Սեմինարիա
Գործք Առաքելոց 12․1-19


Գործք Առաքելոց 12․1-19

An angel assisting Peter in his release from prison. The prison guards are unconscious on the ground.

Առաքյալները հակադրության հանդիպեցին, երբ փորձում էին առաջ տանել Փրկիչի գործը: Հակոբոսը մարտիրոսացավ Հերովդեսի հրամանով: Պետրոսը բանտարկվեց, բայց ազատվեց հրեշտակի կողմից՝ Եկեղեցու անդամների աղոթքների արդյունքում: Այս դասի նպատակն է օգնել ձեզ ավելի շատ վստահել Երկնային Հորը և աղոթքին տված Նրա պատասխաններին:

Դրականորեն ընդունեքուսանողներիպատասխանները: Ընդունեք ուսանողների պատասխանները՝ ուղղակի «շնորհակալություն» ասելով կամ նրանց պատասխանում որևէ հատուկ բան գովելով: Դրանով դուք ցույց կտաք, որ նրանց ներդրումը գնահատվում է և կարևոր է ուսումնական փորձառության համար: Դա կքաջալերի ուսանողներին ավելի ակտիվորեն կիսվել պատասխաններով, գաղափարներով և փորձառություններով:

Ուսանողի նախապատրաստում.Ուսանողներին խնդրեք դասից առաջ հիշել մի փորձառություն, երբ նրանք կամ ուրիշները իրենց աղոթքներին սպասված պատասխաններ են ստացել և մի փորձառություն, երբ աղոթքները, կարծես թե, անպատասխան են մնացել կամ պատասխանները տարբերվում էին սպասվածից:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Տարբեր արդյունքներ

Ուշադիր եղեք ուսանողների հանգամանքներին և համապատասխանորեն հարմարեցրեք հետևյալ սցենարները: Ուսանողներին հիշեցրեք դասի ընթացքում օգտվել իրենց նախապատրաստած նյութերից:

Պատկերացրեք տարբեր արձագանքներ հետևյալ իրավիճակներին.

Մի երիտասարդ տղամարդ տարիների ընթացքում ջանասիրաբար աղոթում է, որպեսզի իր հայրը բուժվի քաղցկեղից, սակայն հայրը ոչ մի կերպ չի առողջանում:

Մի երիտասարդ կին մեծ եռանդով աղոթում է իր մոր համար, որպեսզի նա բուժվի քաղցկեղից, և մի տարվա պայքարից հետո մայրը հրաշքով առողջանում է:

  • Ե՞րբ են ձեր կամ ուրիշների աղոթքները ստացել պատասխաններ, որոնք տարբերվում էին սպասվածից:

  • Դուք ինչպե՞ս արձագանքեցիք:

  • Երկնային Հոր հանդեպ ունեցած ձեր վստահության աստիճանը ինչպե՞ս է ազդել ձեր պատասխանի վրա:

Ձեր օրագրում նշեք, թե ինչ հրաշքներ կամ օրհնություններ կուզեիք ստանալ: Մտածեք, թե Աստծուն ավելի շատ վստահելն ինչպես կարող է բարելավել ձեր կյանքը: Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ և օրինակներ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի շատ վստահել Երկնային Հորը և աղոթքներին տված Նրա պատասխաններին:

Եկեղեցու անդամների հալածանքը

Եկեղեցու՝ ավետարանը տարածող անդամները և ղեկավարները հալածանքի էին ենթարկվում հռոմեացի և հրեա ղեկավարների կողմից: Եկեղեցու որոշ ղեկավարներ, օրինակ՝ Պետրոսը և Հովհաննեսը, հրաշքով ազատվեցին Աստծո կողմից (տես Գործք Առաքելոց 5.17-21), այնինչ Ստեփաննոսը և ուրիշները՝ ոչ (տես Գործք Առաքելոց 7.54-60):

Գործք Առաքելոց 12.1-4 հատվածները կարդալիս պատկերացրեք, որ դուք Եկեղեցու անդամ եք և այդ իրադարձությունների մասնակից: Vex բառը նշանակում է հալածել կամ վնասել: Հատված 4-ը նշանակում է, որ Հերովդեսը նշանակեց 16 զինվորների հսկել Պետրոսին, մինչև նրա հրապարակավ մահապատիժը:

  • Որպես Եկեղեցու անդամ, ի՞նչ զգացմունքներ և հարցեր կունենայիք այդ պահին:

Կարդացեք Գործք Առաքելոց 12.5-ը՝ փնտրելով, թե Եկեղեցու անդամներն ինչպես արձագանքեցին:

  • Ինչո՞ւ էր դժվար հավատք գործադրել՝ Պետրոսի համար աղոթելիս:

  • Ձեր կարծիքով, Եկեղեցու անդամներն ի՞նչ հասկացան Երկնային Հոր մասին, որը նրանց մղեց դա անել:

Կարդացեք Գործք Առաքելոց 12.6-11 հատվածները՝ փնտրելով, թե Եկեղեցու անդամների աղոթքներն ինչպիսի պատասխան ստանցան:

  • Ի՞նչ զգացմունքներ կամ մտքեր կունենայիք, եթե վկա դառնայիք աղոթքի այդ պատասխանին:

  • Այդպիսի իրադարձությունն ինչպե՞ս կարող էր ազդել Երկնային Հոր հանդեպ ձեր հավատքի վրա:

  • Աղոթքի մասին ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել այս պատմությունից։

Անկեղծ և ջերմեռանդ աղոթք

Այս պատմությունը պարզաբանում է այն ճշմարտությունը, որ մեր անկեղծ և ջերմեռանդ աղոթքները մեր և մյուսների կյանք են հրավիրում Աստծո հրաշքները և օրհնությունները:

Եթե ուսանողների համար օգտակար լինի օրինակ բերել, կարող եք կիսվել անձնական փորձառությամբ, նախագահ Բալլարդի հետևյալ օրինակով կամ «Խաղաղության սկզբունքները. Աղոթք» (2:49) տեսանյութով ChurchofJesusChrist.org կայքից:

Հավատքով լի աղոթքից բխող հրաշքները հաճախ փոքր և հասարակ են, այլ ոչ թե մեծ և ցայտուն:

Կարող եք դիտել «Արդ ուշադիր եղեք և միշտ աղոթեք» տեսանյութը 12:17-13:07 ChurchofJesusChrist.org կայքում կամ կարդացեք հետևյալ հայտարարությունը և իմացեք, թե ինչպիսի հրաշք տեղի ունեցավ աղոթքի արդյունքում Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ. Ռասսել Բալլարդի կյանքում:

15:1
Official portrait of President M. Russell Ballard of the Quorum of the Twelve Apostles, 2004.

Անձնական փորձից գիտեմ աղոթքի զորության մասին։ Վերջերս մենակ էի գրասենյակում։ Հենց նոր բժշկական միջամտություն էր կատարվել ձեռքիս վրա։ Ձեռքս սևացել, կապտել, այտուցվել էր և ցավում էր։ Սեղանի մոտ նստած՝ չէի կարողանում կենտրոնանալ կարևոր և վճռորոշ գործերի վրա, որովհետև ցավը ինձ շեղում էր:

Ես ծնկի իջա աղոթելու և խնդրեցի Տիրոջը, որ օգնի ինձ կենտրոնանալ, որ կարողանայի կատարել իմ աշխատանքը։ Ես կանգնեցի և վերադարձա սեղանիս կիտված թղթերին: Գրեթե անմիջապես պարզություն և կենտրոնացում եկավ մտքիս, և ես կարողացա ավարտել իմ առջև դրված հրատապ խնդիրները:

(Մ․ Ռասսել Բալլարդ, «Արդ ուշադիր եղեք և միշտ աղոթեք», Ensign կամ Լիահոնա, նոյեմբերի 2020, 79)

  • Դուք կամ ուրիշները ի՞նչ փորձառություններ եք ունեցել, երբ Աստված պատասխանել է աղոթքներին:

  • Այդ փորձառությունները ձեզ ի՞նչ են սովորեցրել Երկնային Հոր՝ ձեր և ուրիշների հանդեպ ունեցած ցանկությունների և զգացմունքների վերաբերյալ:

  • Այդ փորձառություններն ինչպե՞ս են ազդել Երկնային Հորը վստահելու ձեր ցանկության և կարողության վրա:

Երբ ուսանողները պատասխանեն, շնորհակալություն հայտնեք նրանց՝ իրենց փորձառություններով և գաղափարներով կիսվելու համար և օգնեք հասկանալ, թե որքան կարևոր է նրանց ներդրումը:

Վստահեք Աստծուն

Կարդացեք Գործք Առաքելոց 12.12-17-ը և տեսեք, թե ինչպես է ավարտվում այս պատմությունը: Նկատի ունեցեք, որ հատված 17 -ում հիշատակված Հակոբոսը նույն Հակոբոսը չէ, որ հիշատակվում է հատված 2 -ում:

Երբեմն մենք չենք ստանում մեր աղոթքների սպասված պատասխանը: Հակոբոսի մարտիրոսությունը դրա օրինակներից մեկն է: Սրբերը, հավանաբար, նրա համար ևս աղոթել էին, սակայն նա սպանվեց Հերովդեսի կողմից (տես Գործք Առաքելոց 12.2):

Մտածեք դասի սկզբում ներկայացված սցենարների մասին, ինչպես նաև ձեր կյանքից այն դեպքերի մասին, երբ Աստված չի պատասխանել այնպես, ինչպես դուք էիք սպասում:

  • Ի՞նչ գիտեք Երկնային Հոր մասին, որը կօգնի ձեզ վստահել Նրան նմանատիպ իրավիճակներում:

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ․ Օուքսը մի բան է ուսուցանել, որը կարող է օգտակար լինել այն պահերին, երբ մեր աղոթքները սպասված պատասխան չեն ստանում: Կարող եք դիտել «Հիվանդների բժշկումը» տեսանույթը 15:19-16:55-ը կամ կարդալ հետևյալ հայտարարությունը:

17:35
Official portrait of President M. Russell Ballard of the Quorum of the Twelve Apostles, 2004.

Որպես Աստծո զավակներ, իմանալով Նրա մեծ սիրո և նրա անսահման գիտելիքի մասին, թե ինչը լավագույնը կլինի մեր հավերժական բարօրության համար, մենք ապավինում ենք Նրան: Ավետարանի առաջին սկզբունքը հավատն է առ Տեր Հիսուս Քրիստոսը, իսկ հավատ նշանակում է վստահություն: Ես զգացել եմ այդ վստահությունը, երբ հորեղբորս որդին ելույթ ունեցավ մի դեռահաս աղջկա թաղմանը, որը մահացել էր ծանր հիվանդությունից: Նա ասաց այս խոսքերը, որոնք սկզբից ապշեցրին, ապա շինություն տվեցին ինձ. «Ես գիտեմ, որ Տիրոջ կամքով էր, որ նա մահացավ: Նրան լավ բժշկական օգնություն էր ցուցաբերվել: Նրան քահանայության օրհնություններ էին տրվել: Նրա անունը տաճարի օրհնությունների ցուցակում էր: Հազարավոր մարդիկ աղոթում էին, որ նրա առողջությունը վերականգնվեր: Եվ ես գիտեմ, որ այս ընտանիքում բավականաչափ հավատք կար, որպեսզի նա բժշկվեր, եթե միայն Տիրոջ կամքը չլիներ նրան տուն տանել այժմ»: Ես զգացել եմ այդ նույն վստահությունը քաղցկեղից մահացած մեկ այլ ընտիր աղջնակի հոր խոսքերում: Նա հայտարարեց. «Մեր ընտանիքի հավատքն առ Հիսուս Քրիստոսն է, և այն կախված չէ արդյունքից»: Այդ ուսմունքները ճշմարիտ են հնչում իմ ականջին: Մենք անում ենք հնարավոր ամեն բան հարազատի բժշկության համար, իսկ թե արդյունքը ինչ կլինի, ապավինում ենք Տիրոջը:

(Դալլին Հ․ Օուքս, «Հիվանդների բժշկումը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 50)

  • Նախագահ Օուքսն ի՞նչ է ուսուցանել, որը դուք կարևոր եք համարում հիշել: Ինչո՞ւ:

Այսօրվա ձեր սովորածի հիման վրա ձեր օրագրում գրեք մի գրառում, որը կանդրադառնա հետևյալ հուշումներից մեկին կամ մի քանիսին.

1. Ի՞նչ եք սովորել Երկնային Հոր մասին, որը ամրապնդում է ձեր վստահությունը Նրա հանդեպ:

2. Ի՞նչ եք սովորել աղոթքի մասին, որը դուք կցանկանայիք հիշել:

3. Այն տպավորությունները, որոնք դուք ստացել եք Սուրբ Հոգուց այն մասին, թե ինչպես բարելավել ձեր աղոթքը, կամ ինչպես կարող եք ավելի շատ վստահել Երկնային Հորը:

Երբ ուսանողները բավականաչափ ժամանակ ունենան գրելու համար, խնդրեք նրանց կիսվել իրենց գրառումներով զույգերով կամ փոքր խմբերով: Ավարտեք՝ բերելով անձնական վկայություն Երկնային Հոր և ձեր աղոթքներին Իր ժամանակին և ձևով պատասխանելու Նրա կարողության և պատրաստակամության մասին: Հրավիրեք մի քանի կամավորների կիսվել իրենց վկայություններով:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ի՞նչ պետք է հասկանանք, երբ մեզ թվում է, որ չենք ստացել մեր աղոթքի պատասխանը

Երեց Ռիչարդ Գ. Սքոթը Տասներկու Առաքյալների Քվորումից բացատրել է.

Final official portrait of Elder Richard G. Scott of the Quorum of the Twelve Apostles, 2004. Passed away 22 September 2015.

Երբ թվում է, որ հրատապ աղոթքը չի ստանում պատասխան, դա կարող է նշանակել, որ մենք չենք հասկանում որոշ ճշմարտություններ աղոթքի մասին կամ չենք ճանաչում պատասխանները, երբ դրանք գալիս են: …

… Նա լսում է յուրաքանչյուր աղոթք և պատասխանում է դրանց Իր ձևով:

(Ռիչարդ Գ. Սքոթ, «Սովորենք հասկանալ աղոթքների պատասխանները», Ensign, նոյեմբեր 1989, 30-31)

Իմ աղոթքներն ինչպե՞ս կարող են օրհնել Եկեղեցու այսօրվա ղեկավարներին

Սուրբ գրություններից մենք սովորում ենք, որ Առաջին Նախագահությունը աջակցվում է «եկեղեցու վստահությամբ, հավատքով և աղոթքով» (տես Վարդապետություն և Ուխտեր 107․22): Երբ Թոմաս Ս. Մոնսոնը (1927–2018) Եկեղեցու նախագահ էր, նա կիսվել է հետևյալով. «Ինչպես նշել էի նախորդ համաժողովներին, ես շնորհակալություն եմ հայտնում ինձ համար ասված ձեր աղոթքների համար: Ես դրանց կարիքն ունեմ և զգում եմ դրանք» («Տերն ընդ ձեզ մինչև նոր հանդիպում», Ensign կամ Լիահոնա, նոյեմբերի 2012, 111):

Օժանդակ ուսումնական վարժություններ

Գործք Առաքելոց 12-14 Տերը կավարտի Իր գործը՝ անկախ ընդդիմությունից

Ուսանողներին առաջարկեք ընտրել Գործք Առաքելոց 12-14-ից հետևյալ պատմություններից մեկը և տեսնել, թե ինչպիսի ընդդիմության է հանդիպել Տիրոջ գործը, թե Տերն ինչպես է օգնել Իր ժողովրդին դիմակայել այդ ընդդիմությանը, և այդ գործն ինչպես է շարունակվում մինչ օրս:

Գործք Առաքելոց 12.1–19, 24Գործք Առաքելոց 13․4-12, 43-52Գործք Առաքելոց 14․1-23

Ուսանողները կարող են դիտել «Հավատքի պաշտպանները» տեսանյութը (6:56) ChurchofJesusChrist.org կայքում, որտեղ մի երիտասարդ կին օգնում է միսիոներներին առաջ տանել Տիրոջ գործը՝ չնայած ընդդիմությանը: Այնուհետև ուսանողները կարող են կիսվել օրինակներով այն մասին, թե ինչպես է Տիրոջ գործը շարունակվում մեր օրերում՝ անկախ ընդդիմությունից: Այնուհետև կարող եք դիտել «Աստծո ճշմարտությունը պետք է առաջ գնա» 12:07-16:03-ը՝ տեսնելու համար, թե Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ. Ռասսել Բալլարդն ինչ օրինակներ է բերում այն մասին, թե նրանք ինչ կարող են անել՝ Տիրոջ գործը առաջ տանելու համար:

NaN:NaN

//media.ldscdn.org/webvtt/mormon-channel/mormon-messages-2017/2017-01-004-defenders-of-the-faith-eng.vtt

2:3

Ընդդիմության նպատակները

Այս դասի ընթացքում կենտրոնացեք ընդդիմության և այն բանի վրա, թե ընդդիմությունն ինչպես կարող է մեզ նախապատրաստել Աստծո արքայության համար (տես Գործք Առաքելոց 14.22)՝ օգնելով մեզ ավելի շատ մոտենալ Հիսուս Քրիստոսին: Երբ ուսանողները հասկանան, որ Պետրոսը, Պողոսը և Բառնաբասը ընդդիմության են հանդիպել, առաջարկեք նրանց ճշմարտություններ բացահայտել Գործք Առաքելոց 14.22 ; 2 Նեփի 2.11 , Վարդապետություն և Ուխտեր 122․7-9 հատվածներում: Կարող եք նաև ցուցադրել «Մարգարե Ջոզեֆ Սմիթը» 3:08-4:15-ը ChurchofJesusChrist.org: Ուսանողներին խնդրեք կիսվել, թե ինչ են տեսել տեսանյութում այն մասին, թե ինչու է առաջանում ընդդիմությունը:

2:3