Սեմինարիա
Վարդապետության սերտում. Կրկնություն 21


Վարդապետության սերտում. Կրկնություն 21

Կիրառեք վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածները

Young adults looking at the scriptures.

Վարդապետության սերտման նպատակներից մեկն է օգնել ձեզ հասկանալ Փրկչի ուսմունքները, կարողանալ բացատրել դրանք ձեր խոսքերով և կիրառել դրանք ձեր կյանքում։ Այս դասը ձեզ հնարավորություն կտա կիրառել Նոր Կտակարանի վարդապետության հատվածները տարբեր հանգամանքներում։

Ուսանողի նախապատրաստում․ Առաջարկեք ուսանողներին ընտրել Նոր Կտակարանի վարդապետության սերտման որևէ հատուկ հատված, որն օգնել է նրանց, և պատրաստ լինել կիսվել դասարանի հետ, թե ինչպես է այն օգնել իրենց:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Կրկնեք վարդապետության սերտման հատվածները

Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս կրկնության դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված ժամանակացույցը՝ համոզվելով, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս կուսուցանվի, մինչ ընթանում են սեմինարիայի դասերը:

Կարող եք առաջարկել ուսանողներին ստուգողական հարցեր տալ միմյանց կամ օգտագործել մեկ այլ եղանակ՝ կրկնելու վարդապետության սերտման հատվածները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները: Հատվածները կրկնելու համար ուսանողները կարող են օգտագործել Վարդապետության սերտման հիմնարար փաստաթուղթը (2022) կամ Վարդապետության սերտման հավելվածը: Հետևյալ հատվածների փոխարեն կարող են օգտագործվել վարդապետության սերտման տարբեր հատվածներ:

Կրկնեք սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները վարդապետության սերտման հետևյալ հատվածների համար: Մտածեք, թե յուրաքանչյուր հատվածի վարդապետությունը ինչպես կարող է կիրառվել ձեր կյանքում:

Եբրայեցիսներին 12․9 ․ Երկնային Հայրը «հոգիների Հայրն է»։

Հակոբոս 1.5–6 ․ «Իսկ եթե ձեզանից մեկն իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուն»։

Հակոբոս 2․17–18 ․ «Հավատը. եթե գործեր չունենա, ինքնին մեռած է»։

Ա Պետրոս 4․6 ․ «Որովհետև հենց սրա համար մեռելներին ևս ավետարանվեց»։

Հայտնություն 20․12 ․ «Եվ մեռելները դատվեցին … իրենց գործերի համաձայն»:

Կիրառեք Վարդապետության սերտման հատվածներում ուսուցանվող վարդապետությունը

Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում տրվում է հետևյալ խորհուրդը․ «Ուսումնասիրեք սուրբ գրություններն ամեն օր և կիրառեք ձեր կարդացածը կյանքում։ Սուրբ գրությունները անձնական հայտնության և առաջնորդության, նաև ձեր վկայության մշտական զորացման հզոր աղբյուր են» ([2011], 42)։

  • Ի՞նչ եք դուք անում, որպեսզի ձեր կյանքում կիրառեք այն, ինչ սովորել եք սուրբ գրություններից:

Հետևյալ հարցին պատասխանելիս ուսանողները կարող են ապավինել դասին իրենց նախապատրաստությանը:

  • Վարդապետության սերտման ո՞ր հատվածն է օգնել ձեզ ձեր կլյանքում։ Ինչպե՞ս է այն օրհնել ձեզ:

Հետևյալ վարժությունը կօգնի ձեզ կիրառել վարդապետության սերտման որոշ հատվածներ ձեր կյանքում: Երբ ավարտեք վարժությունը, բաց եղեք անձնական հայտնության համար: Սուրբ Հոգին կարող է ոգեշնչել ձեզ մտքերով կամ գաղափարներով այն մասին, թե ինչպես կարող եք կիրառել սուրբ գրությունները ձեր սեփական կյանքում: Պատրաստ եղեք գրի առնել ձեր ստացած հուշումները:

Յուրաքանչյուր ուսանողի տվեք մի թերթիկ և առաջարկեք կատարել ստորև նշված առաջին քայլը: Այնուհետև առաջարկեք ուսանողներին իրենց թերթիկը փոխանցել դասարանի մեկ այլ անդամի, որը կկատարի երկրորդ քայլը: Շարունակեք թերթիկը փոխանցել տարբեր ուսանողների՝ երրորդ և չորրորդ քայլերը կատարելու համար։ Ուսանողները կարող են նաև կատարել այս վարժությունը թվային սարքի միջոցով՝ հաղորդագրությունների փոխանակման հավելվածով:

Նախքան ուսանողները կսկսեն վարժությունը, օգտակար կլինի հետևյալ օրինակը. 1: Ուսանողը հարց է տալիս՝ արդյոք Երկնային Հայրը գիտի, թե ովքեր են իրենք: 2: Եբրայեցիներին 12.9 հատվածը կարող է օգնել, քանի որ այն ուսուցանում է, որ Աստված մեր հոգիների Հայրն է: 3: Ուսանողը կարող է կիսվել մի փորձառությամբ, երբ ինքը զգացել է, որ Աստված գիտի իր մասին: 4: Երբ ես հուսահատվում եմ, հիշում եմ, որ Աստծո զավակն եմ:

Եթե ուսանողներն օգնության կարիք ունեն իրատեսական սցենար մտածելու համար, առաջարկեք որոշ օրինակներ, որոնք ուսանողները կարող են օգտագործել:

  1. Նկարագրեք իրատեսական սցենար կամ տվեք հարց, որը վերաբերում է այս դասի վարդապետության սերտման սուրբ գրությունների մեկ կամ մի քանի հատվածների ( Եբրայեցիներին 12.9 , Հակոբոս 1․5–6 , Հակոբոս 2.17–18 , Ա Պետրոս 4.6 , Հայտնություն 20․12

  2. Գտեք Նոր Կտակարանի վարդապետության սերտման սուրբ գրության հատվածը և բացատրեք, թե այն ինչպես կարող է օգնել ձեզ պատասխանել սցենարին կամ հարցին:

  3. Կիսվեք փորձառությամբ, որը վերաբերում է հատվածում ուսուցանվող վարդապետությանը: Դա կարող է լինել անձնական փորձառություն, ձեզ ծանոթ մեկի փորձառությունը կամ սուրբ գրություններում նկարագրված փորձառություն:

  4. Կիսվեք, թե ինչպես կարող եք կիրառել վարդապետությունը ձեր կյանքում կամ ինչ է այն օգնում ձեզ հասկանալ Երկնային Հոր կամ Հիսուս Քրիստոսի մասին:

Երբ ուսանողներն ավարտեն, առաջարկեք նրանց դասարանի համար կարդալ իրենց թերթիկների պատասխանները: Այնուհետև ուսանողները կարող են կիսվել, թե իրենք ինչ սովորեցին՝ լսելով այլ ուսանողների տեսակետները: Եթե ժամանակ մնա, ուսանողները կարող են կրկնել վարժությունը՝ օգտագործելով վարդապետության սերտման տարբեր հատվածներ:

  • Ի՞նչ կարող եք անել այս շաբաթ, որպեսզի օգնեք ձեզ կիրառել սուրբ գրությունները ձեր կյանքում:

  • Դա ինչպե՞ս է օգնում ձեզ ավելի շատ մոտենալ Փրկչին:

Խրախուսեք ուսանողներին ամեն օր կարդալ սուրբ գրությունները և կյանքում կիրառել իրենց սովորածը։ Վկայեք սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրության օրհնությունների մասին: