Սեմինարիա
Վարդապետության սերտում. Գնահատում 1


Վարդապետության սերտում. Գնահատում 1

Մատթեոս 5.14-16-ից Հովհաննես 17.3-ը

Այս դասընթացի առաջին կեսի ընթացքում ուսանողներն ուսումնասիրել են Մատթեոսի, Ղուկասի և Հովհաննեսի գրքերում գտնվող վարդապետության սերտման 11 հատվածներ: Այս գնահատման նպատակն է գնահատել ուսանողների՝ այդ հատվածները գտնելու և իրական իրավիճակներում դրանք օգտագործելու կարողությունը: Այն նաև կգնահատի հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքների նրանց ընկալումը:

Վարդապետության սերտման այս գնահատումն անցկացրեք ցանկացած ժամանակ՝ Մատթեոսի, Ղուկասի և Հովհաննեսի գրքերում գտնվող վարդապետության սերտման հատվածները ուսուցանելուց հետո: Հնարավոր է, որ անհրաժեշտ լինի ուսուցանել վարդապետության սերտման դասերից մի քանիսը, նախքան կանդրադառնաք դրանց սուրբ գրություններում, որպեսզի կարողանաք անցկացնել գնահատումը կիսամյակի ավարտից առաջ:

Հնարավորության դեպքում այս գնահատումն անցկացրեք անձամբ, որպեսզի ուսանողները կարողանան որպես դասարան ուղղել իրենց գնահատումը՝ այն ավարտելուց անմիջապես հետո:

Ուսանողների ընթացիկ գիտելիքները գնահատելուց բացի՝ գնահատումը կատարելու և ուղղելու փորձառությունը կարող է նշանակալից և վկայություն ձևավորող փորձառություն հանդիսանալ ուսանողների համար: Հարցեր 7-12-ը ուղղելիս ուսանողներին առաջարկեք հայտնել, թե նրանք ինչու են ընտրել այսպիսի պատասխան և բացատրել, թե իրենց ընտրած հատվածն ինչպես կարող է օգնել գնահատման մեջ նկարագրված իրավիճակում: Ուսանողներին օգնեք հասկանալ այն հարցերը, որոնց նրանք սխալ են պատասխանել: Ժամանակ հատկացրեք՝ ուսանողների լրացուցիչ հարցերին պատասխանելու համար:

New Testament Seminary Teacher Manual - 2023

Նոր Կտակարանի վարդապետության սերտում. Գնահատում 1

Վարդապետության սերտման հղումներ

Հարցեր 1-3-ի համար գրեք համապատասխան հղման տառը՝ յուրաքանչյուր արտահայտության դիմաց հատկացված դատարկ տեղում: Խնդրում ենք չօգտվել ձեր սուրբ գրություններից գնահատման այս մասի համար:

1. ____ «Եթէ մէկը ջրից և Հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայութիւնը մտնել»:

ա. Մատթեոս 11.28–30

2. ____ Հիսուս Քրիստոսը պատվիրեց` ճաշակեք հաղորդությունը «իմ յիշատակի համար»:

բ. Ղուկաս 2.10-12

3. ____ «Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ. եւ ես հանգիստ կտամ ձեզ»:

գ. Ղուկաս 22.19–20 .

դ. Հովհաննես 3.5

ե. Հովհաննես 3.16

Սուրբ գրությունների հիմնական արտահայտություններ

Հարցեր 4-6-ի համար լրացրեք բաց թողնված բառերը վարդապետության սերտման սուրբ գրությունների հիմնական արտահայտություններում: Խնդրում ենք չօգտվել ձեր սուրբ գրություններից գնահատման այս մասի համար:

4. Հիսուսն ասաց. «Եւ ես __________ քեզ __________» ( Մատթեոս 16.15–19):5. «Թէ այսօր ձեզ Փրկիչ __________ Դաւիթի քաղաքումը. որ է Քրիստոս __________» ( Ղուկաս 2.10–12):6. «__________ __________ եւ __________ չունի, ինչպէս ինձ էք տեսնում որ ունիմ» ( Ղուկաս 24.36–39):

Գնահատման մնացած մասի համար կարող եք օգտագործել ձեր սուրբ գրությունները:

Հարցեր 7-9-ի համար բացահայտեք վարդապետության սերտման հատվածներից մեկը կամ մի քանիսը, որոնք կարող են որևէ մեկին օգնել հետևյալ իրավիճակներում:

7. Դուք միսիոներների հետ եք, երբ ինչ-որ մեկը հարցնում է՝ արդյոք ինքը իսկապես մկրտության կարիք ունի, թե կարող է ուղղակի ընդունել Հիսուս Քրիստոսին իր սրտում:

8. Կիրակնօրյա դպրոցում ձեր ծխի անդամը հարցնում է, թե ինքն ինչպես կարող է իմանալ, որ Եկեղեցում ուսուցանված վարդապետությունն Աստծուց է:

9. Որևէ մեկն ընտանեկան երեկոյի դաս է պատրաստում այն մասին, թե մենք ինչպես կարող ենք Հիսուս Քրիստոսի ավելի լավ աշակերտները դառնալ:

Հարցեր 10-11-ում ցուցադրեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները օգտագործելու ձեր գիտելիքն ու կարողությունը:

10. Ինչպե՞ս կբացատրեիք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու հետևյալ երեք սկզբունքները մեկին, ով անծանոթ է դրանց:

  • Գործեք հավատքով

  • Քննեք հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարով:

  • Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով։

11. Դուք ունեք մի ընկերուհի, ով դժվարանում է հավատալ, որ Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը սիրում են իրեն և ցանկանում են իր հետ հարաբերություններ ունենալ: Պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ կխնդրեիք նրան անել՝ հավատքով գործելու համար:

  • Ինչպե՞ս կարող եք օգնել նրան տեսնել իր իրավիճակը հավերժության հեռանկարով:

  • Վարդապետության սերտման հատվածները աստվածայնորեն նշանակված աղբյուրների օրինակներ են: Վարդապետության սերտման ո՞ր հատվածով (հատվածներով) կկիսվեիք նրա հետ: Ինչո՞ւ։

12. Վարդապետութան սերտման 11 ուսումնասիրված հատվածներից որոնք են մեծապես ազդել ձեզ վրա և ինչո՞ւ: Այս հատվածն ի՞նչ է ուսուցանում ձեզ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։

Ուսանողներին տվեք բավականաչափ ժամանակ՝ գնահատումն ավարտելու համար: Երբ ուսանողներն ավարտեն աշխատանքր, դասարանով վերանայեք այն: Որպես ուսուցիչ որոշեք, թե արդյոք ուսանողների համար ավելի օգտակար կլինի ինքնուրույն ուղղել իրենց աշխատանքները, թե փոխանցել այն համադասարանցուն, որպեսզի նա ուղղի այն:

Պատասխաններ

1. դ. Հովհաննես 3.5

2. գ. Ղուկաս 22.19–20

3. ա. Մատթեոս 11.28–30

4. Կ’տամ, երկնքի արքայութեան, բանալիները

5. ծնուեցավ, Տէրը

6. Ոգին, մարմին, ոսկերք

7. Հնարավոր պատասխանն է Հովհաննես 3.5 , սակայն ուսանողները կարող են գովասանքի արժանանալ, եթե օգտագործեն վարդապետության սերտման հատվածը, որը կօգնի նրանց բացատրել, թե ինչու է անհրաժեշտ Աստծու հետ ուխտեր կապել ու պահել՝ համապատասխան քահանայության իշխանության միջոցով:

8. Հնարավոր պատասխանն է Հովհաննես 7.17 , սակայն ուսանողները կարող են գովասանքի արժանանալ, եթե օգտագործեն վարդապետության սերտման հատվածը, որը կօգնի նրանց բացատրել, թե ինչպես կարելի է ճշմարիտ վարդապետության վկայություն ձեռք բերել:

9. Վարդապետության սերտման բազմաթիվ հատվածներ կարող են ուսանողներին օգնել բացատրել, թե ինչպես կարելի է Հիսուս Քրիստոսի ավելի լավ աշակերտ դառնալ: Ուսանողները կարող են օգտագործել Մատթեոս 5.14-16 , Մատթեոս 22.36-39 , Ղուկաս 22.19-20 և Հովհաննես 17.3 հատվածները:

10. Ուսանողները պետք է կարողանան համառոտ բացատրել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։ Կարող եք նրանց խնդրել համեմատել իրենց պատասխանները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում գտնվող պարբերություններ 5-12-ի հետ (2022):

11. Ուսանողները պետք է կարողանան բացատրել հավատքով գործելու հետ կապված գործողությունները և քննել հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարով: Նրանք պետք է նաև կարողանան բացահայտել վարդապետության սերտման հատվածը, որն օգնում է մեզ հասկանալ Աստծո սերը և մեզ հետ անձնական հարաբերություններ ունենալու Իր ցանկությունը: Ուսանողները կարող են օգտագործել Մատթեոս 11.28-30 , Հովհաննես 3.16 և Հովհաննես 17.3 հատվածները:

12. Այս հարցին անկեղծորեն և լիովին պատասխանելու դեպքում ուսանողները պետք է գովասանքի արժանանան: Դա բաց հարց է և պետք է թողնվի նրանց հայեցողությանը:

Որպեսզի ուսանողներին օգնեք բացատրել, կիսվել և վկայել, առաջարկեք նրանց քննարկել հարց 12-ի համար ընտրված վարդապետության սերտման հատվածը և բացատրել, թե նրանք ինչու են ընտրել այն: Արդյունավետ կլինի մնացած ժամանակի ընթացքում հնարավորություն տալ որքան հնարավոր է շատ ուսանողների կիսվել իրենց մտքերով: Առաջարկեք նրանց կիսվել, թե իրենց ընտրած հատվածն ինչ է ուսուցանում Երկնային Հոր ու Հիսուս Քրիստոսի մասին: Որպես ուսուցիչ, կարող եք նույնպես կիսվել վարդապետության սերտման որևէ իմաստալի հատվածով:

Գնահատումն ավարտեք՝ վկայելով, թե որքան կարևոր է իմանալ Հիսուս Քրիստոսի վարդապետությունը և պատրաստ լինել իրական կյանքում կիրառել Նրա ուսմունքները: