Գործք Առաքելոց 16–21
Ակնարկ
Գործք Առաքելոց 16-21 գլուխներում մենք կարդում ենք Պողոս առաքյալի երկրորդ և երրորդ միսիոներական ճամփորդությունների մասին: Պողոսը և նրա ընկերակիցները անհավատալի հրաշքներ տեսան և օգնեցին բազմաթիվ մարդկանց՝ գալ Քրիստոսի մոտ, ստանալ մկրտության արարողությունը և Սուրբ Հոգու պարգևը: Պողոսը և նրա ընկերակիցները նաև ապրեցին ցավեր, հալածանք և մերժում:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախօրոք պատրաստեն յուրաքանչյուր դասի համար:
Գործք Առաքելոց 16
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին ճանաչել այն օգնությունը, որը Փրկիչը ցանկանում է նրանց տալ, երբ նրանք ձգտում են Նրա ավետարանով կիսվել ուրիշների հետ:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք աղոթքով խնդրել Երկնային Հորը օգնել իրենց բացահայտել մեկին, ում Նա պատրաստել է Հիսուս Քրիստոսի ավետարանը լսելու համար:
-
Պատկեր. «Ուրեմն գնացեք»
-
Քարտեզ. « Պողոս Առաքյալի միսիոներական ճամփորդությունները »
-
Առցանց ուսուցման առաջարկ. Համապատասխան թույլտվություններ ստանալուց հետո կանչեք հրավիրյալ խոսնակի, որպեսզի նա դասի երկրորդ կեսի ընթացքում ուսուցանի այն մասին, թե Եկեղեցու անդամներն ինչպես են կատարում միսիոներական աշխատանքը: Կարող եք այդ հյուրին խնդրել խոսել միսիոներական աշխատանքի սկզբունքների մասին՝ Պողոսի և նրա ընկերակիցների Գործք Առաքելոց 16 գլխում նկարագրված աշխատանքի օրինակով: Հյուրը կարող է լինել միսիայի ղեկավար, վերջերս վերադարձած միսիոներ կամ ներկա պահին ծառայող միսիոների զուգընկերը: Դասի վերջում ուսանողներին ժամանակ տվեք հարցերին պատասխանելու համար: Խոսեք սեմինարիաների և ինստիտուտների տեղական համակարգողի հետ, որի թույլտվությունը անհրաժեշտ է այդ հյուրին հրավիրելու համար:
Գործք Առաքելոց 17․1-14
Դասի նպատակը. Այս դասը կարող է օգնել ուսանողներին ավելի մեծ ցանկություն ունենալ՝ ստանալու սուրբ գրությունների առօրյա ուսումնասիրության օրհնությունները:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք պատրաստ լինել կիսվելու սուրբ գրությունների առօրյա ուսումնասիրության ժամանակ գտած որևէ իմաստալի գաղափարով:
Գործք Առաքելոց 17․16–34
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին զգալ Աստծո զավակ լինելու կարևորությունը:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք կազմել այն բառերի կամ արտահայտությունների ցանկը, որը լավագույնս կնկարագրի նրանց կամ այն արտահայտությունները, որոնք առավել կարևոր են նրանց համար:
-
Տեսանյութեր.«Մենք Աստուծոյ ազգիցն ենք» (4:26, դիտեք 0:00-1:54-ը), «Արդյո՞ք զավակն եմ ես Աստծո» (10:24, դիտեք 3:24-5:23-ը)
Գործք Առաքելոց 19․1-7
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին ստանալ այն օրհնությունները, որոնք Երկնային Հայրը և ՀԻսուս Քրիստոսը ցանկանում եմ տալ մեզ Սուրբ Հոգու պարգևի միջոցով:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել այն պահվածքի մասին, որը հրավիրում է Սուրբ Հոգու ընկերակցությունը, և փորձել իրենց կյանքում ավելի հաճախ կատարել այդ քայլերը:
-
Նկար ցուցադրելու համար. Մի նկար, որը ցուցադրում է, թե Ջոզեֆ Սմիթն ինչպես է հայտնվել Բրիգամ Յանգին
-
Դասի առարկան. Երեք բաժակներ, ջուր լցնելու համար տարա (օրինակ՝ սկուտեղ), թերթիկ կամ կափարիչ և մի կոշտ առարկա, որը կզբաղեցնի բաժակներից մեկի մեծ մասը (օրինակ՝ քար):
-
Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք ցուցադրել «Թշնամու տարածքը» տեսանյութը (3:38) ChurchofJesusChrist.org կայքում, որպես օրինակ, թե Սուրբ Հոգին ինչպես օրհնություն դարձավ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք. Փաքերի (1924–2015) համար, երբ նա մասնակցում էր Երկրորդ Համաշխարհային պատերազմին:
Վարդապետության սերտման կրկնություն 15
Դասի նպատակը. Այս դասը ուսանողներին հնարավորություն կտա կիրառել այս տարի ուսումնասիրած վարդապետության սերտման հատվածներից մի քանիսը տարբեր ուսումնական իրավիճակներում:
Նշում. Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելով, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս կուսուցանվի սեմինարիայի ընթացքում:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք հիշել որևէ փորձառություն, երբ նրանք օգտագործել են սուրբ գրությունները՝ հարցերին պատասխանելու կամ Հիսուս Քրիստոսի ավետարանը ուրիշներին ուսուցանելու համար:
-
Աղյուսակ. Վարդապետության սերտման հատվածների աղյուսակ և դրանց հիմնական արտահայտությունները
-
Խմբային վարժություն. Ստեղծեք վերնագրեր խմբային վարժության չորս իրավիճակների համար: Պատրաստվեք ցուցադրելու հրահանգները և հարցերը, որոնք ուսանողները պետք է քննարկեն խմբային վարժության ժամանակ:
-
Առցանց ուսուցման առաջարկ. Որպեսզի ավելի շատ ուսանողների հնարավորություն տաք իրենց մտքերով կիսվելու համար, ուսանողներին բաշխեք չորս քննարկման սենյակներում և խմբերից յուրաքանչյուրին հանձնարարեք խմբային վարժության սցենարներից մեկը: