Սեմինարիա
Վարդապետության սերտում. Հովհաննես 3.16


Վարդապետության սերտում. Հովհաննես 3.16

Հիսուս Քրիստոսի Քավությունը

Jesus Christ kneeling as He prays and atones in the Garden of Gethsemane. Christ is depicted wearing red and blue robes. He has His hands clasped and is resting them on a large rock. A small stream of light coming through the darkened and cloudy background shines on the face of Christ. Light emanates around Christ’s head.

Նախորդ դասում դուք սովորեցիք այն խորը սիրո մասին, որը Երկնային Հայրը դրսևորեց մեր հանդեպ, երբ ուղարկեց Իր Որդուն՝ որպես մեր Փրկիչ և Քավիչ: Այս դասը ձեզ հնարավորություն կտա ավելի լավ սերտել այս վարդապետությունը՝ անգիր անելով հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը, բացատրելով վարդապետությունը և կիրառելով հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:

Ուսանողի պատրաստում. Առաջարկեք ուսանողներին մտածել, թե ինչպես ինչ-որ մեկին կուսուցանեին Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին, եթե լինեին լիաժամկետ միսիոներ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Այս դասը նախատեսված է անցկացնել Հովհաննես 3.14-17 վարդապետության սերտման հատվածներին նվիրված համատեքստային դասից հետո: Եթե դասացուցակի հարմարեցման նպատակով կարիք լինի վարդապետության սերտման այս դասն անցկացնել մի ուրիշ շաբաթ, անպայման ուսուցանեք «Հովհաննես 3.14–17» դասը նույն շաբաթվա ընթացքում:

Մտապահեք և բացատրեք

Դասից առաջ գրատախտակին խառը հերթականությամբ գրեք Հովհաննես 3.16 հատվածի հիմնական արտահայտության բառերը: Հանձնարարեք ուսանողներին ճիշտ դասավորել բառերն իրենց օրագրերում կամ խնդրեք որևէ կամավորի մոտենալ գրատախտակին և գրել բառերը ճիշտ հերթականությամբ, նաև նշել ճիշտ հղումը: Անհրաժեշտության դեպքում խնդրեք դասարանին օգնել:

Ստորև կարող եք տեսնել Հովհաննես 3.16 հատվածի հղման և հիմնական արտահայտության խառը բառերով տարբերակը: Դասավորեք բառերը ճիշտ հերթականությամբ և գրի առեք հղումն ու հիմնական արտահայտությունը ձեր օրագրում:

Աստուած Որդին տուաւ սիրեց միածին 16 որովհետեւ որ աշխարհքը իր այնպէս 3

Երբ դասավորեք բառերը, փորձեք մտապահել հղումը և հիմնական արտահայտությունը:

Հնարավորություն տվեք ուսանողներին բացատրել վարդապետության սերտման հատվածում ուսուցանվող վարդապետությունը: Հետևյալ օրինակը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է դա անել.

Պատկերացրեք, որ դուք ծառայում եք որպես լիաժամկետ միսիոներ: Դուք տուն եք հրավիրվել ընկերների մի զույգի կողմից, ովքեր երբեք չեն լսել Հիսուս Քրիստոսի Քավության մասին: Հիմնվելով նախորդ դասի ժամանակ Աստծո սիրո մասին ձեր սովորածի վրա, ինչո՞վ եք կիսվելու այդ զույգի հետ:

Կարող եք առաջարկել ուսանողներին խաղարկել այս իրավիճակը զույգերով կամ խնդրեք մի քանի ուսանողի խաղարկել այն դասարանի առջև:

Գործնական կիրառում

Տրամադրեք մի պահ և հետևյալ վարժության օգնությամբ կրկնեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

Կարող եք այդ հայտարարությունները գրել գրատախտակին, ապա խնդրել ուսանողներին մոտենալ և գրել պակասող բառերը:

Լրացրեք պակասող բառը հետևյալ արտահայտություններից յուրաքանչյուրի համար.

Գործեք հ____:

Քննեք հասկացություններն ու հ____ հ____ հ____:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը ա____ ն____ աղբյուրների միջոցով։

Յուրաքանչյուր սկզբունքի համար հրավիրեք մի կամավորի, որպեսզի նա 30 վայրկյանում բացատրի, թե ինչ է նշանակում այդ սկզբունքը:

Դիտարկենք հետևյալ սցենարը.

Երկրորդ անգամ անընդմեջ ուշ տուն գալուց հետո Սարային ծանր խոսակցություն ունեցավ ծնողների հետ: Նա գիտի, որ ծնողներն ավելի դժվարությամբ են վստահում իրեն: Նա նաև գիտի, որ եթե ծնողներն իմանան իր որոշ ընտրությունների մասին, նրանք ավելի քիչ կվստահեն իրեն: Սարային իրեն մեղավոր է զգում, սակայն թվում է, որ այս խնդիրներն անտեսելն ավելի հեշտ լուծում է այս պահի համար: Նրա համար ավելի դժվար է դառնում նաև հոգևոր գործեր անելն ու հոգևորություն զգալը, ինչը նրան ստիպում է մտածել, որ Երկնային Հայրը կա՛մ իրական չէ, կա՛մ Նա երես է թեքել իրենց՝ իր ընտրությունների պատճառով: Այս պահին Սարային չգիտի, թե ինչ անել կամ՝ ում դիմել:

  • Ի՞նչն է այս իրավիճակը դժվարացնում Սարայիի համար:

  • Եթե լինեիք Սարայիի փոխարեն, ի՞նչը կլիներ ձեր մեծագույն հարցը կամ մտահոգությունը:

Մտածեք, թե հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներն ինչպես կարող են օգնել Սարայիին արձագանքել այս իրավիճակին: Անհրաժեշտության դեպքում՝ այս սկզբունքների մասին ավելին իմանալու համար կարող եք կրկնել Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի (2022) « Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5-12-րդ պարբերությունները:

Գործեք հավատքով

Գտեք ամենահարմար պահը՝ հետևյալ վարժությունները զույգով, փոքր խմբերով կամ դասարանով կատարելու համար:

  • Ի՞նչ կարող է անել Սարային՝ տվյալ իրավիճակում հավատքով գործելու համար:

  • Ի՞նչ կասեիք նրան օգնելու համար, եթե նա զգար, որ հավատքով գործելը չափազանց դժվար է:

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարից

Սարային արդեն զգում է, որ իր հարաբերությունները ծնողների և Աստծո հետ վատանում են իր ընտրությունների պատճառով: Նրան թվում է, որ ծնողների և Աստծո հետ անկեղծ լինելը իրավիճակն ավելի կբարդացնի:

  • Ի՞նչ առումներով է Սարայիի հեռանկարը ոչ ճիշտ կամ ոչ լիարժեք:

  • Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի կամ փրկության ծրագրի մասին ձեր իմացածից ի՞նչը կարող է օգտակար լինել Սարայիի համար:

  • Եթե դուք լինեիք Սարայիի մայրը կամ հայրը, ի՞նչ կզգայիք նրա հանդեպ: Ի՞նչ կցանկանայիք, որ ձեր տառապող դուստրը հասկանար ձեր զգացմունքների մասին:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

Գտեք սուրբ գրությունների հատվածներ կամ Եկեղեցու ղեկավարների հայտարարություններ, որոնք կարող են օգտակար լինել Սարայիի համար: Անհրաժեշտության դեպքում օգտվեք Սուրբ գրքերի ուղեցույց -ից կամ Ավետարանական թեմաներ-ից (տես ChurchofJesusChrist.org): Օգտակար կլինի նաև օգտվել նախորդ դասին ուսումնասիրած սուրբ գրություններից, օրինակ՝ Հովհաննես 3.14-17 կամ Վարդապետություն և Ուխտեր 18.10-11 :

Անհրաժեշտության դեպքում՝ տեղեկացրեք ուսանողներին, թե որտեղ կարող են գտնել այս սցենարին առնչվող այլ հատվածներ: Կարող է օգտակար լինել ցուցադրել նախորդ դասի սուրբ գրությունների հատվածների թերթիկը:

Ավարտելուց հետո խնդրեք կամավորներին կիսվել իրենց գտածով: Կարող եք տալ նմանատիպ հարցեր՝ քննարկումը խթանելու համար:

  • Ի՞նչ սովորեցիք Հիսուս Քրիստոսի մասին, որը կարող է օգնել Սարայիին:

  • Որոնք են ձեր կողմից սովորած առնվազն երկու արտահայտութունները, որոնք կարող են օգտակար լինել Սարայիին: Ինչո՞ւ:

Կարող եք ուսանողներին առաջարկել կիսվել, թե այս դասին սովորածն ինչպես կարող է օգնել իրենց անձնական կյանքում: Վկայեք քննարկված ճշմարտությունների մասին:

Կրկնեք

Հետևյալ կրկնողության վարժությունը պետք է օգտագործվի հաջորդ դասին:

Հովհաննես 3.16 հատվածի հիմնական արտահայտությունն է «Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ»: Օգնեք ուսանողներին վերհիշել այս հղումը և հիմնական արտահայտությունը՝ խնդրելով նրանց կրկնել դրանք միասին: Մի քանի անգամ կրկնելուց հետո ուսանողները կարող են կրկնել նաև սուրբ գրությունների հղումը և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունը իրենց սովորած վարդապետության սերտման հատվածների համար: