Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 14


Վարդապետության սերտման կրկնություն 14

Հասկացեք և բացատրեք

Jesus Christ is standing on a hill over looking a river

Վարդապետության սերտման նպատակներից մեկն է օգնել ձեզ հասկանալ վարդապետության սերտման հատվածներում ներկայացված Փրկիչի ուսմունքները և կարողանալ բացատրել դրանք ձեր խոսքերով: Այս դասը ձեզ հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ և բացատրել Նոր Կտակարանի վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներից մեկի կամ մի քանիսի մասին ճշմարտությունները:  

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք կրկնել վարդապետության սերտման այն հատվածները, որոնք կուսումնասիրվեն այս դասի ընթացքում, և պատրաստ լինել քննարկել դրանք: Կրկնության համար ուսանողները կարող են օգտագործել Վարդապետության սերտման հիմնարար փաստաթուղթը (2022) կամ Վարդապետության սերտման հավելվածը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս կրկնության դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելով, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս կուսուցանվի սեմինարիայի ընթացքում: Անհրաժեշտության դեպքումայս դասի ընթացքում կրկնած հատվածներից յուրաքանչյուրը փոխարինեք այլ կարևոր հատվածներով:

Կրկնություն

Ուսանողներին հնարավորություն տվեք կրկնել այս դասի վարդապետության սերտման հատվածները և համապատասխան հիմնական արտահայտությունները: Կարող եք օգտագործել հետևյալ համապատասխանեցման վարժությունը կամ մեկ այլ վարժություն: (Այս վարժության ճիշտ պատասխաններն են 1-բ, 2-դ, 3-ա, 4-գ):

  1. Ա Կորնթացիս 6.19–20

  2. Ա Կորնթացիս 11․11

  3. Ա Կորնթացիս 15.20–22

  4. Ա Կորնթացիս 15.40–42

ա. Ձեր ընտանիքի որոշ անդամներ հուսալքված են, որովհետև իրենց սիրելի մարդը վերջերս մահացավ, և նրանք կարծում են, որ երբեք չեն տեսնի նրան:

բ. Որոշ մարդիկ կարծում են, որ իրենց մարմինները իրենցն են, և կարող են դրանց հետ վարվել՝ ինչպես կամենան: Նրանք չեն գիտակցում, որ Փրկիչը գին է վճարել մեզ փրկագնելու համար, ինչը բառացիորեն նշանակում է որ Նա «մեզ հետ է գնել»: Այդ պատճառով մենք չենք պատկանում ինքներս մեզ, այլ պարտք ենք Փրկիչին:

Գ. Բազմաթիվ մարդիկ հավատում են, որ կա դրախտ և դժոխք, բայց սխալ են հասկանում մահից հետո կյանքի և հարություն առած մարմինների մասին ճշմարտությունը:

Դ. Ձեր ընկերը հարցնում է ձեզ, թե դուք ինչու եք ավելի կարևորում ամուր ամուսնությունը և ընտանեկան հարաբերությունները, քան պրոֆեսիոնալ հաջողությունը և փողը:

Հասկացեք և բացատրեք

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, թե սուրբ գրություններն ինչպես կարող են կապել մեզ Հիսուս Քրիստոս հետ: Դուք կարող եք դիտել «Նախագահ Նելսոն. Սուրբ գրությունները ուսուցանում են մեզ Հիսուս Քրիստոսի մասին (Երիտասարդների համար)» (0:59) տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում կամ կարդալ հետևյալ հայտարարությունը:

0:59
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

[Սուրբ գրություննեը] մեզ սովորեցնում են Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին, Նրա Քավության մեծության և մեր Հոր երջանկության ու փրկագնման մեծ ծրագրի մասին: Ամեն օր Աստծո խոսքի մեջ ընկղմվելը շատ կարևոր է հոգևոր գոյատևման համար, հատկապես՝ աճող ընդվզման այս օրերին: Երբ ամեն օր սնվենք Քրիստոսի խոսքերով, Քրիստոսի խոսքերը կասեն մեզ, թե ինչպես արձագանքենք այն դժվարություններին, որոնց, երբևէ չենք մտածել, որ կբախվենք։

(Ռասսել Մ. Նելսոն, «Լսեք Նրան», Ensign կամ Լիահոնա, մայիս 2020, 89)

Ուսանողներին օգնեք ավելի լավ հասկանալ վարդապետության սերտման հատվածներում ներկայացված վարդապետությունը: Հետևյալ վարժությունը դա անելու միջոցներից մեկն է: Ուսանողները կարող են կենտրոնանալ այն հատվածների վրա, որոնք կրկնել են, կամ Նոր Կտակարանի վարդապետության սերտման ցանկացած հատվածի վրա:

Եթե որոշեք օգտագործել հետևյալ վարժությունը, պատրաստ եղեք ուսանողներին օգնել իրենց հատվածներում իմաստալից կապեր գտնել Հիսուս Քրիստոսի հետ: Կարող է օգտակար լինել ուսանողներին բաժանել փոքր խմբերի և առաջարկել նրանց խմբի հետ կիսվել իրենց պատասխաններով:

Պատկերացրեք, որ սկզբում ձեզ խնդրել են կիսվել մի սուրբ գրությունով, որը օգնել է ձեզ մի բան սովորել կամ զգալ Հիսուս Քրիստոս մասին: Ընտրեք վարդապետության սերտման մեկ հատված այս դասից կամ մեկ ուրիշ հատված Նոր Կտակարանից: Հրավիրեք Սուրբ Հոգուն օգնել ձեզ բացահայտել այնպիսի ճշմարտություններ Փրկիչի մասին, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալ Նրան, Նրա ավետարանը, Նրա Քավությունը և Երկնային Հոր փրկության ծրագիրը:

  • Վարդապետության սերտման ո՞ր հատվածն ընտրեցիք:

  • Ի՞նչ ճշմարտություն կամ վարդապետություն եք բացահայտել այս հատվածում:

  • Ինչպիսի՞ն կլինի մարդու կյանքը, եթե չիմանա ձեր կողմից բացահայտված ճշմարտությունը:

  • Այս ճշմարտության ըմբռնումը ինչպե՞ս է ձեզ օգնել ավելի շատ մոտենալ Փրկիչին:

Օժանդակ ուսումնական վարժություններ

Կրկնեք Վարդապետության սերտման հավելվածի օգնությամբ

Մտածեք, թե ինչպես կարող եք օգտագործել Վարդապետության սերտման հավելվածը, որպեսզի օգնեք ուսանողներին կրկնել կամ մտապահել վարդապետության սերտման հատվածները:

Այլընտրանքային միջոցներ, որոնք կօգնեն ուսանողներին հասկանալ և բացատրել

Հասկանալ. Ուսանողները կարող են պարզել ընտրված հատվածների բառերի նշանակությունը և հաղորդել իրենց ձեռք բերած լրացուցիչ գաղափարների մասին: Ուսանողները կարող են օգտագործել բառարան կամ Սուրբ գրքերի ուղեցույցը՝ բառերը փնտրելու համար:

Հասկանալ. Իրենց ընտրած հատվածները ուսանողները կարող են գրել իրենց բառերով:

Բացատրել. Որպեսզի օգնեք ուսանողներին բացատրել վարդապետության սերտման հատվածների ճշմարտությունները, կարող եք դասարան բերել մի քանի առարկա և ուսանողներին առաջարկել ընտրել այն առարկան, որը, իրենց կարծիքով, լավագույնս նկարագրում է ընտրված հատվածի ճշմարտությունը: Նրանք կարող են նաև օգտագործել ընտրված առարկան՝ այդ ճշմարտությունը բացատրելու համար: