Այս դասընթացի երկրորդ կեսի ընթացքում ուսանողներն ուսումնասիրել են Ա Կորնթացիս-Հայտնություն գրքերում գտնվող վարդապետության սերտման 13 հատվածներ: Այս գնահատման նպատակն է գնահատել ուսանողների՝ այդ հատվածները գտնելու և իրական իրավիճակներում դրանք օգտագործելու կարողությունը: Այն նաև կգնահատի հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքների նրանց ընկալումը:
Նոր Կտակարանի վարդապետության սերտում. Գնահատում 2
Վարդապետության սերտման հղումներ
Հարցեր 1-3-ի համար գրեք համապատասխան հղման տառը՝ յուրաքանչյուր արտահայտության դիմաց հատկացված դատարկ տեղում: Խնդրում ենք չօգտվել ձեր սուրբ գրություններից գնահատման այս մասի համար:
1. ____ «Հաւատքը, եթէ գործ չ’ունենայ, ըստ ինքեան մեռած է»։
Հարցեր 4-6-ի համար լրացրեք բաց թողնված բառերը վարդապետության սերտման սուրբ գրությունների հիմնական արտահայտություններում: Խնդրում ենք չօգտվել ձեր սուրբ գրություններից գնահատման այս մասի համար:
5. Եկեղեցին « __________ և մարգարէների __________ վերայ է շինուած, որի անկիւնի գլուխը __________ __________ է» (Եփեսացիս 2.19–20):
6. «Քրիստոսի … չի __________ , եթէ __________ չգայ __________» ( Բ Թեսաղոնիկեցիս 2․1–3)։
Գնահատման մնացած մասի համար կարող եք օգտագործել ձեր սուրբ գրությունները:
Հարցեր 7-9-ի համար բացահայտեք վարդապետության սերտման հատվածներից մեկը կամ մի քանիսը, որոնք կարող են որևէ մեկին օգնել հետևյալ իրավիճակներում:
7. Ձեր ընկերոջ սիրելին վերջերս է մահացել: Ձեր ընկերը շատ հարցեր ունի այն մասին, թե ինչ է կատարվում մեզ հետ մահից հետո:
8. Ձեր եղբայրը կարծես պայքարում է և հարցականի տակ է դնում՝ արդյոք Աստված իրականում տեղյակ է իրենից:
9. Եկեղեցու ղեկավարը խնդրում է ձեզ Կիրակնօրյա դպրոցի առաջիկա դասին խորհուրդ տալ ձեր դասընկերներին, թե նրանք ինչպես կարող են հավատարիմ մնալ, երբ բախվում են կեղծ գաղափարների և գայթակղությունների:
Հարցեր 10-11-ում ցուցադրեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները օգտագործելու ձեր գիտելիքն ու կարողությունը:
10. Ինչպե՞ս կբացատրեիք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու հետևյալ երեք սկզբունքները մեկին, ով անծանոթ է դրանց:
Գործեք հավատքով
Քննեք հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարով
11. Դուք ունեք ընկեր, որը շուտով ավարտելու է միջնակարգ դպրոցը և նյարդայնանում է այն կարևոր որոշումներից, որոնք նա պետք է կայացնի իր կյանքի առաջիկա մի քանի տարիների ընթացքում: Պատասխանեք հետևյալ հարցերին.
Ի՞նչ կխնդրեիք նրան անել՝ հավատքով գործելու համար:
Ինչպե՞ս կարող եք օգնել նրան տեսնել իր իրավիճակը հավերժության հեռանկարով:
Վարդապետության սերտման հատվածները աստվածայնորեն նշանակված աղբյուրների օրինակներ են: Վարդապետության սերտման ո՞ր հատվածով (հատվածներով) կկիսվեիք ձեր ընկերոջ հետ։ Ինչո՞ւ։
12. Վարդապետութան սերտման 13 ուսումնասիրված հատվածներից որո՞նք են մեծապես ազդել ձեզ վրա և ինչո՞ւ: Այս հատվածն ի՞նչ է ուսուցանում ձեզ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։