Գործք Առաքելոց 19․1-7
Ինչպես ստանանք Սուրբ Հոգու պարգևը
Երկնային Հոր կողմից Հիսուս Քրիստոսի դարձի եկած աշակերտներին առաջարկված ամենամեծ պարգևներից է Սուրբ Հոգու պարգևը: Հետևաբար, Պողոսը զարմացավ, երբ Եփեսոսում հանդիպեց աշակերտներին, ովքեր ասացին, որ մկրտվել են, սակայն երբևէ չեն լսել Սուրբ Հոգու մասին: Պարզվեց, որ նրանք մկրտվել էին, բայց ոչ Հիսուս Քրիստոսի անունով: Երբ նրանց մկրտվեցին «Հիսուս Քրիստոսի անունով», Պողոսը դրեց իր ձեռքերը նրանց վրա և տվեց նրանց Սուրբ Հոգու պարգևը (Գործք Առաքելոց 19.5): Այս դասի նպատակն է օգնեզ ձեզ ստանալ այն օրհնությունները, որոնք Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում են ձեզ տալ Սուրբ Հոգու պարգևի միջոցով:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ջոզեֆ Սմիթի խորհուրդը Եկեղեցուն
Ջոզեֆ Սմիթի մարտիրոսությունից հետո Բրիգամ Յանգը շատ հարցեր և մտահոգություններ ուներ՝ որպես Եկեղեցու հաջորդ մարգարեն: Մի առիթով Ջոզեֆ Սմիթը երազում հայտնվեց Բրիգամ Յանգին և առաջարկեց նրան հետևյալ խորհուրդը. «Ասա ժողովրդին անպայման _____________________________________________________» (Սրբեր. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու պատմությունը, հ. 2, No Unhallowed Hand, 1846–1893 [2020], 49):
-
Ձեր կարծիքով, Ջոզեֆ Սմիթն ինչ խորհուրդ է տվել՝ Եկեղեցու անդամներին օգնելու համար:
Ջոզեֆ Սմիթը խորհուրդ տվեց Բրիգամ Յանգին՝ ասել ժողովրդին, որ նրանք «անպայման պահեն Տիրոջ Հոգին և հետևեն նրան, և նա նրանց ճիշտ կառաջնորդի» (Սրբեր, 2.49):
-
Ձեր կարծիքով, Բրիգամ Յանգին տրված իր բոլոր խորհուրդներից Ջոզեֆ Սմիթն ինչո՞ւ է շեշտել Սուրբ Հոգու ընկերակցությունը փնտրելու անհրաժեշտությունը:
Գրեք, թե, ձեր կարծիքով, Ջոզեֆ Սմիթի ուղերձը Եկեղեցուն մինչ օրս ինչու է անհրաժեշտ մեր կյանքում: Այս դասն ուսումնասիրելիս մտածեք, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ինչպես կարող են օրհնել ձեր կյանքը Սուրբ Հոգու պարգևի միջոցով:
Սուրբ Հոգու պարգևը
Երբ Պողոսը սկսեց իր երրորդ միսիոներական ճամփորդությունը, նա գնաց Գալաթիա և Ֆրիգիա: Այնուհետև նա գնաց Եփեսոս (տես Աստվածաշնչի քարտեզները, հ. 13, «Պողոս Առաքյալի միսիոներական ճամփորդությունները»): Այնտեղ նա հանդիպեց և ուսուցանեց աշակերտներին, որոնք երբեք չէին լսել Սուրբ Հոգու մասին: Այդ մարդիկ մկրտվել էին մի մարդու կողմից, որը չուներ համապատասխան իշխանություն (տես Ջոզեֆ Սմիթ, «Մկրտություն», Times and Seasons, սեպտեմբերի 1, 1842, 904, josephsmithpapers.org):
Կարդացեք Գործք Առաքելոց 19.1-7-ը՝ փնտրելով, թե Պողոսն ինչպես օգնեց այդ աշակերտներին:
-
Ձեր կարծիքով, աշակերտներին մկրտելուց առաջ Պողոսն ինչո՞ւ էր իր ուսուցումը կենտրոնացրել Հիսուս Քրիստոսի վրա:
-
Ինչպե՞ս կարող եք այդ մարդկանց բացատրել մկրտությունից հետո Սուրբ Հոգու պարգևի ստացման կարևորությունը:
-
Այս պատմությունից ի՞նչ ճշմարտություններով կարող եք կիսվել մեկի հետ, ով նախկինում մկրտվել է այլ կրոնում:
Այս պատմությունից մենք կարող եք սովորել հետևյալ ճշմարտությունը. որպեսզի մկրտությունն ամբողջական լինի, այն պետք է ուղեկցվի հաստատումով և Սուրբ Հոգու ստացումով:
Մի քանի րոպե խորհեք, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ինչու են ցանկանում, որ Սուրբ Հոգին ձեր ուղեկիցը լինի: Խորհեք սրա շուրջ՝ հետևյալ սուրբ գրությունները կարդալիս.
-
Ձեր կարծիքով, Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ինչո՞ւ են ցանկանում, որ Սուրբ Հոգին լինի ձեր մշտական ուղեկիցը:
-
Սուրբ Հոգին հատկապես ինչպե՞ս է օգնել ձեզ ձեր կյանքում: Ինչո՞ւ:
Որպեսզի կարողանաք պատկերացնել և հասկանալ, թե ինչու է կարևոր ստանալ Սուրբ Հոգու առաջնորդությունը, կատարեք կամ պատկերացրեք հետևյալ վարժությունը:
Երեք դատարկ բաժակ դրեք լվացարանի մեջ կամ ջուր պահելու հատկություն ունեցող սկուտեղի վրա: Մի բաժակը ծածկեք թերթիկով կամ կափարիչով: Երկրորդ բաժակի մեջ դրեք այնպիսի մի առարկա (օրինակ՝ քար), որը կգրավի բաժակի մեծ մասը: Այնուհետև փորձեք բաժակները ջրով լցնել:
-
Եթե բաժակները ներկայացնում են մեզ, իսկ ջուրը ներկայացնում է Սուրբ Հոգուն, ի՞նչ կարող են ներկայացնել թերթիկը (կամ կափարիչը) և քարը (կամ առարկան) որևէ մեկի կյանքում:
Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ երկու հայտարարությունները.
Սուրբ Հոգին չի սկսում գործել մեր կյանքում լոկ այն պատճառով, որ ձեռքեր են դրվել մեր գլխին և այդ կարևոր երեք բառերն [«ստացեք Սուրբ Հոգին»] ասվել են:
(Դեյվիդ Ա. Բեդնար, «Ստացիր Սուրբ Հոգին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2010, 95)
Եթե այն, ինչ մենք մտածում, տեսնում, լսում կամ կատարում ենք, հեռացնում է մեզ Սուրբ Հոգուց, ապա մենք պետք է դադարենք մտածել, տեսնել, լսել կամ կատարել այն: Եթե, օրինակ, զվարճանքի համար նախատեսված որևէ բան հեռացնում է մեզ Սուրբ Հոգուց, ապա նման զվարճանքը մեզ համար չէ: Քանի որ Սուրբ Հոգին չի կարող տանել այն, ինչն անպատշաճ է, կոպիտ է կամ անհամեստ, ապա, ակնհայտորեն, նման բաները մեզ համար չեն:
(Դեյվիդ Ա. Բեդնար, «Թող Նրա Հոգին միշտ մեզ հետ լինի», Ensign կամ Լիահոնա, մայիս 2006, 30)
-
Երեց Բեդնարն ի՞նչ է ուսուցանել, որը հատկապես կարևոր է այսօրվա երիտասարդների համար: Ինչո՞ւ:
-
Ինչպե՞ս եք ճանաչում Սուրբ Հոգու ընկերակցությունը ձեր կյանքում: Վերջին անգամ ե՞րբ եք ճանաչել Նրա ազդեցությունը:
-
Ի՞նչ որոշումներ եք կայացրել, որոնք օգնել են ձեզ ավելի հաճախ ունենալ Սուրբ Հոգու ընկերակցությունը: Երկնային Հայրն ինչպե՞ս է օրհնել ձեզ իր պարգևի միջոցով:
Ծրագրեք, թե ինչպես կարող եք լիարժեք և ավելի հաճախ ստանալ Սուրբ Հոգու ազդեցությունը: Խնդրեք Երկնային Հորը, որ Նա օգնի ձեզ իրականացնել ձեր ծրագիրը և ճանաչել այն ազդեցությունը, որը դուք Նրանից ստանում եք Սուրբ Հոգու միջոցով՝ այդ ծրագիրը իրականացնելիս:
Բացատրական և պատմական տեղեկություններ
Ինչո՞ւ է կարևոր, որ ես իմ կյանքում ստանամ Սուրբ Հոգու ազդեցությունը
Նախագահ Ռասսել Մ. Նեսլոնը յուրաքանչյուրիս առաջարկել է հետևյալ հրավերը:
Գալիք օրերում հնարավոր չի լինի հոգևորապես գոյատևել առանց Սուրբ Հոգու առաջնորդության, ուղղորդման, մխիթարող և մշտական ազդեցության:
Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, աղերսում եմ ձեզ մեծացնել հայտնություն ստանալու ձեր հոգևոր կարողությունը: Թող այս [օրը] վճռորոշ պահ լինի ձեր կյանքում: Ընտրեք կատարել պահանջվող հոգևոր աշխատանքը՝ վայելելով Սուրբ Հոգու պարգևը և ավելի հաճախ ու ավելի հստակ լսելով Հոգու ձայնը:
(Ռասսել Մ․ Նելսոն, «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 96)
«Թշնամու տարածքը» տեսանյութում (3:38) նախագահ Բոյդ Ք. Փաքերը (1924–2015) Տասներկու Առաքյալների Քվորումից կիսվել է իր երիտասարդությունից մի փորձառությամբ, որը ցուցադրում է Սուրբ Հոգուն լսելու կարևորությունը: Տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:
Ինչպե՞ս կարող եմ ունենալ Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունը
Առաջին Նախագահությունից նախագահ Հենրի Բ. Այրինգն ասել է.
Շատ պատճառներով մենք Սուրբ Հոգու մշտական ընկերակցության կարիքն ունենք: Մենք կամենում ենք դա, այնուամենայնիվ, մենք գիտենք փորձառությունից, որ այն հեշտ չէ պահպանել: Առօրյա կյանքում մեզանից յուրաքանչյուրն ասում է և կատարում է քայլեր, որոնք կարող են վիրավորել Սուրբ Հոգուն: Տերն ուսուցանել է մեզ, որ Սուրբ Հոգին կլինի մեր մշտական ուղեկիցը, երբ մեր սրտերը գթությամբ լցված լինեն, և երբ առաքինությունը զարդարի մեր մտքերն անդադար [տես Վարդապետություն և Ուխտեր 121․45 ]: …
… Ամենից արժեքավոր ոգեշնչումը ձեզ համար այն է, որ իմանաք, թե Աստված ինչ կկամենար, որ դուք անեիք: Եթե դա տասանորդ վճարելն է կամ սգացող ընկերոջը այցելելը, դուք պետք է անեք դա: Եվ շարունակեք անել դա: Երբ դուք դրսևորում եք հնազանդվելու ձեր պատրաստակամությունը, Հոգին կուղարկի ձեզ ավելի շատ հուշումներ, թե ինչ կկամենար Աստված, որ դուք անեք Նրա համար:
Երբ հնազանդվեք, Հոգուց եկող տպավորություններն ավելի հաճախ կլինեն՝ ավելի ու ավելի մոտենալով մշտական ընկերակցության:
(Հենրի Բ. Այրինգ, «Սուրբ Հոգին որպես ձեր ուղեկից», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 105)
Իր «Ստանալ Սուրբ Հոգին» ելույթում (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2010, 95–97), երեց Դեյվիդ Ա. Բեդնարը Տասներկու Առաքյալների Քվորումից նույնպես կիսվել է իր գաղափարներով այն մասին, թե մենք ինչպես ենք հրավիրում Սուրբ Հոգու ընկերակցությունը: