Սեմինարիա
Ա-Բ Թեսաղոնիկեցիս


Ա-Բ Թեսաղոնիկեցիս

Ակնարկ

Թեսաղոնիկեցիներին ուղղված իր նամակներում Պողոսը գովում է այդ Սրբերին իրենց հավատարմության և ուրիշներին լավ օրինակ ծառայելու համար: Նա անդրադարձավ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին վերաբերող նրանց հարցերին և պարզաբանեց որոշ թյուրըմբռնումները: Նա մարգարեացավ, որ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը տեղի չի ունենա, մինչև տեղի չունենա ապստամբությունը կամ ուրացությունը:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախօրոք պատրաստեն յուրաքանչյուր դասի համար.

Ա Թեսաղոնիկեցիս 1-3

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին օրհնել և ազդել ուրիշների վրա՝ նրանց Փրկիչ Հիսուս Քրիստոսի օրինակով ծառայելիս:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք հիշել մի դեպք, երբ նրանք զգացել են Փրկչի սերը՝ որևէ մեկի ծառայության շնորհիվ: Քաջալերեք նրանց պատրաստ լինել կիսվելու, թե այդ անձի ծառայությունն ինչպես է նրանց ոգեշնչել հետևել Հիսուս Քրիստոսին:

  • Նկարներ. Ցուցադրեք մի քանի նկար, որոնք պատկերում են, թե Հիսուս Քրիստոսն ինչպես է ծառայում ուրիշներին:

  • Տեսանյութ. «Ծառայեք Փրկչի օրինակով» (13:04, դիտեք 0:45-1:54)

Ա Թեսաղոնիկեցիս 4-5

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է ուսանողներին օգնել հասկանալ, թե նրանք ինչպես պետք է ապրեն՝ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին պատրաստ լինելու համար:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին խնդրեք պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, երբ Փրկիչը վերադառնա: Խնդրեք նրանց իրենց օրագրերում կամ թղթի վրա պատասխանել հետևյալ հարցերին. Ի՞նչն է ձեզ ոգեշնչում Երկրորդ Գալուստի վերաբերյալ: Ի՞նչն է ձեզ անհանգստացնում:

  • Նկար. Ցուցադրեք մի նկար, որը պատկերում է Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը:

  • Թերթիկներ. Պատրաստեք դասի թերթիկների օրինակները, որպեսզի ուսանողներից յուրաքանչյուրն ունենա առնվազն երեքական թերթիկ:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Երեք ուսանողի համար նախատեսված վարժություններն անցկացնելու ձևերից մեկն է՝ օգտագործել տեսազուցարանի գործառույթը և բաժանել ուսանողներին երեք քննարկման հարթակների: Յուրաքանչյուր քննարկման հարթակի համար ղեկավար նշանակեք և խմբերի ղեկավարներին ուղարկեք թերթիկի բովանդակությունը: Հանձնարարեք յուրաքանչյուր խմբին հետևել թերթիկում տրված հրահանգներին: Երբ նրանք ավարտեն, խնդրեք խմբի ղեկավարներին նշանակել խոսնակ, որը քննարկածով կկիսվի դասարանի հետ:

Բ Թոսաղոնիկեցիս 2

Դասի նպատակը. Այս դասը կարող է ուսանողներին օգնել հասկանալ Նոր Կտակարանի Եկեղեցու Ուրացության իրականությունը և վերջին օրերում Փրկչի Եկեղեցու վերականգման անհրաժեշտությունը:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք գտնել «Ուրացություն» հոդվածը Ավետարանական թեմաներում ChurchofJesusChrist.org. կայքում: Խնդրեք նրանց պատրաստ լինել կիսվելու իրենց սովորածով կամ հարցեր տալու:

  • Թերթիկ. Յուրաքանչյուր ուսանողի համար պատրաստեք «Հասկացեք Ուրացությունը և Վերականգնման անհրաժեշտությունը» նյութի մեկական օրինակ կամ որևէ ձևով ցուցադրեք թերթիկի բովանդակությունը:

  • Տեսանյութ.«Ի՞նչ է վերականգնումը» (5:13) «Հիսուս Քրիստոսի Եկեղեցին» (1:27)

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք հրավիրել որևէ մեկին դասի սկզբում գալ դասարան և ունկնդրի դեր տանել: Ուսանողներին թույլ տվեք այդ մարդուն ուսուցանել Մեծ Ուրացությունը և Վերականգնումը:

Վարդապետության սերտում. Բ Թեսաղոնիկեցիս 2.1-3

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին մտապահել Բ Թեսաղոնիկեցիս 2.1-3 հատվածների վարդապետության սերտման այս հղումն ու հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք խորհել հետևյալ հարցի շուրջ և բացատրել, թե նրանք ինչպես կպատասխանեին դրան. «Աստծուն ինչո՞ւ էր պետք հայտնվել Ջոզեֆ Սմիթին՝ Իր Եկեղեցին վերականգնելու համար, եթե քրիստոնեությունն արդեն հիմնադրված էր, և բազմաթիվ մարդիկ արդեն հավատում էին Աստվածաշնչին»:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Գործնական կիրառման վարժության համար կարող եք ուսանողներին բաժանել երեք խմբերի և յուրաքանչյուր խմբին քննարկման սենյակ ուղարկել: Յուրաքանչյուր խումբ կարող է պատասխան պատրաստել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից մեկին, այնուհետև երեք խումբն էլ կարող են վերադառնալ և կիսվել իրենց պատասխաններով:

Գնահատեք ձեր գիտելիքները 10

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր նպատակները, ինչպես նաև ձեր անձնական աճը, որ ունեցել եք Նոր Կտակարանի այս տարվա ուսումնասիրության ընթացքում:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել այն նպատակների մասին, որոնք նրանք դրել են Գաղատացիս-Բ Թեսաղոնիկեցիս գլուխներն ուսումնասիրելիս: Խնդրեք նրանց պատրաստ լինել կիսվելու իրենց առաջընթացով և խոչընդոտներով, որոնց նրանք հանդիպել են այդ նպատակներին հասնելիս:

  • Բովանդակություն՝ ցուցադրման համար. Նկարներ, որոնք պատկերում են մի բան, օրինակ՝ մեքենա, վերականգնելուց առաջ և հետո: Նկար, որը պատկերում է սպառազինություն կրող մարդու: Կարող են նաև դա նկարել գրատախտակին: