր օրագրում նշեք բառեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե Փրկիչն ինչ է անում այն մարդկանց համար, ում հետ նա շփվում է:
-
Եթե դուք լինեիք Փրկչի հետ շփում ունեցող մարդկանցից մեկը, ձեր կարծիքով, ինչ կզգայիք Նրա գործողությունների արդյունքում: Ինչո՞ւ։
-
Նայելով ձեր ցուցակին, ո՞ր բառերը կամ արտահայտությունները կցանկանայիք կիրառել՝ ուրիշներին ծառայելիս: (Կարող եք նշել կամ ընդգծել այն բառերը, որոնք իմաստալից են ձեզ համար)
Եկեղեցում մենք հաճախ նկարագրում ենք հետևյալ գործողությունները՝ որպես սպասավորություն:
Եղբայր Դեյվիդ Լ. Բեքը՝ Երիտասարդ տղամարդկանց նախկին նախագահը, ուսուցանել է.
Սպասավորել նշանակում է՝ սիրել և հոգ տանել ուրիշների համար: Դա նշանակում է հոգալ նրանց ֆիզիկական և հոգևոր կարիքները: Պարզ ասած, դա նշանակում է անել այն, ինչ Փրկիչը կաներ, եթե լիներ այստեղ:
(Դեյվիդ Լ. Բեք, «Ծառայելու ձեր սրբազան պարտականությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 56)
-
Ի՞նչն է ամենաշատը տպավորվել ձեր մեջ եղբայր Բեքի խոսքերում:
-
Նկատի ունենալով եղբայր Բեքի հայտարարությունը և ձեր ցուցակում նշված խոսքերը, ձեր կարծիքով, ինչպե՞ս եք դուք սպասավորում ուրիշներին:
Գուցե դուք հարցեր կամ մտահոգություններ ունենաք ուրիշներին սպասավորելու գործում: Կարող եք գրանցել դրանք ձեր օրագրում և այսօր պատասխաններ փնտրել Ա Թեսաղոնիկեցիս 1-3 գլուխներում: Կարող եք նաև հրավիրել Սուրբ Հոգուն, որպեսզի նա օգնի ձեզ օրհնել ուրիշներին և ազդել նրանց վրա, մինչ դուք ջանում եք սպասավորել այնպես, ինչպես մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսն էր սպասավորում: Գրանցեք ձեր մտքերը և տպավորությունները, որպեսզի կարողանաք աղոթքով գործել:
Պողոսը սպասավորում է թեսաղոնիկեցիներին
Իր երկրորդ միսիոներական ճամփորդության ընթացքում Պողոս առաքյալը և նրա ընկերակիցները հաջողությամբ քարոզեցին Սալոնիկի բնակիչներին, սակայն հրեա ղեկավարները ստիպեցին նրանց լքել քաղաքը (տես Գործք Առաքելոց 17.1-9): Ավելի ուշ Պողոսն իմացավ, որ թեսաղոնիկեցի Սրբերը հավատարիմ մնացին և կիսվեցին ավետարանի ուղերձով, չնայած նրանց հալածում էին դա անելու համար ( Ա Թեսաղոնիկեցիս 1.6-8): Ի երախտագիտություն նրանց հավատքի և հույսի՝ Պողոս գրեց իր առաջին նամակը թեսաղոնիկեցիներին (տես Ա Թեսաղոնիկեցիներին 1.2-3):
Ուշադիր կարդացեք Ա Թեսաղոնիկեցիներին 2.7-14 , 3.9-13 հատվածները: Կարող եք նշել այն բառերը և արտահայտությունները, որոնք ձեզ հիշեցնում են Փրկչի սիրո և հոգատարության մասին: Կարող եք ձեր ցուցակին նոր գաղափարներ ավելացնել:
-
Ինչպե՞ս են Պողոսը և ուրիշները սպասավորել Փրկչի օրինակով:
-
Ինչպե՞ս կօրհնվեր ձեր կյանքը, եթե ուրիշներին սպասավորեիք Հիսուս Քրիստոսի օրինակով: Դա ինչպե՞ս կօրհներ այն մարդկանց կյանքը, ում դուք կծառայեիք:
Սպասավորության օրհնությունները
Այս հատվածներում ուսուցանվող ճշմարտություններից մեկն այն է, որ եթե մենք սիրով ենք սպասավորում ուրիշներին, ապա կարող ենք օգնել նրանց դառնալ Հիսուս Քրիստոսի ավելի լավ հետևորդներ (տես Ա Թեսաղոնիկեցիներին 2.10-14):
Մտածեք այն ժամանակի մասին, երբ ինչ-որ մեկը սիրով սպասավորել է ձեզ:
-
Ինչպե՞ս է այդ մարդը հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին, երբ սպասավորել է ձեզ:
-
Այդ մարդու ջանքերն ինչպե՞ս օգնեցին ձեզ դառնալ Հիսուս Քրիստոսի ավելի լավ հետևորդ:
Ծառայեք հավատքով և սիրով
Երբեմն Եկեղեցու հանձնարարությունները սպասավորելու պաշտոնական հնարավորություններ կտրամադրեն ձեզ: Ավելի հաճախ դուք հնարավորություն կունենաք սպասավորել ընտանիքի անդամներին, ընկերներին և ուրիշներին՝ նրանց հետ ամենօրյա շփումների ընթացքում:
Նախագահ Ջին Բ. Բինգհեմը՝ Սփոփող միության գերագույն նախագահը, կիսվել է որոշ գաղափարներով, թե ինչպես սպասավորել Հիսուս Քրիստոսի օրինակով: Դիտեք «Սպասավորել Փրկչի օրինակով» տեսանյութը 0:45-1:54 կամ կարդացեք նախագահ Բինգհեմի խոսքերը: Նրա առաջարկներից մի քանիսը ավելացրեք ձեր ցուցակին:
Երբեմն մենք կարծում ենք, որ պետք է մեծ ու հերոսական գործ կատարենք, որպեսզի «համարվի», որ ծառայում ենք մեր մերձավորներին: Սակայն ծառայության պարզ գործողությունները կարող են մեծ ազդեցություն ունենալ մեզ վրա և ուրիշների վրա: Ի՞նչ էր անում Փրկիչը: Քավության և Հարության Նրա գերագույն պարգևների շնորհիվ … «ոչ ոք չի ունեցել այդպիսի խորը ազդեցություն բոլորի վրա, ովքեր ապրել են, և ովքեր դեռ ապրելու են երկրի վրա» [« Կենդանի Քրիստոսը », ChurchofJesusChrist.org]. Բայց Նա նաև ժպտում էր, խոսում, քայլում, լսում, ժամանակ հատկացնում, խրախուսում, ուսուցանում, կերակրում և ներում: Նա ծառայեց ընտանիքներին և ընկերներին, հարևաններին ու օտարներին, և Նա հրավիրեց ծանոթներին ու սիրելիներին վայելել Իր ավետարանի առատ օրհնությունները: Ծառայության և սիրո այդ «պարզ» գործերը օրինակ են հանդիսանում, թե ինչպես սպասավորենք այսօր:
(Ջին Բ․ Բինգհեմ, «Սպասավորել Փրկիչի ձևով» Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 104)
-
Քույր Բինգհեմի խոսքերն ի՞նչ են ձեզ ուսուցանում Հիսուս Քրիստոսի օրինակով սպասավորելու մասին:
-
:Ինչո՞ւ է կարևոր հիշել, որ սպասավորումը կարող է իրականացվել ծառայության պարզ գործողությունների միջոցով:
Վերանայեք ձեր ցուցակն այն մասին, թե ինչ է նշանակում սպասավորել, և ավելացրեք ցանկացած միտք, որը կարող է գալ այսօրվա դասի արդյունքում: Բացահայտեք երկու կամ երեք բառեր, որոնք կօգնեն ձեզ սպասավորելիս ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին:
Աղոթքով խնդրեք Երկնային Հոր օգնությունը՝ իմանալով, թե Նա ում կուզեր, որ դուք այսօր սպասավորեիք, և ինչպես կկամենար, որ դուք դա անեիք: Հնարավոր է, որ դուք արդեն հուշումներ եք ստացել Սուրբ Հոգուց, և կարող եք հենց հիմա գործել ըստ դրանց
Եթե դուք չեք կարող հիշել որևէ մեկին, աղոթեք Երկնային Հորը, որպեսզի նա ձեզ օգնի ճանաչել սպասավորելու և գործելու հնարավորությունը, երբ այն գա: Վստահեք, որ Նա ձեզ կուղղորդի, եթե դուք ձգտեք սպասավորել Փրկչի օրինակով:
Բացատրական և պատմական տեղեկություններ
Ի՞նչ անել, եթե ես վստահ չեմ, թե ինչպես սպասավորել ուրիշներին
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենը նշել է.
Բարեսիրտ մարդը կարող է օգնել մեկին ամրացնել անվադողը, սենյակակցին տանել բժշկի, ճաշել մեկի հետ, ով տխուր է, կամ օրն ավելի պայծառ դարձնելու համար ժպտալ ու բարևել։
Սակայն առաջին պատվիրանի հետևորդը [որն ողջ սրտով սիրում է Աստծուն] բնականորեն կավելացնի ծառայության այս կարևոր գործերը՝ քաջալերելով նրան, ով հավատարմորեն պահում է պատվիրանները և կիսվում է իմաստուն խորհուրդներով՝ զորացնելու ինչ-որ մեկի հավատքը, ով սայթաքում է կամ ով օգնության կարիք ունի՝ վերադառնալու այն ուղու վրա, որից մեկ անգամ շեղվել է:
(Նիլ Լ․ Անդերսեն, «Ավելի սուրբ մոտեցում սպասավորությանը» [Բրիգամ Յանգ Համալսարանի հոգևոր երեկո, ապրիլ 10, 2018], 3, speeches.byu.edu)
Նախագահող Եպիսկոպոսությունից եպիսկոպոս Վ. Քրիստոֆեր Վադելը հայտարարել է.
Գուցե մենք մտածում ենք, թե ինչպես լավագույնս ծառայել, սակայն Տերը գիտի, և Նրա Հոգու միջոցով մենք կառաջնորդվենք մեր ջանքերում … մինչ մենք կձգտենք գործիք դառնալ Տիրոջ ձեռքում՝ օրհնելու Նրա զավակներին։ Երբ փնտրենք Հոգու առաջնորդությունը և վստահենք Տիրոջը, մենք կհայտնվենք այնպիսի պայմաններում և իրավիճակներում, որտեղ կարող ենք գործել և օրհնել, այլ կերպ ասած՝ սպասավորել։
(Վ. Քրիստոֆեր Վադել «Ինչպես Նա արեց», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 21)
Եղբայր Դեյվիդ Լ. Բեքը՝ Երիտասարդ տղամարդկանց նախկին գերագույն նախագահը, հիշեցրել է մեզ.
Սպասավորելը ոչ միայն այն է, ինչ մենք անում ենք. այն որոշում է, թե ով ենք մենք:
Սպասավորեք ամեն օր: Հնարավորություններն ամենուր են: Որոնեք դրանք: Խնդրեք Տիրոջը, որ օգնի ձեզ ճանաչել դրանք: Դուք կտեսնեք, որ մեծ մասը բաղկացած են փոքր, անկեղծ գործերից, որոնք օգնում են ուրիշներին դառնալ Հիսուս Քրիստոսի հետևորդներ:
(Դեյվիդ Լ. Բեք, «Ծառայելու ձեր սրբազան պարտականությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 57)
Սպասավորության մասին ավելի շատ գաղափարների կամ օրինակների համար տես այս երկու հոդվածները Եկեղեցու ամսագրերից.
-
«Նպատակը, որը կփոխի մեր սպասավորությունը», Ensign, հունվար 2019, 8-11
-
Երիկ Բ. Մըրդոք, «Ծառայել Փրկչի օրինակով», New Era, դեկտեմբերի 2018, 32-35
Գուցե ցանկանաք տեսնել նաև «Սա է սպասավորությունը» էջը ChurchofJesusChrist.org կայքում: