Սեմինարիա
Հովհաննես 2–4


Հովհաննես 2–4

Ակնարկ

Հիսուս Քրիստոսը հարսանիքի ժամանակ հրաշքով ջուրը գինի դարձրեց: Նիկոդեմոս անունով հրեա առաջնորդին Նա ուսուցանեց վերստին ծնվելու և այն սիրո մասին, որը Երկնային Հայրը ցուցաբերեց՝ ուղարկելով Իր Որդուն՝ մեր մեղքերը քավելու համար: Ապա, սամարացի կնոջը Հիսուսն ուսուցանեց կենդանի ջրի մասին, որը Նա առաջարկում է նրանց, ովքեր հավատում են Իրեն:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

Հովհաննես 2

Դասի նպատակը.Այս դասի նպատակն է՝ օգնել ուսանողներին մեծացնել իրենց հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ և ճշմարտություններ բացահայտել Փրկիչի զորության ու բնույթի մասին:

  • Ուսանողի պատրաստում. Առաջարկեք ուսանողներին պատկերացնել, որ հաղորդության ժողովի ժամանակ իրենց խնդրել են ելույթ ունենալ Հիսուս Քրիստոսի զորության մասին: Խնդրեք նրանց պատրաստված գալ դասարան և կիսվել մեկ-երկու աստվածաշնչյան պատմություններով, որոնք կարող են ցուցադրել Նրա զորությունը:

  • Առցանց բովանդակության հարմարեցման առաջարկ. Երբ ուսանողներն իմանան, որ Հիսուսը ջուրը գինի դարձրեց, կարող եք ներառել այս դասի «Լրացուցիչ ուսումնական վարժություններ» մասի «Հիսուս Քրիստոսը կարող է փոխել ինձ» բաժնի գաղափարները: Այս գաղափարները կարող են օգնել ուսանողներին հասկանալ, որ Հիսուս Քրիստոսը կարող է փոխել մեր կյանքն ու էությունն այնպես, ինչպես Նա ջուր փոխեց գինու:

Հովհաննես 3.14-17

Դասի նպատակը. Այս դասը ուսանողներին հնարավորություն կտա ամրապնդել իրենց հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ, երբ նրանք ավելին իմանան Նրա Քավության մասին:

  • Ուսանողի պատրաստում. Առաջարկեք ուսանողներին գտնել սուրբ գրություններից մի հատված կամ համաժողովից մի ելույթ, որը նրանց որևէ իմաստալից բան է ուսուցանում Հիսուս Քրիստոսի Քավության մասին:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք ուսանողներին ուղարկել խմբային քննարկումների սենյակներ, որպեսզի նրանք կիսվեն թերթիկի վերջին հարցով ու քննարկեն այն փոքր խմբերով:

Վարդապետության սերտում. Հովհաննես 3.16

Դասի նպատակը. Այս դասն ուսանողներին հնարավորություն կտա ավելի լավ սերտել Հիսուս Քրիստոսի Քավության մասին վարդապետությունը՝ անգիր անելով Հովհաննես 3.16-ի հղումը և դրա հիմնական արտահայտությունը՝ բացատրելով վարդապետությունն ու կիրառելով հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներն իրական իրավիճակներում:

  • Ուսանողի պատրաստում. Առաջարկեք ուսանողներին մտածել, թե նրանք ինչպես կուսուցանեին ինչ-որ մեկին Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին, եթե լինեին լիաժամկետ միսիոներ:

  • Կրկնողության վարժություն. Անպայման կատարեք դասի վերջում տրված կրկնողության վարժությունը հաջորդ դասի ընթացքում:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Առաջարկեք ուսանողներին օգտագործել զրուցարանի գործառույթը, որպեսզի կարողանան տեղադրել սուրբ գրությունների հղումները կամ Եկեղեցու ղեկավարների հայտարարությունները, որոնք կարող են օգտակար լինել տվյալ սցենարի քննարկման ժամանակ: Ուսանողներին մի քանի րոպե տվեք, որպեսզի կարդան զրուցարանում տեղադրված հղումներից կամ հայտարարություններից մի քանիսը, և խնդրեք նրանց մեկնաբանել, թե ինչը գրավեց նրանց ուշադրությունը:

Հովհաննես 4. Մաս 1

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին հասկանալ, որ իրենք Փրկիչի կարիք ունեն, և զգալ Նրա սերն իրենց հանդեպ:

  • Ուսանողի պատրաստում. Ուղղորդեք ուսանողներին Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում Հովհաննես 2-4 գլուխների համար նախատեսված վարժությունը, որն առաջարկում է նրանց իրենց տներում փնտրել առօրյա առարկաներ, որոնք կարող են օգտագործվել հոգևոր ճշմարտություններ ուսուցանելու համար: Առաջարկեք ուսանողներին հնարավորության դեպքում իրենց գտած առարկաները բերել դասարան, նախապատրաստվել և բացատրել այն հոգևոր ճշմարտությունները, որոնք կարող են ուսուցանվել այդ առարկաների օգնությամբ:

  • Տեսանյութ. «Հիսուսն ուսուցանում է սամարացի կնոջը» (4:11, դիտեք 0:00-2:01-ը, ապա 2:02-4:11-ը)

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք խնդրել ուսանողներին իրենց տներում գտնել առարկաներ, որոնք կարող են օգտագործվել հոգևոր ճշմարտություն ուսուցանելու համար:

Հովհաննես 4. Մաս 2

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին ավելին հասկանալ Փրկիչի կողմից առաջարկված կենդանի ջրի մասին. ինչ է այն, ինչու նրանք ունեն դրա կարիքը, և ինչպես կարող են ստանալ այն:

  • Ուսանողի պատրաստում. Առաջարկեք ուսանողներին միմյանց հետ համեմատել հետևյալ երկու ժամանակները. երբ նրանք իրենց հոգևորապես դատարկ էին զգում և երբ նրանք հոգևորապես բավարարված էին: Ո՞րն էր տարբերությունը։

  • Թերթիկ. «Կենդանի ջուր»

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք ուսանողներին հանձնարարել դասարանի համար ելույթներ պատրաստել, ապա դասի սկզբում հրավիրեք մի քանի կամավորների կիսվել իրենց ելույթներով: