Վարդապետության սերտում. Հովհաննես 3․5
Ծնվել ջրից և Հոգուց՝ Աստծո արքայությունը մտնելու համար
Նախորդ դասում դուք ուսումնասիրել եք Նիկոդեմոսին ուղղված Փրկիչի խոսքերը՝ մկրտության և հաստատման արարողությունների միջոցով հոգևորապես վերածնվելու մասին: Այս դասի ընթացքում դուք կարող եք գործնականում կիրառել հոգևոր գիտելիքներ ստանալու սկզբունքները՝ օգտագործելով հետևյալ վարդապետությունը. մենք պետք է ծնվենք ջրից և Հոգուց՝ Աստծո արքայությունը մտնելու համար
Հնարավոր ուսումնական վարժություններ
Անգիր սովորել և բացատրել
Պատկերացրեք, որ ձեզ խնդրել են ուսուցանել Երեխաների միության դասարանին Հովհաննես 3.5-ում ուսուցանվող վարդապետությունը, որ մենք պետք է ծնվենք ջրից և Հոգուց՝ Աստծո արքայությունը մտնելու համար:
-
Ինչպե՞ս կարող եք Երեխաների միության դասարանին բացատրել, թե ինչ է նշանակում այս վարդապետությունը։ Ներառեք մտքեր այս գործընթացում Փրկիչի դերի մասին, ինչպես ուսուցանվում է Ալմա 7.14-ում :
Հետևյալ վարժությունը կօգնի ձեզ հիշել վարդապետության սերտման հատվածը և անգիր սովորել դրա հիմնական արտահայտությունը: Նույն վարժությունը կարող եք կատարել Վարդապետության սերտման հավելվածում, եթե հավելվածը հասանելի է ձեզ:Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում մատիտով գրեք « Հովհաննես 3․5 ․ Եթե մէկը ջրից եւ Հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայությունը մտնել»: Մի քանի անգամ կրկնեք այս արտահայտությունը բարձրաձայն կամ մտքում։Ընտրեք երեք կամ չորս բառ և ջնջեք այս բառերի բոլոր տառերը, բացառությամբ առաջին տառի: Նորից կրկնեք արտահայտությունը մի քանի անգամ: Կրկնեք այս վարժությունը, մինչև որ մնան յուրաքանչյուր բառի միայն առաջին տառերը, ինչպես ցույց է տրված այստեղ. «Ե____ մ_____ ջ և__ Հ_ չ___ ն_ կ____ չ__ Ա_ ա__ մ_____»:Կրկնեք արտահայտությունը մի քանի անգամ՝ օգտագործելով առաջին տառերը, ապա փորձեք կրկնել այն՝ առանց նայելու:
Կիրառեք գործնականում
Պատկերացրեք, որ դուք ունեք Մեգան անունով մի ընկերուհի, ով Եկեղեցու անդամ է, իսկ նրա մայրը՝ ոչ: Նրա մայրը հավատում է Հիսուս Քրիստոսին և Աստվածաշնչին, բայց որևէ եկեղեցու հետևորդ չէ: Մեգանը ձեզ հարցնում է. «Մի՞թե մայրս չի կարող երկնային դրախտում հայտնվել առանց մկրտվելու, եթե նա պարկեշտ կյանքով է ապրում»:
-
Ի՞նչ պատճառներով է Մեգանն այս հարցը տալիս։
-
Պատասխաններ գտնելու հարցում Մեգանին օգնելուց առաջ ինչո՞ւ է կարևոր հասկանալ, թե որոնք են այս հարցի պատճառները:
Դուք կարող եք կիրառել հոգևոր գիտելիքների ձեռք բերման սկզբունքները, որպեսզի օգնեք Մեգանին գտնել մկրտության կարևորության մասին հարցի պատասխանը:
Գործեք հավատքով
Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5–7-րդ պարբերությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում(2022): Կարող եք ընդգծել այն բառերը կամ արտահայտությունները, որոնք օգտակար կլինի կիրառել այս սցենարում:
-
Ո՞ր բառերը կամ արտահայտությունները ընդգծեցիք: Ինչպե՞ս կարող եք կիրառել դրանք այս սցենարում։
Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարից
Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 8-10-րդ պարբերությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում: Կարող եք ընդգծել այն բառերը կամ արտահայտությունները, որոնք օգտակար կլինի կիրառել այս սցենարում:
-
Ո՞ր բառերը կամ արտահայտությունները ընդգծեցիք: Ինչպե՞ս կարող եք կիրառել դրանք այս սցենարում։
Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով
Կարդացեք նույն բաժնի 11–12-րդ պարբերությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում։ Կարող եք ընդգծել այն բառերը կամ արտահայտությունները, որոնք օգտակար կլինի կիրառել այս սցենարում:
-
Ո՞ր բառերը կամ արտահայտությունները ընդգծեցիք: Ինչպե՞ս կարող եք կիրառել դրանք այս սցենարում։