Սեմինարիա
Կողոսացիներին 1-2


Կողոսացիներին 1-2

«Արմատացած եւ նորանում շինուած»

Cutaway showing the roots of a tree growing in windy conditions.

Ինչպես որ կան բնական ուժեր, որոնք կարող են արմատախիլ անել կամ կոտրել ծառը, այնպես էլ կան ուժեր, որոնք փորձում են մեզ արմատախիլ անել Հիսուս Քրիստոսում ունեցած մեր հիմքից (տես Հելաման 5.12): Պողոսը գրեց իր նամակը կողոսացիներին, քանի որ նրանց հավատքը վտանգված էր կեղծ ուսմունքների և գործելակերպերի կողմից: Այս դասը կարող է օգնել ձեզ ճանաչել այն ուժերը, որոնք վտանգում են ձեր հավատքը և սովորել, թե դուք ինչպես կարող եք ավելի անսասան լինել Հիսուս Քրիստոսում:

Օգտագործեք առարկաներ և նկարներ Առարկաները և նկարները կարող են օգնել ուսանողներին սուրբ գրություններում պատկերացնել մարդկանց, իրադարձություններ, առարկաներ և խորհրդանիշներ: Որպեսզի ուսանողները կարողանան ավելի հեշտ պատկերացնել պատմությունը, առաջարկեք նրանց նկարել սուրբ գրություններում նկարագրված առարկաները:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք նկարել կամ լուսանկարել իրենց սիրած մրգատու ծառը և նկարը բերել դասարան: Խնդրեք նրանց մտածել, թե մենք ինչ հոգևոր դասեր կարող ենք սովորել ծառերից:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Դուք որքանո՞վ եք ծառի նման

Խնդրեք կամավորների գրատախտակին ծառ նկարել: Օգտագործեք ուսանողների պատասխանները՝ գրատախտակի նկարը լրացնելու համար: Ուսանողներին առաջարկեք ավելացնել իրենց նկարը ուսանողի նախապատրաստման վարժությունից: Խրախուսեք նրանց ամբողջ դասի ընթացքում գաղափարներ ավելացնել:

Նկարեք ձեր սիրած մրգատու ծառը: Ավելացումներ կատարեք դասի ընթացքում:

Մտածեք, թե որքանով եք դուք նման ծառի: Օրինակ՝ մտածեք այն ուժերի մասին, որոնք փորձում են արմատախիլ անել կամ կործանել ձեր հավատքը առ Քրիստոս: Մտածեք, թե դուք ինչու օգնության կարիք ունեք այդ ուժերին դիմադրելու և ավետարանի պտուղները վայելելու գործում:

Պողոսն օգտագործեց ծառի խորհրդանիշը, որպեսզի կողոսացի Սրբերին օգնի ավելի լավ տեսնել Հիսուս Քրիստոսի հետ իրենց հարաբերությունների կարևորությունը: Նա նաև օգտագործեց այն, որպեսզի նրանց ուժ տա՝ դիմադրելու կեղծ ուսմունքներին ու գործելակերպերին, որոնք վտանգի տակ էին դնում իրենց հավատքը առ Հիսուս Քրիստոս: Սուրբ Հոգուց ոգեշնչում փնտրեք՝ Պողոսի խոսքերը ավելի լավ հասկանալու և կիրառելու համար:

Ծառի պտուղները

Մտածեք, թե ինչ պտուղներ կտա ձեր նկարած ծառը, և ինչու է այն ձեզ դուր գալիս:

Կարդացեք Կողոսացիներին 1.10-22 հատվածները: Փնտրեք Պողոսի կողմից նկարագրված «պտուղները» (կամ օրհնությունները) և մտածեք, թե ինչու եք ցանկանում այդ պտուղները: Ձեր ծառին պտուղներ նկարեք և պիտակավորեք դրանք Պողոսի ուսմունքներով:

  • Ի՞նչ պտուղներ կամ օրհնություններ է Պողոսը բացահայտել:

Ուսանողներին առաջարկեք սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց օրագրերում պատասխանել հետևյալ հարցերին և իրենց գրածով կիսվել դասարանի հետ:

  • Այդ պտուղներից որո՞նք եք այժմ վայելում:

  • Որո՞նք եք ցանկանում վայելել: Ինչո՞ւ։

Ձեր օրագրում գրեք հետևյալ հայտարարությունը և առաջին դատարկ հատվածում ներառեք նախորդ հարցի ձեր պատասխանները:Եթե ես ցանկանում եմ _______________, ես պետք է ________________:

Կարդացեք Կողոսացիս 1.23 հատվածը՝ փնտրելով, թե, ըստ Պողոսի, մենք ինչ պետք է անենք՝ այդ պտուղները ստանալու համար: Երկրորդ դատարկ հատվածը լրացրեք ձեր գտածով:

Ահա թե ինչպես կարող եք ձևակերպել այս ճշմարտությունը. Եթե ես ցանկանում եմ զորանալ և փրկագնում ու խաղաղություն ստանալ Քրիստոսից, ես պետք է շարունակեմ հավատքի մեջ հիմնված և հաստատված մնալ: Հիմնված և հաստատված կարող են նաև նշանակել հիմք ունեցող և ամուր կամ «հաստատուն և անխախտ» ( Մոսիա 5.15):

  • Ի՞նչ է նշանակում՝ «հավատի մեջ հիմնավոր ու հաստատուն մնաք»: ( Կողոսացիներին 1․23

  • Ի՞նչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին, որը ձեզ քաջալերում է շարունակել հիմնված և հաստատված լինել Նրանում:

  • Ի՞նչ հավելյալ ճշմարտություններ եք գտել Նրա մասին այս հատվածներում, որոնք մեծացնում են ձեր վստահությունը կամ Նրա մեջ հիմնավորվելու և հաստատվելու ցանկությունը:

Կարդացեք Կողոսացիներին 2.6-7 հատվածները՝ փնտրելով, թե Պողոսն ինչ է ուսուցանել մեր ծառի արմատների մասին: Ձեր ծառի շուրջը եղած հողը պիտակավորեք նրա խոսքերով:

  • Ըստ Պողոսի, մենք որտե՞ղ պետք է արմատներ գցենք:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «արմատավորված» Քրիստոսում:

  • Հիսուս Քրիստոսում արմատավորվելը ինչպե՞ս է մեզ օգնում հիմնված և հաստատված լինել: Ինչպե՞ս է դա արտահայտվում:

Մտածեք ձեր որևէ ծանոթի մասին, որը հիմնված է, հաստատված է և արմատավորված է Քրիստոսում:

Եթե ուսանողների համար օգտակար լինի, կարող եք կիսվել հետևյալ օրինակներից մեկով կամ երկուսով:

Հետևյալ երկու օրինակը Քրիստոսում արմատավորված մարդկանց մասին է: Երիտասարդ տղամարդկանց գերագույն նախագահ Ստիվեն Ջ. Լանդը պատմել է իր հիվանդ որդու մասին, որը շարունակեց հավատարմությամբ կատարել իր քահանայական պարտականությունները: Հնարավորության դեպքում այդ պատմությունը լսելու համար դիտեք «Գտիր ուրախություն Քրիստոսւմ» տեսանյութը 0:09-3:57-ը:

9:56

Finding Joy in Christ

Եղբայր Մ. Ջոզեֆ Բրոուն, որը ծառայել է Երիտասարդ տղամարդկանց գերագույն նախագահությունում, կիսվել է մի պատմությամբ իր դեռահաս դստեր մասին, որը դիմակայել է նոր տարածաշրջան տեղափոխվելու և միսիա ծառայելու մարտահրավերներին: Հնարավորության դեպքում այդ պատմությունը լսելու համար դիտեք «Բարձրացրու գլուխդ և ցնծա» տեսանյութը 5:48-7:48:

2:3

Բարձրացրու գլուխդ և ուրախացիր

Ուսանողներին խնդրեք իրենց մտքերով կիսվել այն մարդկանց մասին, որոնց նրանք հիշեցին: Թող նրանք զույգերով կամ փոքր խմբերով բացատրեն իրենց նկարածը:

Խորը և ամուր արմատներ նկարեք ձեր ծառի համար: Պիտակավորեք արմատները այդ մարդկանց հատկանիշներով կամ գործողություններով, որոնք, ըստ ձեզ, նրանց ամուր կապում են Հիսուս Քրիստոսի հետ:

Վերանայեք Կողոսացիներին 1․23 , 2․6–7 Այնուհետև կարդացեք Կողոսացիներին 2.8-12 հատվածները և Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ․ Օուքսի հետևյալ խոսքերը: Պիտակավորեք ձեր ծառի արմատները այն հատկանիշներով, որոնք կարող են մեզ ավելի ամուր կապել Փրկչի հետ:

Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Մենք պետք է ձգտենք ամուր արմատներ գցել և դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը (տես Կողոսացիներին 2.6–7): Մենք այդ դարձին հասնում ենք աղոթքով, ընթերցելով սուրբ գրությունները, ծառայելով և մշտապես հաղորդությունը ճաշակելով, որպեսզի Նրա Հոգին միշտ մեզ հետ ունենանք: Մենք նաև պետք է ձգտենք սրտի այն մեծ փոփոխությանը (տես Ալմա 5.12–14), որը չար ցանկությունները և եսասեր մտահոգությունները փոխարինում է Աստծո սիրով և Նրա ու Նրա զավակներին ծառայելու ցանկությամբ:

(Դալլին Հ. Օուքս, «Սերմնացանի առակը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 35)

Ուսանողնեին առաջարկեք կիսվել գտած «արմատներով»: Անհրաժեշտության դեպքում քննարկեք հետևյալ հարցերից մի քանիսը կամ բոլորը.

  • Ինչպե՞ս եք ձեզ ավելի մոտ զգացել Փրկչին՝ հետևելով Քրիստոսում հիմնված և հաստատված մարդկանց օրինակին:

  • Ավետարանական արարողություններին, օրինակ՝ մկրտությանը մասնակցելը (տես Կողոսացիներին 2.12), ինչպե՞ս կարող ավելի ամուր կապ ստեղծել ձեր և Քրիստոսի միջև:

  • Ինչպե՞ս կփոխվեր ձեր կյանքը, եթե դուք ավելի ամուր հիմնված և հաստատված լինեիք Քրիստոսում:

Բազում մարդիկ կարող են որոշումներ կայացնել, որոնք կարող են խորացնել նրանց արմատները Քրիստոսում, սակայն այն ուղին, որով նրանք հետևում են այդ ընտրություններին, իրականում իմաստալից արդյունքներ չեն տալիս: Օրինակ՝ մարդը կարող է ամեն օր կարդալ սուրբ գրությունները, սակայն ժամանակ չհատկացնել այնտեղից ճշմարտություններ բացահայտելու, դրանց շուրջ խորհելու և դրանք կիրառելու համար:Խորհեք, թե դուք ինչպես եք գործում ձեր ընտրությունների համաձայն, և արդյոք կարիք չունեք փոփոխություններ կատարելու:

Դիմակայեք այն ուժերին, որոնք կարող են ձեզ արմատախիլ անել

Ինչպես կան բնական ուժեր, որոնք կարող են արմատախիլ անել կամ կոտրել ծառը, կան նաև ուժեր, որոնք փորձում են մեզ արմատախիլ անել մեր հոգևոր հիմքերից Հիսուս Քրիստոսում:

Ձեր ծառի շուրջը նկարեք քամիներ կամ փոթորիկներ, որոնք կարող են արմատախիլ անել ձեր ծառը: Այդ քամիներն ու փոթորիկները պիտակավորեք այն ուժերի անուններով, որոնք կարող են ձեզ խանգարել հիմնված և հաստատված լինել Հիսուս Քրիստոսում: Կարող եք կարդալ Կողոսացիներին 2.4-8 հատվածները և տեսնել, թե ինչ ուժերի էին դիմակայում կողոսացի Սրբերը:

  • Այսօր բացահայտված արմատներն ինչպես կարող են ձեզ օգնել Փրկչից ուժ ստանալ՝ բացահայտված ուժերին դիմակայելու համար:

Հնարավորության դեպքում դիտեք «Հոգևոր պտտահողմեր» տեսանյութը (2:24): Տեսեք, թե Քրիստոսում հիմնված և հաստատ լինելն ինչպես կարող է օգնել ձեզ:

2:24

Հոգևոր պտտահողմեր

Փնտրեք Երկնային Հոր օգնությունը Սուրբ Հոգու միջոցով՝ բացահայտելով, թե որ ոլորտում եք առաջադիմում և որտեղ կարող եք ավելի առաջ գնալ՝ Հիսուս Քրիստոսում ավելի հիմնված և հաստատված լինելու համար: Գրեք ձեր մտքերը և տպավորությունները ձեր օրագրում և հետևեք դրանց:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Մենք ինչո՞ւ պետք է արմատներ գցենք Քրիստոսում:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Ա. Մաքսվելը (1926-2004) բացատրել է.

Last official portrait of Elder Neal A. Maxwell, 1992.

Վերջին օրերի իրադարձությունները և հանգամանքները մեզ՝ որպես Եկեղեցու անդամներ, պարտավորեցնում են ավելի հիմնված, արմատավորված և հաստատված դառնալ (տես Կողոսացիներին 1.23 , 2.7 , Բ Պետրոս 1.12): Հիսուսն ասել է Իր աշակերտներին. «հաստատեք սա ձեր սրտերում, որ դուք պետք է անեք այն բաները, ինչ ես կուսուցանեմ և կպատվիրեմ ձեզ» [Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ղուկաս 14.28 ]: Եթե հաստատված չլինեք, չենք կարողանա դիմակայել անկայունությանը: Եթե հաստատված լինենք, մենք չենք «քշվ[ի] ու տատանվ[ի]» [ Եփեսացիներին 4.14 ] բամբասանքների, կեղծ վարդապետությունների կամ աշխարհի վարքագծային և մտավոր միտումների պատճառով: …

Սակայն մենք չենք կարող հաստատված լինել Հիսուսի պատվիրանները կատարելու գործում եթե մենք հաստատված չլինենք Նրանում: … Հետևաբար, մեր խնդիրն է «հաշտվել Աստծո կամքի և ոչ թե դևի ու մարմնի կամքի հետ» ( 2 Նեփի 10.24):

(Նիլ Ա. Մաքսվել, «Հաղթահարեք այնպես, ինչպես ես եմ հաղթահարել», Ensign կամ Լիահոնա, մայիս 1987, 70)

Դուք նաև կարող եք դիտել «Ապաստան գտեք կյանքի փոթորիկներից» տեսանյութը 0:00-3:49՝ տեսնելով, թե ինչ լրացուցիչ գաղափարներ է առաջարկում Երեց Ռիկարդո Պ. Խիմենեսը:

11:5

Finding Refuge from the Storms of Life

Կողոսացիներին 2․13-15 Ինչ է Պողոսն ուսուցանել կողոսացի Սրբերին Փրկչի Խաչելության խորհրդանշականության մասին

Պողոսը հիշեցրեց կողոսացի Սրբերին, որ Աստված ներել է նրանց (տես Կողոսացիներին 1.14, 20, 22): Պողոսի՝ Կողոսացիներին 2.14-15 հատվածներում ներկայացված պատկերավոր նկարագրությունը շեշտում է, թե Քրիստոսի Քավությունն ինչպես է հնարավոր դարձնում մեր մեղքերի ներումը: Պողոսի ժամանակներում հռոմեացիների համար սովորական էր պաստառի վրա գրել դատապարտված մարդու հանցանքները: Երբ հանցագործը խաչվում էր, պաստառը նույնպես մեխվում էր խաչին, որպեսզի բոլոր անցորդները իմանան այդ մարդու հանցանքները (տես Հովհաննես 19.19–22): Պողոսն օգտագործեց հատվածներ 13-15 -ի պատկերավոր նկարագրությունը, որպեսզի կողոսացիներին ուսուցանի, որ Աստված ներել է նրանց: Կարծես կողոսացի Սրբերի դեմ ուղղված բոլոր հոգևոր մեղադրանքների և հանցանքների ցուցակը դրված էր ցուցապաստառի վրա և գամված խաչին: Հիսուս Քրիստոսի խաչելության շնորհիվ դրանք ջնջվեցին կամ հարթվեցին:

Օժանդակ ուսումնական վարժություն

Կողոսացիներին 3.12-24 : Քրիստոսանման հատկանիշներ

Ուսանողներին առաջարկեք կիսվել Փրկչի կյանքից իրենց սիրած պատմություններով: Խնդրեք նրանց բացահայտել, թե Փրկիչն ինչպիսի հատկանիշներ է ցուցադրել այդ պատմություններում: Այնուհետև խնդրեք նրանց հիշել ծանոթ մարդկանց, որոնք այդ հատկանիշների օրինակ են ծառայում: Խնդրեք նրանց կիսվել, թե նրանց համար ինչու է հաճելի այդ մարդկանց կողքին լինելը: Ուսանողներին առաջարկեք ուսումնասիրել Կողոսացիներին 3.12-24 հատվածները՝ փնտրելով Քրիստոսանման հատկանիշներ: Նրանք նաև կարող են պարզել, թե ինչպես կարող են զարգացնել այդ հատկանիշները: Ուսանողներին առաջարկեք փնտրել Երկնային Հոր օգնությունը Սուրբ Հոգու միջոցով և ընտրել մեկ հատկանիշ, որը նրանք կցանկանային զարգացնել մոտակա մեկ կամ երկու ամիսների ընթացքում: Նրանք կարող են նաև ստեղծել ծրագիր, թե ինչպես կարող են Երկնային Հոր օգնությամբ զարգացնել այդ հատկանիշը: