Սեմինարիա
Փիլիպպեցիներին, Կողոսացիներին


Փիլիպպեցիներին, Կողոսացիներին

Ակնարկ

Հռոմում իր բանտարկության ընթացքում Պողոսը նամակներ գրեց Փիլիպպեի և Կողոսայի Սրբերին և ուսուցանեց նրանց դիմել Հիսուս Քրիստոսին՝ ուժ ստանալու համար: Նա ուսուցանեց, որ Քրիստոսը խաղաղության և ուրախության աղբյուրն է, և նշեց, թե ինչ կարող են անել Սրբերը՝ ուրախություն և «Աստծու խաղաղությունը» զգալու համար (Փիլիպպեցիներին 4.7): Նա նաև հիշեցրեց նրանց՝ «հավատի մեջ հիմնավոր ու հաստատուն մնաք» (Կողոսացիներին 1.23) և «արմատավորված և նրանով շինված» (Կողոսացիներին 2.7) Քրիստոսով:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տվյալները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

Փիլիպպեցիներ և կողոսացիներ

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, որ Հիսուս Քրիստոսի միջոցով նրանք կարող են ուժ գտնել՝ դիմակայելու դժվարություններին:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին անգիր անել Փիլիպպեցիներին 4.13 հատվածը։

  • Բովանդակություն՝ ցուցադրման համար. Հրահանգներ ուսանողներին՝ իրենց հինգ րոպեանոց դասը կատարելու համար (ներառյալ օրինակները)

  • Առցանց ուսուցման առաջարկ. Առաջարկեք ուսանողներին անջատել ձայնն ու տեսագրությունը, երբ նրանք պատրաստում են իրենց դասերը: Հատկացված ժամանակից հետո առաջարկեք կրկին միացնել տեսագրությունն ու ձայնը, ապա ուսանողներին տեղավորեք խմբային քննարկման սենյակներում։ Առաջարկեք մեկ կամ երկու պատրաստակամ ուսանողների՝ իրենց դասը ուսուցանել փոքր խմբին:

Փիլիպպեցիներին 3

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ Հիսուս Քրիստոսին ճանաչելու համար զոհաբերություններ կատարելու կարևորությունը:

  • Ուսանողի նախապատրաստում․ Եթե հնարավոր է, առաջարկեք ուսանողներին պատմություններ հավաքել ընտանիքի անդամներից կամ նախնիներից, որոնք զոհաբերություններ են կատարել՝ Հիսուս Քրիստոսին հետևելու համար: Խրախուսեք նրանց պատրաստվել և այդ փորձառություններով կիսվել դասարանի հետ:

Փիլիպպեցիներին 4

Դասի նպատակը. Ուսանողները պետք է փորձեն գտնել եղանակներ, որոնցով նրանք կարող են իրենց կյանքում ավելի շատ ուրախություն և խաղաղություն ստանալ Հիսուս Քրիստոսի միջոցով:

  • Ուսանողի նախապատրաստում․ Առաջարկեք ուսանողներին հարցնել ընկերներին կամ ընտանիքի անդամներին, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը խաղաղություն և ուրախություն պարգևում իրենց կյանքում:

  • Բովանդակություն՝ ցուցադրման համար. Պողոսի կերպարը և նրա հնարավոր խոչընդոտները խաղաղության և երջանկության համար։

  • Առցանց ուսուցման առաջարկներ․ Կարող եք թույլատրել ուսանողներին օգտագործել վիրտուալ գրատախտակի գործառույթը՝ իրենց մտքերը էկրանին ավելացնելու համար, երբ գրանցում են Քրիստոսի միջոցով ավելի մեծ ուրախություն և խաղաղություն գտնելու եղանակները:

Կողոսացիներին 1-2

Դասի նպատակը․ Այս դասը կօգնի ուսանողներին ճանաչել այն ուժերը, որոնք սպառնում են իրենց հավատքին, և իմանալ, թե իրենք ինչպես կարող են ավելի կայուն և հաստատուն լինել Հիսուս Քրիստոսի հավատքում:

  • Ուսանողի նախապատրաստում․ Առաջարկեք ուսանողներին լուսանկարել կամ նկարել իրենց սիրելի պտղատու ծառը և նկարը բերել դասարան: Առաջարկեք նրանց մտածել հոգևոր դասերի մասին, որոնք մենք կարող ենք սովորել ծառերից:

  • Առցանց ուսուցման առաջարկներ․ Կարող եք օգտագործել նկարելու կամ վիրտուալ գրատախտակի ֆունկցիան և առաջարկել ուսանողներին միասին նկարել Քրիստոսում արմատացած ամուր ծառ և պիտակավորել այն դասի ընթացքում:

Վարդապետության սերտում. Կրկնություն 21

Դասի նպատակը. Այս դասը ուսանողներին հնարավորություն կտա կիրառել Նոր Կտակարանի Վարդապետության սերտման հատվածները տարբեր հանգամանքներում։

  • Ուսանողի նախապատրաստում․ Առաջարկեք ուսանողներին ընտրել Նոր Կտակարանի վարդապետության սերտման որոշակի հատված, որն օգնել է նրանց, և պատրաստ լինել կիսվել դասարանի հետ, թե ինչպես է այն օգնել իրենց:

  • Նյութեր ուսանողների համար. Թուղթ և գրելու պարագաներ յուրաքանչյուր ուսանողի համար

  • Առցանց ուսուցման առաջարկներ․ Ուսանողները կարող են տեղավորվել խմբային քննարկման սենյակներում՝ վարդապետության սերտման գրավոր վարժության 1-ից 4-րդ քայլերը քննարկելու համար։ Որպեսզի ուսանողներին հնարավորություն ընձեռվի աշխատել դասարանի տարբեր անդամների հետ, կարող եք յուրաքանչյուր հարցի համար նրանց մեկ այլ սենյակում տեղավորել: